Օրվա լրահոսը

Քրիստոսի անվանակոչության տոնին սկսվում են մկրտությունները (Տեսանյութ)

«Այսօր Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Ծնունդից 8 օր անց Տերն անվանակոչվել է: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս թլփատվեց և անվանակոչվեց: Ղուկաս ավետարանիչը վկայում է՝ և երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Արարատյան

ԱՆ. Այսօր արձանագրվել է H1N1-ից մահվան 2 դեպք

60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։

Վառարանից բռնկված հրդեհից կինը ծխահարվել է

Հունվարի 12-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծխահարություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1942 թ. ծնված Ասյա Գ.-ն: Պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, նշված հասցեի տան վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Ասյա Գ.-ն ծխահարվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային շքապատշգամբ

Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ըստ այդմ, նախորդ տարի մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային պատշգամբ: Շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, ըստ

Սպանություն Երևանի Պ. Սևակի փողոցի բնակարաններից մեկում

Հունվարի 11-ին, ժամը 11.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Աշոտ Օվոյանը տանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Պ. Սևակի փողոցի 1/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Ա. Օվոյանի դիակը` աջ ուսագոտու շրջանում կտրած-ծակած վնասվածքով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՀՀ

Անահիտ Թարխանյան. «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հայտարարությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ 1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի

«Մոմ վառելով մենք ողորմություն ենք անում եկեղեցուն»

«Մի վայրկյան՝ մտածեմ՝ քանի երազանք ունեմ, նոր մոմ վառեմ, որ բոլորն էլ իրականանան» կամ՝ «Եկեղեցի մտնում ես ինչ անես, եթե մոմ չես վառելու…»: Այսպիսի արտահայտություններ կարող են լսել բոլորը եւ գրեթե ամեն օր: Տհաճ երեւույթ՝ մեր իրականությունում: Ցավոք, մարդկանց մեծամասնության շրջանում ձեւավորվել է թյուր կարծիք, թե մոմ վառելու միջոցով կարող են ազատվել գործած մեղքերից: Որտե՞ղ

Նախագահը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և

«Ժառանգությունից» բացի՝ ՀԱԿ-ն է՞լ չի մասնակցի «Ընտրական օրենսգրքի» բարեփոխմանը. «Հայոց աշխարհ»

Ա.Մարտիրոսյանի համոզմամբ՝ դա անիմաստ է. «Մեկ է՝ իշխանությունները միշտ անում են իրենց ուզածը»։

Ռուբեն Պողոսյան. «Ջազն օգնում է ազատվել սթրեսից» (Տեսանյութ)

«Սոցիալական բնույթի նեւրոզները ոչ ադեկվատ ակտիվություն են, որոնք հոգեկան մեծ էներգիա են խլում մարդուց: Դրանցից կարող են առաջանալ սթրեսներ եւ դեպրեսիաներ»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, ներկայացնելով հետտոնական սթրեսների պատճառները՝ ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրա բնորոշմամբ՝ Ամանորին պատրաստվելիս մարդիկ անպայման աշխատում են սեղաններին ունենալ բոլոր անհրաժեշտ ուտեստները. «Այսինքն, ասում են՝ սեղանն առանց չարազի ո՞նց կլինի… անպայման

Ցանկալի է, որ հաջորդ օմբուդսմենին նշանակելու պահին նկատի առնվի մի նուրբ հանգամանք. «Հայոց աշխարհ»

Մի տեսակ ընդհանուր զգացողություն կա, որ մեր օմբուդսմենների հարցում ինչ-որ բան այնպես չի ընթանում, պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց նրանք ինչ-որ տեղ ստիպված են լինում հեռանալ: Հետաքրքիր է, թե հաջորդ օմբուդսմենին նշանակելու ընթացքում եղած թեկնածուների շարքում ինչ կարգի գործչի կտրվի նախապատվությունը. պրոֆեսիոնալ իրավաբանի՞, հասարակական ազդեցություն եւ հեղինակություն ունեցող անձնավորությա՞ն, թե՞ ընդհանրապես նոր անուն ի հայտ

Բութ անտարբերությունը վախից վատ է

Սյուզի Գեւորգյանի ծեծը հետաքրքրում է հիմնականում «ճակատի» համակիրներին 2016 թվականի սկիզբը նշանավորվել է նողկալի մի դեպքով: Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի` «հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում, միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գեւորգյանին, հետապնդել են նրան, այնուհետեւ, վրա հասնելով, գետնին են տապալել եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել

2015թ. քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստավորումների արդյունքները

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված 46 պետական մարմինների աշխատակազմերում 2015թ. հայտարարվել է քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար 908 թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 2369 քաղաքացի: Հայտարարված մրցույթներից կայացել է 765-ը, որոնց մասնակցել է հայտ ներկայացրած քաղաքացիներից 1484-ը: Հիմնականում մասնակիցներ չլինելու պատճառով չի կայացել հայտարարված թափուր պաշտոնի զբաղեցման 143 մրցույթ, գերակշիռ

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում երեկ մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 71-րդ առաջնությունները: Չնայած մեր առաջատար շախմատիստները չեն մասնակցում, այդուհանդերձ, երկու առաջնություններն էլ բավականին ուժեղ կազմ են հավաքել: Խոսքը նախ եւ առաջ տղամարդկանց մասին է, որտեղ հանդես եկող 12 շախմատիստներից ինը գրոսմայստեր է, երկուսը՝ միջազգային վարպետ: Կանանց առաջնությունում հանդես է գալիս տասը շախմատիստուհի,

Կարեն Անդրեասյանը փորձել էր ինքնուրույն «խաղեր տալ». «Չորրորդ իշխանություն»

Անդրեասյանը անկախ պետական այս կամ այն մարմնի հետ միջադեպերից, միշտ փորձել է իշխանությունների հետ հարաբերվելիս պահպանել զգուշավորությունն ու լոյալությունը։

Բարաք Օբաման վերջին անգամ հանդես եկավ «Երկրում իրավիճակի մասին» զեկույցով

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ յոթերորդ եւ վերջին՝ «Երկրում իրավիճակի մասին»  զեկույցով, որում իր անելիքները ներկայացրեց Սպիտակ Տան ղեկավարի պաշտոնում առաջիկա՝ իր համար վերջին տարվա ընթացքում, ինչպես նաեւ՝ Միացյալ Նահանգների կարճաժամկետ հեռանկարի իր տեսլականը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնի Ռուսական ծառայությունը: Համաձայն ավանդույթի, Օբաման ելույթ ունեցավ Կապիտոլիումի լեփլեցուն դահլիճում զեկույցով, որը

Օրգանիզմը մաքրեք ամանորյա ուտեստների հետեւանքներից

Ամանորյա տոներից հետո, տարբեր կերակրատեսակների չարաշահումից մեր օրգանիզմը կորցնում է իր բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում սննդի ոչ պիտանի նյութերը կուտակվում են օրգանիզմում եւ երբեմն օրգանիզմը նաեւ թունավորում: Օրգանիզմը թունավոր նյութերից մաքրող եւ դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ շատ կան: Դրանցից առավել արդյունավետները ներկայացնում ենք ստորեւ: 3 կիլոգրամ կտավատը լվանալ, չորացնել, աղալ: Ամեն առավոտ 3 թեյի գդալ կտավատի,

Շմայսի յուրաքանչյուր ելույթից հետո մեր երկիրն ակնհայտորեն ավելի օրինական է դառնում. «Չորրորդ իշխանություն»

Եվրոպայի Խորհուրդը շատ է հեռացել եվրոպական արժեքներից, Հայաստանի իշխանություններն էլ օր օրի ավելի են խորացնում ժողովրդավարությունը։

Բոլորի սիրտին ու միտքին մէջ. Asbarez

Կարօ Սասունիի ապրող խօսքերէն մէջբերումի մը կը դիմենք. «Մտքի թռիչքով մը անցէք հայոց աշխարհի բոլոր դէպքերուն եւ արարքներուն վրայէն. վերէն դիտեցէք տեսարանը քաջութեամբ կարկառուն ու արիւնով ներկուած պատկերներուն, ու դուք ամէնուրեք պիտի տեսնէք, որ բոլորի սիրտին ու միտքին մէջ կը ծածանի դրօշակը հայոց ազատութեան ու անկախութեան: Այդ դրօշը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բարձրացուց. այդ դրօշը կը

Կեղտոտ հայելին կարող է տանը կռիվ գցել

Տհաճ մարդկանց «չար աչքից» պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում նրանց հետ զրուցելիս ձեռքերը կամ ոտքերը պահել խաչաձեւ վիճակում։ Այդ դիրքով մարդ կարող է փակել սեփական կենսադաշտի ուրվագիծը, որը եւ կանխում է դրական էներգիայի արտահոսքը։ Ֆեն-շուի կանոններից մեկը ննջասենյակում՝ ամուսինների մահճակալի գլխավերեւում կամ պատին, հայելի կախելու արգելքն է, քանզի նրա մեջ արտացոլվում է քնող զույգը։ Համարվում

Երեւանի թվով 1100 փողոցները պետք է մաքրվեին 1,5 ժամում. «Հայկական ժամանակ»

Եկեք փորձենք հաշվել, թե իրականում ինչ հնարավորություններ կային Երեւանը ձնից մաքրելու համար։ Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ մայրաքաղաքում կա մոտ 1100 փողոց։ Հաշվի առնելով այլ քաղաքներում կատարված հաշվարկները՝ քաղաքային փողոցների միջին երկարությունը մոտ 750 մետր է։ Ու թեեւ Երեւանում փողոցների միջին երկարությունը ավելի կարճ է լճի, գետերի, ձորերի ու բլուրների պատճառով, միեւնույն է, ընդունենք

Ալիեւն «ընդլայնում է» դիվանագիտական զինանոցը

«Ալիեւի այդ հայտարարությունը, ցավոք, շփման գծում մեր զինվորի զոհվելու առիթ դարձավ, եւ դա, կարծում եմ, խորհրդանշական է: Ադրբեջանը փորձում է լայնածավալ պատերազմի սպառնալիքը դարձնել դիվանագիտական գործիք, իսկ համանախագահ երկրները կոնսոլիդացված հակադարձման հնարավորությունը չեն օգտագործում: Կարելի է բազմաթիվ պատճառներ մատնանշել, թե ինչու դա չի արվում: Ցանկացած վարկած գոյության իրավունք ունի: Բայց ավելի էական է, որ ԼՂ

Արմավիր ՔԿՀ-ում տեղի ունեցած այս ինքնասպանության դեպքի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել

2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։ ՔԿՀ-ից հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել։ Հարազատները պնդում են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը և ուժեղ կամքի տեր անձնավորություն է

Կառավարությունն էլ կզարմանա, թե ինչպես են ապրանքներն առանց իր միջամտության արտահանվում. «Հայկական ժամանակ»

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը։ Գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ:

Սոխի թուրմը` աթերոսկլերոզի դեմ

Աթերոսկլերոզի դեպքում օգտակար է սոխից պատրաստված թուրմը։ Կանաչ կամ գլուխ սոխը կտրատել, ավելացնել 100 գրամ սպիրտ։ Մեկ շաբաթ թրմել մութ տեղում։ Ընդունել 20-30 կաթիլ՝ օրը 2-3 անգամ։ Ըստ մասնագետների, աթերոսկլերոզի կանխարգելման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրի օրվա սննդաբաժնի 70 տոկոսը կազմեն թարմ մրգերն ու բանջարեղենը։ Աթերոսկլերոզի դեպքում սննդակարգում առավելապես օգտագործում են բուսական յուղեր` արեւածաղկի, եգիպտացորենի,

Գրոսմայստերական բալի համար պայքարում է հինգ շախմատիստ

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարում սահմանված գրոսմայստերական բալի համար պայքարն օրեցօր թեժանում է: Ամեն տուրից հետո որպես կանոն մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում նոր անուն է հայտնվում: Նրանք միջազգային կամ ՖԻԴԵ-ի վարպետ են, որոնց օդի պես անհրաժեշտ այդ բալը: Երեկ կայացած 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում

ԱԺ-ն ստացել է Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովում, սահմանված կարգին համապատասխան, ստացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց

Հայկ Ալումյան. Հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ. «Հրապարակ»

Հայկ Ալումյանը հայտարարություն կարող է անել, իր իրավունքն է, ուզում է օրը 3 անգամ հայտարարություն անի

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 13-ին ժամը 23.00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Ղազախստանը «մեկ քառորդով» դուրս եկավ ԵԱՏՄ-ից

2016թ. հունվարի 11-ին ուժի մեջ մտավ արձանագրություն, որը կարգավորում է ԵԱՏՄ-ում այն ապրանքների ներմուծումն ու տեղաշարժը, որոնք ներկրվել են Ղազախստան ավելի ցածր մաքսային դրույքաչափերով, քան գործում է ԵԱՏՄ-ում: Հիշեցնենք, որ ավելի ցածր մաքսային դրույքաչափերը Ղազախստանի պարտավորությունն է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջ: Այդ պարտավորության հետևանքով Ղազախստանում թվով 3171 ապրանքատեսակների համար ներմուծման մաքսային դրույքաչափերը ավելի ցածր են,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930