Օրվա լրահոսը
Ռեփեր Համո. «Հպարտ եմ, որ այս մարդկանց հետ նույն տեղում կանգնած եմ»
Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում շարունակվում է խաղաղ ցույցը: Մարդիկ եկել են ընտանիքներով եւ փոքր երեխաներով: Սա այն ժամն է, երբ տարածքը հարաբերականորեն փոքր-ինչ սակավամարդ է: Aravot.am-ը զրուցեց Բաղրամյան պողոտայում գտնվող ռեփեր Համոյի (Հմայակ Ադիյանի) հետ: Ռեփերն ասաց, որ ոգեւորված է երիտասարդների պահվածքով ու կազմակերպվածությամբ. «Այն տարիքից սկսած, երբ սկսել եմ ռեփի
Ռուսական քարոզչամեքենան առաջ է մղում ծանր հրետանին
Ինչու են ռուսական լրատվամիջոցները «հայաստանյան մայդանից» անցել ՀՀ իշխանություններին քննադատելուն Lifenews.ru, «Звезда», «Россия 24», ORT հեռուստաընկերությունները ամենաշատն են ապատեղեկատվություն տարածում այս օրերին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպվող բողոքի ցույցերի վերաբերյալ: Այս լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժներր հիմնականում կրում են «Հայաստանում՝ քաղաքական մայդան» խորագրերը՝ առանց մատնանշելու, թե ինչ պահանջ է հազարավոր քաղաքացիների դուրս բերել
Այդ աղջնակը արեւ պիտի նկարեր, այլ ոչ թե էլեկտրական լամպ
Այս ժամին Բաղրամյան պողոտայում քիչ չեն նաեւ երեխաները, որոնք դավից՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր, վազվզում են, խաղում: Նրանց համար այսօր տեղի ունեցողը անհասկանալի է: Բայց, ակամա դառնալով բողոքի ակցիայի «մասնակից», սկսում են ընկալել խնդրի էությունն ու ընդհանուր մթնոլորտը եւ դա արտահայտում ասֆալտին իրենց ոչ մանկական նկարներով: Այս աղջնակը լամպի փոխարեն արեւ պետք է նկարեր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալեքսանդր Ամարյան. «Պայքարն արդեն մտել է քաղաքական ասպարեզ» (Տեսանյութ)
Ալեքսանդր Ամարյանը շարժումը կապում է Ավետարանական եկեղեցու հետ
Դիմանալ 20 տարի՞
Կառավարությունը փորձում է մշակել էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի վերաբերմունքն այս օրերին Երեւանում սկսված, ապա հանրապետությունում ծավալվող շարժմանը` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, երկակի է: «Մի կողմից՝ ես ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք ունեն ակտիվ քաղաքական դիրքորոշում: Մտահոգ եմ, որ բովանդակային որեւէ քննարկում տեղի չի ունենում, որովհետեւ եթե չկա երկխոսություն,
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու աղբահան ծառայությունը պայմանավորվեցին իրար չխանգարել
Ամեն օր «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդ անդամները Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ հավաքում են իրենց զբաղեցրած տարածքում կուտակված աղբը, լցնում պոլիէթիլենե տոպրակները եւ կոկիկ դասավորում նախատեսված վայրերում մինչեւ մայրաքաղաքի աղբահան կազմակերպությունները դրանք կտանեն: Երեկվանից, սակայն, աղբը մնացել էր փողոցում ու արդեն շոգից սկսել «բուրել»: Ակցիայի մասնակիցներից ոմանք կասկածում էին, թե դա դիտավորություն է: Բայց այսօր
Վարդան Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը. News.am
Դերասան Վարդան Պետրոսյանը դադարեցրել է հունիսի 24-ից ի աջակցություն «Ոչ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների հայտարարած հացադուլը: ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա դիմում է ներկայացել հացադուլից դուրս գալու մասին: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Օրենսդրական խորհրդի» ձեւավորվելուց հետո մեր պատգամավորները այլոց օրենքները չե՞ն արտագրի
Հայաստանի Հանրապետությունում օրինագծեր պատրաստող մասնագիտացված մարմնի ստեղծումը կնպաստի՞ ընդունվող օրենքների որակի բարձրացմանը: Սայադ Բադալյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է, իրավաբանական գիտությունների թեկնածու: «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» կողմից կազմակերպվող PFP ծրագրի շրջանակներում նա վերջերս գտնվել է ԱՄՆ-ում: Սայադ Բադալյանը, քանի որ մասնագիտացված է օրինաստեղծ գործընթացների ուսումնասիրությամբ, փորձի փոխանակման նպատակով ուսումնասիրել է Կալիֆոռնիայի «Օրենսդրական
Ուսանող բժիշկները Բաղրամյան պողոտայում մարդկանց առաջին բուժօգնություն են կազմակերպում
Այս ժամին Բաղրամյան պողոտան համեմատաբար սակավամարդ է: «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդներն են, ֆուտբոլ, վոլեյբոլ ու այլ խաղեր են խաղում: Ակցիայի մասնակիցների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք օրվա մեծ մասն են այստեղ անցկացնում՝ անտեսելով կիզիչ արեւը, անձրեւը կամ քամին: Հասկանալի է, որ մարդկային կուտակումների պարագայում ոմանց մոտ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ կարող
Արթուր Աթոյան. «Էլեկտրաէներգիայի թանկացումը կտանի ձկնարտադրության քայքայման»
Արթուր Աթոյանը ձկնարտադրության ծավալների ավելացումը ուրախալի չի համարում
Աշոտ Թավադյան. Աուդիտը պետք է բացարձակ թափանցիկ անցկացվի
Աշոտ Թավադյանի կարծիքով՝ եթե աուդիտ անցկացվի, ապա պետք է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը երեք ամսով կասեցնել
«Երեւանը կյանքով լեցուն, ուրախ քաղաք է»
Շվեդիայից ժամանած հայ եւ քուրդ երիտասարդների տպավորությունը Շվեդիայի Լինշոպինգ համալսարանում սովորող երկու երիտասարդներ՝ ազգությամբ հայ Արթին Համբարձումյանը եւ քուրդ Հեդի Մոբարազը այս օրերին Երեւանում են: Նրանք պրակտիկա են անցնում «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» հ/կ-ում: Ասում են՝ բավականին բան են սովորել: «Առավոտի» հետ զրույցում Արթինը հայտնեց, որ շատ է հավանել Երեւանը, ասում է՝ այն լեցուն է կենսուրախ
Արամ Սաֆարյան. «Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան»
Արամ Սաֆարյանի կարծիքով՝ շարժումը Ռուսաստանի եւ եվրասիական ինտեգրացիայի դեմ ուղղելու բոլոր փորձերը ձախողման են ենթակա
Բաղրամյան պողոտայում կրկին գործի է դրվել ջրցան մեքենա (Տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա մուտք գործեց ջրցան մեքենա, բայց այս անգամ ոչ թե ցույցը ցրելու, այլ փողոցի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Ցուցարարները վազեցին ու նետվեցին ջրցանի առաջ, ոգևորություն տիրեց: Մինչ այդ ցուցարարները պողոտայում վոլեյբոլ, ֆուտբոլ, մաֆիա էին խաղում: Հանկարծ սառը ըմպելիքներ մատակարարող տաղավարից հայտարարություն հնչեց, թե այլևս ոչ ոք իր իրերը չթողնի այնտեղ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝
«Հենվեք ձեր մշակույթի վրա»
ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս իտալացի ճանաչված երաժիշտը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) կազմակերպած համերգով կավարտվի ֆիլհարմոնիկի ընթացիկ երեւանյան համերգաշրջանը: Կարճատեւ դադարից հետո նվագախումբը կմեկնի Բեյրութ, վերադառնալուն պես՝ Արցախ, ու այդպիսով կեզրափակի այս համերգաշրջանը: Երեւանյան վերջին համերգում, որտեղ նվագախումբը կներկայանա կամերային կազմով, հրավիրված են
Վերջին 7 օրերին հակառակորդը մեր դիքերի ուղղությամբ 1000 կրակոց է արձակել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի
Ձերբակալվել է փաստաբանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թ. փետրվարին Գարիկ Ա.-ն, նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած,
Վովա Գասպարյան. «Գնացեք հանգստացեք, զրելիշչի նե բուդիտ» (Տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին այցելեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նա պտտվեց ցուցարարների շրջանում: Նրան ցուցարար երիտասարդները միրգ ու պոնչիկ հյուրասիրեցին: Ոստիկանապետն էլ կատակեց. «Երևանցիներին՝ պոնչիկ»: Հետո էլ նա նկատեց կուտակված աղբը ու հրահանգեց. «Դավայ դավայ մաքրեք ստեղ, խոլերայի բուն է»: Դառնալով երեկվա իր վրդովմունքին՝ նա ասաց. «Հիմնական պատճառը Բաղրամյան պողոտան փակելն էր, խմած մարդկանց առկայությունը, տեղ-
Ադրբեջանը մեր մարզիկներին հոգեբանորեն լավ կոփեց
Բաքվում ընթացող Եվրոպական ամառային 1-ին խաղերում վեց մարզաձեւերի Հայաստանի օլիմպիական հավաքականներն ավարտում են մրցելույթները: Այսօր առավոտյան մրցագորգ մտնելու էր մեր վերջին ներկայացուցիչը՝ մինչեւ 73 կգ քաշային ձյուդոիստ Դավիթ Նիկողոսյանը: Իսկ երեկ նրա թիմակիցներ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ) եւ Ժաննա Ստանկեւիչը՝ 52 կգ, չկարողացան մեդալ նվաճել, թեեւ Հովհաննեսը սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար պայքարելու
Սոցիալական ընդվզումը հասել է Մոնումենտի հարեւանությամբ կառուցած պատին. «Հայկական ժամանակ»
Քաղաքացիների՝ իշխանություններին ուղղված պահանջատիրական կարգախոսները դուրս են եկել Ազատության հրապարակի, Բաղրամյան պողոտայի, Ֆեյսբուք սոցիալական ցանցի սահմաններից եւ ավելի մոտեցել չինովնիկներին ու օլիգարխներին: Սոցիալական ընդվզումը հասել է նախորդ տարի Ազատության պողոտայում՝ Մոնումենտի հարեւանությամբ կառուցած պատին, որը քաղաքացիների տեսադաշտից պաշտպանում է բազմաթիվ մեծահարուստների առանձնատներ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ դղյակը: Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա
Ժպիտների հանգստավայր
Կամ՝ ապարանյան հումոր Հրեշտակներին զվարթուն են ասում, այսինքն` խնդասիրտ, խնդերես, այսինքն թե` մարդկանց նման չեն բռնվում պահի ծանր ազդեցությամբ, որ ոմանց համար ի հայտ է լինում որպես դառը ճակատագիր կամ անելանելի վիճակներից անգամ իրենց անձերը մահու դուռն հասցնելու որոգայթ: Բարի հրեշտակները միշտ ելքեր ունենում են, եւ բավական է իմաստուն առակատիպ մի հումոր, որ պահի սեւամաղձության
Բաղրամյան պողոտայում է Վլադիմիր Գասպարյանը (տեսանյութ)
Ոստիկանապետը հետաքրքրվում է, թե ինչպես են ակտիվիստերը գիշերը լուսացրել: Մանրամասները՝ շուտով: Բաղրամյան պողոտայում «հարաբերական անդորր է»: Տեսադաշտում հատուկենտ ոստիկաններ են, քաղաքացիական ակտիվիստների հիմնական մասն էլ «պոստին» չէ: Ներկաներն էլ ֆուտբոլ են խաղում, երգում-պարում, մի մասն էլ տարածքի մաքրման աշխատանքներով է զբաղված: Այս ժամին պողոտայի հիմնական այցելուները տարածքում բնակվող երեխաներն են, որոնց առավոտյան զբոսանքն արդեն մի
«Արվեստային» անձրեւ՝ Sotheby՚s աճուրդի տանը
Sotheby՚s աճուրդի տանը իմպրեսիոնիստական շրջանի մի շարք գործեր են օրերս վաճառվել: Մասնավորապես, Կլիմտի «Գերտրուդայի դիմանկարը» մուրճի հարվածից հետո հեռացել է 25 մլն ֆունտ ստերլինգով: Մասնագետները սա ռեկորդային աճուրդ են համարում: Կտավի տերը խոստացել է այն ցուցադրել 2016-2017թթ. Նյու Յորքում բացվելիք «Գուստավ Կլիմտը եւ Վիեննայի ոսկե դարաշրջանի կանայք» ցուցահանդեսի շրջանակներում: Պիկասոյի «Երկու հերոսը» կտավը աճուրդի տնից
Պաշտպանության նախարարության հայտարարությունը երեկ սահմանում տեղի ունեցածի վերաբերյալ
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն,
Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 26.06.2015թ.՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող
Համաշխարհային կինոյի հայտնի հերոսները
Կինոյի թեմաներով Empire հանրահայտ ամսագիրը հրապարակել է համաշխարհային կինոյի հայտնի հերոսների ցանկը՝ ըստ 10000 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների: Ինդիանա Ջոնսի հնագետը առաջին տեղում է, Հարիսոն Ֆորդի մարմնավորած գործակալ 007 Ջեյմս Բոնդը՝ երկրորդ տեղում: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Խան Սոլոն (Star Wars ֆիլմում): Երեխաների շրջանում սիրված Բեթմենը այդ ցանկում չորրոդն է, Alien ֆիլմի Էլլեն Ռիփլին՝ հինգերորդը:
ԱԺ փակ արտահերթ նիստ կհրավիրվի՝ Գյումրիի ռազմաբազայի հարցով. «Հայկական ժամանակ»
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում, մեր տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են ԱԺ մեր աղբյուրները, փակ է լինելու: Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Հրապարակում ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Խորհուրդներ՝ ճգնաժամային տարիքի կանանց
Կանանց մոտ սեռական գործունեության մարումը սկսվում է այն օրգանիզմում, ում օրգանները եւ համակարգերը երկար տարիներ շարունակ գործել են եւ ում ֆիզիկական կայունությունը ցածր է։ Այդ շրջանում կուտակվում է ենթամաշկային ճարպային հյուսվածք, թուլանում են մկանները եւ շարակցական հյուսվածքի թելերը (կրծքերը, փորը կախվում են), ավելանում է կնճիռների թիվը եւ այլն։ Դեմքի վրա առաջանում են կարմիր բծեր՝ ռոզացեա։
Ոգեղենությունն է մեր խնդիրների լուծման բանալին. «Հրապարակ»
Մեզ՝ էմոցիոնալ, քչով բավարարվող, փոքր բաներից ուրախացող հայերիս, հենց սա էր պետք՝ ոգեւորություն, ապագայի նկատմամբ հավատ։ Եվ մենք սարեր կշրջենք։ 4-5 օրվա աննախադեպ իրադարձությունները, որոնք ծավալվում են մայրաքաղաքի կենտրոնում, հենց այդ ոգեւորության աղբյուրը հանդիսացան, մի տեսակ վերածնեցին ու նորոգեցին բոլորիս։ Եվ այդ ոգեւորությունը միայն Բաղրամյան պողոտայում ու ցույցի շրջանակներում չի արտահայտվում։ Դա երեւում է մարդկանց
Անակնկալ զարգացումներ Բաղրամյան պողոտայի ֆոնին. «Ժամանակ»
Երեկ, կարելի է ասել, բավական անսպասելի և անակնկալ զարգացում է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակում: Երևանում հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, ՀԾԿՀ ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության


















































