Օրվա լրահոսը
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Մարտի 5-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Կարինե Խոդիկյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին. «Կյանքում «ձեւեր չէր թափում», նույնը գրականության մեջ էր» (Տեսանյութ)
«Ես ուզում եմ Վազգենին այդ պատվանդաններից դուրս՝ մարդ տեսնեք»
Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու: ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը: Նրանք, ովքեր
Թե ինչպես Սամվել Ալեքսանյանը նկար նվիրեց Լյուդմիլա Սարգսյանին (Տեսանյութ)
Երեկ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում բացված ցուցահանդես-վաճառքից նկար ձեռք բերեց եւ անակնկալ կերպով այն նվիրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ մարտի 8-ի առիթով: Նկարի հեղինակն Արշակ Սարգսյանն է: Լյուդմիլա Սարգսյանն ընդունեց նվերը՝ գործընկերոջն անհարմար վիճակի մեջ չդնելու համար: Նկարը ՀԱԿ պատգամավորի աշխատասենյակը կզարդարի մինչեւ նրա պատգամավորական լիազորությունների ավարտը: Հետո Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է նկարը
Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին
Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։ Վերջին 4 տարում (2011-2014թթ․) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է
Հետապնդում՝ լույսը դեռ չբացված
Մարտի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են խուճապահար փախչող մի խումբ տղաների: Անմիջապես հետապնդելով նրանց՝ հաջողվել է բռնել մեկին՝ 1986 ծնված Աղասի Ֆ.-ին: Այդ պահին ոստիկաններին են մոտեցել երկու քաղաքացիներ, որոնցից մեկը հայտնել է, որ իր խանութի ահազանգման համակարգը միացել է, և երբ ինքը հասել
Ցուցահանդեսի կազմակերպիչ. «Ուրիշին մեջքից դանակով չենք խփում, որ թաքուն անենք»
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (լուսանկարում) առաջիկայում կհամալրվի հայ ժամանակակից նկարիչների աշխատանքով:Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը, մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի կոմիտասյան թեմաներով ցուցահանդես, որից հետո բոլոր գործերը կնվիրվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: «Դա մեր վերաբերմունքն է այդ թանգարանին, որ ունենա ֆոնդերը, որպեսզի կարողանա ցուցադրել, ակցիայի նման մի բան է, որի նախաձեռնողը
ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն է (Տեսանյութ)
ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: 180 պատվիրակներից միայն Լյովա Խաչատրյանն է ձեռնպահ քվեարկել տիկին Զոհրաբյանի թեկնածությանը: Համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ համագումարում որոշում է կայացվել, որ ԲՀԿ-ն այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: Խորհրդարանի առաջիկա քառօրյայում ԱԺ կանոնակարգով սահմանված կերպով ԲՀԿ խմբակցությունն իրեն կհայտարարի ընդդիմություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը` Նուբարաշենի կրակոցների մասին. ամենաթողության հետեւանք է. «Ա1+»
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցները երկրում տիրող ամենաթողության հետեւանք է։ «Անկախ նրանից, թե աղբյուրը որն է եւ մեղավորը ով է, կա անմեղության կանխավարկած, բայց դա արտացոլանքն է այսօրվա անարդար, ոչ լեգիտիմ իրավիճակի։ Չեմ ուզում մտածել, որ դա արտացոլում է ռուսաստանյան վերջին սպանությունը, բայց վտանգը կա։ Վտանգը կա, որ եթե լուծում չտրվի ժողովրդի պահանջներին եւ
Անահիտ Բախշյան. Ինձ ուղղված անստորագիր նամակներն անուշադրության են մատնվելու
Խնդրում եմ «մի խումբ ուսուցիչների» կամ <մի քանի ծնող խորհրդի նախագահների> անունից անստորագիր նամակներ այլևս ինձ չգրեք, որովհետև դրանց հեղինակները չեն ուզում առերեսվել մեր իրականության մեջ արմատացած զզվելի երևույթների հետ, ուրեմն չեն ուզում իրենց կյանքում ոչինչ փոխել, ավելին, բողոքում են նրանից, ինչը կամավոր են անում: Մասնավորապես ստորև հրապարակված վերջին անստորագիր նամակում, իբրև թե, տեղեկացնում
Եռաբլուրում բողոքող կնոջ ձեռքերը ոլորեցին ու բռնի ուժով տարան՝ թույլ չտալով մոտենալ նախարարին (Տեսանյութ)
ՊՆ-ի պաշտոնյաներից մեկը նետեց՝ «Էս մարդիկ քո լույսի հետ ի՞նչ կապ ունեն»:
Նաիրա Զոհրաբյան. «Ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել»
Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր <> հայտարարում եմ ընդդիմություն:
«Նախագահը որ ջերմատունս տեսնի՝ լացը կգա»
«Գազպրոմ Արմենիայի» ու դատարանների պատճառով ավիրված ջերմատան տերը նախագահին ու վարչապետին հրավիրում է Գարգառ 62-ամյա ֆերմեր Սամվել Հարությունյանի 40 տարվա ջերմատունը, ֆերմերի խոսքերով ասած՝ «Գազպրոմ Արմենիայի» պատճառով վերածվել է ավերակների: Ֆերմերը 7 տարի է՝ ընկել է իրավապահ մարմինների դռները ու փորձում է ապացուցել, որ «Գազպրոմ Արմենիան» կեղծիքների է դիմել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից: «Առավոտի» հետ զրույցում
Էդվարդ Միլիտոնյան. «Պարզ թվացող մարդ էր Վազգեն Սարգսյանը, բայց նաեւ բարդ խորք ուներ» (Տեսանյութ)
Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ Վազգեն Սարգսյանը հրաշալի արձակագիր էր
Էրդողանը նախատել է Պուտինին եւ Օբամային ԼՂ հակամարտությունը կարգավորել չցանկանալու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատել է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Բարաք Օբամային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել չցանկանալու համար: Ըստ Lenta.ru-ի՝ Էրդողանը հայտարարել է. «Ես մի քանի անգամ բարձրացրել եմ այս հարցը: Նրանք միայն խոսում են իրենց հետաքրքրվածությունների մասին, սակայն ոչ մի արդյունք չկա»: Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ
ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կփոխվի՞
«Այս ամենն ավարտվեց կողմերից մեկի կապիտուլյացիայով»,-այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին: Հարցին` ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ-ի կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, պարոն Սաֆարյանն ասաց. «Գուցե Սերժ Սարգսյանի համար էական էլ չէ, թե ինչ կարծիք կունենա ԲՀԿ-ն: 2007-2008-ից ձևավորված բևեռը` ԲՀԿ-ն, վտանգ էր համարվում իշխանությունը վերցնելու
Գագիկ Ծառուկյան. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից» (Տեսանյութ)
Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին:
Կարեն Ճշմարիտյանը պատասխանում է պատգամավորների մտահոգություններին (Տեսանյութ)
Մեր արտահանողները սովոր չեն միջնորդավորված արտահանմանը
Սուսեր գյուղն ամիսներով ջուր չի ունեցել
Մեղմ ձմեռը եթե քաղաքացիների համար գազի, էլեկտրաէներգիայի խնայողություն ապահովեց, ապա մարզերում որոշ բնակավայրերի համար ջրի լուրջ խնդիրներ առաջացրեց: Արագածոտնի մարզի Սուսեր գյուղն արդեն 2 ամիս է՝ խմելու ջուր չունի: Բնակիչները շաբաթով ջրի երես չեն տեսել՝ չնայած որ ամռանը եւ գարնանը նորմալ ջրամատակարարում են ունեցել: Բնակիչների ներկայացմամբ՝ ջրի բացակայությունը կենցաղային մի շարք խնդիրներ ու ծախսեր է
ԲՀԿ պատվիրակները կամաց-կամաց լքում էին կուսակցության գրասենյակը
Վարդան Օսկանյանը դուրս եկավ համագումարի դահլիճից:
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են
«Վազգեն Սարգսյանն ասում էր՝ տղամարդը ծննդյան օր չի ունենում, պետք է նշել միայն կանանց ծնունդը»
Այսօր Aravot.am-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին փոխանցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն միտքը, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ըստ էության ոչինչ չէր փոխելու, որովհետեւ շրջափակման մեջ ենք: Այսինքն, ըստ նրա, անձերը դեր չեն խաղում: Մեր հարցին՝ համաձա՞յն եք դրա հետ՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես բացարձակ համաձայն չեմ: Անձերը պատմության
Գյումրու քաղաքապետարանը պատասխանում է «Հիմնադիր խորհրդարանին»
Գյումրու քաղաքապետարանից հորդորում են զերծ մնալ անհիմն հայտարարություններից և որակումներից:
Գեւորգ Հալաջյանի՝ «Դեպի կախաղան» բանտային օրագիրը
Ապստամբներին պատժելու համար 1921-1928 թթ. թուրքական կառավարությունը մոտ 3000 մարդու կախաղան էր բարձրացրել, դրանց թվում պետք է լիներ նաեւ Գեւորգ Հալաջյանը, ում մահապատիժն Անկախության դատարանը, Գեւորգի գրագետ եւ պատճառաբանված դիմումների շնորհիվ՝ հետագայում փոխել էր 15 տարվա շղթայակապ բանտարկությամբ: Թե ինչպե՞ս հայությունը 1915թ. ցեղասպանությունից հետո գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի տարածքում, ջարդերից մազապուրծ
Սիլվա Համբարձումյան. «Արմեն Մովսիսյանը իր ունեցվածքը գրավ է դրել, որ «Նաիրիտի» պարտքերը տա»
Սիլվա Համբարձումյանը վստահ է, որ Հայաստանում պետք է վերանա մենաշնորհը եւ հստակեցվի հարկային դաշտը
Ալեքսանդր Մարկարով. Առանց Ծառուկյանի ֆինանսավորման՝ ԲՀԿ-ն կարող է վերածվել սովորական կուսակցության
Ալեքսանդր Մարկարովի խոսքերով՝ կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքական դաշտից դուրս է գալու
Արայիկ Աղաբաբյանը կմնա ԲՀԿ-ում
Քիչ հետո կմեկնարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ 8-րդ համագումարը: Համագումարը լինելու է փակ: Այս համագումարի անհրաժեշտությունը, հիշեցնենք, առաջացավ փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նվիրված ծրագրային ելույթից հետո: Այս համագումարում ակնկալվում է, որ ԲՀԿ-ն ի վերջո կտա հարցերի պատասխանը, որոնք առաջացել են նախագահի ելույթին եւ դրան հաջորդած իրադարձություններից
Գալուստ Սահակյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն: ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրա հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղիկներ է դրել նաեւ Հայոց ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: ՀՀ ԱԺ հասարակայնության և
«Հայկյան» մրցանակաբաշխություն. որևէ լավ աշխատանք որևէ մեկի աչքից չի վրիպում
Մարտի 5-ին Երևանի կամերային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայկյան- 2014» մրցանակաբաշխության հաղթողների հետ։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին։ «Հայկյան» մրցանակների են արժանացել 2014թ. երիտասարդական ոլորտի լավագույն կառույցներն ու ծրագրերը։ Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև «Հայկյան» հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի
Թուրք պատգամավոր. «Ձեր նախագահն էլ, վարչապետն էլ նույն վերմակի տակ են քնում». Haberler
Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության Լյութֆու Թուրքքանի հայտարարությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Ըստ թուրքական Haberler.com կայքի՝ «ներքին անվտանգության» փաթեթի քննարկումների ժամանակ պատգամավորը, դիմելով, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին, մասնավորապես, ասել է. «Առավոտյան բոլորդ իրար հետ նախաճաշում եք, իսկ երեկոյան նույն վերմակի տակ եք քնում: Ձեր նախագահն էլ, վարչապետն էլ, ներքին գործերի նախարարն


















































