Օրվա լրահոսը

Հիվանդությունը սկսում է նահանջել

Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։ Արձանագրվել է մահվան դեպք։

13-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

Հունվարի 11-ին, ժամը 16-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 20-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 54-ամյա տղամարդ, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ իրեն ամրակցված «Ռենո Լոգան»

«ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քվեարկությունից կերևա` Սերժ Սարգսյանին բանի տեղ դնում են, թե` ոչ»

Հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը ԼՂՀ-ի, մյուսը` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ է: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում տարբեր երկրներում ԵԽԽՎ տարբեր պատվիրակների

Նորայր Նորիկյան. Հարց է առաջանում՝ որտե՞ղ է Պերմյակովը կրելու իր պատիժը

Նորայր Նորիկյանին նաեւ հետաքրքիր է, եթե Պերմյակովը պատժի կրման ընթացքում ձեռք բերի պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդություն, ո՞ր երկրի դատարանն է որոշելու նրան պատժից ազատելու հնարավորության հարցը

ԵՊՀ շրջանավարտների գրական «արտադրանքը»՝ Արցախի բարբառով եւ արեւմտահայերենով (Տեսանյութ, ֆոտոշարք)

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի ունեցավ բանասիրական ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտների «Մեր գիրքը» գրական ժողովածուի շնորհանդեսը: Այն ներառում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Հետաքրքիր է, որ գրքի խմբագիրը, նկարիչը, հովանավորը՝ բոլորը համակուրսեցիներ են եղել: Նրանք այսօր էլ միասին են. չնայած որոշները արտասահմանում են՝ շփվում են սոցիալական ցանցում ստեղծված խմբում: Գիրքը լույս է տեսել Ջոն

Կալանավորվել են ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն, ադմինիստրատորը, ֆուտբոլիստը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք: 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով,

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ

Նորայր Նորիկյան. Եթե Ավետիսյանների սպանությունը կատարվել է ՀՀ տարածքում, ի՞նչ կապ ուներ Ռուսաստանի Սահմանադրությունը

Նորայր Նորիկյանը նկատեց, որ հենց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի ընթացքում ՌԴ Սահմանադրության 61-րդ կետը «օգտագործման համար անպիտան» ճանաչվեց:

Այս տարի տոնական օրերին 830-ով ավելի են եղել շտապօգնության կանչերը

Երեւանում տոնական 10 օրերին 9611 կանչ է եղել

Պարույր Հայրիկյանը ներում է Լեւոն Զուրաբյանին

Հայրիկյանը հեռախոսազանգ է ստացել

Սերգեյ Սմբատյան. «Երիտասարդական նվագախմբի տասնամյակին նվիրված համերգը կլինի աննախադեպ մի տոնակատարություն»

Մեր հարցերին է պատասխանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը: – Մաեստրո Սմբատյան, հունվարի 15-ին ՀՊԵՆ-ի համերգով բացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի արդեն յոթերորդ փառատոնը։ Մի քանի խոսք, խնդրեմ, այդ մասին: –  Այո՛, և Երիտասարդական նվագախումբը ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցնող այդ փառատոնի համահիմնադիրն է։ Արդեն ձևավորվել է մի ավանդույթ, ըստ որի՝ ամենամյա

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 13-14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը

4 տիպի ճգնաժամ, որ կարող է լինել 2016-ին. «Ա1+» (տեսանյութ)

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ 2016թ. տնտեսապես ռիսկային տարի է լինելու, հատկապես երբ հաշվի ենք առնում համաշխարհային տնտեսության ցուցանիշները։ Ղազախստանում, Չինաստանում, Ադրբեջանում, ՌԴ-ում արժեզրկվում են ազգային արժույթները, լրջագույն խնդիրներ են առաջացել ԱՄՆ ֆոնդային բորսայում. «Մեր բանկային համակարգում միգուցե առաջանան դժվարություններ այն պարզ պատճառով, որ մենք ունենանք դրամի արժեզրկման վտանգ: ԵՏՄ շրջանակներում հատկապես ՌԴ տնտեսական դերի թուլացումը

Արմեն Պառավյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 11-ին, ժամը 12.45-ին, Արմեն Պառավյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Արմեն Պառավյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:   ՀՀ ոստիկանություն  

Արաբագետ. «Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքներին կարճ կյանք է մնացել» (Տեսանյութ)

«Պարսից ծոցի երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, փորձում են կանխել Իրանի առաջխաղացումը: Արաբական միացյալ Էմիրություններն ու Քաթարն էլ Իրանից հետ կանչեցին իրենց դեսպաններին. այդ պետությունները հակազդեցության մեջ են եւ պայքարում են միմյանց դեմ»,-«Արմենպրես» գործակալության մամուլի սրահում, խոսելով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների սրացումից՝ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը: Նրա խոսքով՝ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Էլ-Ռիադ նպաստեց, որ

Իշխանության «հակատոնածառային սադրանքն» ու քաղբանտարկյալները

Պարույր Հայրիկյանն ամփոփում է անցնող տարին եւ գնահատում ընթացիկը

Ով է լինելու տարածաշրջանում «զոն նայողը». «Հայոց աշխարհ»

Մեր հարցերին պատասխանում է վերլուծաբան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ   -Համաձա՞յն եք, որ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի կողմից գործադրվող ճնշումների համատեքստում մեր դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամրապնդվել են։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նախագծին։ -Ադրբեջանը կենտրոնացրել է իր ողջ դիվանագիտական պոտենցիալը, որպեսզի Կոնգրեսում

Ավետիսյանները պատրաստվում են հանրահավաքի (Տեսանյութ)

Ավետիսյանների հարազատները հենց նոր հայտարարեցին այն մասին, որ եթե մինչեւ հաջորդ դատական նիստը, այսինքն՝ մինչեւ հունվարի 18-ը Հայաստանի իշխանությունները խելքի չգան ու դատական նիստը նշանակել չտան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իրենք կսկսեն հանրահավաքներ անել: Նրանք պահանջում են նաեւ, որ դատական նիստին պարտադիր ներկա լինի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Սա այն դե՞պքն է, որ

Վահագն Խաչատրյան. «2016-ը շատ ավելի վատ տարի է լինելու, քան նախորդ տարին էր». «Չորրորդ իշխանություն»

Երկրի ներսում փոքր ու միջին բիզնեսը վերանում է, երկրի ներսում հովանավորությունն ու մոնոպոլիաները շարունակվում են։

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Ալեքսան Հարությունյանին Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և

Ընդդիմադիր որ ուժերին կհաջողվի՞ նման լուրջ թիմ համախմբել. «Հայոց աշխարհ»

Ներքաղաքական կյանքում, մեր կանխատեսմամբ, այս տարի տեղի է ունենալու եւս մի գործընթաց, որը միգուցե առերեւույթ այնքան էլ տեսանելի չլինի, սակայն իր կարեւորությամբ չի զիջում հնարավորինս փոխընդունելի Ընտրական օրենսգիրք մշակելու անհրաժեշտությանը: Ո՞րն է այդ գործընթացը, կամ՝ ի՞նչ նկատի ունենք: Խոսքը համախոհների, համակիրների լուրջ թիմեր ձեւավորելու մասին է: Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ ընդդիմադիր ուժերի միջեւ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար սահմանվել է նոր կարգ

2016 թվականի հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար ծնողի բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացվում` 1) դիմում, որում ներառվում են՝ ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող

2015 թվականին ծնունդների թիվը մայրաքաղաքում 2014 թվականի համեմատ աճել է 189-ով

2015 թվականին Երևան քաղաքում ծնվել է 22685 երեխա: Այս ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 189-ով, իսկ 2013 թվի համեմատ` 1369-ով: Երևանի քաղաքապետարան

Ավետիսյանների տանը դեռ դրված էր անցած տարվա տոնածառը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեկ տարին: Ավետիսյանների հարազատները հավաքվել են նրանց տանը: Վերջիններս բացեցին մեկ տարի շարունակ կողպած դռները: Աննկարագրելի ծանր տեսարան էր. սկսվեց ողբ, լաց, ուշաթափություններ: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը անեծքներ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազի հասցեին, նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի վասալն է եւ ճշմարտությունը երբեք չի պարզվի. «Սերժ,

Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողները անցել են պաշտոնեական լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Սարգիս Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին հիշյալ բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման

Թուրքիայի նախագահականի նոր գլխավոր խորհրդականը հայկական հարցի մասնագետ է. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը: Թուրքական «Sözcü» թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է hայկական հարցի ուղղության մեջ: Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահականի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայկական հարցի մասնագետի նշանակումը տեղի է ունենում հենց այն

Ավտոմեքենաները Հայաստանից Վրաստան են քշում, որ բենզինով լիցքավորեն

Վարորդները այդ կերպ գումար են խնայում

Արման Սուլեյմանյան. Ռուսական համարներով մեքենաները կամերաների տակ գազ են տալիս եւ ցեխ են շպրտում համակարգի վրա

«Երեկ փոխոստիկանապետ Խաչատրյանի գրասենյակում էինք եւ աշխատակիցներից մեկը մտավ ու հարցրեց, թե կարո՞ղ ենք ռուսական համարներով մեքենաներին տուգանել: Փոխոստիկանապետը պատասխանեց՝ ոչ: Վերջ, սրանով ամեն ինչ վերջանում է, ժողովուրդ: Որովհետեւ դա նշանակում է, որ ռուսական զենքով մարդիկ իրավունք ունեն մարդ սպանեն փողոցներում եւ նրանք չեն ձերբակալվի դրա համար, իսկ ոչ ռուսական զենքով մարդկանց ձերբակալում եւ պատժում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930