Օրվա լրահոսը
«Որքան պառլամենտն անկայուն է, այնքան երկիրը կայուն է»
«Ընդհանրապես աքսիոմա է՝ որքան պառլամենտն անկայուն է, այնքան երկիրը կայուն է, իսկ որքան պառլամենտը կայուն է, այնքան երկիրն անկայուն է: Պառլամենտը հենց այդ տեղն է, որ դեբատներ, քննարկումներ լինեն»,-անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանություններին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը: Նա, մասնավորապես, անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի
ԱԱԾ աշխատակցին նախագահի մամլո խոսնակի պաշտոնում նշանակելը ուղե՞րձ ուներ լրատվական համայնքին
Նախագահի մամլո խոսնակը նոր պաշտոնը ստանալուց հետո չի՞ շարունակի «վերբովկա» անել
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.67մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13–18.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 785.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 780.67հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 533 երեխա՝ 266 տղա, 267 աղջիկ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32540 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 533 երեխա՝ 266 տղա, 267 աղջիկ: Երևանի քաղաքապետարանի հաղորդագրություն
Սահմանադրությամբ օրինականացվո՞ւմ է ինքնադատաստանը
Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի ձեւակերպումները լայն քննարկումների առիթ են դարձել: «Կյանքի իրավունքը, մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում սահմանվում է, որ «Կյանքից զրկելը չի համարվում վկայակոչված հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Շրջանառվում է այն տեսակետը, որ նախագծով կրկին թույլատրվելու է մահապատժի կիրառությունը: Որոշների կարծիքով էլ՝ օրինականացվում է ինքնադատաստանը:
Համլետ Խլղաթյանը պատասխանում է «Դատավորն ադեկվա՞տ է» հոդվածին
Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 30.06.15թ. «Դատավորն ադեկվա՞տ է» հրապարակմանը՝ պատասխանող Գայանե Խլղաթյանի ներկայացուցիչ Համլետ Խլղաթյանը գրում է. «Բնակարան գնելու նպատակով ԱՄՆ քաղաքացի Հովհաննես Սուլախյանը 2008 թ. օգոստոսի 1-ին նախկին պատասխանող Ա. Գրիգորյանի անունով 100.000 ԱՄՆ դոլար է փոխանցում: Այդ օրվա դրամ-դոլար համարժեքով 1 ԱՄՆ դոլարը հավասար է եղել 300 ՀՀ դրամի, այսինքն՝ փոխանցածը կազմել է 30
Դանակահարություն Հովհաննիսյան փողոցում
Հուլիսի 18-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի և աջ ազդրի ծակած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 30/Ա շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել մոտ 36-ից 38 տարեկան տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1975 թ. ծնված Սասուն Ա.-ն է: Ըստ բժշկի տեղեկանքի` Սասուն Ա.-ն
Բանկը սահմանափակում է ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ, հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով: Միևնույն ժամանակ
Գագիկ Սարուխանյան. Սա կոնկրետ հետապնդում է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ
Հայկ Կյուրեղյանի հայրը համարում է՝ եթե Հայկ Կյուրեղյանը համարում է դատական համակարգը կոռումպացված, պատվերներ կատարող, ինչպե՞ս նա կարող է ոտքի կանգնել
Հովհաննես Սահակյան. «Սահմանադրությունը որոշ քաղաքական ուժեր դիտարկում են որպես սարի սմբուլ»
Մենք շրջափակման մեջ ենք, ի՞նչ անենք, ռազմական դրություն հայտարարենք, ասենք ոչ մի օրենք չե՞նք փոխում:
Դանակահարություն Վաղարշապատում
Հուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1975 թ. ծնված Գագիկ Հ.-ն: Օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 15.00-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Ա.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը,
«Վերածնունդը» վերածնում ու աշխարհին է ներկայացնում մեր բազմադարյա երաժշտարվեստը
ՄԻ քանի օր է, ինչ մեր անվանի արվեստագետներից շատերը, ինչպես նաեւ երաժշտարվեստի սիրահարներ մեզ խորհուրդ են տալիս այցելել www.armenianmusic.am կայքը: Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Aravot.am-ը տեղեկացրել է հիշյալ կայքի ստեղծման մասին: Նշենք, որ հատկապես երաժիշտների հիացմունքն այնքան մեծ է, որ «Առավոտը» որոշեց հանդիպել կայքի «մեղավորին»՝ մասնագիտությամբ խմբավար, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, «Հայկական ազգային
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Ուշադրություն Արարատյան դաշտում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում` Հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Սահմանադրության նախագիծը հեռու է կատարյալ լինելուց. Փորձագետ
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին չի շտապում գնահատականներ տալ: «Հանրության քննարկմանն է ներկայացվել նախագծի մի մասը, իսկ ամբողջական կարծիք հայտնելու համար, պետք է ամբողջ փոփոխությունների նախագիծը տեսնել»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց փորձագետը: Ըստ նրա, գործող Սահմանադրության հետ համեմատած՝Սահմանադրության նոր նախագծում բավականին առաջընթաց կա, կատարելագործված է, բայց կատարյալ լինելուց բավականին հեռու է: Նա առաջընթաց
Տիգրան Քոչարյան. Փորձ է արվում նախագահին կտրել ժողովրդից եւ դարձնել անգլիական թագուհի
Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ եթե այս փաթեթը չանցնի, իշխանությունները շատ ձեւեր ունի վերարտադրվելու
Օբյեկտիվ քննության արդյունքում հարուցվել է նոր քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից գործով արհեստական ապացույց ստեղծելու դեպքով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, 2015 թվականի մարտի 3-ին հիշյալ բաժնում քննվող քրեական գործով կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող Ա. Գ.-ի բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ: Մասնավորապես՝ ոստիկանության
Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ներկա Սահմանադրությունը կայունությունը եւ անվտանգությունը ապահովում էր
Պլյուս էլեկտրաէներգիա
Թե առաջիկայում ու հետագայում մեր էլեկտրաէներգիայի գներն ի՞նչ չափ ու սահման կունենան՝ առայժմ դժվար է ասել: Մի բան հստակ է. եթե մեր երիտասարդ ակտիվիստները չլինեին, մենք վաղուց հաշտված կլինեինք Բիբինի կամեցած ու հանձնաժողովի որոշած էլեկտրաէներգիայի նոր սակագների հետ: Բայց երիտասարդներն ընդվզեցին, եւ հարցն այսօր ենթակա է վերանայման: Իհարկե, ընդվզողների մեջ միջին տարիքի եւ նույնիսկ տարեց
Նախագահի մամուլի խոսնակր լրագրողին ԱԱԾ հավաքագրել փորձողն է
«Առավոտի» կողմից հավելենք, որ կատարվածից հետո որեւէ անգամ ԱԱԾ-ն մեկնաբանություն չի արել լրագրողին հավաքագրելու փորձի առնչությամբ:
Եվրոպացիների եվրոպական արտաքինի պատճառները
Եվրոպական արտաքին ունենալու համար հետեւեք նրանց սննդակարգին Մարդկանց ազգային առանձնահատկությունների հարցը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում ժողովրդական բժշկության տեսակետից: Ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջավրիսը ասել է, որ համաձայն ժողովրդական բժշկության, յուրաքանչյուր մարդ պետք է սնվի՝ ելնելով իր ազգային առանձնահատկություններից: Ըստ բժշկի, սննդի կազմակերպման այս սկզբունքը նպաստում է հիվանդությունների կանխմանը, քանի որ մարմնի բջիջները ստանում են այնպիսի
Հրանտ Բագրատյան. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրապարակվել է ՀՀ Սահմանադրության նախագիծը։ Այն մեզ համար անընդունելի է հետևյալ սկզբունքային պատճառաբանությամբ. – Երկրի ժողովրդական կառավարման հիմքը գլխավոր հակակշռի սկզբունքն է. կամ առնվազն 2 մարմին պետք է ունենան առաջնային մանդատ (մի կողմից, նախագահ կամ վարչապետ, մյուս կողմից ԱԺ) կամ էլ (պառլամենտական կառավարման պարագայում)
Մոռանա՞լ, թե՞ փորձել հիշել
Հիշողությունը լավացնելու համար տարատեսակ մթերքների օգտագործումը շատ կարեւոր նշանակություն ունի: Օգտակար նշանակություն ունի նաեւ մոռանալու հատկությունը, որը, որքան էլ տարօրինակ է, ուղեղի կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ է: Ապացուցվել է, որ օրվա ընթացքում հիշողության արդյունավետությունը փոփոխվում է: Պատահական չէ, որ երեխաներին առավոտ շուտ դասերը կրկնել են տալիս, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է (7-12 տարեկան), որ
Անքնությունից եւ նյարդային խիստ գրգռվածությունից ազատվեք տնային պայմաններում
Հիվանդների ընդհանուր վիճակը եւ ինքնազգացողությունը հիմնականում պայմանավորվում է հիվանդության այս կամ այն ախտանիշների արտահայտվածության աստիճանով եւ տեսակով: Միեւնույն ախտանիշը կարող է ի հայտ գալ տարբեր հիվանդությունների ժամանակ: Երբ վերացվում է ախտանիշը, հիվանդի վիճակը թեթեւանում է, լավանում է ինքնազգացողությունը: Այս առումով նախընտրելի են տարբեր ախտանիշների ընդունված, փորձված եւ արդյունավետ բուժումները: Եվ, օրինակ անքնության, նյարդային խիստ գրգռվածության`
Պատառիկներ ՝ երազային Արեւմտահայաստանէն
Գալ տարի՝ Վան (13) ***** Դէպի Սրբազան Լեռ «Սրբազան Լեռ, Պիտի հասնի՛նք կատարիդ» Վարդգէս Գուրուեան Կիրակի առտու, Յուլիս 13-ին, փառաւոր նախաճաշէ մը ետք (թէյ, կաթ, սուրճ, 15 տեսակ պանիր, 12 տեսակ անուշեղէն, փեթակաւոր եւ զտուած մեղր, 3 տեսակ կարագ, 5 տեսակ ձիթապտուղ, 10 տեսակ կարկանդակներ, 10 տեսակ պահածոյ մսեղէն, երշիկի տեսակներ, խաշած, տապկուած-պարզ կամ
Թոմաս Բախը հերքել է Կիրսան Իլյումժինովի հայտարարությունը
Օրերս ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել էր, թե շախմատը մուտք է գործում օլիմպիական խաղերի ծրագիր եւ այն 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացվելու է որպես ցուցադրական մարզաձեւ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին այս հայտարարությունը զարմացրել է եւ նա հերքել է ՖԻԴԵ-ի նախագահի տարածած տեղեկատվությունը: «Դուք ինձնից ավելի շատ բա՞ն գիտեք: Մենք
Հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց
Հարբած ռուս զինծառայողը Գյումրիում մի քանի ավտովթարների պատճառ է դարձել
Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 27-ամյա Գալենտև Ալեքսանդր Սերգևիչը, հարբած վիճակում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով պտույտի է դուրս եկել Գյումրու Շիրակացի փողոցում ու նախկին կաթի գործարանի մոտ խփել երեք տարբեր մեքենաների: Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, վնասվել են միայն մեքենաները, իսկ ռուս զինծառայողը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Բժշկական
Գյումրեցի ակտիվիստներին հերթով հրավիրում են հարցաքննության
Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի 12 նստացույց անողներին, որոնց հունիսի 23-ին Թատերական հրապարակից բռնի ուժով բերման էին ենթարկել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ու քրեական գործ հարուցել խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, հերթով հրավիրում են հարցաքննության: Նշենք, որ նրանցից 11-ը վկաներ են, իսկ մեկը՝ տնտեսագետ, դոցենտ Կարեն Պետրոսյանը կասկածյալ է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն»


















































