Օրվա լրահոսը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են ազատազրկված անձանց մարմնական վնասվածքները. խնդիրների կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից
Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ:
Հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ ավելի քան 1 միլիոն դոլար արժեքով հողամասը ՀՀ-ին կվերադարձվի
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը
Պապոյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը
Գևորգ Պապոյանը փաստել է, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է ներդրումային պայմանները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորարարական ու տնտեսական աճի համար կարևոր նախաձեռնություններում։
ՀՀ-ում վերականգնվող էներգիայի արտադրությունը տարեցտարի ավելանում է, չնայած դրան ՏԿԵՆ-ից պնդում են՝ ատոմակայանի աշխատանքը չի դադարի
ՏԿԵ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ՀՀ-ում քանի՞ տոկոս վերականգնվող էներգիայի արտադրության դեպքում է հնարավոր դադարեցնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը, ինչին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ էներգետիկ բնագավառի գործող ռազմավարության պարագայում՝ ոչ մի դեպքում նախատեսված չէ և հնարավոր չէ դադարեցնել ատոմակայանի աշխատանքը:
«Առաջարկվող լուծումը հետքայլ է, կհանգեցնի բիզնեսների զանգվածային սնանկության». BSCOSMO-ն՝ արդարադատության նախարարության նախագծի վերաբերյալ
Նախագծի ընդունումը հանգեցնելու է բիզնեսների զանգվածային սնանկության
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, որը ժամը 14։30-ի սահմաններում նշված 9-րդ
Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն տարածաշրջանում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորությունները
քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը
«Ազատ մամուլը ժողովրդավարության ողնաշարն է»
Եվրասիա համագործակցության հիմնադրամը կազմակերպել էր մրցանակաբաշխության արարողություն՝ արժանին մատուցելով լրագրողներին և լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում են փոքրամասնությունների իրավիճակը։ «Ազատ մամուլը ժողովրդավարության ողնաշարն է։ Սակայն արդար մամուլը, որը հավասարապես ներկայացնում է յուրաքանչյուր քաղաքացուն, ժողովրդավարության հոգին է։ Հայաստանի հետ մեր գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներն են՝ մարդկային արժանապատվությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները։ Սա ներառում է փոքրամասնությունների իրավունքների անվերապահ
«Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության
Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։
Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ։
Հայաստան-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը դարձել է եվրոպական քաղաքականության առաջնահերթություն. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրամիություն–Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում հնչեցրած հայտարարության մեջ առաջին անգամ արձանագրվում է Հայաստանի սահմանների բացման նշանակությունը եվրոպական տրանսպորտային և տնտեսական քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «երեսուն տարվա փակվածությունից հետո Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա շրջադարձային պահ։ Դա այնպես կմտերմացնի Եվրոպան և Կենտրոնական
Վիետնամի հետ մուտքի վիզաների պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրումը եւ ուղիղ ավիաչվերթների հաստատումն առանցքային նշանակություն կարող են ունենալ. Հակոբ Արշակյան
Առաջարկվել է բանակցություններ սկսել կրկնակի հարկումից խուսափելուն առնչվող համաձայնագրի կնքման շուրջ
Սակուրաները ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները. ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը
Ինձ համար մեծ հաճույք եւ պատիվ է այս գեղեցիկ օրն այստեղ՝ ԱԺ այգում, նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը: Որքան տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: Ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները: Այս մասին ասել է
Նիկոլ Փաշինյանը և Չան Թան Մանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան և ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման
«Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է»
Եվրոպական խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացված էթնիկ զտման հետ
Նշված երկու դրվագների համար «Անկախ դիտորդ» դաշինքը ներողամտություն է հայցում
2025թ․ մարտի 31-ին «Անկախ դիտորդ» դաշինքի (այսուհետ` Դաշինք) ասուլիսում և հաջորդ օրը հրապարակված նախնական գնահատականում Դաշինքը նույնական ձևակերպում է օգտագործել «Գյումրու առաջընթաց» և «Հայաքվե» դիտորդական առաքելությունների վերաբերյալ, այդպիսով հանիրավի հայտարարելով, որ ««Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են»:
Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, 2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, 2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս, 2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն»
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: Դատական իշխանություն
Երկրաբանի օրվա կապակցությամբ խրախուսվել են նախարարության շնորհակալագրով՝ ոլորտում իրենց ավանդը ներդնելու համար
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրաբանի օրվա կապակցությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրընկալել էի երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։ Ողջունել և շնորհավորել եմ ոլորտի երկարամյա աշխատակիցներին։ Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ոլորտում իրենց ներդրած ջանքի ու նվիրումի համար, ինչի արդյունքում հանքարդյունաբերության ոլորտն
Պարույր Հովհաննիսյանը կնշանակվի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմա-կերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Վաղինակ Մարտիրոսյան՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ: Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանի կենսագրությունը Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզի Կիրովական քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, III-XI.2023թ.` ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, 2020-2023թթ.` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, VIII-VIII.2020թ.`
Երկրում կադրերի սովի համար ո՞վ է պատասխանատու. Ռոբերտ Ղևոնդյան
Քանի՞ կադրի պատվեր է իջեցրել կառավարությունը բուհերին, նրանցից քանիսի՞ն է վերապատրաստել և օգտագործել կառավարման համակարգում։ Բուհերը ի՞նչ մասնագետների են պատրաստում, ո՞վ պետք է վերահսկի նրանց կրթության որակը։ Ո՞վ պետք է համակարգի ու կառավարի այս գործընթացը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 4-ի և 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-9-ին առանձին
Վիգեն Մեսրոպյանը՝ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի տնօրեն
Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Վիգեն Մանուկի Մեսրոպյանի կենսագրությունը Ծնվել է 1974թ. մարտի 02-ին, Վեդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2024-2025թթ.՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2022-2024թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2020-2022թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական
Ուր է դիպլոմի պատճենը
Մրգավետի նախկին ղեկավարի գործով փաստաբանը մտադիր է բացարկ հայտնել դատավորին Արարատի մարզի Մրգավետ գյուղի նախկին համայնքապետ Գագիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացները շարունակվում են: Դատարանն ապացույցների հետազոտման փուլում է: Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է 2023 թվականի մարտի 23-ից: Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
ՈւԵՖԱ-ի գործկոմի կազմում Հայաստանն ու Իսրայելը կան, Թուրքիան՝ ոչ. թուրքական մամուլ
Ermenihaber. Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի 49-րդ համագումարը։ Օրակարգային հարցերի թվում է եղել Գործադիր կոմիտեի և ՖԻՖԱ-ի խորհրդում ՈՒԵՖԱ-ն ներկայացնելու անդամների ընտրությունը։ ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը 4 տարով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ։ Մելքիբեկյանի ընտրությանն անդրադարձել է թուրքական մամուլը՝ նշելով,
Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 269-Ա ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Բաքուն և Անկարան պայմանագիր են կնքել Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացնելու նպատակով
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսան Բայրաքթարը քննարկել են «ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ անվտանգության» նախագծերի շուրջ համագործակցությունը, տեղեկանում ենք X-ում Շահբազովի գրառումից։ «Քննարկել ենք Հարավային գազային միջանցք, Նախիջևան-Թուրքիա էներգիայի փոխանցման նախագծի, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև «Կանաչ էներգետիկ միջանցք»-ի զարգացմանն առնչվող հարցեր։ Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի
Ո՞վ կլուծի այս թնջուկը
Ինչո՞ւ քաղաքացին չի կարողանում շարունակել օրինական կիսակառույցի շինարարությունը «Առավոտին» է դիմել Երեւանի բնակիչ, ՀՀ քաղաքացի Լաուրա Մնացականյանն առ այն, որ չի կարողանում Երեւանի Ավետ Ավետիսյան 122 հասցեի իր օրինական կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնել, երբ 2 տարվա շինթույլտվության ավարտի ժամանակը սահմանված է այս տարվա հուլիսի 17-ը։ Շինարարությունը ժամանակին չավարտելու պատճառով քաղաքացին կարող է կրել տույժ-տուգանքներ, եթե
10 վարույթի արդյունքում 5 բուժաշխատող ենթարկվել է պատասխանատվության. Իզաբել Աբգարյան
Մենք պարզապես չենք ֆիքսում խախտման առկայությունը կամ բացակայությունը, այլ բացատրում ենք, թե որն է խախտման բուն էությունը


















































