Օրվա լրահոսը
Բոլորը սպասում էին դոլարի փոխարժեքի կայունացմանը.«Հայկական ժամանակ»
Դրսից տեսանելի էր, որ այստեղ նույնպես գնապիտակները հավաքել էին։
Հովիկ Աբրահամյանը Շաբոյանին հանձնարարեց ամեն օր շուկան ուսումնասիրել
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին, ասելով, որ կառավարությունը անհիմն թանկացումներ չի հանդուրժի: Վարչապետի տեղեկացմամբ՝ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մասնագետներին եւ մի խումբ տնտեսվարողների հետ: Նրա խոսքերով՝ մեր միջազգային գործընկերները աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում: «Երեկ երեկոյան եւ այսօր
Ո՞վ է ձեւավորել այդ անհարկի իրավիճակը եւ ո՞վ է պատասխանատուն. «Ժողովուրդ»
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես թե արթնացան թմբիրից։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ փորձել են հանգստացնել մեր երկրում սկսված խուճապը։ Բայց լավ կլիներ չխոսեին։ Վարչապետը, բնականաբար, պատճառաբանել է, որ. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»։ Իսկ թե
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Կ.Ուլնեցու փողոցի 1, 2, 70, 70/1, 72, 74, 76 համարների և հարակից մասնավոր տնատիրությունների, Կ.Ուլնեցու փող. 2-րդ փակուղու 4-րդ և 6-րդ, 3-րդ փակուղու բոլոր համարների, Լեփսիուսի 1-ին և 2-րդ փողոցների, Պ.Սևակի փող. 2-րդ
ԵՏՄ մաքսային դրույքաչափերի ամբողջական ցուցակ
Եթե առաջիկա օրերին ԵՏՄ անդամ երկրները վավերացնեն այդ կառույցին Հայաստանի միանալու պայմանագիրը, ապա հունվարի 1-ից մեր երկրում կսկսեն գործել նոր մաքսային դրույքաչափեր: Այժմ Հայաստանում Մաքսային դրույքաչափերը կարգավորվում են ՀՀ Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` ԵՏՄ հանձնաժողովի սահմանած դրույքաչափերի ցանկով: Ձեր դատին ենք ներկայացնում Հայաստանում և ԵՏՄ-ում մաքսային դրույքաչափերի համեմատական ամբողջական ցուցակը, ուր
Երեխաները թունավորվել են շմոլ գազի արտահոսքից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Մարի Կ.-ն, 2010 թ. ծնված Սամվել Հ.-ն և 2009 թ. ծնված Սեդա Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը` գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում
Գարեգին Նուշիկյանը չի բացառում, որ ՀՀ-ում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար են հանում մեր երկրից «Հայկական ժամանակ»
Ինչի՞ հետեւանք է այս ամենը եւ ինչի՞ց սկսվեց՝ հարցին գործարար պատգամավոր՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Շատ բաների, օրինակ՝ ռուսական ռուբլու, նավթի գների անկման, Նոր տարվա»։ Նա չբացառեց նաեւ, որ ՀՀ-ում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար են հանում մեր երկրից։ «Մեր վիճակը շատ անհասկանալի է, ԿԲ-ն, կառավարությունը պետք է հրատապ միջոցառումներ ձեռնարկեն։ Այն ինֆորմացիան, որ ունի
Դավիթ Հարությունյանը հորդորում է՝ տեղափոխվեք Վրաստան. «Հրապարակ»
Եթե Ձեր դուրն այդքան գալիս է Վրաստանի վարած քաղաքականությունը, տեղափոխվեք Վրաստան:
Ըստ կալանավորի հաղորդման` ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի պատճառով փորձել է ինքնասպանություն գործել
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելիս հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ գործադրվել է բռնություն, այնուհետև ենթարկվել է խոշտանգման և դաժան վերաբերմունքի,
Գագիկ Մելքոնյան. «Մեկ «Երկրապահը» չդատապարտեց, մեկ էլ՝ ՀՀԿ-ն». «Հրապարակ»
Բայց նպաստեց, որ համախմբվի ու թափ առնի մեր շարժումը, մենք Լյովային շնորհակալություն ենք հայտնել, որ համախմբեց մեր կողքը բոլորին։
Նոր Նորքում երթուղայինների վարորդները փակել են ճանապարհը և գործադուլ հայտարարել. news.am
Նոր Նորքի զանգվածները սպասարկող մի շարք երթուղային տաքսիներ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտյան գործադուլ են հայտարարել եւ փակել են 9-րդ զանգված մտնող ճանապարհը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ՝ պահանջելով բարձրացնել ուղեվարձի սակագինը: Հավաքված վարորդները թույլ չեն տալիս ավտոբուսներին եւ մյուս երթուղային տաքսիներին մտնել Նոր Նորքի 9-րդ զանգված: Նյութի մանրամասները
Հայկական դրամի արժեզրկման մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կարծիքը (Տեսանյութ)
Ինչո՞ւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով պետք է տուժի Հայաստանը, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Ըստ էության՝ այս հարցին է պատասխանել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի:
ԿԲ նախագահը խոստացավ, որ գերարժեզրկված դրամը կարժեւորվի
Գուցե նույնիսկ՝ շատ մոտ ապագայում Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին, երբ 1 դոլարը կարելի էր գնել 450-460 դրամով, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը, իսկ դրամի արժեզրկումը ժամանակավոր բնույթ է կրում: Նույն բաները նա կրկնեց երեկ կայացած ասուլիսի ժամանակ, երբ դոլարն արդեն արժեր 550-560 դրամ: Նա կրկին բացատրեց,
Հայտարարություն Հայաստանի թիկունքը բացելու մասին. «Ժամանակ»
Կառավարությունն ու Կենտրոնական բանկը երեկ վերջապես խախտեցին դրամի արժեզրկման շոկային գործընթացի հետ կապված լռությունը և հայտարարություններ արեցին, որոնց մեջ միակ հոդաբաշխ և կոնկրետ միտքն այն էր, որ իրավիճակի վրա բացասական ազդեցություն են ունենում սպեկուլյացիաները և դրանցով պայմանավորված խուճապը: Այս հայտարարություններով իշխանություններն ակնհայտորեն արդարանում են, և կառավարությունն ու ԿԲ-ն պարզապես փորձ են անում որոշակիորեն լղոզել պատասխանատվության
Վեց որդով՝ դատարկ սեղանի շուրջ. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Այսօր, երբ վառելափայտ էինք տարել Գյումրու՝ սոցիալապես աննկարագրելի ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկին, ականատես եղանք , թե ինչպես է վեց մանկահասակ որդիների հայրը վառարանը նետում, իրենց խոնավ խրճիթի միակ գույքի՝ պահարանի, վերջին կտորները: Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերն փակելու եւ ցամաք հաց
Բռնության «հիմնավորումները»
Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վարքն ինձ տարօրինակ է թվում: Նա մի լրագրողի ասում է, որ «սխալ բաներ» խոսացողի ականջները կկտրի, այդ հարցազրույցի համար իր վերադասից նկատողություն է ստանում: (Չնայած գեներալ-լեյտենանտին «կարգապահական տույժ» տալը նույնպես բավականին արտառոց է): Դրանից հետո մեկ այլ լրագրողի նա ասում է, որ այդ «սխալ խոսացող» մարդկանց գլուխները կջարդի: Ըստ երեւույթին, նա ձգտում
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մրցակից չունեցող ՀՀԿ-ական գյուղապետի օգտին բոլոր ընտրողները կողմ են քվեարկել
Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում կրկին վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Սուրիկ Գրիգորյանը: 18 տարի շարունակ համայնքը ղեկավարող Սուրիկ Գրիգորյանի օգտին ոչ ոք դեմ չէր քվեարկել, իսկ 45 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 31 բնակիչ: Ներկայիս գյուղապետն այս ընտրություններին մասնակցում էր առանց մրցակցի, քանի որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված անկուսակցական Վարդան Գալստյանը մինչեւ վերջ չմասնակցեց ընտրապայքարին
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հետաքննող լրագրողներին կվճարի 100.000 դրամ. hetq.am
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, մասնակի բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Վերջին բլոգ» լրատվական կայքի (հիմնադիր` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ, www.1in.am): Հետաքննողները պահանջում էին վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, այն է` «Վերջին բլոգ» կայքից հեռացնել կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնել «Հետքի» թվով 8 հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը, ինչպես
Սարոյանը խոսել է ժողովրդական բառապաշարով. մեկնաբանում է Գալուստ Սահակյանը. galatv
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ելույթին՝ նշեց, որ Սարոյանը ոչ թե գողական, այլ ժողովրդական բառապաշարով էր երեկ խոսում խորհրդարանի ամբիոնից: Լրագրողներից մեկի հարցին, թե, փաստորեն, երեկվա իր ելույթով Սեյրան Սարոյանը հաստատե՞ց, որ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կիրառված բռնությունն իշխանությունների ձեռքի գործն է՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու
Տեղի է ունեցել Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի կոնֆերանսների դահլիճում «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսը, որն իրականություն է դարձել շնորհիվ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:
«Իրավունք» թերթի եւ Հովհաննես Գալաջյանի դեմ դատական նիստը հետաձգվեց
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը, որի նշանակված ժամին ներկա էին միայն Aravot.am- ը եւ ուրիշ մեկը, ով դիտորդ ներկայացավ: Մինչ դատավորը կհայտարարեր դատական նիստի
Պաշտպանները բացատրություն են պահանջում. Բալոյանը 2 միլիոն 350 հազար գումար է պահանջում` Վարդան Պետրոսյանից այս դատավարությանը մասնակցելու համար
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցը ներկայացնելուց հետո, փորձեց իր դիրքորոշումն արտահայտել: Բայց մինչ դիրքորոշումը՝ նա ասաց, որ խնդիրն իրավական է, թե պարոն Բալոյանն այդ գումարը պահանջելիս ինչ հաշվարկներ է արել: Ըստ Ն. Բաղդասարյանի, պարոն Բալոյանն այս դատավարության ընթացքում ծառայություններ է մատուցել տուժողներին տարբեր գումարների չափով. «Պարոն Բալոյանը դա դիտո՞ւմ
Հովհաննես Մանուկյանը ողջունել է Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են: Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝
Տարածքային կառավարման նախարարության կայքը նախարարությունների եւ գերատեսչությունների շարքում տեղեկատվության թափանցիկության ամենամեծ գործակիցն ունի
Իսկ Հայաստանի Հանրապետության մարզերի շրջանում տեղեկատվական թափանցիկության ամենամեծ գործակիցը Կոտայքի մարզին է
Ինչի՞ համար է Ռուբեն Բալոյանն այդքան գումար ուզում
Դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ կշարունակվի այսօր վերսկսված դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը: Մեղադրող Արթուր Սարգսյանը, որն առաջին անգամ դատարան էր ներկայացել դատախազական վերնազգեստով, հանդես պիտի գար մեղադրական ճառով, սակայն նա այդպես էլ հնարավորություն չունեցավ, քանի որ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցից հետո սկսվեցին քննարկումներ, բացահայտումներ, փոխադարձ
Թաթուլ Մանասերյան. Հայաստանը ստեղծված խառը իրավիճակից կարող է օգտվել
«Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, նավթի եւ գազի արտահանման կախվածությունը ստիպել է ՌԴ տնտեսությանը իր տնտեսության զարգացման կանխատեսումները նայել, եւ հաջորդ տարվա համար կանխատեսում են բացասական միտումներ: Հայաստանը, որպես ռազմավարական դաշնակից, կրելու է այդ ազդեցությունը, բայց չեմ ուզի գերագնահատել դրա նշանակությունը: Որովհետեւ Հայաստանի տնտեսությունը ամռանը, երբ երկնիշ թվով անկում նկատվեց ռուբլու, կարողացավ պահպանել տնտեսական ու դրամավարկային
Թեժ կրքեր 5000 դոլարի շուրջ՝ բազմազավակ մոր ու Մարալիկի քաղաքապետի միջև. գործը հասել է քննչական (Տեսանյութ)
Օրերս Aravot.am-ին էին դիմել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչներ, 8 երեխաների ծնողներ Վարդան Մաթևոսյանը և Սաթենիկ Վարդանյանը՝ բողոքելով, որ 2011 թվականից իրենք դիմում են տարբեր ատյանների իրենց բնակարանային պայմանները բարելավելու, նոր բնակարան տրամադրելու խնդրանքով, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում՝ ո՛չ Երևանից, ո՛չ էլ իրենց քաղաքապետից: Սաթենիկ Վարդանյանի ներկայացմամբ, տեսնելով այս ճանապարհով հույս չկա, իրենք


















































