Օրվա լրահոսը
Անխուսափելի հանդիպում
Թերեւս լավ էր, որ մարդն այնքան չկարողացավ անտեսել իր անձը եւ խոնարհվեր այնպես, որ տեսներ Աստծուն: Մտածում եմ, սակայն, թե ինչ պիտի խոսեր մարդն Աստծո հետ, երբ հանդիպեր դեմ առ դեմ: Երեւի թե պիտի դժգոհեր իր կյանքից: Քանի որ մարդը կենդանին է միակ, որ անվերջ դժգոհ է ու փնտրում է անվերջ: Փնտրում, գտնում, նորից է
Զոհվածների մայրերն ու այրիները պահանջում են նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը
Սահմանամերձ Կոթի գյուղի զոհվածների եւ 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարում զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների մայրերն ու այրիները պահանջում են ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը: Այս մասին մեզ հայտնեց Անդրանիկ Ազիբեկյանի մայրը՝ Կոթի գյուղից կենսաթոշակառու ուսուցչուհի Զեմֆիրա Հարությունյանը: Նա ասաց,որ իրենք արդարության հասնելու հույսը կապում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զեմֆիրա Հարությունյանի որդի
Սերգո Կարապետյանը գյուղացիներին հորդորում է չմերժել էժան ապրանք ուզողին (Տեսանյութ)
Գյուղատնտեսական երկրորդ շուկան վերաբացվեց, նախարար Սերգո Կարապետյանն էլ սեւ հաղարջ եւ եգիպտացորեն գնեց
Դավիթ Բաբայանը կասկածում է, որ Ուորլիքը նման հայտարարություն է արել
Իսկ ՀՀ իշխող վերնախավի հանգստությունը նորմալ է համարում Մոսկվայում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս ծավալուն հարցազրույց է տվել «Վեդոմոստիին», որտեղ արտահայտված մտքերը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մտահոգության առարկա են դարձել: Ուորլիքը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հուլիսի վերջին դարձյալ այցելել Լեռնային Ղարաբաղ: Հենց ազատագրված շրջանների կարգավիճակի շուրջ
Անցյալից դասեր չենք քաղել
Թե ինչպես 1997-ին բացարձակ մեծամասնություն ունեցող «Հանրապետություն» խմբակցությունը մեկ գիշերվա ընթացքում դարձավ անկայուն փոքրամասնություն: Սահմանադրական բարեփոխումների նախագծի հրապարակված գլուխներում ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը քիչ է կարեւորում նախագահի ինստիտուտի սահմանումների շուրջ քննարկումները, որքան մյուս գլուխներինը, քանզի խորհրդարանական համակարգում բնական է այդ ինստիտուտի երկրորդական-երրորդական մակարդակը: Նրա գնահատմամբ՝ ինչքան էլ որ կարեւոր են մեր
«Ռոբերտ Քոչարյանը մեծ շանսեր չունի»
Կարծում է վերլուծաբանը Վերջերս մամուլում հայտնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նոր կուսակցություն հիմնելու լուրը: Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ կուսակցության հիմնադիրները պետք է լինեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը: Չնայած նրան, որ քաղաքական այս գործիչները չեն հաստատում լուրի իսկությունը, բայց միանշանակ չեն էլ ժխտում: Որքանո՞վ է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ի՞նչ դեր
Աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն ըմբիշները Երեւանում են (ֆոտոշարք)
«Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որն ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլան: Երեւան են ժամանել Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Չեխիայի՝ ներկայի եւ անցյալի բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, մայրցամաքային առաջնությունների հաղթողներ
Ծակող-կտրող առարկայով ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քննիչին. Պարզվում են հանգամանքները
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։ Հիվանդանոցից ստացած
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում
Արդյոք կանայք կոռուպցիայի չե՞ն գնա աղջիկ երեխայից «ազատվելու» համար
Կառավարության հուլիսի 2-ի նիստում ընդունվեց երկար սպասված մի նախագիծ, որով փորձ է արվում վերջ տալ մեր հասարակությունում առկա վտանգավոր երեւույթին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին: Տարիների ընթացքում սեռով պայմանավորված աբորտներն այնպիսի «արմատներ են» գցել, որ արդեն ժողովրդագրական սպառնալիք են, կարելի է ասել՝ չարիք են դարձել հասարակության համար: Բազմաթիվ հայ ընտանիքներում տղա երեխային նախապատվությունը տալով՝ Հայաստանում
Իրավապաշտպանը սահմանադրական բարեփոխումներում տեսնում է մարտի 1-ը սրբագրելու փորձ
«Սահմանադրական բարեփոխումների նախագծում ես տեսա մի վտանգ: Բոլորն ուշադրություն դարձրեցին այդ կյանքի իրավունքի հետ կապված հարցին, որ կարող է որոշակի իրավիճակներում թույլատրելի լինի, ասենք, կյանքից զրկելը»,- այս մասին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ պարոն Սաքունցի՝ սա ոչ միայն նահանջ է, այլեւ աննախադեպ է: «Սա ավելի շատ կապում եմ մարտի 1-ի սրբագրման
Վերաքննիչ դատարանը ծանուցել է նիստի մասին ոչ թե փաստաբանին, այլ՝ գրասենյակի պահակին
Փաստաբան Հակոբ Ճարոյանը պաշտպանության նախարարության աշխատակիցների գործով պատրաստ է զրկվել իր արտոնագրից, եթե գլխավոր դատախազը հրապարակային բանավեճից հետո ապացուցի, որ փաստաբանի ներկայացրած ապացույցները կեղծ են: Նա արդեն դիմել է գլխավոր դատախազին, սպասում է պատասխանին: Պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ, նաեւ Արցախի պաշտպանության բանակի շինարարական վարչության պատասխանատուներից մեկը որոշում են հիդրոէլեկտրակայան կառուցել: Ամբաստանյալ Արթուր Քանանյանը, ըստ
Սաքունց. «Եթե սահմանադրության փոփոխությունների մասին խոսում է Լիսկան, դա շատ ունիկալ է»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Անդրադարձ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկ այն հարցին, թե սահմանադրական բարեփոխումների նոր տեքստում չկա՞ն արդյոք դրական կողմեր, ասաց, որ չի կարելի նման հարցադրում անել այն իրավիճակում, երբ փոփոխության նախաձեռնողը վստահություն չունի: «Այսինքն` հիմա դուրս է գալիս, որ իրենք նույնիսկ ամենալավ փոփոխություններն առաջարկեն, մենք «ոչ» ենք ասելու: Այո: Պետք է
Արթուր Սաքունցը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. «Փորձ է արվում մեկ կուսակցական համակարգին տալ իրավական տեսք»
«Նույնիսկ ամենակատարյալ սահմանադրության պարագայում մենք ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ունենք հիմա: 32 թվականի Գերմանիայի սահմանադրությունը, եթե հանձնեինք Վենետիկի հանձնաժողովին, նույնպես իրավական կհամարեր: Այսինքն` խնդիրը չի կայանում նրանում, որ այս Սահմանադրությունը, որ ներկայացվում է մեզ, իրավական է, թե՝ ոչ»,- այս մասին անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ պարոն Սաքունցի՝
«Ասա՝ ով է coach-դ, ասեմ՝ ինչպես ես երգում դու»
Երաժշտարվեստում մեծագույն հարգանք են վայելում եւ խիստ պահանջված են կոնցերտմայստերները: Եթե նույնիսկ մասնագետներին հարցնենք, թե ովքեր են եղել, ասենք, Կալասին, Պավարոտիին, Դոմինգոյին կամ Գոհար Գասպարյանին, Գեղամ Գրիգորյանին նվագակցողները, հազիվ թե մտաբերեն: Մինչդեռ դասական երգչի բեմական կյանքում իսկապես անհրաժեշտ են բարձրակարգ կոնցերտմայստերները, որոնց Արեւմուտքում անվանում են coach (մարզիչ): 90 տարին բոլորած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Սուրեն Խաչատրյան. «Մենք կարողացել ենք կորուստները հասցնել նվազագույնի»
Հարցազրույց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ Շրջանում 2014թ. աշնանը և 2015թ. գարնանն ընդհանուր կատարվել է 13653հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 4547հա, գարի՝ 7230հա և հաճար՝ 1876հա: Տարին բարենպաստ եղավ բերքատվության համար, սակայն գարնանային խոնավ եղանակը նաև նպաստեց, որ ցանքատարածքների հարևանությամբ առատ փուշ ու տատասկ և խոտ աճեն, որն էլ դարձավ հրդեհի առաջացման պատճառ:
Ես եմ տերը էս երկրի…
Վերջերս ինձ հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչն է ստիպում իմ հայրենակիցներին ընտրությունների ժամանակ վերցնել նվաստացնող 5000 դրամը ու ընտրել իրենց կամքին… հակառակ: Արդյոք ծայրահեղ աղքատությունն է միայն, գուցե «մեկ ա ոչինչ չի փոխվի» թե ավելի խորը, թաքնված հոգեբանություն է որ նույնիսկ մեր շատերի մեջ էլ մնացուկներ կան,որը գալիս է սոցիալիստական մեր ապրելակերպի ժամանակներից,
Փաշիկ Ալավերդյան. «Մեդալները ցանկալի են, բայց գլխավորը վարկանիշային միավորներն են»
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: «Առավոտը» այցելեց նրանց, հետեւեց մարզումներին ու զրուցեց գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: – Պարոն Ալավերդյան: Մեր հավաքականները հաճախ են հավաքներ անցկացնում: Այս մեկն ի՞նչ նպատակով է կազմակերպվել: – Մրցաշրջան 2015-ում արդեն ունեցել ու դեռ ունենալու ենք
Օբյեկտիվ և բազմակողմանի քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է զգալի չափերի «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի
Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է. «Հայկական ժամանակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում խոսել է ՀՀԿ-ի խորհրդի նախօրեի նիստում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից: – Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նաեւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին չի հավակնում: Մինչ այդ էլ հայտարարել էր, որ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման ձեւը, չի հավակնի վարչապետի եւ նախագահի պաշտոններին: Սա ի՞նչ է նշանակում,
Նախագիծը բովանդակային քննարկման կարիք ունի. «Հայոց աշխարհ»
Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը, շնորհիվ ընդդիմության ջանքերի, հենց սկզբից ընթացավ ոչ ճիշտ ճանապարհով։ Ամեն ինչ հանգում է նրան, թե իշխող կուսակցության մեջ ով ինչ պաշտոնի է ձգտում՝ նման նախագիծն առաջ մղելու միջոցով։ Դրա հետեւանքով մասնագիտական հանձնաժողովի մշակած փաստաթուղթը ոմանք սկսել են դիտարկվել սոսկ որպես իշխանության վերարտադրության համար նախատեսված «ճանապարհային քարտեզ»։ Բնական է, որ նման պայմաններում
Թե ինչպե՞ս լողափից վերադառնալ գեղեցիկ կազմվածքով
Եթե արդեն որոշել եք որտեղ անցկացնել արձակուրդը եւ ցանկանում եք արձակուրդից վերադառնալուց հետո լսել հաճելի հաճոյախոսություն ձեր կազմվածքի մասին, ապա այդ ժամանակահատվածում ժամանակ տրամադրեք նաեւ մարմնամարզությանը: Առաջարկվող վարժությունները հատկապես օգտակար են լողափում հանգստացողների համար: Որպեսզի մարզեք փորի մկանները, ապա նստեք լողափի խցիկի նստատեղի կամ աթոռի եզրին, հետեւից ձեռքերով ամուր բռնեք, ոտքերը պարզեք ու թաթերը միացրեք։
Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի
Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի
Իրավիճակը ստիպում է միջնորդ համանախագահներին ինչ-որ քայլեր ձեռնարկել ռազմական լարվածությունը թուլացնելու համար. «Ժամանակ»
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ պետք է ինտենսիվացնել ղարաբաղյան բանակցությունները: Ադրբեջանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկար բանակցությունների հաջողությունը հույս է ներշնչում, որ նման հաջողություն հնարավոր է նաև ղարաբաղյան խնդրում: Լավրով-Մամեդյարով մոսկովյան հանդիպմանը նախորդել
Բողոքի մեծ ցոյցեր կը սպասուին Պէյրութի մէջ. Միշէլ Աուն կը փորձէ նոր օրակարգ թելադրել
Լիբանանեան բանակի նախկին հրամանատար (1984-1988) Զօր. Միշէլ Աուն (80 տարեկան) կը փորձէ քաղաքական նոր օրակարգ թելադրել: Աունի հիմնադրած «Ազգային ազատ հոսանք» շարժումին անդամները անցնող Չորեքշաբթի օրուընէ սկսեալ բողոքի հաւաքներ կը կատարեն Պէյրութի տարբեր շրջաններուն մէջ: Աունի հետեւորդներու ջախջախիչ մեծամասնութիւնը քրիստոնեաներ են: Անոնք կը պահանջեն քաղաքական իրավիճակի բարելաւում եւ կը յայտարարեն, որ անտեսուած ըլլալով կ’ենթարկուին անիրաւութեան:
ՀՀ տնտեսական աճը մեկ տոկոսից էլ պակաս կլինի. «Հայկական ժամանակ»
Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել: Նման հեռանկարը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսության համար: Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսել է մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ, սակայն նման հաշվարկը արվել
Գեներալ Մանվելը կգտնի հեղինակին և ոսկեղենիկ հայերենով կբացատրի. «ՉԻ»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն: «ՉԻ» – Լավ, հասկացանք, չեք ուզում, որ Գալուստ Սահակյանը շարունակի մնալ ԱԺ նախագահ՝ էդպես էլ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկնում: Իսկ Շմայսի դեպքում դա ընդհանրապես ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է,
«Կուզենայի, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված լինի հիմնականում դատավորներից». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց փաստաբանների պալատի անդամ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Սահմանադրական բարեփոխումների նախագծով նախագահի ինստիտուտի թուլացման հաշվին ուժեղացվում են իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը։ Իսկ ի՞նչ է նախատեսված դատական իշխանության դեպքում՝ համակարգի անկախության առումով: Ի դեպ, ակնառու նորույթն այն է, որ Արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը: -Այո, եւ պետք է ասեմ, որ բարձրացվել է
«Իսկանդերը»՝ Հայաստանո՞ւմ. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». Հայաստանին ռուսաստանյան «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգ տրամադրելու մասին լուրերը մեծ ուշադրություն են առաջացրել ինչպես լրագրողների, այնպես էլ՝ մասնագետների շրջանում:
Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի առաջին հեծանվորդը
Աթենքում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Կրատչ» մրցաձեւում (40 կմ խմբային վազք) հայաստանցի Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ դառնալով մեր երկրի առաջին հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Հունաստանի մայրաքաղաքում գերազանց են հանդես եկել նաեւ Մհեր Մկրտչյանն ու Պավել Ստեփանյանը: Վերջին տարիներին Հայաստանի հեծանվորդները կայուն


















































