Օրվա լրահոսը
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը
Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցկացմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար: Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային
Ոստիկանությունը դիմում է անչափահասների ծնողներին. «Ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ»
Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին հատկապես վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ
Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողները ՀՔԾ են գնացել
Այսօր Հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել հունիսի 22-ի լույս 23-ի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական գործողություններից տուժած լրագրողները: ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը նույնպես հրավիրվել էր ՀՔԾ խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն՝ բացատրություններ տալու Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ: Վարչության պետի տեղակալ Ավետիսյանը իրեն ասել է, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրություններ
Լալա Մնացականյան. «Պետք է վախենալ արժանապատվությունը կորցնելուց»
Բաղրամյան պողոտայում է նաեւ դերասանուհի Լալա Մնացականյանը: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի չէր կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է այս պահին: «Շատ մեծ անարդարություն է կատարվել ժողովրդի հանդեպ, բացահայտ անարդարություն, դրա համար էլ եկել եմ, որ ասեմ՝ մի արեք այդպիսի բաներ, մենք արժանի չենք»: Մեր հարցին՝ Բաղրամյան պողոտա գալով
«Ինչո՞ւ միայն Աշոտյանը, ընդդիմադիրներն էլ են պատժվելու». (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ակցիայի տրամադրությունների մասին ազատամարտիկի կարծիքը
Կարեն Մեժլումյան. «Պողոտան ցուցարարները չեն փակել, այլ՝ ոստիկանները»
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մտահոգություն է հայտնել՝ դեռ որքա՞ն Բաղրամյան պողոտան կարող է փակված մնալ։ Բնականաբար, բոլորն այս հարցադրումը ընկալեցին որպես անուղղակի կոչ՝ պողոտան ազատելու մասին: Իրավաբան Կարեն Մեժլումյանը մեր նկատառմանը, որ այս հարցադրմամբ ՀՀԿ-ականը հեռուն գնացող նպատակ է ունեցել, պատասխանեց. «Նախ ուզում եմ նկատել, որ Բաղրամյան պողոտան ոչ
Սադրանք Բաղրամյան պողոտայում՝ խմիչք էին բերել ցուցարարների համար (լրացված) (Տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստը Վալերի Օսիպյանին կոչ արեց պարզել, թե որտեղից է հայտնվել այդ խմիչքը:
Ցուցարարները բարձրացել էին «Սանիտեկի» մեքենայի վրա. Օսիպյանը մեղադրում էր ցուցարարներին
Քիչ առաջ «Սանիտեկ» աղբահանությամբ զբաղվող ընկերության մեքենան մտել էր Բաղրամյան պողոտա՝ աղբահանության նպատակով: Ցուցարարներից մի քանիսը բարձրացել էին մեքենայի վրա: Սա առիթ դարձավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ բողոքը նախաձեռնողներ Արմեն Մկրտչյանի եւ Մաքսիմ Սարգսյանի միջեւ բանավեճին: Վալերի Օսիպյանը մեղադրում էր նրանց, որ չեն վերահսկում իրավիճակը. «Մեկդ չեղավ, որ հորդորի, որ չբարձրանան մեքենայի վրա»,- ասում
Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Քննարկվել են Ռիգայի
Լյուդմիլա Սարգսյան. Եթե իրավիճակը վերաճի քաղաքականի` իշխանությունն ավելի թանկ կվճարի
Ընդդիմադիր պատգամավորը` Բաղրամյան պողոտայում զարգացումների մասին
Ցուցարարները ծաղկեպսակ էին բերել Բաղրամյան պողոտա. (Ֆոտոշարք)
Քիչ առաջ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի մի խումբ մասնակիցներ «սգո քայլերթով» ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա: Նրանք ծաղկեպսակը դրեցին Բաղրամյան 26 տանող հատված՝ ոստիկանների եւ ցուցարարների բարիկադների միջեւ: Ծաղկեպսակի վրա գրված էր՝ «Ժողովրդի կողից՝ թալանչիներին»: Չնայած եղանակն այնքան էլ բարենպաստ չէ՝ այս պահին ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, երգել ու պարել եւ շարունակել պայքարել: Հռիփսիմե
Բավարարվել է Հայկ Մովսիսյանի գործով վճռաբեկ բողոքը
Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը 2015թ.-ի հունիսի 12-ին ստացել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարելու մասին 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումը: 2011թ.-ի հունիսին Հայկ Մովսիսյանը, ունենալով հոգեկան առողջության խնդիրեր, զորակոչվել էր բանակ: Ըստ քննչական մարմնի, Հայկ Մովսիսյանը, զինվորական ծառայության ընթացքում ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու
Ակտիվիստները Բաղրամյան պողոտան ֆեյսբուքյան պատ են սարքել (ֆոտոշարք, տեսանյութ)
Բաղրամյան պողոտան, որը կեսից փակված է եւ երթեւեկություն չկա, վերածվել է ֆեյսբուքյան պատի. երիտասարդները սկսել են գրառումներ անել ասֆալտին: Ընդ որում, այդ գրառումների մի մասը անգլերեն է, որպեսզի հասկանալի լինի բողոքի ակցիային ներկա օտարերկրացիներին, որոնք հետաքրքրությունից դրդված ժամանում են Բաղրամյան պողոտա եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Բաղրամյան պողոտայում ակտիվիստները ասֆալտին գրել են. «Ոչ թալանին», «Բաղրամյան փողոցը
Տուժած քաղաքացին պլանշետի միջոցով բացահայտել է գողություն կատարած անձին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձոր քաղաքի խանութներից մեկից 800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ, որի հանգամանքների բացահայտմանն օգնել և նպաստել է տուժած բնակչուհին: Վանաձոր քաղաքիչ բնակչուհի Մ. Անանյանից 2015 թվականի հունիսի 7-ին հաղորդում է ստացվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանը 2015 թվականի մարտի կեսերին իր խանութի դրամապահոցից հափշտակել
Հյուման Ռայթս Հաուս Հիմնադրամը կոչ է անում ՀՀ կառավարությանը հետաքննություն իրականացնել
ՄԱԿ–ի Մարդու Իրավունքների Խորհրդի 29-րդ նստաշրջան Ժնև (Շվեցարիա) Հունիսի 25, 2015թ. Նյութ #6 Հայաստանի ՀՊԴ ընդունում Սույն համատեղ հայտարարությունը հաստատված է Հյուման Ռայթս Հաուս Երևանի անդամ կազմակերպությունների կողմից Հարգելի նախագահ, Հյուման ռայթս հաուս (Մարդու իրավունքների տուն) հիմնադրամը ողջունում է ՀՀ մասնակցությունը Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացում: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ներառյալ Հյուման ռայթս հաուս Երևանի շուրջ
Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը
Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Մինչ ֆորումի բացումը՝ Հովհաննես Մանուկյանն առաջարկել է մեկ րոպե
Կրծքավանդակի դեֆորմացիա ունեցող զորակոչիկին ասել են. «Հաց կուտես՝ փոսը կլցվի». (Տեսանյութ)
ՊՆ նախարարի խորհրդականին բարկացրեց զորակոչիկի հոր խոսքերը՝ բուժեք, տարեք բանակ
Վանաձորցիները սատարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին
2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: Անվիճելի է, որ 17 ՀՀ դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացված հիմնավորումները խոսում են ընկերության կողմից չարաշահումների, վատնումների և ընդհանուր վատ կառավարման մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգելու և Ընկերության ներկայացրած ծախսերը մանրամասն քննության
Հերմինե Նաղդալյանի ուղերձը ԵԽԽՎ-ին. Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ
Այսօր, հունիսի 25-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձևաչափում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցեց 2 կարևոր ուղերձ` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽ ԽՎ-ի հետ համագործակցության և ՀՀ խորհրդարանի` ,, Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների,, միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները: Մինչ այդ իր ելույթում տիկին Նաղդալյանը հարկ համարեց հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել
«Վարչապետը փորձեց պառակտել էլեկտրաէներգիայի պայքարը». Կարգին Հայկո
Այս պահին Բաղրամյան պողոտայում չնայած անձրեւին, հավաքված ցուցարարները շարունակում են երգել, պարել ու գոչել ազատ, անկախ Հայաստան: Մի խումբ ակտիվիստներ էլ խոչընդոտում են ռուսական NTV լրատվամիջոցի ուղիղ հեռարձակումը: Նրանք լրագրողի թիկունքում կանգնել են ռուսական լրատվամիջոցների հասցեին քննադատություն պարունակող պաստառներով: Ցուցարարներն այս պահին սակավաթիվ են, չեն երեւում նույնիսկ ոստիկանները: Քիչ առաջ այստեղ էր նաեւ կարգին
Զորակոչիկի բողոքը՝ ՊՆ-ին, հայրը 16 տարի է կորած է՝ արտոնություն չեն տալիս, պիտի ապացուցի, որ մահացել է
Զորակոչիկի մայրն ու պապը դժգոհում են՝ ծնողազուրկը շատ ավելի առավելություններ ունի, քան կորած ծնող ունեցողը
Եգանյանը թանկացումների դեպքում գերադասում է ոչ թե պայքարել, այլ սպառումը քչացնել. «Ա1+»
Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հիացած է Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներով: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն որպես հայ մարդու ուրախացնում է, որ ունենք կազմակերպված, գրագետ, քաղաքավարի երիտասարդներ. «Նայում ես իրենց` քաղաքավարի, քաղաքակիրթ… Նաեւ լույս ճառագող, լուսավոր դեմքերից արդեն հասկացվում է, որ երեխաներն ինչ ներաշխարհ ունեն»: Միաժամանակ նա նշում է, որ չպետք
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը: Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և
Ստեփան Գրիգորյան. Վարչապետը չի հասկանում, որ կաշառված քաղաքական գործիչների հետ գործ չունի
Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները փչացնում են ռուսական հեռուստաալիքները
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է
ԵԽԽՎ համազեկուցողները զսպվածության կոչ են արել Երեւանի բողոքի ակցիաների բոլոր կողմերին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ալան Միլը դիմել են Հայաստանի ոստիկանությանը, ինչպես նաեւ ցուցարարներին, որ նրանք ցուցաբերեն առավելագույն զսպվածություն, որպեսզի ապահովվի խաղաղ ցույցերի անարգել անցկացումը եւ չկրկնվեն հունիսի 23-ին տեղի ունեցած բռնությունները: Նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը պետք է գերակշռի: Համազեկուցողները ողջունել են միջադեպի
ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. ամեն ինչ անում ենք, որ այդ երիտասարդներից ոչ մեկը ո՛չ կոտրվի ո՛չ էլ վաճառվի
ԽՈՐՀՈՒՐԴ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Կներես, ես ինձ դուրս եմ դրել ամեն տեսակ պայմանականություններից ու ձեւականություններից ու դիմում եմ այնպես, ինչպես մտածում եմ ավելի հասանելի կլինի: Հասկանում եմ՝ քո վիճակն էլ վիճակ չէ: Ոչ ստացածդ ժառանգությունն էր բանի նման, ոչ էլ ձեւավորածդ հենարանը հուսալի: Եթե համարում ես նախորդներիդ (Լեւոնի ու Ռոբերտի) ճակատագիրը կրկնելը վատ տարբերակ չէ, կարող
Քամին պոկեց տպարանի տանիքի մի մասը (ֆոտոշարք)
Րոպեներ առաջ ուժգին քամին թղթի պես պոկեց եւ ներքեւ նետեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տանիքի մի մասը: Տանիքի այդ մասը ուժեղ քամին պոկեց եւ նետեց Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ` խոչընդոտելով երթեւեկությանը: Տանիքն ընկել է նաեւ հարակից ծառերի, հոսանքալարերի վրա: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
Մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է
«Ծեծը այլ գործողություն է, մարդուն տանել-բերելը` այլ». Ահարոնյան. «Ա1+» (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-հետ զրույցում հերքում է տեղեկություններն այն մասին, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու գործողության ժամանակ հատուկ հրահանգ է եղել՝ չեզոքացնել լրագրողներին։ «Ոստիկանությունն այն կառույցներից է, որ պարբերաբար աշխատում է լրատվամիջոցների հետ, մշտապես աշխատում է լրատվամիջոցների հետ, ինչի՞ պիտի էդպիսի բան լինի»,- պատասխանեց


















































