Օրվա լրահոսը
Պարզվում են երիտասարդ աղջկա մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1995թ. ծնված աղջկա մահվան դեպքի առթիվ։ 2015թ. հունիսի 26-ին՝ ժամը 13։20-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 38 շենքի դիմաց կա երիտասարդ աղջկա դի: Դեպքի
«Վարչապետն ասաց՝ բա ո՞վ է տալու այդ փողը». Պետրոս Ղազարյանը՝ հոսանքի թանկացման մասին
«Այս թանկացումն ընդամենը առիթ է, մարդիկ դժգոհ են վատ կառավարումից: Իսկ դա քաղաքական խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Պետրոս Ղազարյանը: Ըստ նրա՝ քաղաքականություն ասելով միշտ հասկանում ենք հրաժարական, հիմա հրաժարականի պահանջ չկա, բայց հոսանքի թանկացումը քաղաքական հարց է, լուծումը քաղաքական դաշտում է: Անդրադառնալով ՀԷՑ-ի կուտակած պարտքերին, նա շարունակեց. «Եթե ՀԷՑ-ն այդ պարտքերը
Ադրբեջանի շարունակական սպառնալիքները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը և վնասում են կազմակերպության հեղինակությանը. Հ. Նաղդալյան
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ «Ոչ ատելությանը» խորհրդարանական ալյանսի հանդիպումը` «Նեո-ռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը» թեմայով, որի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձրաձայնեց մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության քաղաքականության դրսևորումների հետ: Ելույթն ամբողջությամբ` ստորև. «Հարգելի գործընկերներ, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին`
Ցուցարարները հարբած տղամարդուն հանձնեցին ոստիկանությանը
Արդեն մի քանի օր շարունակ հարբած մի տղամարդ միանում է Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ու հայտնում, որ եկել է ոստիկանների հետ վիճելու: Ակտիվիստները քիչ առաջ նրան հանձնեցին ոստիկանությանը եւ ոստիկանները հեռացրին տարածքից: «Խմած գալիս է մեզ մոտ, անընդհատ փորձում ենք հանել, էլի վերադառնում է, դրա համար հանձնեցինք ոստիկանությանը»,- ասաց ակտիվիստներից մեկը: Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության
Ազատ Արշակյանը եւ Գուրգեն Եղիազարյանը միմյանց հիշողությունը լավացնելու միջոցներ էին առաջարկում (Տեսանյութ)
Ազատ Արշակյանի եւ Գուրգեն Եղիազարյանի ելույթները վերածվեցին բանավեճի
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
Կառավարությունում տեղի է ունեցել ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քննարկում: Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման
Դեսպան Տեր-Ստեփանյանը` Ֆրանկոֆոնիայի հարցերով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ազգային կառույցների և հաստատությունների ցանցի նախագահ
Հունիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) 3-րդ հանդիպումը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Ռումինիայի ազգային համակարգող, ցանցի նախագահ Վիկտորիա Պոպեսկուի և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը ներկա էին Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության, Մոլդովայի և
Սադրիչը փորձեց խլել «Առավոտի» տեսախցիկը. «Ոչխա՛ր, հիմա՛ր, մի՛ նկարի» (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում այսօր մի սադրիչ կին մտավ ակտիվիստների մեջ եւ սկսեց դժգոհ հայացքով զննել բոլորին: Հետո պարող աղջիկների վրա սկսեց բղավել, թե «Չե՞ք ամաչում, սա խայտառակություն է, դուք տան աղջի՞կ եք, թե՞ փողոցում պարող»: Աղջիկները փորձեցին հակադարձել, վրա հասան մյուս ակտիվիստները, խնդրելով հանդարտեցնել կրքերը, քանի որ հասկանալի էր՝ սադրիչ էր: Նա աղջիկներին նետեց, թե՝ տգեղ
Կեղծ տեղեկանքներ ՝ Թբիլիսիում շենգենյան վիզա ստանալու համար
2013-ի մայիսին կատարած արարքի համար դատում են 2015-ի հունիսին
ԹԻՀԿ-ն մշակվել է շահերի բախման օրենսդրության վերլուծության զեկույց
Ս.թ. հունիսի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել և անցկացրել է հանրային ծառայության ոլորտում շահերի բախման օրենսդրության կատարելագործման առաջարկությունների փաթեթի քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր, գործադիր և պետական այլ մարմինների, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլոք: Հիմք ընդունելով 2009թ.-ից մինչ օրս շահերի բախման ոլորտում կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և երկրի միջազգային պարտավորությունները՝ ԹԻՀԿ-ն
Արդարադատության խորհուրդ դատավորը ներկայացել է իր երկու փաստաբաններով
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի հարցով քիչ առաջ Արդարադատության խորհուրդը մտավ խորհրդակցական սենյակ: Առաջին անգամ Արդարադատության խորհրդի նիստը դռնբաց էր: Արդարադատության խորհրդում քննության դրվեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի այս տարվա մայիսի 11-ին դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը: Հանձնաժողովի անունից հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանը,
«Ֆրեսկոյի» մեկնարկին մնացել է մեկ օր
Այսօր տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման ասուլիսը, որի բանախոսներն էին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը, փառատոնի հատուկ հյուր Դմիտրի Բրիկմանը և հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Երեկոյան Երևանը վայելել ցանկացող երևանցիները Կարապի լճում
«Ամսի 23-ին նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ». Աշոտ Մելիքյան
«Կանաչ լույս է վառվում լրագրողների նկատմամբ ցանկացած խոչընդոտումների համար»,- այսօր Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց: Ըստ նրա, պետությունն անգործություն է ցուցաբերում. «Անցյալ տարի արձանագրել էինք 47 ճնշումների դեպքեր, ՔրՕրի 164 հոդվածին համապատասխանող արարքներ կային, կարելի էր քրգործ հարուցել: Այդ ամենը շարունակվել է
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի զեկույցը Հայաստանի վերաբերյալ
Հունիսի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 29-րդ նստաշրջանի ընթացքում հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը հակիրճ անդրադարձավ Հայաստանում, վերջին ամիսների ընթացքում, մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև՝ ստացված
Որտեղի՞ց գտնել ՀԷՑ-ի 24 միլիարդ դրամը
Երեկ մի շարք պետական պաշտոնյաներ հայտարարեցին, որ ՀԷՑ-ին փոխհատուցելու 24 միլիարդ դրամը չկա ոչ մի տեղ, բացի 50% աղքատություն ունեցող ՀՀ քաղաքացիների գրպանից: Երեկ և այսօր մի քանի հարցազրույցներում մատնանշվեցին որոշ գրպաններ, որտեղ կա ՀԷՑ-ին փոխհատուցելու 24 միլիարդը: Այդ 24 միլիարդը կա նաև հենց իր՝ ՀԷՑ-ի գրպանում, եթե այդ գրպանի մեջ մի քանի հազար ավելորդ
Ազատ Արշակյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան ուղղված է հայ-ռուսական դաշինքի դեմ»
Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանին լքում է
ԱԳ փոխնախարարը՝ Իլհամ Ալիեւին. «Ջղաձիգ հոխորտալն անհույս թուլության նշան է»
ԱԳ նախարարի տեղակալի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը, որ եթե հայերը չեն ցանկանում մեռնել, թող դուրս չքվեն իրենց հողերից: Շավարշ Քոչարյան. Ալիևը հասկացել է, որ ժամանակակից աշխարհում ով ուժեղ է, նա ճշմարիտ է: Մնում է հասկանա՝ բոլոր ժամանակներում ջղաձիգ հոխորտալը հենց անհույս թուլության նշան է։
«ԳԱԼԱ-ի լրագրողը ցուցարարի պես է իրեն պահել». լրագրողները Աշոտ Մելիքյանին այդպես են ներկայացրել
Այսօր Խոսքի ազատության պաշպանության կոմիտեն ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկում էր կազմակերպել: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին՝ ասաց, որ պատահում է, որ լրագրողը դառնում է ցուցարար եւ դա էթիկայի տեսակետից ճիշտ չէ. «Ոչ մեկը չի ասում, որ լրագրողն իրավունք չունի հանդես գալ՝ որպես
Լեռնիկ Ալեքսանյան. Բիբինի վերադասը թույլ չի տա, որ նա թալանի (Տեսանյութ)
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով՝ բաշխիչ ցանցերի գործունեությունը վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան էլեկտրաէներգիա արտադրողներինը
Պլանային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արագածի, Կողբի 1-ին և 2-րդ, Շևչենկոյի, Եղբայրության, Հ. Հովսեփյան, Նիզամու փողոցների, Արարատյան փող. 1-ին և Թամանցիների փող. 3-րդ նրբանցքների, Բագրատունյաց պող. 7-40, Ղարիբջանյան 46-120, Արարատյան 1-60, Չեխովի 11-56,
Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցները նոր գույք են ստացել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող մարզադպրոցների գույքային ծրագրով 15 անուն նոր գույք է տրամադրվել Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցներին։ Տրամադրվող գույքի ցանկում ներառված են անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև համակարգիչներ, որոնցով առաջին անգամ են համալրվում դպրոցները։ «Այսօր Երևանում գործում է շախմատի 9 մարզադպրոց, որոնցից երկուսը վերանորոգվել են 2013 թվականին, երկուսը բացվել են
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 211-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքը: Խոսելով վարչության գործառույթների մասին՝ զեկուցողը նշեց. «Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և
473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,980,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Յունիբանկն ավանդատուներին հանձնեց նվերները
Յունիբանկն իր ավանդատուների համար յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է նվերների խաղարկություն: Բանկն արդեն շնորհավորել է 9 ավանդատուների և նրանց հանձնել նվերները` Microsoft Lumia 640 հեռախոսներ: Յուրաքանչյուր խաղարկությանը, որին մասնակցում են տվյալ շաբաթվա ընթացքում բանկում 181 օր և ավելի ժամկետով նոր ավանդ ներդրած բոլոր ավանդատուները, բանկը խաղարկում է երեք հատ հեռախոս: Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով`
Կտորի խանութից հափշտակվել է կնոջ դրամապանակը (Տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջանում գործող կտորի խանութներից մեկում հափշտակել են Երևանի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և սուպերմարկետի պլաստիկ բոնուսային քարտ` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել
Գուրգեն Եղիազարյան. «Իշխանությունները պետք է լրջորեն մտածեն իրենց հետագա անելիքների մասին» (Տեսանյութ)
Գուրգեն Եղիազարյանի կանխատեսմամբ՝ ստեղծված իրավիճակը շատ վատ ելք կունենա. եթե զգոն չլինենք, կրկնվելու է Կիեւը
Կայացել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ այս նիստի
«Չի երեւում, որ Հայկ Կյուրեղյանի կրակոցից ոստիկան է տուժել». «Ա1+»
Հայկ Կյուրեղյանի գործով այսօր դատարանում հետազոտված տեսաերիզը չէր կարող համարվել գործով ապացույց. Համոզված է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։ «Գոռում-գոչյուն չլսեցինք, երբ կրակում էր, ոստիկանները ցուցմունք տվեցին, որ այդ կրակոցներից իրենք վիրավորվել են, ես տեսաերիզի մեջ չտեսա մի տուժողի, որ գլուխը, աչքը, ականջը բռներ, ինչ- որ վնասվածք ստանար, ոստիկաններն իրար խառնվեին»,- դատական նիստից հետո ասաց փաստաբանը։
Հայոց պատմությունից «կտրվել» է 202 հոգի, քիմիայից՝ 178
Ռուսաց լեզվի քննությունից նվազագույնի շեմը չի հաղթահարել 211 դիմորդ
Ի պատասխան ՀԾԿՀ-ի, կամ ինչու՞ պիտի հոսանքը էժան լինի
Երեկ Հանրային Ծառայությունները կարգավորող անձնազոհվողը տարածեց հաղորդագրություն, որով փորձեց օբյեկտիվ պատճառներով հիմնավորել այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում, իսկ ամբողջ հետխորհրդային տարածքում սակագնով զիջում է միայն Լատվիային և Լիտվային: Կարգավորող հանձնաժողովն անդրադարձավ այն հանգամանքին, որ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը,


















































