Օրվա լրահոսը
Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանակման հարցը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր
Հնդկաստանի հայկական գերեզմանոցները կվերականգնվեն. Thehindu
Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն այցելել է այդ երկրի Ուպուգուդա նահանգում գտնվող 17-րդ դարի հայկական գերեզմանոցները: «Ես ցնցված եմ այստեղ գալուց հետո: Ես կարոտախտ եմ զգում: Մենք պետք է վերականգնենք այս գերեզմանոցները, որպեսզի ապագա սերունդները տեսնեն անցյալի նշույլները»,- ըստ Tehindu.com-ի, մեկ ժամ գերեզմանոցում անցկացնելուց հետո ասել է դեսպանը: Կայքը նշել է, որ դա զգացմունքային այց
«Օրրանի» երեխաները նամակներ էին գրել Ձմեռ պապին (Ֆոտոշարք)
Դեկտեմբերի 22-ին «Օրրանի» շահառու երեխաները DoubleTree by Hilton հյուրանոցում տոնածառ զարդարեցին, նվերներ ստացան Ձմեռ պապից, ավելին՝ երգեցին, պարեցին, թխվածք պատրաստեցին, հարդարվեցին, նրանց փոքրիկ թաթիկների վրա նկարներ արվեցին: Aravot.am-ի հետ զրույցում, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ «Օրրանի» 30 երեխաներ նամակներ էին գրել Ձմեռ պապին եւ նշել, թե ինչ նվերներ են ցանկանում:
Հայաստանի պահուստները կրճատվել են 150 միլիոն ԱՄՆ դոլարով (Տեսանյութ)
Տնտեսության զարգացման համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք
Ռուս-արաբական ապատեղեկատվությունը Հայաստանում
Օրերս տարբեր լրատվամիջոցներ հանդես եկան հրապարակումներով, ըստ որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանում գործող ռուսական 102-րդ ռազմակայանը 7000 հազարանոց զորամիավորմամբ և ծանր մարտատեխնիկայով համալրելու հրամանագիր: Ընդ որում նյութի հեղինակ EurAsiaDaily կայքը առ այսօր facebook սոցիալական ցանցում վճարովի հիմունքներով (facebook-ի վճարովի գովազդի ծառայությամբ) տարածում է այդ նյութը՝ տեղեկատվությունը ներկայացնելով որպես փաստական իրողություն: Ու թեև
Սուրեն Սուրենյանցին կրկին կալանավորեցին
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ մինչ կալանավորումը այսօրվա դատական նիստին Սուրեն Սուրենյանցը հանդես եկավ պաշտպանական ճառով ու
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է 2015 թվականի աշխատանքներն ու հաստատել 2016թ. բյուջեն
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ ոլորտների, մանրամասն ներկայացրել
ԻՊ-ն ռմբակոծել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի դպրոցներից մեկը. կան զոհեր. Ria
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներն ականանետերից ռմբակոծել են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Դեր Զոր քաղաքի դպրոցներից մեկը: Այս տեղեկությունը «Ria»-ին հայտնել են Դեր Զորի քաղաքապետարանից: Արդյունքում 9 երեխաներ մահացել են, 15-ը վիրավորվել են. «Ահաբեկիչներն ականանետերից ռմբակոծել են Հրաբիշ թաղամասի դպրոցը: Դա եղել է այսօր առավոտյան: 9 երեխաներ մահացել են»: Սիրիայի ազգային գործակալությունը, հղում կատարելով Ներքին գործերի նախարարության
Էդուարդ Շարմազանով. «Իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են»
Հայաստանի եզդիական համայնքի սիրելի քույրեր եւ եղբայրներ, Ափսոսանքով ծանոթացա խոստումնալից, կարծում եմ նաեւ սրտացավ, բայց միեւնույն ժամանակ անփորձ երիտասարդ գործիչ Բորիս Մուրազիի հայտարարությանը: Մի քանի նախադասությամբ անդրադառնամ իմ հասցեին հնչեցված «մեղադրանքներին», քանի որ նախընտրում եմ որեւէ հարց անպատասխան չթողնել: Այո, այս տարվա ընթացքում իմ ուշադրության կենտրոնում են եղել եզդի համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրները: Ես Ազգային
Քննարկվել են Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ փոխնախարար Խաչիկ Հակոբյանն այսօր ընդունել է «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու խնդիրները, կենդանիների վիճակը և դրանց այլ երկիր տեղափոխելու հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական խնդիրներին: Փոխնախարար Խ. Հակոբյանը մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության
Նախագահի նստավայրում անցկացվում են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումներ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ: Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և Հանրապետության մարզերից: Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան
Թվայնացման անտեսված հիմնահարցերը. ԵՄԱ ամփոփագիր
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունելով՝ Ազգային ժողովը, ինչպես նաև կառավարությունը, կարելի է ասել, «մեյք ափ» են արել թվային հեռարձակման ներկա իրավիճակը այդ շպարի տակ լիքը թերություններ թաքցնելով: Գործադիրից հնչող պնդումները, թե լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները մարզերում մասնավոր մուլտիպլեքսի հեռանկարում մենաշնորհացման վտանգներ տեսնելու առումով, արդարացված չեն, ըստ էության չեն պատասխանում այդ նույն
ԱԱԾ-ն պատասխանում է Վահան Շիրխանյանի ձերբակալության վերաբերյալ Աշոտ Մանուչարյանի մեկնաբանությանը
Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ: Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների: Հարցը շատ նուրբ համարելով
Վթարային ջրանջատում Շենգավիթում և Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի, 2. Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 37-ից-71, Փարպեցի փող. 1-ից-12, Մաշտոցի պող. 27,
Վարորդը և 15-ամյա ուղևորը մահացել են
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում 1987 թ. ծնված Սպարտակ Գալստյանի վարած «Mersedes-Benz S 500 L» մակնիշի ավտոմեքենան Ձորամուտ-Տաշիր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է: Պատահարի հետևանքով Սպարտակ Գալստյանը և ուղևոր՝ 2000 թ. ծնված Սեյրան Պողոյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ակնկալել, որ մեկը կկրակի օդ ու կսկսվի պատերազմ, մեր դեպքում անհնար է». քաղաքագետ
Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթից հետո ՀԱՊԿ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ չի կանխատեսում: Նա այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց՝ քիչ հավանական է, որ ՀԱՊԿ անդամ պետություններն էլ քննադատական բնույթի հայտարարություններ անեն Ադրբեջանի հասցեին. «Պարզ է, որ կշտամբելով ՀԱՊԿ-ին՝ Սերժ Սարգսյանը կշտամբում է Ռուսաստանին, որովհետև ՀԱՊԿ-ը, հասկանալի է, որ
Ազատամարտիկ. «Հեր, չորս տղա ունես, ինչի՞ էիր ուզում տղա ունենալ, որ քեզ պահեի՞ն, թե՞ որ հպարտանայիր»
Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով են կերտել անկախությունը, և այդ անկախության գինը բոլորից լավ գիտեն: Այդ նվիրյալներից մեկն էլ Իգոր Սարգսյանն է: Հարազատ Սևան քաղաքից վաղ է հեռացել ու սկսել ուսումնասիրել աշխարհագրություն՝ Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Սակայն, արյան կանչով 80-ականներին եկել է հայրենիք ու շարունակել ուսումը ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետում: Մեզ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Դեկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 10.40C (1996թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -20.70C (1973թ.) • Օդի միջին օրական
«Արդյունավետ զինվորական ծառայություն իրականացնելու գրավականը գիտակցված և արժևորված մոտեցումն է». Գրիգոր Կորկոտյան
Այսօր ոչ բոլորը գիտեն՝ ի՞նչ է ռազմական հոգեբանությունը, ո՞րն է հայկական զինված ուժերում ռազմական հոգեբանի ունեցած դերը: Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանում է ռազմական հոգեբան-մանկավարժ Գրիգոր Կորկոտյանը: -Ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմական հոգեբանությունը և ո՞րն է դրա առաքելությունը: -Ռազմական հոգեբանությունը, ըստ էության, հոգեբանության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է զինծառայողների և զինվորական կոլեկտիվների հոգեկան
Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում. ամբողջովին այրվել է երկհարկանի շենքի 6 բնակարան. կրակը դեռևս մարված չէ. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանը խոշոր հրդեհ է բռնկվել: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում
Թաթուլ Կրպեյանի քույր. «Երբ որոշեց, որ պետք է Արցախ գնա, ժամերով վիճում էին հորս հետ»
«Համ առանց իրար չէինք կարողանում, համ` իրար հետ»,- չթաքցնելով ժպիտը՝ հիշեց եղբորը Թաթուլ Կրպեյանի միակ ու մեծ քույրը: «Մի անգամ բակում կռվել էր ու լացելով եկավ տուն: Հորաքույրս բարկացավ, թե` դու տղա ես, ծեծիր էլ, ծեծվիր էլ, բայց լացելով տուն չգաս: Ու դրանից հետո Թաթուլն էլ լաց չէր լինում»: Շատ պատմություններ կան, որ Ռուզան Կրպեյանը
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Լիա Միսակյանի գործով ներկայացված բողոքները
2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, հրապարակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը, որով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի
ԱԺ փոխխոսնակի խոստումները իրականություն չդարձան
Ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարեց, որ ԱԺ-ում կստեղծվի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը ուսումնասիրով աշխատանքային խումբ և անհրաժեշտ փաստերի հավաքման դեպքում այն կներկայացվեր ԱԺ քննարկմանը, ինչպես նաև ԱԺ-ում պետք է անցկացվեր Իրաքի եզդիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես: 2015 թվականը մոտենում է ավարտին, իսկ ԱԺ փոխխոսնակի այս խոստումները իրականություն չդարձան: Մեզ
Ճարտարապետ. «Ինքնակամ կառուցված ձեղնահարկի պատճառով շենքը կարող է փլվել»
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեց նաեւ երեւանյան շենքերի սեյսմակայունության խնդրից: Նա ասաց, որ բնակիչները շատ են ահազանգում շենքերի վերին հարկերի կառուցման մասին. «Գնում են վերջին հարկը, ավելացնում եւս մեկ հարկ: Երբեմն երկու հարկ են կառուցում: Այդ օրինակները շատ են Երեւանում եւ վտանգում են ամբողջ շենքը: Երկաթբետոնից կառուցված ձեղնահարկերը վտանգավոր են:
«Զվարթնոց»-ը քանդելու են. մտածեք՝ ոնց ենք պայքարելու» (Տեսանյութ)
«Եթե տնտեսությունը լավ վիճակում է, ճարտարապետությունը եւ շինարարությունը զարգանում են: Այս տարի այդ ոլորտներում անկում է գրանցվել, շատ շենքեր չեն նախագծվել»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ ամփոփելով կառույցի աշխատանքը: Նա մասնավորապես նշեց, որ այդպես էլ չի սկսվել «Ֆիրդուսի» հատվածի համար արված նախագիծը. «Օդից կախված է մնում նաեւ Երիտասարդական պալատի հարցը, որը
«Չկա այնպիսի տեխնիկա, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կիրառել». «Ա1+»
ԵՏՄ-ին անդամակցություն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներ, նոր սահմանադրության ընդունում. տարվա ընթացքում մեր երկրի համար տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններն այսօր նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Կարծում եմ, որ 2016 թիվը լինելու է բավականին հետաքրքիր տարի։ Եվ մենք պետք է ձգտենք չկորցնել եղած գործընկերներին և ձեռք բերել նոր գործընկերներ»,-շեշտեց նա։
Պետդեպարտամենտ. «Շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոց են ժողովուրդ-ժողովուրդ շփումները»
«Մենք կարծում ենք, որ գագաթնաժողովը նախագահներին լավ հնարավորություն տվեց առաջին անգամ մեկ տարվա ընթացքում դեմ առ դեմ հանդիպել եւ հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նախագահներն ընդունեցին, որ իրավիճակը վատթարացել է եւ մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի համար, որը եղել է ծանր զինատեսակների օգտագործման պատճառով»,- այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Հայկ Մարտիրոսյանն առաջարկում է. «Կապկենք Իսրայելին» (Տեսանյութ)
Քաղաքագետը ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը «առաջընթաց» է որակում


















































