Օրվա լրահոսը

Թաթուլ Կրպեյանի քույր. «Երբ որոշեց, որ պետք է Արցախ գնա, ժամերով վիճում էին հորս հետ»

«Համ առանց իրար չէինք կարողանում, համ` իրար հետ»,- չթաքցնելով ժպիտը՝ հիշեց եղբորը Թաթուլ Կրպեյանի միակ ու մեծ քույրը: «Մի անգամ բակում կռվել էր ու լացելով եկավ տուն: Հորաքույրս բարկացավ, թե` դու տղա ես, ծեծիր էլ, ծեծվիր էլ, բայց լացելով տուն չգաս: Ու դրանից հետո Թաթուլն էլ լաց չէր լինում»: Շատ պատմություններ կան, որ Ռուզան Կրպեյանը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Լիա Միսակյանի գործով ներկայացված բողոքները

2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, հրապարակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը, որով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի

ԱԺ փոխխոսնակի խոստումները իրականություն չդարձան

Ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարեց, որ ԱԺ-ում կստեղծվի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը ուսումնասիրով աշխատանքային խումբ և անհրաժեշտ փաստերի հավաքման դեպքում այն կներկայացվեր ԱԺ քննարկմանը, ինչպես նաև ԱԺ-ում պետք է անցկացվեր Իրաքի եզդիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես: 2015 թվականը մոտենում է ավարտին, իսկ ԱԺ փոխխոսնակի այս խոստումները իրականություն չդարձան: Մեզ

Ճարտարապետ. «Ինքնակամ կառուցված ձեղնահարկի պատճառով շենքը կարող է փլվել»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեց նաեւ երեւանյան շենքերի սեյսմակայունության խնդրից: Նա ասաց, որ բնակիչները շատ են ահազանգում շենքերի վերին հարկերի կառուցման մասին. «Գնում են վերջին հարկը, ավելացնում եւս մեկ հարկ: Երբեմն երկու հարկ են կառուցում: Այդ օրինակները շատ են Երեւանում եւ վտանգում են ամբողջ շենքը: Երկաթբետոնից կառուցված ձեղնահարկերը վտանգավոր են:

«Զվարթնոց»-ը քանդելու են. մտածեք՝ ոնց ենք պայքարելու» (Տեսանյութ)

«Եթե տնտեսությունը լավ վիճակում է, ճարտարապետությունը եւ շինարարությունը զարգանում են: Այս տարի այդ ոլորտներում անկում է գրանցվել, շատ շենքեր չեն նախագծվել»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ ամփոփելով կառույցի աշխատանքը: Նա մասնավորապես նշեց, որ այդպես էլ չի սկսվել «Ֆիրդուսի» հատվածի համար արված նախագիծը. «Օդից կախված է մնում նաեւ Երիտասարդական պալատի հարցը, որը

«Չկա այնպիսի տեխնիկա, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կիրառել». «Ա1+»

ԵՏՄ-ին անդամակցություն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներ, նոր սահմանադրության ընդունում. տարվա ընթացքում մեր երկրի համար տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններն այսօր նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Կարծում եմ, որ 2016 թիվը լինելու է բավականին հետաքրքիր տարի։ Եվ մենք պետք է ձգտենք չկորցնել եղած գործընկերներին և ձեռք բերել նոր գործընկերներ»,-շեշտեց նա։

Պետդեպարտամենտ. «Շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոց են ժողովուրդ-ժողովուրդ շփումները»

«Մենք կարծում ենք, որ գագաթնաժողովը նախագահներին լավ հնարավորություն տվեց առաջին անգամ մեկ տարվա ընթացքում դեմ առ դեմ հանդիպել եւ հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նախագահներն ընդունեցին, որ իրավիճակը վատթարացել է եւ մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի համար, որը եղել է ծանր զինատեսակների օգտագործման պատճառով»,- այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Հայկ Մարտիրոսյանն առաջարկում է. «Կապկենք Իսրայելին» (Տեսանյութ)

Քաղաքագետը ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը «առաջընթաց» է որակում

Փաստորեն՝ պրոբլեմն այն չէ, որ պետական պաշտոնյան մի քանի միլիոն դոլարանոց դղյակ է կառուցել. «Չորրորդ իշխանություն»

Կամ էլ պիտի, ասենք, զոքանչի անունով կառուցեր, որպեսզի շեֆը կարողանար ասել «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»:

Աստվածաբան. Պերմյակովի հետ պետք է կրոնագետ-հոգեբանը խոսի. «Հայոց աշխարհ»

Ու քանի որ մարդկության ճնշող մեծամասնությունը դժոխք է ընկնելու, եւ շատ քիչ ընտրյալներ՝ դրախտ, իրենք ցանկանում են դժոխք ընկնել որպես սատանայի պաշտամունքի հետեւորդներ եւ այնտեղ դառնալ սատանայի ծառաները կամ գործակիցները:

Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել արդեն վերանորոգված դահլիճում

Մայրաքաղաքի կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով կատարված նորոգման աշխատանքներից հետո առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել հարազատ բեմում: Տարեվերջյան հաշվետու համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորելով սաներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ նոր, առավել հարմավետ պայմանները հավելյալ խթան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար է ընտրվել Մանե Թանդիլյանը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում Խորհրդի քարտուղար է ընտրվել Մանե Վանյայի Թանդիլյանը։ Կուսակցության Կանոնադրության համաձայն Քարտուղարին վերապահված են կարևորագույն գործառույթներ։ Կուսակցության խորհրդի քարտուղարն ընտրվում է խորհրդի անդամների կողմից՝ ձայների պարզ մեծամասնությունով, մեկ տարի ժամկետով: Կուսակցության խորհրդի քարտուղարը կատարում է նիստի հրավիրման կազմակերպչական աշխատանքները, կազմում է

1994-ից ի վեր երբեւէ այսքան մոտ չենք եղել պատերազմի վերսկսմանը. «Չորրորդ իշխանություն»

Տարիներ շարունակ մեր հասարակական գիտակցության մեջ արմատավորվել է մի բավականին վիճելի գաղափար, ըստ որի՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսում, որովհետեւ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ՝ այն պարզ պատճառով, որ իրականում ուժերի հավասարակշռությունն անընդհատ փոխվում է։ Ընդ որում՝ խոսքը միայն բանակների մասին չէ (այդ առումով մենք կարծես թե կարողանում ենք պահպանել

Եթե իսկապե՛ս չես ուզում մուծվել

Արդեն մի քանի տարի, ինչ ներմուծվել են երթեւեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներն ու արագաչափերը, առավոտից իրիկուն լսում եմ, կարդում եմ, թե՝ ինչի՞ տեր ենք, որ տանենք Սաշիկին էսքան փող մուծվենք, ժողովրդի հաշվին հարստանում են, կերան մեզ, կերան եւ այլն…. Ինձ քիչ է հետաքրքրում, թե ո՞ւր են գնում տուգանքներից առաջացած փողերը, ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ

Արամ Սարգսյան. «2017-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են անհամեմատ դաժան, քան եղած բոլոր ընտրությունները». «Իրատես de facto»

«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը – Դեկտեմբերի 6-ին կառավարման մոդել փոխեցինք, այլևս չեն լինելու համաժողովրդական նախագահական ընտրություններ, քաղաքական դաշտում դա ազդեցություն կունենա՞։ – Երբեմն դեղամիջոցն ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան հիվանդությունը։ Սահմանադրության փոփոխությունն այդ դեպքն է։ Համոզված եմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են անհամեմատ դաժան, քան եղած բոլոր ընտրությունները։ Իշխանությունները հասկանալու

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև

Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական

Դեկտեմբերի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 417 երեխա

Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38328 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 417 երեխա՝ 211 տղա, 206 աղջիկ: Երևանի քաղաքապետարան

Վերջին մեկ ամսում սպառողը շարունակել է աղքատանալ. «Ժողովուրդ»

Պաշտոնական վիճակագրությունը սկսել է ամփոփել այս տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշները, եւ ներկայացվող տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն անգամ պաշտոնապես նվազել է։ Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2,9 տոկոսով։ Սա այն դեպքում,

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդնում է տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության օնլայն դիտման և վճարման ծրագիր

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, ավելի դյուրին է դարձնում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համար անհրաժեշտ վճարների ընդունման գործընթացը: Այսուհետև, Երևանում քաղաքում գրանցված ավտոմեքենա ունեցող ֆիզիկական անձիք կարող են կատարել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վճարները՝ առանց վերջինիս գույքահարկի պարտավորության մասին տեղեկանքը Բանկ ներկայացնելու: Փոխարենը հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկ մեկ այցելությամբ կարող

2015-ի տխուր իրադարձությունը`Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը (Տեսանյութ)

Ալեքսանդր Մարգարովը`անցնող տարվա կարեւոր եւ աննախադեպ իրադարձությունների մասին

Ինչո՞ւ Հայաստանի նախագահը չի հետեւում Պուտինի օրինակին. «Իրատես de facto»

Հավատացեք, ամեն անգամ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս «մեծ» կոչված իր ամենամյա տարեվերջյան ուղիղ մամլո ասուլիսով, մոսկվայաբնակ ամեն մի նախկին հայաստանցու մեջ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հայոց նախագահը կտրականապես խուսափում իր ժողովրդի հետ հաղորդակցվելու այս հրապարակային ձևաչափից։ Բայց չէ՞ որ, եթե մի կողմ դնենք մասշտաբները, իր կենսաբարոյական անհուսալի խնդիրների մեջ

Բոլոր տուժածները դուրս են գրվել

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները: Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի

Ըստ հաղորդումների` քննիչն ու ոստիկանները, բռնություն գործադրելով, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից

Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով

Դավիթ Բաբայան. «Խոսել կարգավորման ինչ-որ սցենարների մասին պարզապես հնարավոր չէ». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ   -Ինչպե՞ս կբնութագրեք այսօր ստեղծված իրավիճակը։ -Ընդհանուր առմամբ, իրավիճակն այսպիսին է. ներկայումս խոսել կարգավորման ինչ-որ սցենարների մասին պարզապես հնարավոր չէ, քանի որ հիմնական շեշտը պետք է դրվի հակամարտության գոտում խաղաղության, կայունության պահպանման վրա: Եվ այս տրամաբանությամբ են այժմ ընթանում բանակցությունները, այդ թվում եւ Շվեյցարիայում անցկացված հանդիպումը: Ռազմական առումով

Սերժ Սարգսյանի հայտարարությունը նկատելիորեն տարբերվում էր ձեւակերպումների կտրուկությամբ «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում բարձրացնում է այս հարցը։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ եւս գրեթե նույն սրությամբ Ս. Սարգսյանը ՀԱՊԿ ղեկավարներին հիշեցրեց իրենց դաշնակցային պարտավորությունների մասին Սոչիում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Այն ժամանակ, սակայն, Ս. Սարգսյանի՝ նման «բարձր տոնայնությունը» փորձագետները պայմանավորում էին ՀՀ-ի՝ ԵՏՄ մտնելու քայլի կարեւորությամբ Ռուսաստանի համար, հանուն ինչի էլ

Ի՞նչ կարող էր տալ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին, բայց չտվեց. «Հայկական ժամանակ»

Հայաստանը անդամակցել է մի տնտեսական փակ տարածքի, որտեղ, սակայն, «խաղացողներից» յուրաքանչյուրը առաջնորդվում է սեփական խաղի կանոններով։

Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ որոշ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետների պահպանում և սահմանում

• Հանրապետության Նախագահ – մինչև 09.04.2018 (ընտրությունները՝ 01.03-10.03.2018)։ • ԱԺ պատգամավորներ – մինչև 15.05.2017։ • Կառավարություն – մինչև 15.05.2017, հաջորդ կառավարությունը՝ մինչև 09.04.2018։ • Սահմանադրական դատարանի գործող անդամներ – մինչև 06.12.2005 նշանակվածները՝ մինչև 70 տարեկանը, մյուսները՝ մինչև 65։ • Արդարադատության խորհուրդ – մինչև 09.04.2018։ • Դատարանների նախագահներ – մինչև 09.10.2018։ • Դատավորներ – մինչև 65

«ԱրմենՏելը» պետբյուջե կվճարի 20 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխ

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՀՀ ՏՄՊՊՀ կողմից կիրառված 20 միլիոն դրամ տուգանքը: Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցել էր վարչական վարույթ: Վարույթի հիմք է հանդիսացել այն, որ «ԱրմենՏել» ընկերության մեկնարկած «Պարզից Պարզ» անվանմամբ սակագնային փաթեթը կրկնօրինակում էր մրցակից ընկերության՝

Շիրխանյանի կալանավորմամբ Մարաշում վնասազերծված խմբի գործը կարծես իսկապես լրջանում է. «Հայկական ժամանակ»

Վերջին շրջանում Շիրխանյանը հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ Նրա ձերբակալության օրը Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ վերջին ամիսներին պաշտպանության նախկին փոխնախարարը զբաղված էր հայկական սպայական միություն ստեղծելու հարցերով եւ փորձում էր համախմբել ողջ հայության սպայական անձնակազմը։ Շիրխանյանը, որը համարվում էր Վազգեն Սարգսյանի զինակիցը եւ վերջինիս վարչապետության օրոք գրեթե փոխվարչապետ էր (ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար)

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930