Օրվա լրահոսը

Ցուցարարները Հայաստանի 100 մետրանոց դրոշ բերեցին Բաղրամյանի պողոտա

Քիչ առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները Հայաստանի 100 մետր երկարությամբ դրոշ բերեցին Բաղրամյանի պողոտա: Ցուցարարները այժմ ծածանում են դրոշը, պարում եւ գոռում են «Հայաստան», «հաղթելու ենք» եւ այլն: Մի պաստառի վրա էլ ռուսերեն գրված է. «Սա Մայդանը չէ, սա Մարշալ Բաղրամյանն է»: Սա կապված է այն փաստի հետ, որ վերջին օրերին

Արարատ Զուրաբյան. «Հնարավոր է իշխանությունները զիջեն»

Այս պահին Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների մոտ են ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Արարատ Զուրաբյանը լրագրողների զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բաշխիչ ցանցերում աուդիտ պետք է անցկացվի, ասաց, որ սա հնարավոր է` քայլ է իշխանությունների կողմից հանրության պահանջին զիջելու. «Տրամաբանությունը թելադրում է, որ մինչև աուդիտի ավարտը թանկացումը կկասեցվի

Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ սադրիչների միջեւ վեճ տեղի ունեցավ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում երկու երիտասարդների միջեւ վիճաբանություն եղավ: Տղաներից անցավ բարիկադները, լրագրողների համար նախատեսված հատված մտավ եւ վազեց, նրա հետեւից էլ իր հետ վիճող մյուս երիտասարդը: Նրանք հետեւից վազեցին բավականին մեծ թվով ոստիկաններ եւ բռնեցին: Ոչ ոք չհասկացավ իրականում ինչ էր տեղի ունեցել, որովհետեւ ոչ ոստիկաններն են պարզաբանում տալիս, ոչ էլ այդ տղաները: Ակցիայի

Նախագահը Սամվել Ֆարմանյանին նկատողություն չի արել

Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ – Ինչո՞ւ նստացույցի երկրորդ օրը որոշեցիք գնալ Բաղրամյան պողոտա եւ պատնեշ կանգնել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Դա ձեր նախաձեռնությունն էր, թե` կուսակցական հանձնարարություն: – Դա եղել է, բնականաբար, իմ նախաձեռնությունը, թեև ինքս հասկանում եմ, թե որքան անհամոզիչ այն կարող է թվալ բոլոր նրանց համար, ովքեր նման իրավիճակներում տղամարդկություն չունեն

Պերմյակովի գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ է հանձնվել

Ինչպես տեղեկացանք քիչ առաջ նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ

«Комсомольская правда»-ն Երեւանի բողոքի ակցիայի մասին. «Ուրախ երեխաներ, աղբամաններով խաղ»

Լրագրողը գրել է, որ գիշերը ժամը 2-ին իրեն է մոտեցել մի քաղաքացի եւ հարցրել, թե ինչու են ստում: «Ես դեռ չեմ հասցրել»,- պատասխանել է Վլադիմիր Որսոբին:

Սահմանին զոհ ունենք, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչպես և նշում էինք՝ ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը: Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:

Սադրիչներ, հարբածներ եւ «շիզոֆրենիկներ» Բաղրամյանում. ակտիվիստը վստահ է՝ ոստիկաններն են ուղարկում

Ակտիվիստները պատմում են, որ ոստիկաններն ում ասես չեն ուղարկում՝ սադրելու եւ ցույցը ցրելու համար

ՀՀ Նախագահ. «Ճիշտ կլիներ, որ դիտարկվեր բաշխիչ ցանցերի գործունեության աուդիտի անցկացման հնարավորությունը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների

Բաղրամյան պողոտայում ոստիկանների նոր ջոկատ ավելացավ

«Ոչ Թալանին»  նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում շարունակում է իր նստացույցը:Ցուցարարները այժմ երգում և պարում են: Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նոր ջոկատ ավելացավ,սակայն վերջիններս պատ չկազմեցին: Այժմ ոստիկանության կազմած պատը եռաշերտ է: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Նախագահի մոտ խորհրդակցությունը չի ավարտվել

ԳՄ նիստը դեռ չի մեկնարկել

Հունան Պողոսյան. «Առայժմ շարունակում ենք հանդուրժել»

Այս պահին Մաշտոցի պողոտայում ցուցարարների նստացույցը վերահսկում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, ցուցարարները դո՞ւրս են եկել վերահսկողությունից, նա պատասխանեց. «Հանդուրժողականությունը չի նշանակում, որ վերահսկողություն դուրս է: Առայժմ շարունակում ենք հանդուրժել: Իրենց դաստիարակության, վարքի մասին հարցերը տվեք ցուցարարներին»: Մեր հարցին, թե ինչ քայլեր է նախապատրաստում ոստիկանությունը, հնարավո՞ր է ուժի դիմեն կամ այլ գործողություններ սկսեն,

Աշոտ Բլեյան. «Բաղրամյանի շարժումով, Կենտրոնը իմաստ ստացավ» (Տեսանյութ)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը  Բաղրամյան պողոտա էր եկել իր հեծանիվով՝ աղջկա հետ: Նա Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի, Բաղրամյան պողոտայում տեղի  ունեցողի մասին՝ նշեց, որ ինքնին, որպես գործընթաց,  այն շատ կարեւոր է. «Նպատակը ինքնին կարող է հասանելի չլինի, կարող է այդ վեց, յոթ դրամն այդքան արժեք չունենա, բայց ընթացքը, որով

Նստացույց անողները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ոչ Թալանին» նախաձեռնության անդամները Մաշտոցի պողոտայում նստացույց էին հայտարարել: Չնայած նրան, որ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարել էր, որ նստացույցը կտեւի երկու ժամ, այն տեւեց մոտ 30 րոպե: Այժմ ցուցարարները «Մենք ենք տերը մեր երկրի», «Հայաստան» վանկարկելով միանում են Բաղրամյան պողոտայում հավաքվածներին: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ       

Պարզվում են երիտասարդ աղջկա մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1995թ. ծնված աղջկա մահվան դեպքի առթիվ։ 2015թ. հունիսի 26-ին՝ ժամը 13։20-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 38 շենքի դիմաց կա երիտասարդ աղջկա դի: Դեպքի

Քննություն է տարվում` պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները: Երևանի բնակիչ Ա.Հարությունյանից հաղորդում է ստացվել, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-քիմիաթերապևտի կողմից քաղցկեղի բուժման դեմ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացել է բուժվող իր մայրը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի

«Այսպիսի համախմբվածություն մեկ էլ 1988 թվականին եմ տեսել». (Ֆոտոշարք)

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնողները հունիսի 19-ից վստահեցնում են, որ չեն հեռանա Բաղրամյան պողոտայից, քանի դեռ իրենց պահանջը չի բավարարվել: Եվ արդեն քանի օր է՝ Բաղրամյան պողոտան շարունակում է մարդաշատ մնալ: Արարատ քաղաքը ակցիային միացել է առաջին իսկ օրվանից՝ մոտ հիսուն բնակչով: Այս թիվը չի գոհացնում նույն քաղաքի բնակչուհի Մարիամ Ասատրյանին: Նա Aravot.am-ի հետ

Ցուցարարները փակել են Մաշտողի պողոտան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ոչ Թալանին» նախաձեռնությունը Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան պողոտա երթուղով իրազեկման երթ էր կատարել: Սակայն երթն իր ավարտին չհասավ, նրանք նստացույց հայտարարեցին Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում: «Ոչ Թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ նստացույցը կտեւի երկու ժամ: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Երազանքի գիշեր»-ը` Երևանի կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում տեղի է ունեցել «Երազանքի գիշեր» փակ միջոցառումը։ Հատուկ կարիքներ և առանձնակի այլ հիվանդություններ ունեցող տասնյակ երեխաներին և նրանց ընտանիքներին Կենդանաբանական այգում դիմավորել են որպես հատուկ հյուրերի։ Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից: Երեկոն հատուկ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, ԱԺԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ, ԱԺԿ փոխնախագահ Ռայնհոլդ Լոպատկային: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և Հայաստան նրա այցը կարևորել ինչպես հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցությունը նորովի խթանելու առումով: Հանրապետության Նախագահը պատվաբեր է համարել մեր երկրում հյուրընկալել Ավստրիայի խորհրդարանի խորհրդարանական

Նունե Բակունց. «Հայաստանում կա աղիքային ինֆեկցիաների համապատասխան սեզոնային աշխուժություն»

Նունե Բակունցի խոսքերով՝ Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա

Անհնազանդության երթը մեկնարկեց. (Ֆոտոշարք)

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Անհնազանդության երթն` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով իջնում են դեպի Հանրապետության հրապարակ, ապա Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով անցնելով միանալու են Բաղրամյան փողոցում նույն պահանջով արդեն չորս օր բողոքող քաղաքացիներին: Երթի մասնակիցների վանկարկումներն են` «Ոչ թալանին»,«Մենք ենք տերը մեր երկրի», «Միացեք», «Ոչ թանկացմանը»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի վախճանի տխուր լուրը խոր ցավով է համակել մեր բոլորի սրտերը։ Հանձինս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց պատկառելի հոգևոր առաջնորդի, հայրենանվեր ազգային գործչի և խոհեմ մտավորականի։ Լինելով Քրիստոսի հավատի և ազգային վեհ գաղափարների նվիրյալ՝ երջանկահիշատակ Կաթողիկոս Պատրիարքն իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայեց եկեղեցու և հարազատ ժողովրդի բարօրությանը։

Բագրատ Ասատրյան. «Պառլամենտում թրմամոլների տեսակարար կշիռն ավելի շատ է, քան Բաղրամյան պողոտայում»

Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ բախշման համակարգը անարդյունավետ է

Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունիսի 26-ին կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սիրիայում իրավիճակը ծանր է և այնտեղից դուրս եկող սիրիահայերը օրըստօրե ավելի են հակվում այն մտքին, որ լավագույն տարբերակը Հայաստանում հաստատվելն է, քանի որ Հայրենիքում ավելի արագ են լուծվում սոցիալական, կրթական,

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի աղետալի ջրհեղեղի վերաբերյալ՝ նշելով, որ հետևել են դեպքերին՝ աղոթելով

Բագրատ Ասատրյան. «Ոչ թալանին»-ը հակակոռուպցիոն շարժում կարելի է համարել»

Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է

Քննարկվել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ քննարկում: Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև

«Եթե հոսանքը թանկանա 7 դրամով, կյանքը էժանանա 10 հազարով, բողոքող չի լինի». Vitamin-ի Գարիկ

«Ես այստեղ եմ ոչ թե որ կարող եմ, այլ որ չեմ կարող այստեղ չլինել», ասաց Vitamin-ի հումորիստ Գարիկը: Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, թե սակագինը չի կարող չբարձրանալ, նա լավատեսորեն է տրամադրված եւ հավատում է, որ խնդիրը դրական լուծում է ունենալու. «Հավատում եմ, որ իշխանությունը արագ կփոխի թանկացման մասին որոշումը: Իհարկե, կարող է հնարավոր

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության աշխատանքը` Ռայներ Մորելի անմիջական ղեկավարությամբ, ով, Նախագահի գնահատմամբ, անցած երեք տարիներին բավականին ակտիվ աշխատել է և աչքի ընկել տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեծապես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930