Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ գործող վարչապետի մասին՝ քար լռություն. «Հրապարակ»

Փետրվար 06,2015 10:30

Ծառուկյանից բոլորը սպասում էին նոր բան, այնպիսի մի բան, որը չէր ասվել նախկինում՝ ժամկետ ու հստակություն մատնանշող մի ուղերձ։ Բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Գագիկ Ծառուկյանը խոսեց ամեն ինչի մասին՝ հիասթափության, անտարբերության, արտագաղթի, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ֆինանսական խնդիրների, կուտակայինի, դրամի արժեզրկման, քաղաքական մենաշնորհի ու այդ ամենի հիմնական մեղավորների՝ գործող իշխանությունների մասին։

Խոսեց նաեւ ժողովրդի պահանջի, սահմանադրական փոփոխությունների ու դրանք մերժելու, ժողովրդին ամեն գնով իր սեփական միջոցներով աջակցելու եւ նույնիսկ իշխանափոխության մասին, բայց ոչ մի խոսք այդ իշխանափոխությունն իրականացնելու ուղիների եւ ժամկետների, հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականը որպես օրվա գլխավոր հրամայական հայտարարելու մասին:

Խոսք չեղավ նաեւ իշխանության առանցքը կազմող վարչապետի՝ իր խնամու մասին։ Փոխարենը հետո շատերն իրենց ելույթներում պիտի հիշեին նախկին վարչապետ, ԲՀԿ-ի «ոխերիմ թշնամի» Տիգրան Սարգսյանին՝ որպես այս երկրի տնտեսության վատթարացման գլխավոր մեղավորի ու պատասխանատուի։ Իսկ գործող վարչապետի մասին՝ քար լռություն։

Ծառուկյանի ելույթը բաղկացած էր երեք հիմնական ուղերձներից։ Ամեն ուղերձում մի կարմիր թել անցկացրեց նա, սակայն միշտ չէ, որ թելերը նույնանման կարմիր էին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728