Օրվա լրահոսը
Լևոն Մութաֆյան. «Այսօր ինչ-որ բան սպասվում է, Սերժ Սարգսյանը մի խաղ կխաղա»
«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը փողոց է դուրս եկել լուծելու ոչ թե քաղաքական խնդիրներ, այլ առաջադրելու սոցիալական օրակարգ: Առաջին անգամ է նաև այն, որ ոտքի է կանգնել ոչ թե սոցիալական տարբեր խավերի համախումբը, այլ երիտասարդությունը»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թատերագետ Լևոն Մութաֆյանը: Ըստ նրա` «Ոչ թալանին» նախաձեռնության` ընդդեմ հոսանքի սակագնի
Սերժ Սարգսյան. մեր երկիրը շահագրգռված է շարունակել հայ-վրացական միջպետական հարաբերությունները զարգացնել և խորացնել
Նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
Գիշերը ավտոտնակի դուռը բացած և այնտեղից գողություն կատարած անձանց հայտնաբերեցին
Ապրիլի 4-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ն և հայտնել է, որ իր ավտոտնակից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Վանաձորի Իսահակյան փողոցի վերջնամասում գտնվող ավտոտնակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաների 4 անիվները, դիմային թարթիչները և 1 բարձրախոս: Հունիսի 25-ին պարզվել է,
Ամփոփվել են դպրոցականների մարզական ամենամյա մրցումների քաղաքային փուլի արդյունքները
Ամփոփվել են փետրվարից մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերի և ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության 1-6-րդ դասարանների աշակերտների Երևանի քաղաքային մրցումների արդյունքները: ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերում դպրոցականները մրցել են բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, ձեռքի գնդակ, թեթև աթլետիկա, կոխ մարզաձևերում։ Ազգային ժողովի գավաթի մրցումներում դպրոցականները հաղթանակի համար պայքարել են
Ինչո՞ւ Հովհաննես Սահակյանն Արմեն Աշոտյանի եւ Սամվել Ֆարմանյանի հետ չէր
«Ինքս չեմ գնացել Բաղրամյան պողոտա, որովհետեւ վստահ էի, ու ինչպես ժամանակը ցույց տվեց՝ ես ճիշտ էի, որ ոստիկանությունը որեւէ բիրտ ուժ չի կիրառելու: Կրկնում եմ` իրավիճակն է փոխվել` ոստիկանությունը բարեկրթվել է, ոստիկանները հասկանում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ իշխող ՀՀԿ-ն այն ուժը չէ, որը բիրտ ուժով փորձի հարցեր լուծել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ
Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքողներին
Ս.թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը
Մանկապարտեզ գնալու փոխարեն ուղիղ Բաղրամյան փողոց են գալիս (Տեսանյութ)
Մանուկները կաթի շշերով էին Բաղրամյան եկել
Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնության պահանջները
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը: 2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով: 3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ին, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
«Ակտիվիստները պետք է գնան բանակցությունների»
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի մեկնաբանում կուսակից ընկերների` Բաղրամյան պողոտա գնալու որոշումը – Ինչպե՞ս կբնութագրեք այն ամենը, ինչ վերջին երեք օրերին տեղի է ունենում Երեւանում, հանրապետությունում: – Երիտասարդությունը, քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, ովքեր հավաքվել են որպես մտահոգ, ակտիվ քաղաքացիներ, համախմբվել են ու որոշակի ակցիաներ են իրականացնում` իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Գործընթացը իրականացվում է օրենքի շրջանակներում,
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային
Սադախլոյի մաքսակետում ծիրան արտահանողների «քթից բերում են»
Շուրջ մեկուկես տասնյակ մեքենա տուգանվել է
Երևանի հիմնական դպրոցների շրջանավարտները ստացան ավարտական վկայականները
Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հիմնական դպրոցների շրջանավարտներին՝ 9-րդ դասարանցիներին, հունիսի 26-ից հանձնվում են ավարտական վկայականները։ Երևանում վկայականների հանձնման միասնական օր է ընտրվել մեկնարկային առաջին օրը։ 2014-15 թթ. ուստարում Երևանի հիմնական դպրոցներն ավարտել է շուրջ 3100 շրջանավարտ, որից 128-ը գերազանցիկ են և ստանում են գերազանցության հատուկ նմուշի վկայականներ։ Մայրաքաղաքի միջնակարգ դպրոցների շրջանավարտներին, ովքեր այս տարի
Գառնիկ Իսագուլյանը Վլադիմիր Գասպարյանին հանգստացնում է` այս շարժման հետեւում որեւէ արտաքին ուժ կանգնած չէ (Տեսանյութ)
Ազգային անվտանգությունը չի ասել, որ երիտասարդներին գերտերություններն են ուղղորդում
«Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները արգելանքի տակ են
2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ, Վալենսիայի Խաչիկ) ածականներով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա»
Գազալցակայանի տեսանկարահանող սարքի զննումը կատարվել է 40 օր հետո, քննիչի միջամտությունը կասկածելի է
Մանվել Ինգլիզի Վարդանյանի պաշտպան, փաստաբան Լիանա Բալյանը երեկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին անցյալ տարի տեղի ունեցած վթարի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Է. Պողոսյանը նախապատրաստել էր նյութեր՝ փաստաբանի հաղորդման հիման վրա: Սակայն օրեր առաջ՝ հունիսի 19-ին, քննիչը որոշում է կայացրել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական
Ընդդեմ նրանք, ովքեր խորացնում են անվստահությունը. «Ազգ»
Դրանք մեր երիտասարդներն են, որոնցից շատերը, իմ տպավորությամբ, գործազուրկ չեն, շատերն ունեն կրթություն, գուցե եւ լավ կրթություն: Հետեւաբար կորցնելու բան ունեն, եւ բնականաբար ու բարեբախտաբար չեն ուզում կորցնել, չեն ուզում հեռանալ իրենց սիրած երկրից, չեն ուզում այլեւս ոտքերով քվեարկել ամեն կարգի ընտրություններում: Իրենք եւ իրենց նմանները մի քանի տարի առաջ կարողացան մեր բոլորի համար պահպանել
Երևանում` 27-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: 29.06-01.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին էապես չի փոխվի, 28-30-ին աստիճանաբար
«Գիշակերները միս, քաղաքական գործիչները դափնի են փախցնում»
PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ էլեկտրական հոսանքի թանկացման դեմ ակցիաների մասին PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը էլեկտրական հոսանքի թանկացման դեմ պայքարի մասին խոսելիս «Առավոտի» հետ զրույցում փաստեց. «Բողոքի ակցիան իրոք ինքնաբուխ է, հավաքվածների տարիքն էլ հաճելիորեն զարմացնում է: Մասնակիցների գերակշիռ մասը բավական կրթված, կայացած երիտասարդներ են»: Հակ Կիրակոսյանը միտում է տեսնում ոմանց կողմից բողոքի ակցիայից միավորներ կորզելու
«Եթե ես լինեի Ռոբերտ Նազարյանի տեղը, ես ինքս հրաժարական կտայի»
«Եթե ես լինեի Ռոբերտ Նազարյանի տեղը, ես ինքս հրաժարական կտայի»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Ըստ նրա՝ այդ մարմնի գործողություններին բացասական գնահատական տալու մի միջոց է Ռոբերտ Նազարյանի՝ հրաժարական տալ հորդորելը, կամ այդ ուղղությամբ կարգավորող մարմնի վրա ճնշում գործադրելը. «Բոլորը հո չե՞ն կարող լինել Ռոբերտ Նազարյանի նման. յուրաքանչյուր մարդ
«Բարի Սերժի եւ չար բոյարների» շոուն՝ մի քանի արարով. «Չորրորդ իշխանություն»
Ասում են՝ այս ողջ շոուն Ս. Սարգսյանը մտադիր է եղել իրագործել մեկ արարով՝ Բաղրամյան 26-ում ցուցարարների հետ հանդիպելով։
Տիգրան Քոչարյան. «Եղան հատուկ պատվերով Հայաստան ուղարկված լրագրողներ». «Հայոց աշխարհ»
Օրինակ, այդպիսին է պրովոկացիոն նյութեր ներկայացրած Ռոսիա 24-ի լրագրողը. ես հետեւել եմ նրա ֆեյսբուքյան էջին, նա ուղղակի զոմբի լրագրող է, որը ամեն տեղ «մայդան» է փնտրում, տեսնում:
Կոնսերվատորիայի 100-ամյա պրոֆեսորը
Երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Բարսամյանի (լուսանկարում) անունը թերեւս արժանի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Դասախոսը շուրջ մեկ տարի է, ինչ չի հաճախում կոնսերվատորիա, սակայն դա նրան չի խանգարում, որպեսզի իր մանկավարժական գործունեությունը ուսանողների ու կապը կոլեգաների հետ շարունակի տանը: Հունիսի 28-ին լրանում է Աննա Բարսամյանի ծննդյան 100-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր,
Համլետ Հարությունյան. «Մի քանի օրից հստակ կերևան ուղղորդողները». «Իրատես de facto»
Աշխարհում չի եղել մի դեպք, երբ երկրի նախագահը ցանկանա հանդիպել, բայց մերժում ստանա։
Վնասներ քամուց
Հունիսի 26-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 25-ին ժամը 20.30-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Բ. Գ.-ի տան տանիքը (մոտ 5 քմ): Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակից
ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ից, մեղմ ասած, վախենում են. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանն իր խոսքի վերջում հպարտությամբ հայտարարել էր, թե իրենք հաշվել են եւ եկել են այն եզրակացության, որ սակագնի բարձրացման արդյունքում էլէներգիայի մասով ընտանիքի ծախսը կավելանա 1400 դրամով։ Իրենք էլ որոշել են այդ ծախսը փոխհատուցել՝ անապահովության նպաստը 2 հազար դրամով ավելացնելով։ Անապահովության նպաստը 17 հազար դրամից կդառնա 19 հազար դրամ։ Բայց ողջ խնդիրն այն է, որ
Այդ օրը բաժին տարված յուրաքանչյուր քաղաքացի կարող է բողոքարկել ոստիկանների գործողության օրինաչափությունը. «Հայկական ժամանակ»
Ոստիկանությունը հայտարարության մեջ նշել էր, որ 237 քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա, երբ քաղաքացին ծանուցագրով չի ներկայանում (կամ՝ չի ստանում ծանուցագիրը): Անգամ մանրամասն բացատրելու կարիք չկա, որ տեղի ունեցածը բերման ենթարկել որակելն անգրագետ
Երեխաների պաշտպանության ցանցի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ
Մոտ 2 շաբաթ է՝ Հայաստանում ամենաշրջանառվող և զգայուն խնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է: Երեխաների պաշտպանության ցանցը, որ միավորում է 34 կազմակերպություն, գտնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուղղակիորեն կազդի տնտեսության զարգացման տեմպերի, միաժամանակ շղթայական ազդեցություն կունենա ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման վրա՝ այդպիսով հարված հասցնելով հատկապես աղքատ և նպաստառու ընտանիքների և խոցելի երեխաների կյանքի որակին:
Նախարարն այդպես էլ չէր հասկացել, թե ինչից են ցուցարարները դժգոհում. «Ժողովուրդ»
Մինչ այս օրերին տարբեր իշխանական պատգամավորների կողմից փորձ է արվում ցույց տալ, թե իբր Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում եւս մտահոգված են ստեղծած իրավիճակով եւ իրենք էլ դեմ են թանկացումներին, իշխանության որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս, բառիս բուն իմաստով, անմեղսունակ պահվածքով։ Ըստ ամենայնի՝ նրանք ոգեւորվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությամբ, որը Կառավարության նիստում
Մայրաքաղաքում ավարտին են մոտենում ծառերի բուժման աշխատանքները
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում մայիսից մեկնարկած ծառերի բուժման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծառերի առողջության ու պահպանման համար իրականացվող ամենամյա գործընթացն ապահովում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: Բուժման աշխատանքներն իրականացվում են ինչպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, այնպես էլ բակերում ու մայրաքաղաքի այլ կանաչ գոտիներում: Բոլոր այն տարածքներում, որտեղ նորից ի հայտ են գալիս
Օմբուդսմենի հայտարարությունը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ
Խոշտանգումների դեպքերի արդյունավետ կանխարգելումը և դրանց առավելագույն բացառումն ուղղակիորեն փոխկապակցված է խոշտանգումների մասին հաղորդումների արագ, օբյեկտիվ ու մանրակրկիտ քննության իրականացման և քրեական պատասխանատվության անխուսափելիության հետ: Սակայն, ցավոք, այս ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները շատ դեպքերում բավարար չեն, իսկ երբեմն կրում են զուտ ձևական բնույթ: Խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներին իրավապահ մարմինները երբեմն համարժեք չեն արձագանքում՝ ընդհանրապես


















































