Օրվա լրահոսը
Տաջիկստան, Ղազախստան և ՀՀ եռակողմ փորձի փոխանակում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում
Ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության ոլորտում եռակողմ փորձի փոխանակման շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը 2015թ. հուլիսի 12-17-ը հյուրընկալել են Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակություններին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները հնգօրյա այցի շրջանակներում պատվիրակությունների անդամներին ծանոթացրել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին, դեպքի վարմանը, համայնքային սոցիալական ծառայությունների
Բռնություն գործադրելով՝ պարտադրել էին գրել 50 միլիոն դրամ պարտք լինելու վերաբերյալ ստացականը
Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինն օրեր առաջ տարածեց մի հաղորդագրություն՝ կապված շուրջ երկուսուկես տարի քննված ծանր հանցագործության վերաբերյալ գործի նախապատմության հետ: Առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործը 9 ամիս քննվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, այնուհետեւ, դատախազի որոշմամբ, նախաքննությունը շարունակելու համար գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը,
Բնակիչներին պարտադրվում է գազի ներտնային սպասարկման վարձը վճարել միանգամից՝ 6 ամսվա կտրվածքով
Այսօր ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի, իսկ այնուհետ նաեւ ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցների պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ Կառույցի պատասխանատուները հանձնարարական են ստացել մեկ անգամ եւս ճշգրտել կուսակցական ցուցակները՝
Աղքատ բարեկամին շրջանցող նախագիծ. «Ազգ»
Ո՞րն է ավելի ժողովրդավարական եղանակ` երկրի նախագահ ընտրել ուղիղ, համաժողովրդական քվեարկությամբ, թե՞, այդպես ասենք, նշանակովի Ազգային ժողովի պատգամավորներից եւ տեղական կառույցների նշանակովի ներկայացուցիչներից ձեւավորված ինչ-որ Ընտրիչների ժողովի կողմից: Բնականաբար, գաղափարի առումով, առաջինն ավելի ժողովրդավարական պետք է լիներ, համենայնդեպս` մեր տիպի երկրների համար, որտեղ տեղական կառույցները լցոնված են սովորաբար իշխող կուսակցության ներկայացուցիչներով, իսկ Սզգային ժողովը (ինչ
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինվորները պարբերաբար լքել են զորամասը ուտելիք գտնելու համար. «Эхо Кавказа»
Դոնի Ռոստովի դատարանը Հարավային ռազմական օկրուգի սննդի ծառայության պետի նախկին տեղակալ, գնդապետ Դենիս Զորինի նկատմամբ խափանման միջոց կալանք է կիրառել: Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախության միջոցով Հայաստանում ռուսական ռազմաբազայից 450 միլիոն ռուբլի արժողությամբ սնունդ գողանալու մեջ: Այս մասին հաղորդել է «Эхо Кавказа»-ն: Այդ գողությունների փաստն ի հայտ է եկել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց
1 մլն դրամից ավել հարկային վնաս է հայտարարագրել 775 ընկերություն. «Հայոց աշխարհ»
Անցած տարվա գործունեության արդյունքներով ամենամեծ վնասը հայտարարագրել է «Օրանժ Արմենիան»։
Ուրիշ ոչ մի դեպքում լրագրողը չի կարող բղավել. «Ազգ»
Ավելին, լրագրությունը կանգ է առնում, երբ տվյալ լրագրողը իրեն համարելով «անմեղ եւ արդար ցուցարարների» պաշտպան, ֆիզիկապես միջամտում է բախմանը:
Մարիա Դիվանյանն իր 25-ամյա բեմական ստեղծագործական հոբելյանը կտոնի հաջորդ տարի
Վերջին ամսում Ազգային օպերային թատրոնի բեմում հայտնվեցին միանգամից երեք ժամանակակից բալետային ներկայացումներ՝ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակները», Շվեդիայի թագավորական օպերային թատրոնի մենապարող եւ խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանի «Արշիլ Գորկին» եւ երիտասարդ բեմադրիչ Ռիմա Պիպոյանի «Մեղապարտ կրքերը»: Վերջին երկու իսկապես բարձրարվեստ ներկայացումներում փայլեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա
Գառնիկ Իսագուլյան. «Վերարտադրության խնդիրը միանշանակ է դրված». «Չորրորդ իշխանություն»
Դա կբերի Հանրապետական կուսակցության տրոհման, ինչը իրենք շատ լավ են հասկանում եւ դրա համար էլ գնում են բարեփոխումների այս ճանապարհով։
«Վերարտադրության» մասին պնդողները համոզված են, որ իրենք ընտրություններում միայն պարտվելու են. «Հայոց աշխարհ»
Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծի շուրջ առայժմ կարծես ավելի շուտ զուտ քաղաքական հայտարարություններ են հնչում: Ավելի ճիշտ, ընդդիմադիր առանձին ուժեր եւ նրանց հարող շրջանակները կրկնում են նախքան այս նախագծի պատրաստ լինելը իրենց առաջ քաշած տեսակետը, թե փոփոխությունները միայն իշխանության վերարտադրության նպատակ են հետապնդում: Ըստ այդմ, հիշյալ շրջանակները անգամ հարկ չեն համարում անդրադառնալ ներկայացված նախագծի բովանդակությանը: Այնինչ,
Բեռնատար գնացքը բախվել է գյուղապետի վարած ավտոմեքենային. պարզվում են վթարի պատճառները
Բեռնատար գնացքը բախվել է գյուղապետի վարած ավտոմեքենային. պարզվում են վթարի պատճառները ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Հուլիսի 17-ին՝ ժամը 09:03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի»
Վերժիհան Զիֆլիօղլուի գիրքը ՔԱԿ-ի զինեալ պայքարին միացած եւ իսլամացած հայերու մասին. aztagdaily.com
aztagdaily.com. Յառաջիկային Պոլսոյ «Իլեթիսիմ» հրատարակչատունը պիտի հրապարակէ պոլսահայ լրագրող եւ հրապարակագիր Վերժիհան Զիֆլիօղլուի «Արաֆի հայերու պատմութիւնը» գիրքը (Araftaki ermenilerin hikayesi): Գիրքը կը ներկայացնէ վկայութիւնները այն հայերուն, որոնք մասնակից դարձած են 1980-ական եւ 1990-ական թուականներուն թրքական իշխանութիւններուն դէմ ծաւալած ՔԱԿ-ի (Քրտական աշխատաւորական կուսակցութիւն) զինեալ պայքարին, ինչպէս նաեւ` պատմութիւնները այն հայերուն, որոնց նախահայրերը Հայոց ցեղասպանութեան օրերուն դաւանափոխ
ՀՀ-ի ավիածառայությունների ոլորտը հիմնովին բարեփոխելու կարիք կա. «Ժողովուրդ»
Տարիներ շարունակ ՀՀ-ի ավիաշուկայում առկա բոլոր խնդիրները կապվում էին ազգային փոխադրողի՝ «Արմավիայի» վատ կառավարման հետ։ Եվ երբ ահռելի գերշահույթներ ստացող այդ ընկերությունը, այնուամենայնիվ որոշվեց սնանկ ճանաչել եւ անցնել «բաց երկնքի» քաղաքականության, իշխանությունները ոգեւորված հայտարարում էին, թե այդ «կարեորագույն բարեփոխման» արդյունքում Հայաստանում ավիատոմսերի գները շեշտակի էժանանալու են։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Փոխարենը շեշտակի ընկավ հայկական
Առանձնակի դաժանությամբ նվիրել է. «Չորրորդ իշխանություն»
«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը «ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին՝ նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով»։ «ՉԻ» Խեղճ Տիգրան Սարգսյանն ի՞նչ անի, որ ինչ-որ մեկը որոշել է իրեն նվեր մատուցել։ Ինքն իր համար ազնիվ աշխատում է, գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ է կարդում, որ մի կերպ
ԱԻՄ առաջնորդը պահանջում է ներողություն խնդրել «սահմանադրականության ճարտարապետ կազմակերպության» առաջարկը հանրությունից թաքցնելու համար
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակով՝ քաղաքացիների իրավունքները կրճատվում են, ժողովրդի դերակատարությունը քաղաքական կյանքում կրճատվում է առնվազն երկու անգամ: «Սահմանադրական նախորդ բարեփոխումը կատարվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք, հիմա նույն ՀՀԿ-ն բարեփոխում է նախատեսում: 1998-ին, երբ ես բարեփոխում էի նախատեսում՝ խոսում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի խուժան սահմանադրության դեմ, հիմա սրանք բարեփոխում են
Վահան Շիրխանյան. «Ես ուրախ եմ, որ կուսակցությունները չեն կայանում». «Իրատես de facto»
Իհարկե, կան կուսակցական անհատներ, ովքեր երևակայությունների մեջ են ապրում, թե իրենք Հայաստանին անկախություն բերեցին, հաղթանակ բերեցին, պատմություն կերտեցին։
Ադրբեջանի պատասխան տալու ժամանակը
Ուորլիքը նորություն չի ասել. Սերժ Սարգսյանի դիրքորոշումը եւս նույնն է Հաջորդ շաբաթ ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Հուլիսի 20-ին նախատեսվում է, որ նրանք կլինեն Հայաստանում, հուլիսի 21-ին՝ Ադրբեջանում։ Համանախագահների այցի հիմնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստումն է։ Օրերս Մոսկվայում ԼՂ հարցով քննարկումներ անցկացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս
2015 թվականին մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ
Հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ու բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը 2015 թվականին կավելանա ևս 12 ով, կամ մեկականով` յուրաքանչյուր վարչական շրջանում: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ`հաշվի
Վահե Բաղդասարյանը Փոթիում գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Փոթիում ընթացող շախմատի Նանա Ալեքսանդրիայի գավաթի 10-րդ խաղարկության ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (նկարում) հինգ տուրից հետո 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը վաստակել է կես միավոր պակաս եւ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բնակարաններ Գյումրիի անօթեւան ընտանիքներին
Երեւան, 17 հուլիսի, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է նվիրաբերել Գյումրիի անօթեւան կարիքավոր ընտանիքներին: 2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 17 բնակարան. 12 ընտանիք արդեն նշել է նորամուտը: Բնակարանները բարենորոգ են, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Բնակարանները ձեռք են բերվել 2014թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով:
Սա նույնն է, թե գրեին, որ այսուհետ Հայաստանի իշխանությունը լինելու է ՀՀԿ-ն. «Ժողովուրդ»
Եթե եոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, ապա ներկայիս Հայաստանի Հանրապետությունից կմնա միայն անվանումը, իսկ բովանդակային մասով այն ամբողջությամբ կենթարկվի փոփոխության։ Իր իշխանությունը հավերժացնելու խնդիրը ներկա վարչակազմը ցանկանում է լուծել մեկ պարզ քայլով՝ սահմանելով, որ ԱԺ ընտրությունների արդյունքում մեկ քաղաքական ուժ պետք է անպայման մեծամասնություն ունենա՝ այդպիսով բացառելով կոալիցիա կազմելու, այսինքն՝ իշխանությունը պարտադրված կիսելու տարբերակը։ Սա
Արմեն Ռուստամյան. «Էդպես ջուր կտրած էլ կմնաք». «Իրատես de facto»
Պարոն Ռուստամյան, ե՞րբ է ՀՅԴ-ն մաս կազմելու կոալիցիային, աչքներս ջուր կտրեց։
Ինչպե՞ս ազատվել հոգնածության զգացումից
Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակ մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում ունենում է ուժերի անկման զգացում: Հոգնածության զգացումը ուղեկցվում է ջարդվածության զգացմամբ, ուժերի անկմամբ եւ ցանկություն է առաջանում քնել նույնիսկ աշխատավայրում: Ըստ հետազոտության, ավելի շատ հոգնածության զգացում ունենում են ծույլ եւ շատակեր մարդիկ, իսկ նրանք, որոնք անընդհատ նոր բան են սովորում եւ զբաղվում են
Եթե որեւէ ապրանքի միջազգային գինը նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում չպե՞տք է էժանանա. «Հայկական ժամանակ»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հնարավոր չէ համոզել, ու եթե որեւէ ապրանքի միջազգային գինը կտրուկ նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում նույնպես պետք է էժանանա։ – Պարոն Շաբոյան, աշխարհում պարենամթերքի գինը նվազել է 22 տոկոսով։ Դա FAO-ի տվյալներն են։ Իսկ Հայաստանում պարենամթերքը թանկացել է: Ինչպե՞ս կբացատրեք դա։ – Ես չգիտեմ ինչ նկատի
Շախմատը օլիմպիական մարզաձեւ է դառնում
Շախմատը ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկելու շուրջ հարցը քննարկվել էր դեռեւս ՄՕԿ-ի անցած տարվա գագաթնաժողովում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեկ հայտարարել է, որ 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում շախմատը ներկայացվելու է որպես ցուցադրական մարզաձեւ: «Ուրախ եմ, որ ՄՕԿ-ի հետ բանակցությունները հաջող ավարտվեցին: Սա հաղթանակ է: Օլիմպիական բոլոր նոր մարզաձեւերը նախապես ցուցադրական
Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա
Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37386 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա՝ 276 տղա, 220 աղջիկ: Երևանի քաղաքապետարան
Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովողը այս փաստն է եւ ոչ թե Սահմանադրության այս կամ այն տարբերակը. «Հայկական ժամանակ»
Արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունների չանցնելը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանա վերարտադրվել։ Թեման խորությամբ հասկանալու համար եկեք տեսնենք, թե ինչ է ասել ինքը՝ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական
Դեն մի նետեք ծիրանի կորիզը, այն շատ օգտակար է
Որքան օգտակար են մրգերը, այնքան եւ նրանց որոշ տեսակի կորիզները: Մրգերի կորիզները հիմնականում պարունակում են վիտամին E եւ սելեն, որոնք բարձրացնում են իմունային համակարգը: Ամենաօգտակար կորիզներից է համարվում ծիրանի կորիզը, որը իր մեջ պարունակում է ցինկ, երկաթ, մանգան, պղինձ, կոբալտ, մագնեզիում, նատրիում, կալիում, կալցիում, վիտամիններ B15 եւ B17: Վիտամին B15-ն ունի խոլեստերինը իջեցնող հատկություն, լավացնում
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
Հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ն.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ն.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են յուրաաքանչյուրը 1,9 գրամ քաշով, մածուցիկ, մուգ շագանակագույն զանգվածով երկու փաթեթ, ընդհանուրը՝ 3,7 գրամ կանաչավուն զանգվածով ևս երկու փաթեթ, «B 8» դաջվածքով 4 դեղահաբ` 1,6 գրամ քաշով,
Արամ Կարապետյան. «Այդ պարագայում իշխանությունն ամեն անգամ մի կուսակցություն է առնելու». «Հրապարակ»
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից երեկ մեկնաբանություններ էին հնչում, որ նախորդ Սահմանադրության հետ համեմատած՝ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված իրավունքներն աննախադեպ են։ Ըստ այդմ՝ պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի մեկ քառորդի համաձայնությունը։ Հանձնաժողովը ստանում է լայն լիազորություն՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ փաստերը պարզելու համար։ Ըստ նոր


















































