Օրվա լրահոսը
Ոստիկանները դատի են տվել Վիլեն Գայֆեջյանին
ՀՀ Ոստիկանությանը ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Հայցադիմումում մասնավորապես նշվում է. «Համացանցի միջոցով հաղորդումը հեռարձակելով և դրա շրջանակներում մեկնաբանություններ ներկայացնելով՝ պատասխանողն, ըստ էության, իրացնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածով ամրագրված՝ կարծիք արտահայտելու
«Հովհաննես Երիցյանը առերեսումներին ներկայացել է զենքով եւ նախագահի նկարով». Մարինա Պողոսյան
Մարինա Պողոսյանի խոսքերով՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը ընդհանրապես քննություն չի կատարել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հունիսի 5-ին շարունակվում էր «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոնի քննչական վարչության քննիչ Պարույր Աղաբաբյանի կայացրած որոշման: Պարույր Աղաբաբյանը չէր ներկայացել դատարան եւ նիստը շարունակվեց առանց
Օրեր առաջ Աջափնյակում տղամարդու սպանության շարժառիթը պարզվել է. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ա.Առաքելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին։ Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Առաքելյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի հունիսի 3-ին՝
«Իմ տոհմածառը» գունանկարչության մրցույթ՝ Կենդանաբանական այգում
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված Երևանի կենդանաբանական այգին վերածվել է բացօթյա արվեստանոցի: «Իմ տոհմածառը» գունանկարչության մրցույթի ընթացքում Երևանից և մարզերից հարյուրավոր պատանիներ պատկերել են Հայաստանի բնությունն ու մշակութային հուշարձանները: «Խորհրդանշական այս խորագիրը ոչ միայն սեփական արմատները գտնելու, ոգեկոչելու յուրատեսակ կոչ է, այլև հղում՝ մարդ-բնություն խորքային կապին: Այս միջոցառումը նաև երևանաբնակ
Անցկացվել են Բնապահպանի օրվան նվիրված միջոցառումներ
ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին, «Պողոսյան պարտեզներ» ընկերության այգում անցկացրել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և «Բնապահպանի օրվան» նվիրված միջոցառումներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ 50 կազմակերպություն` ՀՀ
Սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է,
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-7-ին էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա: Երևանում` Հունիսի
«Մենք առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը, և դա պետք է արտացոլվի պետական խորհրդանիշներում». ճարտարապետ
Ճարտարապետներ Լաերտ Թովմասյանն ու Աշոտ Երեմյանը կարծում են, որ Հայաստանի պետական խորհրդանիշները պետք է փոփոխվեն: Մեր երկիրն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը, և դա, ըստ նրանց, պետք է արտացոլվի պետական խորհրդանիշներում: Ճարտարապետներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին իրենց առաջարկած զինանշանը, դրոշը և օրհներգը: «Մեր դրոշի գույներն ավելի վառ պետք է լինեն: Կապույտը պետք է խորհրդանշի
«Չկա մի այնպիսի ուժ, որը կարող է ինձ վրա ճնշում գործադրել». Գրիշա Սարգսյան
Հարցազրույց «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ – Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր նախաձեռնած՝ Ազատամարտիկի մասին օրենքի շարժումը: – Շարժումն արդեն մեծ թափ է առել: Երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ և անհատներ արդեն միացել են մեզ: Այս շարժումը նախաձեռնել ենք և այսօր պետք է փառքով հասցնենք իր գագաթնակետին: Նշեմ, որ մենք քաղաքական
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն անդրադարձել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթային գործընթացին: Զեկուցվել է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը կունենա 1.3 կմ
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կոնֆերանսը կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կոնֆերանս Հատուկ բանաձև արևելյան գործընկերության երկրների քաղբանտարկյալների վերաբերյալ Ռիգայում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության կոնֆերանսը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի, Բելառուսիայի և Հայաստանի քաղբանտարկյալներին: Այս երկրների կառավարությունները պետք է հասկանան, որ քաղաքական դրդապատճառներով իրենց քաղաքացիների բանտարկելը, չի համապատասխանում այն պարտավորություններին, որոնք իրենք ստանձնել էին դառնալով Արևելյան գործընկերության անդամ: Քաղբանտարկյալները պետք
Ավարտվել է օտարերկրյա քաղաքացու` Երևանում վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացու` Երևանում վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 2014թ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում` թիվ 42ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել օտարերկրացի Գայե Ջոշարը, ով դեպքի վայրից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ 2015թ. հունվարի 7-ին՝
Անահիտ Գևորգյան. «Մեծ չափերի սիգա ձկներ մի գնեք, հորմոն կերած են»
Այսօր «Մեդիա կենտրոնում» «Չլուծված էկոլոգիական խնդիրներն ու շրջակա միջավայրի պահպանությունը Հայաստանում» խորագրով քննարկմանը փորձագետներն անդրադարձան մի շարք բնապահպանական խնդիրների, ինչպիսիք են Սևանա լճի, Արարատյան Արտեզյան ավազանի, հանքարդյունաբերական խնդիրները: «Հանուն մարդկային կայուն զարգացման» հկ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը ահազանգեց, թե «էկոլոգիական խնդիրների առումով բացասական պատկեր ենք ստացել». «Լուրջ խնդիր է Արարատյան Արտեզյան ավազանի հարցը: Անապատացման եզրին ենք
Երեւանում արտադրել են «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» թանկարժեք կոշիկներ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին, Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաև նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող, Տիչինայի 57 հասցեում գտնվող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի և կաշվե այլ պարագաների արտադրամասում արձանագրվել են
Շարունակվում է ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում` պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում ավելացված արժեքի հարկի գծով կատարված վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա մշակված առաջարկությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների
ԱԳԼՃԿ-ների ուսումնասիրությունը շարունակվում է
Վերջին օրերին մեր հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Արձանագրվել է 4 դեպք, զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ: Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև
ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը ` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի
«Ադրբեջանցի քաղաքագետը տեղն է դրել իր ռուս գործընկերոջը». Day.az
Եվրասիական տնտեսական միության հարցի շուրջ Բաքվի դիրքորոշումը թույլ չի տալիս շահարկումներ: Այս մասին, ըստ Day.az-ի, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Բաքուն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԵՏՄ-ի շուրջ. Հայաստանի հետ միասնական տնտեսական տարածքում գտնվելը, մինչեւ մեր օկուպացված տարածքների ազատագրումը, անհնար է»,- մասնավորապես ասել է նա: Ադրբեջանցի քաղաքագետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում
«Ծաղրանք է այն տեղը, որ մեզ տվել է «Freedom House»-ը». Ահարոն Ադիբեկյան
Ամերիկյան «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության այս տարվա տվյալներով Հայաստանը ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով 199 երկրների շարքում 136-րդ տեղն է զբաղեցնում, ինչը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ծաղրանք է համարում. «Ծաղրանք է այն տեղը, որ մեզ տվել է «Freedom House»-ը, քանի որ պետք է հաշվի առնել նաև երկրում առկա ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, որն էլ իր հերթին բխում
Դատարանն արձանագրեց՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի պահանջը հստակ չէ
Դատարանը որոշեց առաջարկել հայցվոր կողմին ճշտել ոչ հստակ հայցային պահանջը
476.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 5-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 476.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 476.75 դրամ: NASDAQ OMX Armenia
Կանխարգելման անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է
Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում է նկատվում: : Վրաստանում դեռևս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է նաև այս օրերին: 2014թ. դեկտեմբերից կարմրուկի բռնկում է գրանցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի առումով համաճարակային
Իրանեան ուժեր Դամասկոս կը հասնին. Ի՞նչու
Մէկէ աւելի լրատուական ծառայութիւններ տեղեկութիւններ կը փոխանցեն Իրանեան զինեալներու Դամասկոս հասնելուն մասին: Ըստ տրուած տեղեկութիւններուն անցնող երեք օրերուն Դամասկոս հասած Իրանցի եւ Իրաքցի զինեալներուն թիւը կը հասնի 7000–ի: Կը սպասուի նաեւ, որ յառաջիկայ օրերուն այդ ուժերուն թիւը հասնի 12.000–ի: Չնայած անոր, որ առաջին անգամը չէ, որ նման տեղեկութիւններ կը հրապարակուին սակայն բացորոշ է նաեւ, թէ
Ասադ. Էրդողանը մարդասպան օսմանցիների ներկայացուցիչ է. Tasnimnews
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարդասպան օսմանցիների ներկայացուցիչ է, որոնք մեկ դար առաջ կոտորել են: Այս մասին հաղորդում է «Tasnimnews»-ը: Սիրիայի նախագահը նաեւ զուգահեռներ է անցկացրել հայերի հետ 100 տարի առաջ տեղի ունեցածի եւ այսօր սիրիացիների առջեւ կատարվող դեպքերի միջեւ: Նա ասել է, որ Թուրքիայի ղեկավարը եւ իր
Ավարտվել է ՀԿԳ քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Տարոն Թադևոսյանը, իր վարույթում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործով համաչափ քննություն կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զննություն կատարելու մասին արձանագրության մեջ մտցրել
Ալյուրի հարստացումը հնարավոր է ազգի գենոֆոնդը մուտացիայի ենթարկի (Տեսանյութ)
Մասնագետները կրկին ահազանգում են ալյուրի հարստացման վտանգավորության մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի: Ողջունելով Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների
Կարեն Քոչարյան. «Արցախում գուցե աշակերտներիս էլ հանդիպեմ»
Այսօր «Հանրապետության» հրապարակից դեպի Արցախ մեկնարկած շուրջ 60 սիրող հեծանվորդների հետ էր նաեւ հեռուստալրագրող եւ ռեժիսոր Կարեն Քոչարյանը: Հարցին, թե ինչո՞ւ որոշեց միանալ այս միջոցառմանը, նա պատասխանեց, որ ինքը հեծանվով չի անցնելու ճանապարհը, այլ գտնվելու է ՊՆ տրամադրած ավտոբուսում: «Բայց գնում եմ իմ զենքով՝ տեսախցիկով: Արցախը դրախտավայր է, որտեղ բազմիցս եմ եղել աշխատանքի բերումով: Այս
ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է հայերի մասին Էրդողանի հայտարարությունը. Bgnnews
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողների հետ զրույցում քննադատել է արեւելյան մամուլի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումները, բայց հերքել է այն քննադատությունները, որ Թուրքիան անհուսալի դաշնակից է, չնայած երկու երկրների միջեւ աճող պառակտմանը: Այս մասին հաղորդում է «Bgnnews»-ը: Լրագրողները Պետդեպարտամենտի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Էրդողանի այն հայտարարությունները, թե «The New York Times» թերթը,
Ինչո՞ւ փոխոստիկանապետը օրինակ չի վերցնում Վլադիմիր Գասպարյանից
Ինչպես գրել ենք, կադրերի ռեզերվ ուղարկված գնդապետ Վահրամ Ենգոյանին Շիրակի մարզի փոխոստիկանապետի պաշտոնում վերանշանակելու փաստն անչափ զայրացրել էր Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի սպանության գործով ամբաստանված Հարություն Սարգսյանի մորը՝ Անահիտ Նիկոլյանին: Նա բողոք էր ներկայացրել տարբեր լրատվամիջոցների, այդ թվում եւ Aravot.am-ին՝ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջելով այս նշանակման համար: Տիկինը նշում է, որ Վահրամ Ենգոյանը Շիրակի նախկին
Արցախում քննարկել են բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու հարցերը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և


















































