Օրվա լրահոսը

Բա վերջին երեք-չորս ամիսներին ինչո՞ւ չէին հուժկու իշխանափոխություններ անում. «Հայկական ժամանակ»

Ոչ իշխանական օղորմածիկ եռյակի առանձին ներկայացուցիչներ, որ մնացել էին փետրվարյան քաղաքական պայթյունի հետեւանքով առաջացած փլատակների տակ, կենդանության նշաններ են ցույց տալիս։ Նրանք ոգեւորված են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից, այսինքն՝ այդ փոփոխությունների առիթով ամեն ուրբաթ իշխանափոխություն անելու լուսավոր հեռանկարից։ Ու հիմա, ինչպես միշտ է պատահել, առավել ոգևորված ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ են խոսում, այլ

Չիրագովի վճիռը չի կարող ազդել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա. Է. Բաբայան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2012թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռի շահարկումներին և Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին: – Պարոն Բաբայան, մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ընդարձակ հարցազրույց էր տվել ադրբեջանական ԱզերԹաջ գործակալությանը,

Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են անկումային տեմպերը. «Ժամանակ»

Այս տարվա առաջին եռամսյակին, ինչպես նաեւ հինգ ամիսներին արձանագրված արտաքին առեւտրաշրջանառության անկումը պահպանվում է։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. առաջին կիսամյակի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29,8 տոկոսով։ Եվ կրկին ներմուծման նվազումը ավելի քան կրկնակի անգամ ավելի է

«Երրորդ ճանապարհը»

Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանյե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի եւ Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջեւ: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն առումով, որ երեք դեպքերում էլ գլխավոր

ԱՍԵԿՈՍԵ

Մտածող կանայք նրանք են, որոնց մասին ոչ ոք չի մտածում: ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Ջոն Լիի լուսանկարների թեման սնունդն է (ֆոտոշարք)

Ջոն Լին լուսանկարել է ամեն ինչ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 350 երեխա: Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ճամբարականներին, նշել

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք,

Հրդեհ Երևանի «Նաիրիտ 2» գործարանի մոտակայքում

Հուլիսի 20-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ 2» գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք և երկաթգծի փայտակոճեր: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: ԱՒՆ

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ լրագրողական համայնքին. «Աշխատելու է ԿԳԲ-ական մեթոդներով»

ԱԱԾ աշխատակցին մամլո խոսնակ նշանակելու Սերժ Սարգսյանի քայլը իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է հատուկ ուղերձ հանրությանը, մասնավորապես լրագրողական համայնքին: «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ոչ համարժեք որոշում  է կայացրել՝ ԱԱԾ աշխատակցին նշանակելով մամլո խոսնակ: Սա ուղերձ է՝ ուղղված լրագրողական համայնքին, թե ինչ մեթոդներով է աշխատելու հանրության հետ: Այսինքն,  աշխատելու է ԿԳԲ -ական մեթոդներով: Այսինքն, իր հետ

Մհեր Շահգելդյանը ներկայացրել է «Հայկական Վերածննդի» մոտեցումները

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հանդիպել է ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը «Օրինաց երկիր» կուսակցությունից մասնակցել են ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը և ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը: Հանդիպման մասնակիցները Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են ՀՀ

Ձերբակալվել է՝ առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ Լ.Նալբանդյանը նշված վնասվածքն ստացել է Ալավերդի

Համանախագահները Նալբանդյանին են ներկայացրել Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները

Հուլիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ‪ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրին Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձան մինչև տարեվերջ իրենց ծրագրերին: Էդվարդ Նալբանդյանն, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից

«Լինելու է ուրախ մամլո քարտուղար». Սերժ Սարգսյանի ԱԱԾ-ական մամլո խոսնակի մասին

Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի նոր մամլո խոսնակը՝ ԱԱԾ աշխատակիցը նոր պաշտոնում էլ շարունակելու է իր նախկին գործունեությունը՝ «վերբովկաներ» անելը: «Լրագրող Հրայր Մանուկյանի հետ ունեցած իր զրույցի ժամանակ Վլադիմիր Հակոբյանը՝ ներկայիս մամլո խոսնակը, ասել էր, որ իրեն համարում է հավաքագրման ականավոր մասնագետ: Ինչպես է աշխատելու, դե մենք իռացիոնալ

1 տարի ութ ամիս ազատազրկում եւ 1 միլիոն դրամ տուգանք` 69 հեռախոսի եւ 3 պլանշետի մաքսանենգության համար

2 միլիոն 248 հազար դրամ արժողության ապրանքները բռնագրավվել են

Զարուհի Փոստանջյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին. «Նրանք գիտեին ՀՀ-ում քաղաքական մթնոլորտի մասին»

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ խոսել ներքաղաքական խնդիրների, սահմանադրական փոփոխությունների մասին: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը, Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահի աշխատակազմ

ՀԱԿ-ը Դոնալդ Տուսկին ասել է, որ համարյա կոնսենսուս կա մերժելու Սահմանադրական նախաձեռնությունը

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իշխանության պլանն է ստեղծել 1977-ի բրեժնեւյան Սահմանադրության վիճակը, որի միջոցով Սերժ Սարգսյանը վերահսկելու է բոլոր ոլորտները:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ Ստեփանակերտում

Հուլիսի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահում  էին ԼՂՀ նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաև ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն: Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների

Մամուլի ասուլիսից առաջ Յոզեֆ Բլատերի վրա դոլարի տուփ են շպրտել

Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսը, որում պետք է ելույթ ունենար Յոզեֆ Բլատերը, հետաձգվել է այն բանից հետո, երբ ասուլիսն սկսվելուց առաջ կատակերգու Լի Նելսոնը դոլարի տուփ է նետել նրա վրա: «Կներեք: Այստեղ պետք է մի փոքր կարգի բերել», – ներկաներին ասել է Բլատերը: Այսօր կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստում

Սահակաշվիլին հրաժարվելու է Վրաստանի քաղաքացիությունից. «Украинская правда»

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվելու է Վրաստանի քաղաքացիություն: Այս մասին «Украинская правда»-ին տեղեկացրել է Օդեսայի վարչակազմի մամուլի ծառայության աշխատակից Դենիս Սամիգինը: «Միխայիլ Սահակաշվիլին գտնվում է Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացում»,- մասնավորապես ասել է նա: «Украинская правда»-ի մեկ այլ տեղեկատվության՝ ավելի վաղ Սահակաշվիլիի ապագա տեղակալ Մարիա Գայդարը հերքել է այս տեղեկատվությունը եւ նշել է,

Հայ տղամարդը Լիբանանում կրակել է կնոջ վրա եւ ինքնասպան է եղել. OTV

Լիբանանում հայազգի Վահան Թոսունյանը կրակել է կնոջ վրա: Տղամարդը կարծել է, թե կինը սպանված է եւ ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացրել է «OTV» լիբանանյան հեռուստաընկերությունը: Թոսունյանի կնոջը՝ Րանտա Նախլեին հրաշքով հաջողվել է փրկել: Հաղորդվում է, որ Վահան Թոսունյանը հոգեկան խանգարումներ է ունեցել: Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Հարբած ռուս զինծառայողը Գյումրիում կոտրել է մրգերի խանութի ապակիները

Երեկ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել ռուս զինծառայող, Մուշ թաղամասի 43 շենքի բնակիչ, 1994 թվականին ծնված Յուրի Վիտալեւիչին՝ աջ ձեռքի բազկի վնասված վերքերով: Վերջինիս համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ձեռքին կարեր են դրել, որից հետո զինծառայողն աննկատ լքել է հիվանդանոցը: Թե ինչո՞ւ են նրա ձեռքերը վնասվել, պարզվում է նա հարբած վիճակում կոտրել է Գյումրիի Խրիմյան

Հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 19-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել 1993 թ. ծնված  Լևոն Ն.-ն և հայտարարել, որ ստացել է սրունքների հրազենային վնասվածքներ: Բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 02.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Կարեն Ե.-ն և ներկայացրել «ԱԿ-74»  տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 2 փամփուշտով

Տեսանյութ, որն արվել է Անի Երանյանի մասնակցությամբ կատարված վթարից հետո (Տեսանյութ) . Shamshyan.com

Հուլիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, որտեղ բախվել էին Երևանի բնակիչներ, 24-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը Ա. Երանյանի ուղևորներն էին, իսկ 1-ը՝ Գ. Պողոսյանի, մարմնական վնասվածքներով

Սերժ Սարգսյան. «Ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության»

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները ԵԽ Նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսին ներկա լրագրողների հարցերին Շաքե Ղազարյան՝ «Արմենիա» հեռուստաընկերություն – Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն:

Ուորլիքը հանդիպել է փախստականների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ. artsakhpress.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր հանդիպել է փախստականների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ։

Երեխաները՝ մեդիա շոուների զոհ

Հայկական մեդիա դաշտը ողողած մի շարք հաղորդաշարեր և թոք շոուներ, որոնք ներկայացնում են սոցիալապես անապահով ընտանիքների պատմություններ, մանկատան երեխաների ճակատագրեր, նպատակ ունենալով աջակցել նրանց, չնայած մատուցում են որոշ դեպքերում սոցիալական աջակցություն, սակայն շատ հաճախ առավել վնասում են նրանց բարոյապես: Մասնագետների դիտարկմամբ նման հաղորդումները խախտում են երեխաների, մանկատան սաների իրավունքները, նսեմացնում նրանց արժանապատվությունը, խտրականության թիրախ դարձնում՝

Միջազգային օլիմպիադա. Հայաստանի 15 դպրոցականներից 14-ը մեդալակիր են

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ արդեն Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը: Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից: Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031