Օրվա լրահոսը

Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից. Կարեն Սիմոնյան

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը գրում է. «Հարգելի՛ գյումրեցիներ, «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր՝ նվազագույն քաղաքական նպատակ ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը, իսկ առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը: Մենք քարոզարշավից առաջ հրապարակել էինք մեր սկզբունքները և մեկ միլիմետր անգամ չենք շեղվել այդ սկզբունքներից: Ուրախ եմ, որ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը»

«Հին հաշիվները մաքրելու հնարավորություն են». Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավոր Կարապետ Բադալյանը Հրանուշ Խառատյանի փեսան է

Հրանուշ Խառատյանը եւ Ռուբեն Հայրապետյանը հին վեճ ունեն. այդ գործով Կարապետ Բադալյանը զոքանչի շահերն է ներկայացրել

Լավրովն ու Բայրամովը նամակներ են փոխանակել

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ երկու երկրների արտգործնախարարները նամակներ են փոխանակել։ Ջեյհուն Բայրամովն իր ուղերձում ընդգծել է՝ Բաքուն ու Մոսկվան հաջողությամբ զարգացրել են երկկողմ հարաբերությունները՝ ռազմավարական գործընկերությունից հասցնելով դաշնակցային հարաբերությունների։ «Այսօր դաշինքը, որն առանձնանում է ինտենսիվ երկկողմ շփումներով, շարունակում է արդյունավետորեն ամրապնդվել։ Վառ օրինակ է ապրանքաշրջանառության շարունակական աճը», – շեշտել

Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են

«Փարաքարում մեր թեկնածուի եղբորն ու ընկերներին արդեն մեկ-մեկուկես ամիս է կալանավորել են»․ Մեսրոպ Առաքելյան

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ հասարակության հետ պետք է անկեղծ լինել․ «Ամեն անգամ հասարակությանը տրամադրել՝ բան չմնաց, մեկ շաբաթից, մեկ ամսից իշխանափոխություն է լինելու, այդ չեղած իշխանափոխությունը բերում է նոր հիասթափության, և հաջորդ պրոցեսին մարդիկ հետ են քաշվում ու ընտրության չեն գնում»։

Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկները, մարզիչներն ու աջակիցները պարգևների են արժանացել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 2024 թվականին կայացած Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը միավորել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 հաշմանդամություն ունեցող մարզիկ-մարզուհիների: Կարևորելով մարզական այս փառատոնի

«Գործեք հիմա». հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին:

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը գործում է նոր տարածքում

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն արդեն գործում է Վարդանանց 30 հասցեում. տարածքը կենտրոնին տրամադրվել է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ ծանոթանալու շենքային պայմաններին, կառույցի վերանորոգման և հիմնանորոգման  աշխատանքներին, ստեղծագործական գործընթացներին և առաջիկա անելիքներին: Ժողովրդական

«Երեխաներին և նրանց ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելը երկարաժամկետ վերականգնման գրավականն է». Գերմանիայի առաջին տիկինը ծանոթացել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը

Գերմանիայի առաջին տիկին և Գերմանիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր Էլկե Բուդենբենդերը այս շաբաթ Երևանում այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից աջակցություն ստացող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կառույց «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ։ Կենտրոնում Բուդենբենդերը հանդիպել է Միասնական սոցիալական ծառայության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամ սոցիալական աշխատողների հետ, որոնք կենսական աջակցություն են տրամադրում երեխաներին և նրանց ընտանիքներին, ներառյալ սոցիալ-հոգեբանական աջակցություն։ «Ես

«Ոչ թե մեկ, այլ 10 բնօրինակ ենք ներկայացրել. «Հայէկոնոմբանկի» տրամադրած տեղեկանքը կեղծ է». Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը բուռն էր

Վահագն Դալլաքյանի համար տարակուսելի է դատախազի մոտեցումը, քանի որ տրամադրված կասկածելի քաղվածքը վերաբերվում է 1997 թվականից սկսած ժամանակահատվածին, իսկ գործի քննությունը 1999 թվականից է սկսվում եւ եթե իրական քաղվածքը այլ բան ցույց տա, միանգամայն այլ պատկեր կունենանք, քանի որ 4 միլիարդ դրամի՝ ապօրինի որակված եկամուտը, 2001-2004 թվականներին է ստացվել: Պաշտպանի գնահատմամբ, ձնագնդիի էֆեկտով, այլ տվյալներ ևս հնարավոր է օրինական համարվեն:

Այդ ինչպես է կարողացել շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցնել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», երբ ինքը՝ Դերմոյանը տեսանյութի մեջ երևում է 29 վայրկյան. Փաստաբանի եզրափակիչ ելույթը

Պնդում եմ, որ սույն քրեական վարույթը կառուցվել և Դատարանին է ներկայացվել առավելապես ոստիկանության ծառայողների ցուցմունքների հիման վրա։ Մեղադրանքի կողմի համար մեղադրանքի հիմնավորման համար ոչ միայն առկա չեն եղել օբյեկտիվ և ծանրակշիռ հիմքեր, այլ այդ ամենը կառուցված է պաշտպանյալիս դեմ վկայած ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա։ Ընդ որում՝ պետք է նկատել, որ այդ անձինք ծառայության բերումով ակտիվորեն ներգրավված են եղել խնդրո առարկա իրադարձությունում, ակնհայտորեն ունեն պատասխանատվության զգալի չափաբաժին, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում ոստիկանության ծառայողների ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։

Հատել էր 104 բարդի և և փայտանյութը տեղափոխել բակ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բանկիչ մեկ ամիս առաջ իր բանակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն: Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հարցը (վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)։ Քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը, շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված

ՀՀ նախագահը ստորագրել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

«Այս իշխանությունների նպատակը ոչ թե Արցախի հարցը լուծելն է, այլ ամեն ինչ անելը, որ արցախցները Հայաստանից հեռանան»․ Արթուր Խաչատրյան

«Քանի դեռ արցախցիները կոմպակտ ապրում են Հայաստանում, վերադարձի իրավունքը շատ ավելի առարկայական է»։

«Իմ հիշատակած հրաբուխը դեռ առջևում է, սա սկիզբն է, հետո լինելու է մարտաֆիլմը». Արտյոմ Թումանյան

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի ֆեյսբուքյան գրառումը Շնորհակալ եմ յուրաքանչյուր ինձ տրված քվեի համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև։ Ցավում եմ, որ մնացած գյումրեցիներս ականջալուր չեղան իմ հորդորներին և չարեցին այլընտրանքային որոշում, որը պետք է անեին հոգու ու սրտի կանչով։ Շատերը արդեն արագ հասկացան, իսկ մյուսները հաշված օրերի ընթացքում կհասկանան թե ինչ են

Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում

Հանձնվեք հավասար իրավունքների համար ազնիվ պայքարին. դուք ինքներդ ձեզանից ավելի լավ մարդ կդարձնեք, ձեր երկրի ավելի մեծ ազգ և ավելի լավ աշխարհ ապրելու համար

«Կնոջ ազատությունը, կրթությունը և նույնիսկ ամուսնությունը շարունակում են մնալ ուրիշների որոշումները, հատկապես նրա ընտանիքի տղամարդկանց կողմից»

Միայն մի բան եմ ուզում փոխանցել իմ ընթերցողներին. կնոջ ինքնությունը, ազատությունը և իրավունքները երբեք ուրիշների կողմից տրվող կամ խլելու բան չեն, պատկանում են միայն նրան: Կինը պետք է վերահսկի դրանք: Այս հասարակությունը պետք է հասկանա դա։ Ոչ ոք, տղամարդ լինելու քողի տակ, չպետք է իրավասություն ունենա միջամտելու նրա ընտրությանը: Հենց դա էի ուզում ասել այս վեպի միջոցով։

Կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը,

Ադրբեջանի հավակնությունները Կարսի նկատմամբ պատահական չէին, թիկունքին Թուրքիան էր. «Գեղարդ հիմնադրամ»

Ադրբեջանի Հանրապետության հավակնությունները Կարսի նկատմամբ (1918-1920 թվականներ) «Գեղարդ հիմնադրամ». Օսմանյան կայսրությունը, պարտվելով Առաջին համաշխարհային պատերազմում, 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով ընդունեց իր անվերապահ կապիտուլյացիայի (անձնատվության) ակտը։ Զինադադարով Թուրքիան հարկադրված էր իր զորքերը դուրս բերել Անդրկովկասում գրավված երկրամասերից։ Զուգահեռաբար թուրքերն այդ երկրամասերում ստեղծում էին «մուսուլմանական հանրապետություններ», որպեսզի այդ տարածքները չմիավորվեին Հայաստանի Հանրապետության հետ։ Այդպիսի

«Գազպրոմ Արմենիա»-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից խորքային հոր չի շահագործվում

ՍՊԸ-ի տարածքում և հաշվեկշռում առկա է մեկ խորքային հոր, որը 2011թ. կնքված վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքին (Նորապատ վարչական շրջանին)։

Էդ երեխեն մեղք չէ՞ր, 10 րոպե ինչի՞ էր էդտեղ պահում, հոգեկան խանգարում կարող է իր պատճառով ստանար. 68-ամյա պապիկը՝ Փաշինյանի անչափահաս դստեր մասին

Սուտ է , չի եղել նման բան, ինչո՞ւ եք ստում, ինչ գրել՝ տվել են, բերել՝ կարդում եք, որ ի՞նչ. Տիգրան Դերմոյանը՝ իրեն մեղսագրվող «Նիկոլ հողատու, Նիկոլ թշնամի» արտահայտությունների մասին

Վահե Հովհաննիսյանը և Նուբար Աֆեյանը անդրադարձել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի` Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և

Մի շարք մարզերում բազմաթիվ աճուրդներ են չեղարկվել. ՊՎԾ-ն մշտադիտարկում է համայնքային սեփականության հողերի աճուրդների ոլորտը

Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով: Վարչապետի հանձնարարությամբ ոլորտի լիազոր մարմինները և մարզպետների աշխատակազմերը ևս ներգրավված են Ծառայության կողմից

Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների. վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան

Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։

ԱԺԲ. Հայությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը նախ ազատվելու համար կառավարության շենքում նստած թշնամու հինգերորդ շարասյունից, այնուհետև իրականացնի Արցախ վերադարձի համար անհրաժեշտ քայլերը

Արցախահայության դեմ հարձակումների առնչությամբ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանը զավթած ռուս-թուրքական կոլաբորացիոն կառավարության կողմից սոցիալական ցանցերով և հանրային այլ միջոցներով արցախահայության դեմ կազմակերպած վայրահաչության, ատելության խոսքի, հայ ժողովրդի պառակտմանն ուղղված արշավը։ Արցախահայությունը Հայաստանի մյուս մարզերի քաղաքացիների նման գտնվում է իր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, սահմանադրությամբ ունի բոլոր իրավունքները անկաշկանդ և առանց խոչընդոտների բարձրաձայնելու և

Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքը փոխանցվել էր այլ անձանց. պետությանը պատճառված ավելի քան 181 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամ վնասը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա-ն պետական մասնակցությամբ ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված տրանսպորտային միջոցները շահադիտական նպատակով հափշտակելու

Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը

 Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։ Հատկանշական է, որ համերգը բարեգործական է․ ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: Համերգը կայանալու է ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը հասանելի են այստեղ։

«Հաղթելու կարևոր գործոններից է աշխատել քաղաքացիների հետ, ոչ թե այդ պայքարը ձևավորել միայն քաղաքական դաշտում, հետո մեղադրել քաղաքացիներին». Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «ՔՊ-ն, ունենալով տեղական իշխանություն, երկու իրարից տարբեր համայնքներում կարողանում է արձանագրել 30-35 տոկոս արդյունք։ Սա նշանակում է, որ նորմալ աշխատանքի դեպքում հնարավոր է հաղթել ՔՊ-ին տեղական ընտրություններում»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031