Օրվա լրահոսը

Բացի կառավարման մոդելից, ԲՀԿ-ն դեմ չէ, որ բարեփոխվի սահմանադրությունը. «Հրապարակ»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացածներից է։ Հանդիպման մանրամասներ նա չի ցանկանում ասել։ «Հանդիպումը փակ էր, եւ բնական է՝ ես փակագծեր չեմ բացի, որովհետեւ պայմանավորվածություն կա հանդիպմանը չանդրադառնալ, բայց ես կարող եմ ասել, որ ԲՀԿ-ն իր մոտեցումը չի փոխել, ոնց որ եղել ենք, մենք մնում ենք կիսանախագահականի կողմնակից»,-

Հացադուլավորներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանը մոտ թուլություն եւ հյուծվածություն է. «Հայկական ժամանակ»

Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ հանդիպման ընթացքում Շանթ Հարությունյանն իրեն ասել է, որ հանդիպում է խնդրել ՀՀ պաշտպանության նախարարից ու ոստիկանապետից՝ նրանց հետ անվտանգության հարցերի շուրջ խոսելու համար։ Ընդ որում՝ Շանթ Հարությունյանն ընդգծել է, որ խոսքն անձնական խոսակցության մասին չէ: Հարցին, թե ծանո՞թ է նամակի բովանդակությանը, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝

Հզօրութեան բանաձեւը. asbarez.com

Ինչպէ՞ս կրնանք մեր կարողականութեան ամբողջական դրսեւորման հասնիլ: Ինչպէ՞ս կրնանք մեր համայնքի հզօրութիւնը բազմապատկել: Ինչպէ՞ս կրնանք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին ցուցաբերուած ոգին վերականգնել, Ապրիլ 24ին Լոս Անճելըսի պողոտաները ողողած 160,000ի հրաշքը կրկնելի դարձնել: Կախարդական բանաձեւի մը փնտռտուքը կրնայ մեզ հոգետանջ ընել: Վերադառնալով նախաապրիլեան օրերուն, քննելով, գնահատելով այն քայլերը, որոնց եզրակացութիւնը եղաւ Ապրիլ 24ի արդարութեան յաղթական քայլարշաւը, կը

Մարտուն Գրիգորյանը՝ Պերմյակովի մասին. «Հիմա թե Հայաստանում կկրի պատիժը, թե Ռուսաստանում, կարծում եմ… էական չէ». «Հրապարակ»

Ավետիսյանների դեպքից հետո  գյումրեցիների բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի մոտ Պերմյակովի գործի հետ կապված տեղեկությունները հիմնականում լրատվամիջոցներից են, հետեւաբար, շատ ասելիք չունի։ Պատգամավորը տեղյակ է, որ դատավարությունը լինելու է Հայաստանում, իսկ, ահա, պատիժը կրելու հետ կապված՝ վստահ չէ, քանզի որեւէ մեկից նման վստահեցնող խոսք չի լսել։ Իսկ դատավարության՝ այստեղ անցկացվելու հարցը նա

Գյուղնախարարության օտարերկրյա գրանտները

«Իարզեկ քաղաքացիների միավորամում»-ը կատարում է հետազոտություն  ՀՀ պետական մարմիններին հատկացված դրամաշնորհների մասին: Այսօր հանրության դատին ենք ներկայացնում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից վերջին տաս տարում ստացված օտարերկրյա դրամաշնորհները: Ընդհանուր առմամբ Հայաստանի ԳՆ-ին հատկացվել է 21,893,770 ԱՄՆ դոլար դրամաշնորհ Համաշխարհայինը բանկի, Եվրամիության, Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունների կողմից: Հետաքրքիր է, որ ԳՆ-ն երբևիցե որևէ դրամաշնորհ չի ստացել

Ոստիկանները հայտնաբերեցին «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառողին

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել և գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական և 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն: Հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները. գողությունը կատարելու

TEFAL-Ի ԳՈՎԱԶԴ

Մեր արդուկներով հայկական սերիալներ չեն ցուցադրվում:

Ինչպես ցրել կասկածները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը կարծես թե մի քիչ «կռված են»: Վերջինս ջղային նամակ է ուղարկել Նազարյանին, որի իմաստն այն է, որ եթե հանկարծ էլեկտրաէներգիան չթանկանա 17 դրամով, ինչպես որ ինքն է պահանջում, նա` Բիբինը, ընդհանրապես մեր բոլորի լույսերը կանջատի: Որովհետեւ, ըստ ՀԷՑ-ի տնօրենի, հայտում

Պարտված թուրք ըմբիշը չսեղմեց հայաստանցու ձեռքը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկային փուլում պարտության մատնեց թուրք Ահմեդ Բիլիջիին եւ քառորդ եզրափակչում կհանդիպի իսպանացու հետ: Գոտեմարտն անցավ գրեթե հավասար պայքարում, որի ժամանակ մրցակիցը հաշվի մեջ առջեւում էր: Սակայն Մուրթազալիեւը վերջին վայրկյաններին հնարք կիրառեց, որն «աննկատ» մնաց ռեւերիին ու հնչեց մարտն ավարտվելու

Արմեն Աշոտյան. «Մշակութային մարդը պետք է լինի կիրթ, իսկ կիրթ մարդը՝ մշակութային»

Այս տարի արդեն 3-րդ անգամ Երևանում կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որի մեկնարկը տրվեց այսօր և կշարունակվի մինչև հունիսի 24-ը: Մրցույթ-փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ: «Զարմանալ պետք չէ, որ Կրթության և գիտության նախարարությունն է երաժշտական նման փառատոն կազմակերպում,

Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը. civilnet.am

Հունիսի 16-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: ՍիվիլՆեթը հետևել է քննարկմանը և դրանից առանձնացրել մի քանի ուշագրավ պահեր: Բարոնուհի Քերոլայն Քոքսը (որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման աջակից) հարցրեց, թե ունի արդյոք Նորին գերազանցության կառավարությունը 1915թ. հայերի, հույների և ասորիների սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ծրագրեր: Քորթաունի կոմս,

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Հունիսի-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև

Վազգեն Բադալյան. «Եթե ինձ մնար, ես Վախթանգին չէի թողնի մենամարտեր Խեսուս Կուելլարի հետ»

Հունիսի 6-ին  Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում կայացած չեմպիոնական մենամարտի ութերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց Խեսուս Կուելլային: Այսօր մեր անվանի բռնցքամարտիկի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այդ մենամարտի, Վախթանգ Դարչինյանի անցած մարզական ուղու եւ իր սանի հետագա ծրագրերի իր պատկերացման շուրջ: «Այդ մենամարտն  անցկացնել-չանցկացնելու քննարկմանը ես չեմ մասնակցել: Եթե ինձ մնար, չէի թողնի,

«Հայաստանը դարձրել են լվացքատուն, փողեր են լվանում». Քաղաքացիները հոսանքի թանկացման մասին (Տեսանյութ) 

«Ռուսական ձեռնարկության տնօրինության հետ մեր իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել: Եթե ճնշումներ կան Ռուսաստանից, թող ասեն, մենք տեր կանգնենք իրենց»,- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից այսօր վրդովված դժգոհում էր մի քաղաքացի: Նա ասաց, որ թույլ չեն տալու սակագինը այս անգամ էլ բարձրացնեն, անկախ նրանից, թե ինչ որոշում ընդունեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Թույլ չենք տալու, եղա՞վ:

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են ս.թ. օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերի նախապատրաստման կազմակերպչական աշխատանքների ընթացքը և մինչև խաղերի բացումն իրականացվելիք աշխատանքները: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) Իշխան Զաքարյանը զեկուցել է, որ խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում,

Հեղինե Բիշարյանը վրդովվեց. «Մարզին պապա է հայտնվել»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին կառավարության որոշումը լուրջ մտահոգություններ առաջացրեց պատգամավորների շրջանում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Կողմ եմ նման նախագծերին, բայց լավ կլինի, որ այդպիսիք գրենք ամբողջ երկրի համար: Ոչ թե մի ձեռնարկություն Գյումրիում, մյուսը՝ Սյունիքում, աղբը վերամշակում

Արցախում կայացավ «Հորովելի» համերգ-ներկայացումը

Հունիսի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հորովել» երգի –պարի ու Գյումրու և Վանաձորի թատրոնների համատեղ համերգ ներկայացումը: Սա նախագծի երկրորդ բեմելն էր վանաձորյան պրեմիերայից հետ ու Գյումրիում՝ հունիսի 21-ին կայանալիք համերգից առաջ: Թատրոնի ու պարի հանդիպումը՝ մեկ բեմում իր ձեւաչափով առաջինն էր արցախցի հանդիսատեսի համար: Հորովելյան գույներն ու ազգային գաղափարախոսության պահպանման հորովելյան մոտեցմանը Ստեփանակերտի մշակույթի

Դատապարտյալը փորձել է ձեռք բերել թմրամիջոց և հոգեմետ նյութ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր ձեռք բերելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ին, իր անձնական օգտագործման համար, հանձնուքի

«Ոստիկանության ներկայացուցիչը մշտապես զբաղված է սուտ ասելով». Կիվիրյան

Վերաքննիչ վարչական դատարանում այսօր ավարտվեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցի քննությունը: Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 4-ին ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անցկացված երթի ժամանակ Արգիշտի Կիվիրյանին ՀՀ դատախազության շենքի դիմացից բերման էին ենթարկել: Վարչական դատարանը բավարարել էր Ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վերջինիս պարտավորեցնելով 50 հազար դրամ

Վարդան Գերավետյան. Սամվել Մայրապետյանի գրպանները լցնելն է գերակա հանրային շահ

Վարդան Գերավետյանի կարծիքով՝ Սամվել Մայրապետյանը չարաշահում է կառավարության եւ քաղաքապետարանի վստահությունը

Պոլիէթիլենի մի խողովակի համար դատում են

Դատի համար Իջեւանից կգնա Բերդ

Բնապահպանության նախարարը ընդունել է ԵՄ երկրների դեսպաններին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Եվրոպական կլիմայական դիվանագիտության օրվա շրջանակներում ընդունել է կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման վտանգներով մտահոգ Հայաստանում ԵՄ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների պատվիրակությանը: Արամայիս Գրիգորյանը, կարևորելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում համամարդկային ջանքերի համախմբումը և ողջունելով ԵՄ կողմից օրվա շրջանակներում հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը, մասնավորապես նշել է. «Կլիմայական փոփոխությունները և դրանց վտանգավոր հետևանքները սահմաններ

«Բիբինը ի՞նչ, մեզ անարգողը Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են» (Տեսանյութ)

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացի Վահագն Խաչատրյանը, որն այսօր համակարգում էր Գյումրիում անցկացվող իրազեկման ավտոերթը,  Aravot.am-ի հետ զրույցում մեկ անգամ եւս կրկնեց, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին կես լումա անգամ չունի տալու ուրիշի թալանածին, գողացածին, թեկուզեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է հոսանքի թանկացումը: «Մենք դեմ ենք թանկացմանը, նահանջելու տեղ չունենք, մինչեւ վերջ պայքարելու

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Արտակ Քալաշյանը եւ Էմիլ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: ՀՀ Դատախազություն

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Շորենա Ծիկլաուրին, Վրաստանի ՆԳՆ ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը։ Ա.Հովսեփյանն իր ցավակցությունն  է հայտնել  Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ և իր անկեղծ զորակցությունը վրաց ժողովրդին։ Վրաստանի

46 գիտական աշխատանք է «խոտանվել»

Մեծ մասը տնտեսագիտության եւ բժշկության ոլորտից են

«Բիբինի խոսքն այս պահին Սարգսյան Սերժի համար ավելի կարեւոր դուրս եկավ». Մաքսիմ Սարգսյան

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի նահանջելու

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանցիների համար կազմակերպել է Kodu ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց՝ ընդհանուր քանակով 141 աշակերտ։ Դասընթացները տևել են շուրջ 1 ամիս, որի ընթացքում աշակերտները սովորել են ծրագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։ Դասընթացի ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել

«Հայազնը»՝ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթի մասին

«Հայազնը» վերահաստատում է իր մոտեցումը էլեկտրաէներգիայի հերթական թանկացման վերաբերյալ։ Սին, անմիտ, ծիծաղաշարժ և բանականության և նույնիսկ քրեական օրենսգրքի հետ խորը անհամապատասխանության մեջ գտնվող փաստարկները, որ իբր հիմնավորում են թանկացումը՝ ևս մեկ անգամ համոզում են, որ իշխանության և օտար կայսերապաշտության այդ հերթական վնասարարությունը պետք է տապալվի քաղաքացիական դիմադրության արդյունքում։ Կոչ ենք անում մեր անդամներին և համակիրներին

Լոնդոնի Կայսերական քոլեջի Քիմիական ճարտարագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Սերգեյ Կազարյանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամի դիպլոմ

Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ և շքանշան հանձնեց Լոնդոնի Կայսերական քոլեջի Քիմիական ճարտարագիտության դեպարտամենտի պրոֆեսոր` Սերգեյ Գուրգենի Կազարյանին: Սերգեյ Կազարյանը հանդես եկավ «Սպեկտրասկոպիական պատկերում: Նոր ուղղություններ և հեռանկարային կիրառություններ» զեկույցով, ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղությունները և ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության հնարավորությունները: Սերգեյ Կազարյանի հիմնական հետազոտություններն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930