Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ «կենդանի պատում» ՀՀԿ-ականների նկատմամբ վերաբերմունքի մասին. «Հրապարակ»

Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը բավականին դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին Բաղրամյան պողոտայում: Պատգամավորներից կազմված «կենդանի պատը», պողոտա ժամանած ՀՀԿ-ականներին ուղղված հայհոյանքները, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկի մերժումը դեպքերի մի չնչին մասն են միայն։ Այս թեմայի շուրջ երեկ զրուցեցինք ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ Ինչո՞վ է բացատրվում ՀՀԿ ներկայացուցիչների նկատմամբ ցուցարարների վրդովմունքը։ «Ես այդ միջադեպի

Սագի մաշկ ունեցողներին արեւի ճառագայթները լավ են ազդում

Ամեն առավոտ անկողնուց վեր կենալուց հետո սավանի վրայից թափ ենք տալիս մեր մարմնից անջատված թեփերը։ Մակերեսային եղջերային բջիջների այդպիսի թեփոտումը տեղի է ունենում աննկատելիորեն, եւ մեր մաշկը սովորաբար մնում է ամենուրեք միանման նուրբ, հարթ մակերեսով։ Նույնիսկ չենք ենթադրում, որ մեր մաշկից մշտապես պոկվում են եղջերային թեփուկներ։ Թեեւ հազվադեպ, բայց որոշ մարդկանց մոտ ի ծնե վերնամաշկի

Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց քաղբանտարկյալների խնդիրը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրեց քաղաքական բանտարկյալների հարցը: Նա հղում կատարեց 2012-ի հոկտեմբերի 3-ին` Վեհաժողովի ընդունած Բանաձև 9000-ին, որտեղ տրվում է քաղբանտարկյալ եզրույթի սահմանումը: Ըստ այդ բանաձևի` ներկայացված են այն հինգ չափորոշիչները, որոնց առկայության դեպքում ազատազրկված անձը համարվում է քաղաքական բանտարկյալ: Լեւոն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը զգուշացնում է

Վերջերս համացանցում և սոցիալական կայքերում տարածվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել և դրանք այլևս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում: ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ բոլոր 21 բանկերը բնականոն իրականացնում են իրենց բանկային գործունեությունը: Որևէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավասությունը օրենքով վերապահված է միայն

ՆՏՎ-ի լրագրողին իրականում թվացել է, թե հեռացված է աշխատանքից

Երեկ երեկոյան տեղեկատվություն տարածվեց, թե Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակից Անաստասիա Պակը զրուցել է ցուցարարների հետ եւ հուզված ասել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել: Այս տեղեկատվությունն այսօր Ֆեյսբուքի իր էջում հերքել է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի

Անցկացվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանին հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

Հունիսի 23-ից 25-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման hայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին. – Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2014թ. մայիսի 23-ի

Քաղաքագետների գնահատմամբ ժողովուրդը տիրապետում է խաղաղ անհնազանդության տեխնոլոգիաներին

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում ժողովուրդը ցույց տվեց, որ տիրապետում է խաղաղ անհնազանդության տեխնոլոգիաներին և հասկացել է դրա հզորության ուժը. վստահեցնում են քաղաքագետները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ: Քննարկման մասնակից «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը ասում է, որ իրավիճակը բավականի լուրջ և խորն է: «Նոր մտածողություն է առաջացել երիտասարդների մոտ, որը

ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները  վերականգնվել են

Հյուպատոսական համակարգերի հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական վարչության գործուն ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները: Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր: Ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներին (տուրիստական, բիզնես,

Բաղրամյան 2-ի բնակիչ. «Մինչեւ իրենք չեն հանդարտվում, քնել չի լինում, բայց ես միանշանակ ողջունում եմ». «Հրապարակ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ փոքր ՀԷԿ-երի միջեւ գումարային պարտք ու պահանջը լուծվել է։ ՀԷՑ-ը մարել է ՓՀԷԿ-երի ամբողջ պարտքը։ Այս մասին հայտնեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։ Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ը հունվարի 1-ից չէր վճարում ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց, ինչի պատճառով ՓՀԷԿ-երը հայտնվել էին ծանր կացության մեջ: –

Վլադիմիր Գասպարյանը խորհուրդ է տալիս. «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»

«Գերտերությունները կարող են իրենց թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրերի հետ»

ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ հիսունչորսերորդ

 ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է

Ով կարդա՝ նա մարդ ա:

Ազատվել ՀԷՑ «փոշեկուլից»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ես պատկերացնում եմ որպես մի «փոշեկուլ», որը բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե որքանով է թանկանալու այդ ապրանքը, կուլ է տալու մեր փողերը, որովհետեւ գործիքը բիզնես անելու համար նախատեսված չէ, բիզնես կառույց չէ: ՀԷՑ-ը ռուսաստանյան պետական հիմնարկ է, որի աշխատանքն ուղղված է մարդկանց գրպաններից փող քաշելուն: Ոչ մի կասկած չունեմ, որ եթե

Վլադիմիր Գասպարյան. «Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»

Թե ինչու ՀՀ քաղաքացին իրավունք չունի նախագահին պահանջ ներկայացնել

Բաղրամյան պողոտայում ցուցարարները «գործնագործ» են խաղում (Տեսանյութ)

Ցուցարարները այսօր աղբահանության խնդիր ունեին

Բաղրամյան պողոտայում վարդեր էին բաժանում

Այս գիշեր Բաղրամյան պողոտայում վարդեր էին բաժանում կանանց եւ աղջիկներին: Չգիտես որտեղից հայտնվում էին հսկայական ծաղկեփնջերը ձեռքներին տղաներ եւ բաժանում վարդերը: Ընդ որում, մի շատ հետաքրքիր պահի ականատես եղա. երբ վարդը ձեռքին տղան մոտեցավ սիրահար մի զույգի, նա իր ձեռքի վարդը մեկնեց ոչ թե աղջկան, այլ տղային, եւ գլխով հասկացրեց, որ վերջինս վարդը տա իր

Խաչատուր Քոքոբելյան. «Հնարավոր չէ զսպել այս շարժումը»

Բաղրամյան պողոտայում կրքերը շարունակում են թեժ մնալ, տրամադրությունն էլ մարտական: Շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը՝ ընդդեմ հոսանքի սակագնի թանկացման: Ցուցարարները վանկարկում են «Բաղրամյան», սուլոցներ ու վանկարկումների ակտիվացում նկատվեց այն ժամանակ, երբ քաղաքապետարանը անջատեց փողոցային լույսերը: Ցուցարարների շրջանում լայն քննարկման է դրված կառավարության այն հայտարարությունը, թե հնարավոր չէ վերանայել կայացված որոշումը: Նշենք, որ ցուցարարները գոչում

Բաղրամյան պողոտայում մարդիկ համախմբված են եւ միակամ

Ի տարբերություն երկու գիշեր առաջվա՝ այսօր Բաղրամյան պողոտայում ոչ միայն մարդկանց քանակն է անհամեմատ մեծ, այլեւ՝ համախմբվածությունն ու անելիքի հստակությունն է պարզ եւ ակնհայտ: Այս 48 ժամվա ընթացքում հսկայական փոփոխություն է նկատվում: Կազմակերպիչները եւ նախաձեռնությունն առաջնորդողները թեեւ շատ են եւ, ըստ էության, դրանով իսկ՝ «անորսալի», սակայն անմիջապես նկատվում է, որ կա ինչ-որ պատասխանատվության եւ պատրաստվածության

Ոստիկանները «Շտապ օգնության» մեքենան ուզում էին անցկացնել բարիկադներից այն կողմ, բայց ցուցարարները թույլ չտվեցին

Բաղրամյան պողոտայում տեղակայված «Անվտանգության կամ բուֆերային գոտում», որը «Ոչ թալանին» անունը կրող բողոքի ակցիայի մասնակիցներին բաժանում է ոստիկանների շարքերից, այսօր առավոտվանից, բացի «Սանիտեկի» աղբամաններից, նաեւ պարաններով է առանձնացված: Քիչ առաջ ոստիկանությունը եկավ եւ պահանջեց, որպեսզի շտապօգնության մեքենայի համար պարաններն իջեցնեն, ճանապարհ բացեն, ասելով, որ ներքեւի հատվածում մարդ է վատացել: Երիտասարդները բացեցին ճանապարհը, բայց երբ մեքենան

«Այս պայքարը րոպե առ րոպե տանուլ են տալիս, իսկ մենք հաղթելու ենք». ցուցարարներ

«Ուշադիր ենք լինում մեր կողակիցներին, պահպանում ենք մեր կողքինի հանդարտ քունը, պահպանում ենք մաքրությունը: Եկեք նստենք թաց ասֆալտին, մի քիչ հովանանք եւ չմոռանանք, որ սա նստացույց է, իսկ մենք կանգնած ենք: Հանգիստ տեղավորվեք»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին դիմեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամներից մեկն էլ շարունակեց, թե «Այս պայքարը րոպե առ րոպե տանուլ

Հայաստանը՝ ԱՄՆ-ի պետդեպի «Մարդու իրավունքների պաշտպանության» զեկույցում

Զեկույցը հիշեցնում է նաև նախագահի դեմ որևէ կերպ խոսողների «ականջները կտրելու» մասին փոխոստիկանապետի սպառնալիքը։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման՝ ՀԷՑ-ի հայտը 6,2 դրա՞մ է եղել

Այսօր Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանրահավաքի մասնակիցներին եւ հատկապես լրագրողներին հայտարարեցին, թե հստակ տեղեկություններ ունեն, որ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է բավականին ցածր՝ 6,2 դրամի հայտ, եւ իշխանական թեւն է այն բարձրացրել 17 դրամ՝ ցանկանալով լցնել սեփական գրպանները: «Ինչքան էլ փորձեն, ինչքան էլ ջանան, ինչքան էլ քրտնեն, միեւնույն է, հայի պայքարող

Սոչիում ջրհեղեղ է. (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Կուրսկից, Կրասնոդարից եւ մի շարք այլ ռուսական քաղաքներից հետո ամբողջովին հեղեղվել է նաեւ Սոչին: Ուժեղ անձրեւների պատճառով հեղեղվել է նաեւ Սոչիի օդանավակայանը, իսկ որոշ շրջաններում ջուրը մի քանի մետր բարձրացել է: https://youtu.be/fuHDRs2sp-U Կրասնոդարի շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը Սոչիի իրադրությունն անվանում է «ջրհեղեղ»: Վերջին տվյալներով հեղեղման պատճառով մարդկանց սկսել են տարհանել: Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ Լուսանկարները՝ Իլյա

Ցուցարարները կանխեցին սադրանքները եւ սկանդալային հայտարարություն արեցին

Բաղրամյան պողոտայում այս պահին իսկական տոնախմբություն է: Չնայած անձրեւին, մարդկանց հոսքը պողոտա չի դադարում: Ցուցարարները պարում են ու ժամանակ առ ժամանակ վանկարկում ազատ, անկախ Հայաստան: Նրանք հիշեցնում են նաեւ իրենց պահանջը՝ չեղարկում: Ցուցարարները ավելի վաղ սադրանքների մասին ահազանգեր էին ստացել ու այդ մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտնեց, որ Բաղրամյան

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը ոստիկանության զանգվածային ապօրինի գործողությունների կապակցությամբ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ

ՆՏՎ-ն աշխատանքից հեռացրել է Երեւանում աշխատող թղթակցին ու օպերատորին. News.am

Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ: Անաստասիան բավականին հուզված է եղել, ու նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել: Ցուցարարները ներողություն են խնդրել ակամայից աղջկան ու օպերատորին վնասելու համար, սակայն

Մի կին՝ Վալերի Օսիպյանին. «Ինչի՞ համար պետք է քո քաղաքացին աղքատ լինի, դո՛ւ էլ ամաչի». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Բաղրամյան պողոտայում  դրական էներգիայի հզոր կուտակում կար, բոլորը միմյանց հանդեպ հարգալից էին ու պատրաստակամ օգնելու:  Այն այսօր աննախադեպ մարդաշատ էր: Ցուցարարներից մեկը ելույթի ժամանակ կոչ արեց չհակադրվել ոստիկանների հետ: «Ոստիկաններն էլ մերն են, իրենք (նկատի ուներ Բիբինին եւ մյուսներին-Գ. Հ.) գնալու են, մենք ենք այս երկրում ապրելու, մենք ենք երկրի տերը եւ որոշողը»,-ասաց նա: Երբ

Գյումրիում սկսված բողոքի երթը ուշ ժամի վերածվեց մեծ միտինգի. միացան նաեւ խանութատերերը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ամենաերկար ուղիով բողոքի երթը. Թատերական հրապարակից մեծ թվով բողոքավորներ շարժվեցին դեպի քաղաքի ծայրամասում գտնվող Անի թաղամաս ու այնտեղից շատ ուժ ժամի դարձյալ քայլերթով վերադարձան հետ: Այսինքն` մոտ 20 կիլոմետր քայլելով արտահայտեցին իրենց բողոքի ձայնը: Այսօր ժամը 19.00-ին՝ հայտարարված բողոքի երթի ժամին դարձյալ սկսվեց հորդառատ անձրեւ, սակայն սա բացարձակապես չխանգարեց երիտասարդներին շարունակելու

«Սա ավելին է, քան յոթ դրամի համար պայքարը». Ռուբեն Հովսեփյան

Արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը հիացած է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներով. «Ոմանք նրանց գործողությունների մեջ միամտություն ու քաղաքական անհասունություն են տեսնում: Եթե անգամ այդպես է, ես հենց դա եմ հավանում նրանց մեջ: Այդ երիտասարդներն իրենց մաքրությամբ ամեն ինչի կարող են հասնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հովսեփյանը: Նա հավատում է, որ երիտասարդների պայքարը

Ապարանցի ցուցարարի հարցազրույցը՝ ռուսական ОРТ հեռուստաալիքին. (Տեսանյութ)

Ցուցարարներն այսօր հրաժարվում էին Բաղրամյան պողոտայում ORT հեռուստաընկերությանը հարցազրույց տալուց: Հիշեցնենք, որ ակտիվիստներն ընդվզում էին Բաղրամյանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների՝ ռուսական լրատվամիջոցների կողմից ոչ օբյեկտիվ եւ ակնհայտորեն ուղղորդված լուսաբանման դեմ: Այսօր նրանք նույնիսկ մի քանի անգամ խոչընդոտեցին ռուսական այս հեռուստաընկերությունների՝ ОРТ-ի եւ NTV-ի ուղիղ հեռարձակումները: ORT-ի հետ հարցազրույցից չհրաժարվեց միայն ապարանցի Սերգեյ Մելքոնյանը: «Մեր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930