Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ 22 պատվիրակներ Հայաստանին կոչ են անում զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից

Փետրվար 06,2015 10:53

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 պատվիրակներ, ի դեմս  բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերի, հունվարի 28-ին տարածել են հայտարարություն,  որտեղ անդրադարձել են «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների  գործին` նշելով, որ Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է:

Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Մենք կոչ ենք անում,

·         այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,

·          Հայաստանի իշխանություններին` անվերապահորեն դատապարտել ատելության հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728