Օրվա լրահոսը
Շարա Տալյանի թոռնուհին այս ցրտին կանգառում է գիշերում
Մոտ 1 տարի է՝ հանրահայտ երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, գիշերում է անցումներում, այգիներում ու կանգառներում: Ձմռան այս ցրտին ո՛չ տաք հագուստը, ո՛չ էլ տաք թեյը ցուրտը չեն մեղմում: Ռուզանը մի քանի տակ հագուստներով փաթաթված՝ 24 ժամ նստած է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող այս կանգառասրահում: Նրան հացուջուր են բերում ծանոթ ու անծանոթ մարդիկ: Լսելով սոցիալապես
Վարդան Պետրոսյան. «Իմ խիղճը մի բան է ուզում՝ Տաթեւիկի շուտափույթ բուժումը»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրական ճառով հանդես պետք է գար մեղադրող Արթուր Սարգսյանը: Մինչ ճառը տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատաքննությունը վերսկսելու եւ հայց ներկայացնելու համար: Նա անդրադարձավ տուժող Տաթեւիկ Հակոբյանի վնասվածքներին, բուժման կուրսին, տաքսի ծառայության կողմից նրան մատուցվելիք սպասարկումներին, դեղամիջոցներին, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերին: Նա ընդհանուր պահանջեց 2 տարվա համար՝
Մերկ հեծանվորդը ձերբակալվել է առանց սաղավարտի երթեւեկելու համար
Նոր Զելանդիայի Տիմարու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է փողոցներում օրը ցերեկով մորեմերկ երթեւեկող մի հեծանվորդի: Սակայն իրավապահներին չի հետաքրքրել ոչ այդ հանգամանքը, ոչ էլ նրա հարբած լինելը, այլ այն, որ նա գլխին պաշտպանիչ սաղավարտ չի ունեցել: Երկրի օրենքները մերկ երթեւեկելու համար պատիժ չեն նախատեսում ու նաեւ թույլ են տալիս երթեւեկել ալկոհոլի որոշ չափաբաժին օգտագործած: Այնպես որ,
Ռազմիկ Մարկոսյան. Մտավորականների մասնակցությունը Վարդան Պետրոսյանի դատավարության վերջնական փուլին համարում եմ պարտադիր
ԿՈՉ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի` մեկ տարուց ավելի տևած դատավարությունը մոտենում է հանգուցալուծմանը: Դատապրոցեսի ընթացքն իր տրամաբանությամբ պահանջ է առաջացրել ապահովելու օտարերկրյա փորձագետների ու դատապաշտպանների ներգրավվածությունը գործին: Կատարվել են դատահոգեբանական, դատաավտոտեխնիկական, դատաբժշկական քննություններ, որոնց եզրակացությունները Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված գործին ոչինչ չեն ավելացրել: Դրանով հանդերձ, դատաքննության ելքը շարունակում է մնալ
Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են 14 երկրներ (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա,
Արմեն Աշոտյանը հյուրընկալվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հրավերով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բուհում հյուրընկալվելու համար` հատկանշական համարելով, որ ուսումնական հաստատության գոյության 20 տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարն առաջին անգամ է այցելում բուհ: Ռեկտորը ուսանողներին հորդորել է
Բասկյան շախմատում Արոնյանը 9-րդն է
Պեկինում «Համաշխարհային մտավոր խաղերի» մասնակիցները պայքարն ավարտեցին նաեւ Բասկյան շախմատում: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը տասը հնարավորից 5,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 8-9-րդ տեղերը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` armchess.am-ի
Քննարկվում է Հայաստանի ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
«Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Twining ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-19-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունենում աշխատաժողով`նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշներին և ուղենիշներին, ուսումնառության վերջնարդյունքներին և դրանց գնահատմանը: Միջոցառմանը մասնակցում են ԿԳՆ և ՈԱԱԿ աշխատակիցները, ինչպես նաև Միջազգային կրթական հիմնադրամի (UEF), Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC), Գերմանիայի
Շարունակվում է կրծողների դեմ պայքարը
Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում դեռատիզացիոն մասնագիտացված կազմակերպությունները, համատիրությունների աջակցությամբ, իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր հետևողական լինել և անարձագանք
Քիչ անց ՀՀ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ. այժմ պատգամավորները պատրաստվում են քվեարկությունների
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ նիստի ավարտից հետո կգումարվի արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նիստի ավարտից հետո տեղի կունենա արտահերթ նստաշրջան՝ կապված ֆինանսական վիճակի հետ։ Լսվելու են լիազոր մարմինների հաղորդումները ֆինանսական շուկայում կատարվող երևույթների վերաբերյալ։ Մինչ այդ ՀՀ ԱԺ-ն քննարկեց «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: ԱԺ
Խիարը էլի թարս է բուսնել
«Պաշտպանիր ինձ, Աստված, իմ ընկերներից, թշնամիներից ես ինքս կպաշտպանվեմ» Ֆրանսուա դը Լառոշֆուկո Հանրապետության փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պարզաբանումը՝ ազատամարտիկ հրամանատարներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ, մեկ անգամ էլ ապացուցում է 17-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործչի իրավացիությունը: Երանոսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է հանրապետության նախագահի մերձավորներից մեկը, իբր երկրի նախագահի հանդեպ իր
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը. «Ազատություն» ռադիոկայան
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը: Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
ԿԲ նախագահ. «Այո, ես պնդում եմ, որ առաջիկայում դրամը սկսելու է արժևորվել» (Տեսանյութ)
Երեք պոստուլատներ ըստ Արթուր Ջավադյանի
Գյումրիում ալյուրը թանկացավ 40 տոկոսով, իսկ հագուստի խանութները սկսեցին առևտուր անել դոլարով
Ապրանքների գների անզուսպ թանկացումները դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի բնակիչներին: Երեկ 50 կիլոգրամանոց մեկ պարկ այլուրի գինը 11 հազար դրամից դարձել էր 14 հազար դրամ, իսկ այս պահին արդեն 20 հազար դրամ է: Ընդ որում՝ նկատի ունենանք, որ այլևս խանութներում նիսյայով ոչինչ չի վաճառվում, իսկ գյումրեցիների մեծ մասը միայն
«Մի փոքրիկ լույս մեր սրտերից» բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդը «Ջի Էմ Ջիմեդիա գրուպի» հետ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպել են «Մի փոքրիկ լույս մեր սրտերից» խորագրով ամանորյա բարեգործական միջազգային ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անհատներ: Շուրջ 40 տաղավարներում ներկայացված են նաև ձեռքի աշխատանքներ: Ամանորին ընդառաջ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը վաճառքից գոյացած
16 քաղաքացիներն ընդդեմ Իրավունք թերթի» գործով հայցվորները նամակ են ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Հարգելի պրն. Անդրեասյան, Մենք` քաղաքացիներիս, մեր մտահոգությունն ենք հայտնում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ թիվ ԵԿԴ/2042/02/14 գործով կայացված վճռի առնչությամբ։ Տվյալ որոշմամբ դատարանը վճռեց մերժել մեր` թվով 16 հայցվորներիս պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին մեզ «ազգի և պետության թշնամի»
Սյունիքի գյուղերից մեկում անկուսակցական թեկնածուն 1 ձայնի առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուին
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով` Կապանի տարածաշրջանի Ձորաստան գյուղում ՀՀԿ-ական թեկնածուին մեկ ձայնի առավելությամբ հաղթել է անկուսակցական թեկնածուն: Ձորաստանում ընտրապայքարն ընթանում էր գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Ավետիս Ավետիսյանի եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Գեւորգ Հարությունյանի միջեւ: Գյուղում 55 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 42-ը, 1 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: 2001թ.-ից
Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
«Ոչ իշխանական» ուժերը խիստ նեղացրել էին Հայաստանի ընտրության դաշտը
Ըստ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի` «Պուտինը ցույց էր տալիս մեր Ազատության հրապարակն ու ասում Սերժ Սարգսյանին` դու չես գալիս, իրենք կգան»: – Պարոն Ենոքյան, եթե ամփոփեք 2014 թվականը, ի՞նչ նշանակալի իրադարձություններ կառանձնացնեք: – Արտաքին քաղաքականության մեջ, կարծում եմ, կարեւորագույն համաշխարհային պրոցեսը Ռուսաստանի էքսպանսիան, ագրեսիան էր Ուկրաինայում, ինչպես նաեւ դրան հետեւած մի քանի իրադարձությունները` նավթի գների
Նախանձում եմ հայրենակիցներիս, որոնք հայկական կողմում գերության մեջ են. ադրբեջանցի ակտիվիստ
Ադրբեջանում վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «ՆԻԴԱ» ակտիվիստների երիտասարդական կազմակերպության 6 անդամների դատավճիռը, հայտնում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին: Նիստի ժամանակ դատապարտյալներից Իլկին Ռուստամզադեն ելույթ ունենալիս հայտնել է, որ իրեն մեկ շաբաթ մենախցում են պահել: «Ես նախանձում եմ մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են հայկական կողմի գերության մեջ: Նույնիսկ այնտեղ իրենց թույլատրվում է շփվել ընտանիքների
2014թ. ազատազրկված է եղել 220 լրագրող, մեծ մասը «հակապետական» են. զեկույց
Լրագրողների ազատազրկման դեպքերը նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել են: «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» չորեքշաբթի հրապարակած ամենամյա զեկույցի համաձայն, 2014թ. 220 լրագրող է դատապարտվել ազատազրկման, ինչը 9-ով շատ է, քան 2013թ.: Ըստ ուսումնասիրության, լրագրողների դեմ հետապնդումներ իրականացնող վատագույն երկիրը Չինաստանն է, որտեղ 44 մասնագետ է գտնվում բանտարկության մեջ: Առաջատարների թվում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք
«Ոչ թե պետական աշխատողների աշխատավարձը բարձրացրին, այլ պետական չինովնիկներինը». Արեգ Միքայելյան
«Պետությունը դեռևս լիարժեք չի հասկանում, թե որքան պետք է գիտությունը մեր երկրի զարգացման համար: Այսինքն՝ մենք մեր մասին չենք մտածում»,- մտահոգվում է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղագիտական տարվա ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ գոնե հաջողվել է պահպանել դիրքերը, որոնք, ըստ նրա, այնքան էլ
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հանգստանալ միայն հունվարի 1-ին, 2-ին, 6-ին և 7-ին (Տեսանյութ)
«Վերջին օրերին ֆինանսատնտեսական և ապրանքային շուկայում տեղի ունեցող վայրիվերումների ֆոնին առավել անհասկանալի է դառնում կառավարության որոշումը 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսպիսի առաջարկ արեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա մտահոգություն հայտնեց. «Վախենամ, որ 12 ոչ աշխատանքային օր անցկացնելուց հետո, երբ կառավարությունը, պետական հիմնարկները, Կենտրոնական բանկը ընդհանրապես փակված
«Ժառանգություն». Բախելու ենք աշխարհի դուռը եւ ասելու ենք` արդարություն
Բայցեւայնպես՝ առանց արդիականացված ու անկեղծ նոր մեթոդաբանության, պատշաճ հստակեցման ու բացախոսության, գրեթե անհնար է լինելու կյանքի կոչել համաժողովրդական անվանմամբ որեւէ արժեք՝ լինի դա շարժում, գրասենյակ, խորհուրդ կամ նպատակ:
Հովհաննես Մադոյան. «ՀԿ-ները պետք է ընթացիկ վերահսկողությունը բերեն չափելի դաշտ»
«Միայն չխոսեն փաստաթղթեր մշակելու եւ ընդունելու մասին»
ՀՀԿ-ն պայման է դրել ոչ իշխանականների առաջ, նրանք համաձայնել են
Այսօր ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ կազմակերպվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ փոխարժեքի տատանումների պատճառով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Քաղաքական մեծամասնության հետ արդեն հաջողվել է համաձայնության գալ, բայց ՀՀԿ-ի պայմանը մեկն է՝ եթե չեն ուզում շոու եւ միտինգ սարքել այդ քննարկումներից, ուզում են կառուցողական եւ բովանդակային քննարկում, ուրեմն պետք է նիստը փակ
Բաբկեն Պիպոյան. «Գնաճը կարգավորելու փոխարեն՝ միայն փաստում են» (Տեսանյութ)
Ըստ Բաբկեն Պիպոյանի կանխատեսումների՝ եթե գնաճի խնդիրը չկարգավորվի, երկրում աղքատությունը հասնելու է 50 տոկոսի
«Ես բոմժ չեմ, ես տուն ունեմ»
Ասում է Շարա Տալյանի թոռնուհին «Նստեցրել են այստեղ ու փորձաճագարների պես ինձ փորձում են, տեսնեն՝ որքան կդիմանամ: Մեկ տարի է՝ փողոցներում եմ, անցորդներն են ուտելու բան բերում, մարդիկ ողորմություն են տալիս, բայց ես մուրացկան չեմ: Մարդիկ ինձ առեւտրականի, դիսպետչերի, տեղեկատուի տեղ են դնում, հարցնում են՝ այս համարն ո՞ւր է գնում: Վեց տարի բարձրագույն եմ սովորել,
Արմեն Ռուստամյանը՝ Արամ Մանուկյանին. «Չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան»
Երեկվա իրադարձություններից հետո հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ նման եզրակացություն անելու համար հիմք չկա. «Բոլորի մտահոգությունն այս բռնարարքներին արձագանքելն էր, եւ վերջին պահին Դաշնակցության կողմից այդ առաջարկությունը եղավ, առաջարկեցին լուծում: Մեր համար ընդունելի չէ ամեն ինչ կամ ոչինչ


















































