Օրվա լրահոսը

«Մուսալեռ»-ում սպանության գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով  հետախուզման մեջ գտնվող Ա.Պառավյանը ինքնակամ ներկայացել է և նրան մեղադրանք է առաջադրվել: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Պառավյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 2016 թվականի հունվարի 6-ին

Դրամապանակի գողություն՝ գեղեցկության սրահում (Լուսանկարներ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գեղեցկության սրահում դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևանի «Փակ շուկայում» գործող գեղեցկության սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը գողացել է իր դրամապանակը՝ պատճառելով զգալի չափի

Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ

«Կարեն Անդրեասյանը պետք է դիմացկուն լիներ, ես հրաժարական չէի տա». Լ. Ալավերդյան

Ինձ ասում էին՝ ձեր տեղը տղամարդ լիներ՝ մի քանի անգամ ինֆարկտ կստանար. Իր վրա ճնշումների մասին է հիշեցնում ՀՀ առաջին օմբուդսմենը

Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը

Կարեն Բարսեղյանը միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական:

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ավետիսյանների սպանության գործով գյումրեցիներին չեն ստիպի նորից փողոց դուրս գալ. (Տեսանյութ)

Այսօր Ավետիսյանների գերեզմանին այցելած Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո որտե՞ղ կկրի պատիժը Վալերի Պերմյակովը, որը դասալքության զենք-զինամթերքի հափշտակման համար 10 տարի ազատազրկման է դատապարտվել ռուսական զինվորական դատարանի կողմից, այժմ էլ մարդասպանության համար է դատվում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցերն ավելի շատ նոր հարցեր են առաջացնում և որ

«Մուսալեռ»-ում սպանության գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ա.Պառավյանը ինքնակամ ներկայացել է, և նրան մեղադրանք է առաջադրվել: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Պառավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 2016 թվականի հունվարի 6-ին

Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ «պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»:  

Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը այցելել Է ՀՀ ՏՄՊՊՀ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին այսօր հանդիպել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրի տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր: Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է Հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջնահերթություններով և գործունեության հիմնական ուղղություններով՝ կարևորելով Հանձնաժողովի գործառույթներն ու դերը՝ երկրի մրցակցային միջավայրի ապահովման

«Մենք կարող ենք նաև օգտվել տարածաշրջանում առկա հակասություններից». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց 2016 թվականին Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձություն՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վատթարացում, Թուրքիայում քրդական հարցի սրում և Ադրբեջանի տնտեսական խնդիրներ՝ կապված նավթի գնի անկման հետ: Նրա համոզմամբ՝ այս խնդիրները ՀՀ-ի վրա կունենան իրենց ազդեցությունը, քանի որ երեք պետությունները Հայաստանի հարևաններն

Հայաստանում խախտումներ կատարող մեքենաների վարորդները կտուգանվեն ցանկացած դեպքում. ՃՈ պաշտոնյա

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը հայտարարել էր, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել են ռուսական համարանիշներով ավտոմեքենաները եւ նրանք միտումնավոր խախտումներ են կատարում ու պատասխանատվության չեն ենթարկվում: Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Արման Չիլինգարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս խնդրին, ասաց որ այս դեպքում պատասխանատվության կենթարկվի այն անձը,

Վաղը կդիմեն գլխավոր դատախազին

Ամանորի գիշերը կալանավորված «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար, նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, հավանաբար, վաղը կդիմի ՀՀ գլխավոր դատախազին: Մեզ հետ զրույցում Տիգրան Հայրապետյանն ասաց, որ գլխավոր դատախազին ուղղված դիմումն արդեն պատրաստ է, բայց իրենք սպասում են վերաքննիչ դատարանի որոշմանը: Գեւորգ Սաֆարյանը, հիշեցնենք, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա ձերբակալվել

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր. «Քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում». Ermenihaber.am

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը «IMC» հեռուստաընկերության եթերում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` մեղադրելով նրանց քրդերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված պատգամավորը նշել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիրները Հայոց ցեղասպանությունը իրականացնողներն են, որոնք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին: Փայլանի դիտարկամամբ այսօր ևս քրդերի պահանջներին ի պատասխան նրանց նկատմամբ

«Ալիեւին ասելու են՝ բա մենք թեյ էինք խմելու Ստեփանակերտում, ծածանվելու էր Ադրբեջանի դրոշը». Մարուքյան

«Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո բազմաթիվ փորձագետներ մեկնաբանել են այն եւ բոլորի կարծիքները համընկնում էին մի բանում՝ հանդիպումն ավարտվել է մեզ համար դրական նոտայով: Այսինքն, հանդիպման ամբողջ էությունն այն է եղել, որ վերականգնվել է հանդիպումների շարքը, բայց ներքին ինֆորմացիան, թե այնտեղ ինչ հարցեր են քննարկել եւ Հայաստանի պահվածքն ինչպիսին է եղել, արձագանքները վկայում են, որ հայկական

ԱԳՆ․ Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլի պայթյունի զոհերի թվում հայեր չկան

Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Գյումրու քաղաքապետը կասկածում է, որ Պերմյակովը միայնակ է եղել (Տեսանյութ)

Սամվել Բալասանյանն այսօր «Շիրակ» գերեզմանատանը անդրադառնալով Ավետիսյանների դաժան սպանությանն՝ ասաց, որ մեկ տարի անց  իր համար բազմաթիվ անհայտ հարցեր են մնացել ու ակնկալում է դրանց պատասխանները:Մասնավորապես, Գյումրու քաղաքապետին անհասկանալի է թվում, թե ինչպե՞ս կարող է մարդը կրակել, հարևանները չլսեն կամ ինչպես կարող է կրակել, ընտանիքի անդամները բոլորը մնան իրենց անկողիններում: Ըստ քաղաքապետի, սրանք հարցեր են,

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 12-ին հանդիպումներ է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի եւ Ռիիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը եւ հետագա զարգացումը, որին նպաստում են հանդիպումներն ու կարծիքների փոխանակումը: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն

Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Փոսերը գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տևած առատ տեղումներից հետո, սակայն գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով`նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ և

Ծաղիկների հետ միասին նոր խաղալիքներ դրեցին փոքրիկ Սերյոժայի շիրիմին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մեկ տարի առաջ հենց այս օրն իրենց տան մեջ դաժանաբար սպանված Ավետիսյանների գերեզմանն արդեն սարքված է: Այսօր բազմաթիվ գյումրեցիներ, ինչպես նաև ԱԺ պատգամավորների մեծ մասը՝ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլք, ինչպես նաև տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը՝ Շիրակի

Տինքի գործին հետեւող դատախազը հեռացուած Է հետաքննութենէն. yerakouyn.com

Տինքի սպանութեան գործին մէջ պաշտօնատար անձերու դէմ մեղադրական գործ կազմած Կէոօքալփ Քէոքչիւն, որ դեռ կը շարունակէ ղեկավարել Տինքի սպանութեան մէջ յանցաւոր կազմակերպութեան դատական գործը, ստիպուած է Տինքի գործով հետաքննութիւնը ուրիշ դատախազի յանձնելու: Ըստ «Ակօս»-ի՝ «Ալ-Ճազիրա թուրք»-ի տարածած տեղեկութեան համաձայն` Սթամապուլի գլխաւոր դատախազ Հատի Սալիհօղլուն տուած է 2016 թուականի աշխատանքի բաժանման եւ գործառնական հրահանգները: Սալիհօղլուն արդարադատութեան

«Կա՛մ Ադրբեջանը կգա գիտակցության, կա՛մ կստիպեն նրան գալ գիտակցության». Թեւան Պողոսյան

Հենց Ալիեւն է պրոբլեմը: Եթե նա այդ հանդիպումներին լուրջ չի վերաբերվում, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ցանկանում ունենալ բանակցային գործընթաց՝ խաղաղ միջոցներով գտնելու հիմնահարցի լուծումը:

86-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 11-ին, ժամը 12.30-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

Մահվան ելքով վրաերթ Երևանի Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 11-ին, ժամը 07.40-ին, «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վարսենիկ Մովսիսյանին, ով տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Բա ի՞նչ անվանեի՝ պատանյա՞կ». Շուշան Պետրոսյանը՝ օգտատիրոջը «լակոտ» անվանելու մասին

Facebook-ում քննարկում են ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մեկ այլ օգտատիրոջ գրառմանն արված մեկնաբանությունը: Գրառման մեջ օգտատերը մասնավորապես ասել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …բա

Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից. Ermenihaber.am

Ստամբուլի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Սուլթանհամեթ հրապարակում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունից հետո օտարերկրացի զբոսաշրջիկները սկսել են չեղարկել ամրագրումներն ու հեռանալ Ստամբուլից: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Սուլթանահմեթի Տուրօպերատորների միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությանը: «Այս շրջանում մոտ 7000 հյուրանոց կա: Ստամբուլ եկած զբոսաշրջիկները, կիսատ թողնելով

Ժիրայր Սէֆիլյանն այսօր լինելու է Քննչական կոմիտեում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 17:30-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու մեղադրանքի հայտնի գործով հարցաքննության նպատակով լինելու է Քննչական կոմիտեում (Երևան, Մամիկոնյանց 46/5): Ժիրայր Սէֆիլյանին ծանուցագիրը հանձնվել է այսօր առավոտյան՝ ոստիկանության ծառայողների միջոցով: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

«Ալիեւի հայտարարությունը ապտակ է Պուտինին, Օբամային եւ Օլանդին». Գեղամյան

Թող Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի մշտական ներկայացուցիչները հստակ պատկերացում կազմեն, թե ինչ անլուրջ մարդու հետ իրենք գործ ունեն:

Նորայր Նորիկյան. Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը

Նորայր Նորիկյանը համարում է, որ Հայաստանը պետք է պահանջ ներկայացնի ռուսական կողմին՝ Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930