Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյանը պարտվեց տեխնիկական նոկաուտով

Այս գիշեր Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքում կայացավ կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ 39-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ արգենտինացի, 28-ամյա Խեսուս Կուելլարի միջեւ: Սկսած երկրորդ ռաունդից, արգենտինացին զարգացրել է առավելությունը եւ ութերորդում նոկդաունի ենթարկել Վիկին: Դրանից հետո Կուելլարը մրցակցին սեղմել է ճոպաններին եւ հարվածների տարափ տեղացել: Եվ քանի որ Դարչինյանը չի

Դիտորդը նկատել է, որ քվեատուփը կնքված չէ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 28/11 տեղամասում (Աբովյան) ժամը 10.10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ քվեատուփը կնքված չէ, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի 62 հոդվածի խախտում է: Հանձնաժողովի նախագահին (Գրիգորյան Գրիգոր, ԲՀԿ) տեղեկացնելուց հետո քվեատուփը կնքվել է: Իսկ 28/8 ընտրատեղամասում (քաղաք Աբովյան) վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահի (Աֆրիկյան Անուշ, ԲՀԿ) կողքին նստած, ինքն

ԼՂՀ կառավարությունը ձգտում է գների անկումը հասցնել նվազագույնի

Կարևորվեց նաև մկնանման կրծողների դեմ պայքարի խնդիրը:

Սերժ Սարգսյան. ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները

Նախագահը Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին

«Օպել Աստրա Ջի»-ն գլորվել է ձորը

Հունիսի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհից Հաղարծին վանք տանող ճանապարհի 1.5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում հունիսի 6-ին ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության զոհերի

«Ազատագրված որոշ տարածքներ պետք է վերադարձնել ազերիներին». Հայ պատմաբանի սկանդալային հայտարարությունը

Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսաբնակ հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման լավագույն ձեւը համարում է Ադրբեջանին որոշ տարածքներ վերադարձնելը: «Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը, չբնակեցված տարածքներ ասելով՝ օրինակ Աղդամը»,- Aravot.am-ին ասաց պատմաբանը: Մեր հարցին

Քվեարկությունն ընթանում է բնականոն հունով

Այսօր` հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անց կացվում հանրապետության 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին, քվեարկությունն ընթանում

Ո՞վ կվերահսկի վերահսկողներին

1918 թվականին բոլշեւիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը հոդված էր գրել, որտեղ արտահայտած միտքը թեւավոր խոսք էր դարձել. «Սոցիալիզմն առաջին հերթին վերահսկողություն է»: Գաղափարն այն էր, որ հարստությունները պետք է հարուստներից խլել եւ խիստ վերահսկողության ներքո բաշխել աղքատների մեջ: Ժամանակը որոշ շտկումներ է մտցրել լենինյան այդ բանաձեւի մեջ, եւ հիմա, դառնալով հայաստանյան իրականությանը, կարելի է ասել, որ

Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթեւոսյան. «Երթի ողջ ընթացքում մենք ապահովելու ենք հեծանվորդների անվտանգությունը»

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման այսօրվա երթը էապես տարբերվում էր սովորական երթերից: Նախաձեռնության մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցնելու էին հեծանիվներով, ինչը կարող էր վտանգավոր լինել: Aravot.am-ը «Ազատության» հրապարակում հերթապահություն անող ոստիկաններից հետաքրքրվեց, թե իրենք այդ ուղղությամբ ինչ-որ բան անելո՞ւ են: «Հեծանվային երթի մասնակիցներին մենք տրամադրել ենք հատուկ կարգախումբ երթի սկզբից մինչեւ վերջ հեծանվորդների անվտանգությունն ապահովելու

«Դզզզ» էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացմանը (ֆոտոշարք)

«Մենք բոլորս նախաձեռնություն ենք: Այստեղ հավաքված յուրաքանչյուր մարդ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման հեծանվային երթի նախաձեռնող է: Հեծանիվը եւ  անվավոր փոխադրամիջոցներն ընտրել ենք՝ ցույց տալու, որ պայքարին մասնակցում են երիտասարդները, առողջ մարդիկ: Երթին կմասնակցի մոտավորապես 20-30 հեծանվորդ: Այսօրվա համար հեծանիվ ձեռք բերելու հարցով ոչ մեկի հատուկ չենք դիմել: Մասնակիցների մի մասը եկել է իր հեծանվով,

Միջեկեղեցական համագործակցությունը`գլոբալ հիմնախնդիրների լուծման ուղի

Հունիսի 8-12-ը Մայր Աթոռում տեղի է ունենալու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական վարչության հերթական ժողովը: Այս տարի այն անցկացվում է Հայաստանում`Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ի համանախագահության առիթով: Ժողովին ներկա են լինելու շուրջ 44 ներկայացուցիչներ`քրիստոնեական տարբեր եկեղեցիներից: Միջեկեղեցական երկխոսությունների և համագործակցության կարևորության մասին զրուցել ենք Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ.

 Մկրտիչ Մինասյան. «Բնական մենաշնորհները պետք է  ժողովրդի գլխին չարիք չդառնան»

«Կոտրած տաշտակի» առջեւ չկանգնելու համար ԱԺ պատգամավորը խորհուրդ է տալիս հանրապետության էներգացանցը պահել բարեկարգ վիճակում

Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ. Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության

Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր, ժամը 15:00-ի դրությամբ  Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից  7-ը` մինչ 10 տարեկան: Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը` դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից: 32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար: Եվս

Արման Սահակյանը միաձայն ընտրվեց Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած «Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա» ՀԿ համաժողովում Կառավարությանն  առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Գալուստի Սահակյանը միաձայն ընտրվեց նախագահ: Մինչեւ քվեարկությանն անցնելը Արման Սահակյանը պատվիրակներին ներկայացրեց մարզաձեւը Հայաստանում նպատակային եւ արդյունավետ զարգացնելու իր ծրագրերը, որոնք արժանացան մասնագետների հավանությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Արման Սահակյանի հետ բացառիկ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից

«Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն աշխարհում մեծ ճանաչում ունի». Արմեն Սմբատյան

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և հենց այսօր էլ Երևանում կմեկնարկի կոմպոզիտորի անվան 11-րդ միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտությամբ։ «Միջազգային այս մրցույթը 11 տարիների ընթացքում հասել է նրան, որ այն աշխարհում մեծ ճանաչում է վայելում: Դրա ապացույցը նաև 17 երկրներից (Ռումինիա, Ավստրիա, Կորեա, Ճապոնիա, Իրան, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Չինաստան և այլն) Հայաստան ժամանած մասնակիցներն

Արթուր Բաղդասարյան. «Տաբուներ չկան, պետք է բոլորի հետ համագործակցել»

Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ իրենք ոչ ոքի դրական նախագծերը չենք փնովում

Եղիշ Դավթյան. «Իմ արյան մեջ կարմիր գնդիկների փոխարեն բասկետբոլի գնդակներ են պտտվում»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Եղիշ Դավթյանն այսօր ծննդյան 65-ամյակը նշեց բասկետբոլի խաղադաշտում՝ Հայաստանի հավաքականի իր երբեմնի թիմակիցների, մրցակիցների եւ իր նախկին ու ներկա սաների հետ: Հոբելյարը Aravot.am-ին ասաց. «Արդեն 55 տարի բասկետբոլում եմ եւ այսօր նպատակային

Ե՞րբ հերթը կհասնի առաջին միջպետական ճանապարհին

Լուսանկարում մեր երկիրն արտաքին աշխարհի հետ կապող ամենակարեւոր ճանապարհներից մեկն է, այն քարտեզներում նշված է որպես Մ1, որը նշանակում է առաջին միջպետական ճանապարհ: Սակայն տրանսպորտի ու կապի նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման տանող ճանապարհի՝ Աշոցքի տարածաշրջանի հատվածը (այն ներառում է Թորոս գյուղից մինչեւ Բավրայի անցակետ, կազմում է 30,2 կիլոմետր) աննկարագրելի վիճակում է՝ ավերակ ու

Հռոմի պապը հայտարարել է, որ պատերազմի մթնոլորտ է զգում. France-Presse

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սարաեւո կատարած մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ պատերազմի մթնոլորտ է զգում: Այս մասին հաղորդել է «France-Presse» գործակալությունը: «Մոլորակում ներկայիս շատ հակամարտությունները հիշեցնում են երրորդ համաշխարհային պատերազմի նման մի բան, որը զարգանում է փուլ առ փուլ եւ գլոբալ կապերի այս համատեքստում մենք զգում ենք պատերազմի մթնոլորտը»,- մասնավորապես ասել է նա: «France-Presse»-ը

Հովհաննես Թոքմաջյանը չի կարծում, որ իշխանությունները Ոստանիկ Մարուխյանին են սատարում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2014 թվականի ապրիլից մինչև 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածը, այսինքն՝ իր պաշտոնավարման մեկ տարին, հայտարարեց, որ Պոլիտեխնիկը հաջողություններ է արձանագրել բոլոր բնագավառներում: «Նրանք, ովքեր Պոլիտեխնիկի հաջողությունների մասին վաղակատար անցյալով են խոսում, պետք է լուրջ հետևություններ անեն, քանի որ վերջին տարիներին բուհի

«Հայաստանը ցուցադրում է, որ Վրաստանում ինքնուրույն քաղաքականություն չի վարում»

«Հայաստանը հասկանալի արտաքին քաղաքականություն չի վարում: Կան լուրեր, որ արտգործնախարարությունը ոչ ինքնուրույն կառույց է: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարծես թե Հայաստանում չի ձեւավորվում: Բացակայում են նաեւ քաղաքականության մշակման մյուս հարթակները` Ազգային ժողով, կուսակցություններ, ազդեցիկ քաղաքագիտական կենտրոններ: Բնականաբար, չկան կառավարության վրա հանրության ազդեցության լծակները: Ինչպես մյուս ուղղություններում, Վրաստանի պահով նույնպես հասկանալի քաղաքականություն չի վարվում: Տեսեք, թե ով

Հիվանդության պատմություն

Հանցագործությունների բուն էությունը, այսինքն` հիմնական իմաստը, այդպես էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից: Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ Եվրոպա` իրենց հետեւից թողնելով արյան եւ այրված քաղաքների խանձահոտ, թուրքերը

«Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորները լինելու են իրար հակադիր քաղաքական ուժերի կազմում». Թուրքագետ

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, հայ թեկնածու առաջադրելով, միջազգային խնդիրներ է լուծում

«Facebook»-ը թողարկել է իր հավելվածի «թեթեւ» տարբերակը դանդաղ ինտերնետի համար. Digital Pages

«Facebook» ընկերությունը որոշել է թողարկել նոր բջջային հավելված, որը նախատեսված է «Android» բջջային օպերացիոն համակարգով աշխատող էժան սմարթֆոնների եւ դանդաղ ինտերնետի համար: Այս մասին, ըստ «Digital Pages»-ի, հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: «Facebook Lite» ծրագիրը ընդամենը մեկ մեգաբայթ տեղ է զբաղեցնում սմարթֆոնում: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում սոցիալական ցանց մուտք գործել նույնիսկ

Ինչո՞ւ են պայթում բալոնները

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը եւ արտակարգ  իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը: Արամ Աբրահամյան.- Գազի բալոնների հետ կապված վերջերս կրկնվող դեպքերը օրինաչափությո՞ւն են, թե՞ պարզապես զուգադիպություն: Արմեն Պողոսյան.– Ես օրինաչափություն եմ տեսնում՝ անհետեւողական աշխատանք, թույլ վերահսկողություն եւ սերտիֆիկացման անկատար գործընթաց: Ա.

«Աշոտյանին ապատեղեկատվություն են ներկայացրել». Հովհաննես Թոքմաջյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համաձայն է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ընտրություններից հետո բուհում պետք է վերականգնվի բարոյական և կրթական մթնոլորտը: Հստակեցնելով, թե ինչ ասել է՝ ինքը համաձայն է ԿԳ նախարարի հետ՝ Թոքմաջյանն ասաց, որ պաշտոնյաների խոսքը պետք է բառացի

Գեւորգ Պետրոսյան. Թուրքիայում բավական թեժ եւ բիրտ պայքարում է անցնում քարոզարշավը

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում գլխավոր ինտրիգը քրդական կուսակցության պայքարն է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930