Օրվա լրահոսը
Գրադարանում հիշեցին նվիրյալ հայագետին
Այս տարի լրանում է ազգությամբ չեխ, հայագետ Լյուդմիլա Մոտալովայի ծննդյան 80-ամյակը 2015 թվականին լրանում է հայ գրականության, մշակույթի, արվեստի քարոզիչ, հայագետ եւ պրոպագանդիստ Լյուդմիլա Մոտալովայի ծննդյան 80-ամյակը: Այն հիշում են Հայաստանում եւ Չեխիայում: Լյուդմիլա Մոտալովան 1954-1959 թթ. սովորել է Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայերեն գերազանց սովորել է նույն համալսարանի արեւելագիտության բաժնում, լեզուն՝ ողջ պատմությամբ
Հայաստանը ներկայացնող ըմբիշը Բաքվում երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորեկ Լեւան Բերիանիձեն քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում համառ պայքարում հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Մատյուխինին եւ երեկոյան կպայքարի Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծուխը ծածկել էր ողջ տարածքը՝ փակելով նաև արևը
Հունիսի 16-ին Քաշաթաղի շրջանի հարավ-արևելյան հատվածում բռնկվել էր մեծ ծավալի հրդեհ. կրակի ճակատը ձգվում էր մի քանի կիլոմետր, իսկ բոցը բարձրանում էր մի քանի մետր: Ծուխը ծածկել էր ողջ տարածքը՝ փակելով նաև արևը: Նախօրդ օրը՝ երեկոյան այս հատվածում միացյալ ուժերով փակեցինք կրակի ճանապարհը, որ չմոտենա մայրուղուն ու չձգվի հյուսիս: Սակայն առավոտյան նորից տագնապ հնչեց: Իշխանաձորից,
Ինքնասպանության փորձ
Հունիսի 18-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Թումանյան փողոցի թիվ 5 շենքի (5-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կանխվել է Կ.Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը: ՀՀ ոստիկանություն
ՄԻԵԴ-ի որոշումը քաղաքական է. «Հայոց աշխարհ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը նախօրեին հրապարակել է «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով դատական վճիռները` հաստատելով, որ հայցվորների՝ ղարաբաղա-ադրբեջանական ռազմական հակամարտությունից տուժած Լաչինի (Բերձորի) շրջանից փախած մի խումբ քրդերի եւ Շահումյանի շրջանից բռնագաղթած Սարգսյանների սեփականության իրավունքը խախտվել է։ ՄԻԵԴ-ը երկու դեպքում էլ բավարարել է ներկայացված պահանջները՝ համապատասխանաբար, ԼՂ տարածքը
Լեւան Բերիանիձեն բրոնզի համար պայքարելու իրավունք ստացավ
Այն բանից հետո, երբ բելառուս գերծանր քաշային ազատ ոճի ըմբիշ Ալեքսեյ Շեմանովը մտավ Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի եզրափակիչ, նրան պարտված հայաստանցի Լեւան Բերիանիձեն սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ: Գերմանացի Նիկ Մատյուխինի հետ գոտեմարտում հաջողության հասնելու դեպքում մեր հավաքականի նորեկը երրորդ տեղի համար կգոտեմարտի իր հայրենակից Գենո Պատրիաշվիլու հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգովի կույր կդառնայինք՝ միմյանց աչքերը հանելու արդյունքում. «Չորրորդ իշխանություն»
Եթե բոլորի հետ էլ պատահեր այն, ինչ պատահում է Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների հետ կապված, ապա Հայաստանում մարդ չէր մնա. բոլորը իրար կսպանեին։
ՀԷՑ-ին կարող են անգամ զրկել լիցենզիայից. «Հայոց աշխարհ»
Նա պարզապես մտադիր է որոշակի փոփոխություններ պոկել լիցենզիայի պայմաններում։
Կինը մշտական տեղափոխվել է ծերանոց՝ հիվանդ ամուսնու կողքին լինելու համար
Օրերս տղաներիս հետ գնացել էի ծերանոց՝ մեր երկու ամերիկացի ծանոթներին տեսակցության: Շատ բարի մարդիկ են այս ամուսինները: Արդեն 80-ն անց: Ամուսնու երկու ոտքերը կտրել են հիվանդության պատճառով ու իրեն ամենօրյա բժշկական խնամք է պետք ծերանոցում: Կինը, թեեւ կորցնում է հիշողությունը, ասել է՝ ես տանը մենակ չեմ մնա, կգամ քեզ հետ: Ու մինչեւ վերջ միասին կլինենք:
Քննարկել են մանկապարտեզներում սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները
Կարևորվեց ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատություններում, այնպես էլ ընտանիքներում այդ նորմերի ապահովումը։
Հայկ Պետրոսյան. «Նպատակ չեմ հետապնդում ապացուցել, որ ես՝ ես եմ, հետո նոր՝ Վարդան Պետրոսյանի որդին». «168 ժամ»
Համաձայն եմ, որ հանդիսատեսի մեջ կա նման զգացում, որ ես առաջին հերթին՝ հորս որդին եմ, հետո նոր՝ մի տղա, ում ելույթին եկել են ականատես լինելու։
Հնարավոր է՝ Էդուարդ Շարմազանովն է թյուրիմացության մեջ. «Չորրորդ իշխանություն»
«Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը՝ կոռեկտ չէ նման հարց բարձրացնել, երբ գա ժամանակը, գործող նախագահն ինքը կորոշի, թե ով կլինի», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՉԻ» – Այ-այ-այ, իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ժողովուրդը պիտի որոշի, թե ով է լինելու հաջորդ նախագահը։ Փաստորեն ՀՀ Սահմանադրության սրբագրիչին պիտի տուգանել, որովհետեւ վրիպակ է թույլ
Թաեքվոնդոիստ Արման Երեմյանն 1-ին գոտեմարտում հաղթեց թուրք մրցակցին
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի թաեքվոնդոի մրցաշարում Հայաստանի միակ մասնակիցը՝ մինչեւ 80 կգ քաշային Արման Երեմյանը մեկնարկային մենամարտում պարտության մատնեց թուրք Յունուս Սարիին եւ հաջորդ փուլում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբերտ Գաունի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովիկ Աբրահամյանը փոխարտգործնախարարին՝ ինչո՞ւ պետք է արձագանքը նիստին հնչի, հաճո՞ւյք եք ստանում դրանից
«Գենդեր» բառը հունից հանեց Վիգեն Սարգսյանին
Մեր երկու ըմբիշներն էլ չհաղթահարեցին քառորդ եզրափակիչը
Ստացվեց այնպես, որ Եվրոպական խաղերի ազատ ըմբշամարտի մրցումների քառորդ եզրափակչում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն (նկարում), միաժամանակ մտան մրցագորգ: Մուրթազալիեւի մրցակիցը Սանդրո Ամինաշվիլին էր՝ Վրաստանից, իսկ Բերիանիձեինը՝ բելառուս Ալեքսեյ Շեմանովը: Ցավոք, մեր երկու մարզիկներն էլ չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը եւ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում
Զարդուշտ Ալիզադե. «Բարինը խոլոպներին կասի՝ կռվեք, նրանք կսկսեն կռվել»
Սահմանում համեմատական անդորրը պայմանավորված է եվրոպական խաղերով
Կաթնային դիետայի շնորհիվ օրը 1 կգ կնիհարեք
Իմացեք ձեր ընդունած սննդի կիլոկալորիաները Շատ կանայք մշտապես, տարիներ շարունակ թերսնվում են, որպեսզի պահպանեն իդեալական քաշը։ Նրանք նիհար են, սակայն միայն այն պատճառով, որ միշտ քաղցած են, որը վատ մեթոդ է։ Ավելի խելամիտ կլինի դիետա պահպանել շաբաթվա վերջին՝ շաբաթ եւ կիրակի, իհարկե՝ ամբողջ շաբաթվա ընթացքում կանոնավոր սնվելու դեպքում։ Կարելի է կազմակերպել, օրինակ, մրգի կամ կաթի
Ռուբեն Գևորգյանց. «Ինձ համար, անկեղծ ասած, կինոն վաղուց մեռել է, կինո չկա». «168 ժամ»
Էդ ֆիլմերի մեծ մասն էլ նկարվում է զվարճանքի համար՝վայ, ինչ լավն ա, ինչ լավ ծիծաղեցինք, ու վերջ…
Մանկատներից օրավարձով երեխաներին վերցնելու պնդումները չեն հաստատվել. «Ժողովուրդ»
Երեք շաբաթ է անցել այն հայտարարությունից, որ մայիսի 27-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հնչեցրին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը։ Նշված օրը Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Ես քանիցս տեսել եմ, որ երբ երեխան ի վիճակի է հարցերին պատասխանել,
Ոստիկանները կրկին խոչընդոտում են սեւազգեստ մայրերին. ՊՆ պաշտոնյան անգամ չիջավ մեքենայից. (Տեսանյութ)
Խաղաղ պայմաներում զոհված զինծառայողների սեւազգեստ մայրերը կրկին հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի առաջ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տասնյակ ոստիկաններ պատ կազմած խոչընդոտում են, որպեսզի կանայք մոտենան նախագահական նստավայրին, պատճառաբանելով, թե պահպանում են ողջամիտ հեռավորություն: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանը մայրերին գրավոր պատասխանել է, որ նրանք իրավունք ունեն ազատ տեղաշարժվել, ինչպես նաեւ ակցիա իրականացնեն նախագահի նստավայրի
Գետնամորին՝ մի շարք հիվանդությունների դեմ
Գետնամորին ելակի վայրի տեսակն է, որը ունի արտահայտված քրտնարտադրող, միզամուղ, նյութափոխանակությունը կարգավորող, մանրէասպան, լեղամուղ, ընդհանուր հանգստացնող, արյան ճնշումն իջեցնող, հյուսվածքների վերականգնումը կանոնավորող ազդեցություններ։ Այն կիրառվում է գաստրիտի, լեղաքարային հիվանդությունների, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, սակավարյունության, տենդերի, ճարպային եւ հանքային փոխանակությունների խանգարումների, հոդատապի, մաշկային մի շարք հիվանդությունների, վերքերի դեպքում։ Լայնորեն կիրառվում է նաեւ դիմահարդարման մեջ։ Անտառային գետնամորին պարունակում է
ՍԴՀԿ. ցանկանում ենք վերցնել մեր ընկերների աճյունները և տեղափոխել Թուրքիայից դուրս
ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը Հնչակյան 20 կախաղանների 100-րդ տարելիցի առիթով հետևյալ պահանջագիրն է ուղարկել Ստամբուլի քաղաքապետին: Պահանջագիր Պարոն քաղաքապետ 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան հանվեց 20 հայ հեղափոխական, ովքեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարներն ու պատասխանատու անդամներն էին: Նրանք էին՝ Մաթևոս Սարգսյան, Հակոբ Պասմաճյան, Գաբրիել Քեշիշյան, Սմբատ Գլըճյան, Ռուբեն Կարապետյան, Պետրոս Թորոսյան, Արմենակ Համբարձումյան, Աբրահամ Մուրադյան, Արամ
«Դեմ առ դեմ». Կարինե Դանիելյան եւ Թրահել Վարդանյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են բնապահպան Կարինե Դանիելյանը եւ «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թրահել Վարդանյանը: Թեման՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը եւ դրա դասերը Երեւանի համար: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝
Արծվիկ Մինասյան. Մենք չենք էլ թաքցրել, որ մենք միշտ էլ հանդիպում ենք երկրի նախագահի հետ. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, որը եւս ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների ներկա ընթացքը։ – Ի՞նչ եք քննարկել Սերժ Սարգսյանի հետ։ – Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը եւ հնարավոր ժամկետները, թե առաջիկայում երբ կհրապարակվի առաջին գլուխների տեքստը, որպեսզի սկսվեն քննարկումները։ Շատ ինտենսիվ է
Մահացած երեխայի ծնողները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին. «Հայկական ժամանակ»
Նախօրեին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել Ջրաշեն գյուղի 4-ամյա մի աղջնակ, որը, սակայն, կարճ ժամանակ անց մահացել է։ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, նա հոսպիտալացվել է ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով, վիճակը գնահատվել է միջին ծանրության՝ սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով, ստացել է համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել
Հայաստանցին մեծ առավելությամբ հաղթեց օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնին
Գերծանր քաշային ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում վիճակահանությամբ 1/8 եզրափակչում հանդիպեց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի հետ: Ու որքան էլ ռուսաստանցին տրիբունաների «ջերմ» աջակցությամբ ջանք գործադրեց հաղթելու համար, մեր հավաքականի նորեկ հսկան հանգիստ ու սառնասիրտ արեց իր գործը եւ միավորների
Մռայլ իրականության բարձր լարումը. «Ժամանակ»
Եվ այսպես, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումն այլևս իրականություն է և՝ տխուր իրականություն: Տխուր՝ մի քանի առումներով: Էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալական հարված է բնակչությանը, ըստ որում՝ ոչ միայն աղքատ խավերին: Թանկացումը հարված է նաև այն շերտին, որը, ըստ էության, վճարունակ է և թանկացումից չի աղքատանալու, սակայն միևնույն ժամանակ իր վրա զգալու է թանկացման վատ հետևանքները, քանի որ
Բացի կառավարման մոդելից, ԲՀԿ-ն դեմ չէ, որ բարեփոխվի սահմանադրությունը. «Հրապարակ»
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացածներից է։ Հանդիպման մանրամասներ նա չի ցանկանում ասել։ «Հանդիպումը փակ էր, եւ բնական է՝ ես փակագծեր չեմ բացի, որովհետեւ պայմանավորվածություն կա հանդիպմանը չանդրադառնալ, բայց ես կարող եմ ասել, որ ԲՀԿ-ն իր մոտեցումը չի փոխել, ոնց որ եղել ենք, մենք մնում ենք կիսանախագահականի կողմնակից»,-
Հացադուլավորներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանը մոտ թուլություն եւ հյուծվածություն է. «Հայկական ժամանակ»
Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ հանդիպման ընթացքում Շանթ Հարությունյանն իրեն ասել է, որ հանդիպում է խնդրել ՀՀ պաշտպանության նախարարից ու ոստիկանապետից՝ նրանց հետ անվտանգության հարցերի շուրջ խոսելու համար։ Ընդ որում՝ Շանթ Հարությունյանն ընդգծել է, որ խոսքն անձնական խոսակցության մասին չէ: Հարցին, թե ծանո՞թ է նամակի բովանդակությանը, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝
Հզօրութեան բանաձեւը. asbarez.com
Ինչպէ՞ս կրնանք մեր կարողականութեան ամբողջական դրսեւորման հասնիլ: Ինչպէ՞ս կրնանք մեր համայնքի հզօրութիւնը բազմապատկել: Ինչպէ՞ս կրնանք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին ցուցաբերուած ոգին վերականգնել, Ապրիլ 24ին Լոս Անճելըսի պողոտաները ողողած 160,000ի հրաշքը կրկնելի դարձնել: Կախարդական բանաձեւի մը փնտռտուքը կրնայ մեզ հոգետանջ ընել: Վերադառնալով նախաապրիլեան օրերուն, քննելով, գնահատելով այն քայլերը, որոնց եզրակացութիւնը եղաւ Ապրիլ 24ի արդարութեան յաղթական քայլարշաւը, կը


















































