Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Կարոլին Դուեզին: Պարոն Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին Լիենգմեին պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր

Անհրաժեշտ է ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաները մակնշել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ. ապրանքի անվանումը ծագման երկիրը արտահանողի և/կամ վերարտահանողի անվանումը: Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով և ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ

Աշխարհի չեմպիոնը տաքսու վարորդին վճարել է նոր նվաճած ոսկե մեդալով

Պեկինում ընթացող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչում նվաճած լեհ մրճանետորդ Պավել Ֆայդեկը հաղթանակը նշել է տեղի ռեստորաններից մեկում: Ալկոհոլային հարբածության ազդեցության տակ նա հյուրանոց է վերադարձել տաքսիով: Եվ երբ վճարելու համար գումարը չի բավականացրել,վարորդին  տվել է նոր նվաճած ոսկե մեդալը: Ֆայդեկի մենեջերն այդ առիթով հայտարարել է, թե նա գարեջուր է ըմպել, ինչը հոգնածության պատճառով

Քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն կներկայացնի սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության Երևանի գրասենյակում՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության և Հայաստանի վարչության անդամ ընկերների, ինչպես նաև մասնագետների մասնակցությամբ, սկսվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստի վերջնական գնահատականի շուրջ քննարկումները: Քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն հանրությանն ու պատկան մարմիններին կներկայացնի նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը: ՍԴՀԿ Կենտրոնական վարչության մամլո դիվան

Առաջին անգամ Հայաստանում. գետնանցումը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակներով

Երևանի քաղաքապետարան –մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր

«ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ»-ը Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա աշխատելու լիցենզիա ստացավ

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ»-ին լիցենզիա տրամադրեց Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի վարչական տարածքում` Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա աշխատելու եւ հոսանք արտադրելու: Լիցենզիան կգործի մինչեւ 2030 թվականը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի նիստի օրակարգից: «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Վարանցով» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հանձնաժողովը սահմանել 23.631 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի

«Fly project»­-ի համերգը Հայաստանում

Ռումինական «Fly project» խումբն այսօր երեկոյան արդեն Հայաստանում կլինի և օգոստոսի 28-­ին համերգ կունենա «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի «Կոլիզեյ» սրահում: Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում: «Մեր նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր հնարավորություններ տուր օպերատորների և գործակալությունների համար: Դրա համար էլ նախաձեռնել ենք միջոցառումների

Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը

Աստանայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի հետ: Գ. Կոստանյանն, ընդգծելով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում, նշել է, որ միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հետ: ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել,

«Առողջ դատողությանը դժվար է ընդդիմանալ». Աղվան Վարդանյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ հանդիպման մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանին ասել են այն, ինչ մինչ այդ ԶԼՄ-ներին են հայտարարել. «Մեր հիմնական սկզբունքներն ու առաջարկություններն իրացված են, կան շուրջ 20 առաջարկություններ, որոնք ավելի ճշգրտումների եւ հստակեցումների բնույթի են: Ազգային ժողովի քննարկումների ժամանակ

Իսկ Գագիկ Ծառուկյանը դժգո՞հ է

Քաղաքական հանդարտ աշնանն ընդառաջ Մասնագիտական հանձնաժողովը օրերս ավարտեց աշխատանքը սահմանադրության բարեփոխումների վրա, նախագծի վերջնական տարբերակը ուղարկվեց Սերժ Սարգսյանին։ Փաստաթղթում Վենետիկի հանձնաժողովի հուլիսի 31-ին հրապարակված հիմնական դիտողությունները գրեթե հաշվի չեն առնվել։ Նախագծի վերջնական տարբերակում գրեթե նույնն է մնացել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու եւ ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջեւ երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթ, ավելացվել է

Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն»-ում հանդիպել է Հայկ Կյուրեղյանի հետ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում է. Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել: Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել: Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն

Պատրուշեւը պահանջել է պատժել Google-ից, Yahoo-ից եւ WhatsApp-ից օգտվող պաշտոնյաներին. TASS

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը քննադատել է պաշտոնյաներին, որոնք օգտվում են Google, Yahoo եւ WhatsApp արտասահմանյան ծառայություններից եւ մարզպետներից պահանջել է միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Այս տեղեկությունը հաղորդել է «Tass» գործակալությունը: «Խաբարովսկի շրջանի պետական մարմինների աշխատողները օգտվել են մի շարք արտասահմանյան տեղեկատվական-հեռակապի ծառայություններից, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն, WhatsApp-ը եւ այլն: Սա համակարգային խնդիր

Երևանի բոլոր հիմնական դպրոցներն ու մանկապարտեզները պատրաստվում են ուսումնական նոր տարվա սկզբին

Ընթացիկ տարվա ծրագրերի ներկա դրությամբ արձանագրված արդյունքներն է ամփոփել ու նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Օգոստոսի 24-ի դրությամբ արդեն 11234 առաջին դասարանցի է ընդունվել դպրոցներ: 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ առաջին դասարանցիները 11502-ն էին։ Մասնավոր դպրոցների աճի պայմաններում, անգամ, Գայանե Սողոմոնյանը այս ցուցանիշը բավարար է

Արթուր Սաքունց. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը արմատական նահանջ է

Արթուր Սաքունցի կարծիքով՝ Սահմանադրության նախագիծը իրապես սահմանափակում է շատ ավելի մեծ չափով իրավունքներ

Ադրբեջանցի դատախազ. Խադիջա Իսմայիլովային ուղղված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են. Trend

Բաքվի ծանր հանցագործների դատարանում այսօր տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով հերթական դատական նիստը: Trend.az-ի տեղեկացմամբ՝ սկզբում Իսմայիլովայի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քննությունը վերսկսելու վերաբերյալ: Դատախազ Ռամզան Գադիեւը նշել է, որ դատավարությունը ճիշտ է ընթացել եւ լրագրողի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են: Նա նաեւ ասել է, ոչ չկա հիմք

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին

«Կարեւոր էր, որ Վենետիկի հանձնաժողովն առաջին ձեռքից ստացավ ինֆորմացիա». Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր  Սաքունցը Սահմանադրական փոփոխությունների շուրջ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ երեկվա քննարկման ժամանակ ընդգծել էր, որ Մարտի 1-ի  10 զոհերի սպանությունը մինչ այժմ բացահայտված չէ. « Վստահություն չկա այս իշխանության նկատմամբ: Դուք աշխատում եք հուղարկավորության տեքստի փորձագե՞տ, թե՞ խնդիրների լուծման փորձագետ: Մեր իրականության մեջ կա մենիշխանության երկրի տեսակետը: Հասկանում եմ,

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին

Սահմանադրությունը հանդիսանալով պետության մայր օրենքը և սահմանելով պետական և քաղաքական կառավարման համակարգերի կառուցվածքը, պետք է ծառայի քաղաքացիների շահերին` երաշխավորելով ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարության ապահովումն ու զարգացումը, իշխանությունների տարանջատումը, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովումը։ Պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում ՀՀ քաղաքացիների

Կարլ Մարքսին հնարավոր չէ մոռանալ

Բրյուսելի կենտրոնում գտնվող Գրան Պլաս պատմական հրապարակի այս տանը 1846-1848 թթ. ապրել է Կարլ Մարքսը: Հուշատախտակն էլ դա է վկայում: Ասում են՝ 1848-ին Մարքսը հենց այս տանն է առաջին անգամ գարեջրի սեղանի շուրջ՝ ձախ ռադիկալների առաջ հրապարակավ կարդացել Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, որ Բրյուսելում էլ գրել են Ֆրիդրիխ Էնգելսի հետ: Մանիֆեստը ծնվեց, սակայն Բելգիայում այդպես էլ

Երեխաների դասացուցակն այնպիսին է, որ երեխայի պայուսակը մի քանի կիլոգրամ է կազմում (Տեսանյութ)

Դպրոցական պայուսակը չպետք է գերազանցի երեխայի քաշի 10 տոկոսը

Ուղղում Գևորգ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հաղորդագրության վերաբերյալ

Սերժ Սարգսյանին քննադատելու և նախագահական նստավայրի վրա ձվեր նետելու պատճառով որպես հաշվեհարդար հաստիքի կրճատման ձևական պատճառաբանությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ից Գևորգ Սաֆարյանին «Այբ» դպրոցում կատարած աշխատանքից ազատելու մասին Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ թյուրիմացաբար հրապարակվել է սխալ տվյալ: Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի

Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերն այս տարի ևս կտրամադրվեն Գյումրիի բուհերին      

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները: «ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Օգոստոսի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այդպես էլ պարզ չէ

«Առավոտը» «Իրավունքի եւ ազատության» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեց` այս օրերին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ տարբեր հանդիպումներ եւ քննարկումներ են լինում: Խոսակցություններ են շրջանառվում, որ կայուն մեծամասնության եւ խորհրդարանական ընտրություններին վերաբերվող վիճելի երկու դրույթները հնարավոր է հանվեն կամ էական փոփոխությունների ենթարկվեն, մանավանդ, որ դրանք մեր ընդդիմադիրներին էլ դուր չեն գալիս. թե նման փոփոխություններ լինեն,

Ավետիք Իշխանյան. Եվրոպական կոնվենցիան ընդունում է՝ կրոնական ազատությունը պետական անվտանգությանը վտանգ չի ներկայացնում

Իսկ սահմանադրական փոփոխությունների նախագծում, ըստ Ավետիք Իշխանյանի, ավելի խստացված է

ԵՏՄ երկրները ծրագրում են համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Օգոստոսի 24-ին Մոսկվայում Եվրասիական օդատիեզերական կոնգրեսի բիզնես ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Մալցեւը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գործարարների հետ քննարկել է ԵՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկումը տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միություն. նոր իրողություններ եւ նոր հնարավորություններ արդյունաբերական

Աշոտ Հակոբյան. «Վենետիկի հանձնաժողովը չի էլ թելադրում, դա մեր իշխանությունների անողնաշարությունն է»

Aravot.am-ը հոգեբան Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Վենետիկի հանձնաժողովի Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերի այն հայտարարությանը, թե նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն, սա է Եվրոպական ստանդարտը: «Ես խնդրին սկզբունքայնորեն եմ մոտենում, Սահմանադրությունն ինքն իր խորունկ իմաստի մեջ արդեն բառ է հայերեն, տերմինը, եզրույթը, երեւույթը հուշում է՝ իրավաբանական սահման դնել: Իսկ փաստաթուղթը որպես հիմնարար օրենք

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա իրականացնում սահմանադրական բարեփոխումներ, կամ ՀՀ քաղաքացու «վերջին խոսքը»

«Դա ոչ հիմնավոր դիրքորոշում է, իրականության հետ կապ չունի»,-հարցին` ի՞նչն է պատճառը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս ժամանակահատվածում է որոշել իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Պարոն Զաքարյանը որպես իր ասածի հիմնավորում՝ նշեց, թե ՀՀ նախագահն այն առանցքային գործիչներից է, որի կենսագրությունը սերտորեն առնչվել է ՀՀ-ի և

Ազգայնականության եւ կրիմինալի սերտաճման հնարավոր հետեւանքները

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը`սահմանադրական փոփոխությունների եւ ՀՅԴ-ի հաղթանակների մասին -Շրջանառության մեջ գտնվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՅԴ-ն համարում է իր հաղթանակը: «Սահմանադրության այս նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին։ Մենք կարող ենք հայտարարել, որ իբրեւ քաղաքական մտածողություն, իբրեւ քաղաքական ուժ, որը իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր տեսակետները, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, չլինելով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930