Օրվա լրահոսը
«Ասողները գլուխները պատով են տալիս»
Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը պնդում է, որ չուզողներ ունի «Առավոտը» դժգոհություններ էր ստացել այն մասին, որ Ա. Չեխովի անվան N 55 դպրոցում աշակերտներից պարտադրաբար գումար են հավաքում՝ թեմատիկ ստենդներ պատրաստելու համար, որոնցից յուրաքանչյուրը, ըստ մեր աղբյուրի՝ 90000-130 000 դրամ է կազմում: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, գումարն էլ հավաքվում է բոլոր դասարաններում, յուրաքանչյուր
Ստեղծված տնտեսական իրավիճակը կարող է կարգավորվել հաջորդ տարվա առաջին եռամսյակում. Պուտին
«Տնտեսական իրավիճակի այսօրվա պատճառը արտաքին գործոններն են, բայց մենք էլ շատ բաներ չենք արել»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ: Ըստ Պուտինի, ՌԴ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկա իրավիճակում ձեռնարկած միջոցառումները համապատասխան են: «Ներկա իրավիճակից դուրս գալն ու Ռուսաստանի տնտեսական աճն ապահովելն անխուսափելի է, առավել անբարենպաստ հանգամանքների դեպքում դրա համար կարող
Ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգ ԵՄ-ի և գործընկերների աջակցությամբ
Դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայանը: Այն կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան
Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի կիսակառույց շենքի բնակիչները կենցաղային խնդիրները լուծում են միայն հոսանքի միջոցով
Շենքի բնակիչները առանձին բաժանորդներ չեն եւ ստիպված են ամեն ամիս 5-ից 10 հազար դրամ ավելի գումար վճարել
Պահանջում են 300 դրամ դարձնել ուղեվարձը
Կամ կառավարությունը պիտի սուբսիդավորի, կամ էլ պահեստամասերն ու գազն ինքնարժեքով պիտի տան, որ երթուղայիններն աշխատեն
Վարդան Հակոբյան. «Օրերս կփոխհատուցեն մեքենաների կրած վնասները»
Վարդան Հակոբյանի խոսքերով՝ ռեժիմի կատարած քայլերի արդյունքում դեպի շարժում որակական հոսք է եղել
Էստրադային եւ ջազային քոլեջի անվճար տեղերն ավելացել են
Այս տարի լրացավ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադրման 35-ամյակը: «Առավոտը» հանդիպեց քոլեջի տնօրեն Լեւոն Սահակյանին, որը 1998-ից դասավանդում է քոլեջում, այս տարվա գարնանից էլ ստանձնել է տնօրենի պաշտոնը: Նա նշեց, որ այս տարիներին մշակութային հաստատության հիմնական նպատակն է եղել ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստումը, որը կնպաստի երիտասարդության շրջանում արդի մշակույթի համապատասխան
Ուղևորուհու դրամապանակը գողացած կնոջը հայտնաբերեցին
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության և Պիոներական փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով: Անահիտ Ն-ն ներկայացրել է գողացածը: Նույն օրը,
«Սուրբ ծննդյան տոնն առիթ է մեր կյանքը վերաիմաստավորելու», Տեր Եսայի
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «Պոստ Սկրիպտում» ակումբը հյուրընկալել էր Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանին: Հոգևորականը խոսեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների մասին: Տեր Եսային կարծում է, որ սպասել իդեալական պատկերի մի օր, երբ մենք Նոր տարին կդիմավորենք այնպես, ինչպես հարկն է, ինչպես քրիստոնեական վարդապետությունն է սովորեցնում, իհարկե , միամտություն կլինի: Եկեղեցին ավելի
Ո՞ր տեղում կհայտնվի Հայաստանը 2015 թվականի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որն արտացոլում է այն պատկերը, թե 2014 թվականի ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար քանի ԶԼՄ ներկայացուցիչ է զոհվել: Զեկույցի համաձայն` 66 հոգի զոհ է դարձել ընտրած մասնագիտության պատճառով: Նաեւ նշվում է, որ զոհված լրագրողների թիվն ավելի է մեծանում, երբ ուսումնասիրում ենք վերջին տասը տարիների պատկերը: Տասը
Գազի գինն էականորեն թանկացել է մեծածախ գազ սպառողների, այդ թվում՝ գազալցակայանների համար. «Չորրորդ իշխանություն»
Լիազոր մարմինները դեռեւս լռում են. կթանկանա՞ արդյոք գազը՝ պայմանավորված դրամի արժեզրկմամբ, թե ոչ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ օրերս տեղեկացրել էր, թե հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռեւս չի ստացել գազի սակագինը բարձրացնելու հայտ, այդ պատճառով դժվարացել էր որեւէ կանխատեսում անել։ Հիշեցնենք, որ գազի գնի վերջին բարձրացումից հետո Նազարյանը հայտարարել էր, թե
«Ֆինանսական շուկայում վայրիվերումները կշարունակվեն, քանի որ Հայաստանի ձեռքերը կապված են». ըստ տնտեսագետի, դրամի արժեզրկումը կշարունակվի. medialab.am
Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումն ու ֆինանսական շուկայում տիրող անկայունությունը Հայաստանի՝ ճգնաժամ ապրող Ռուսաստանից կախյալ զարգացման ուղղակի հետեւանք է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Այն պատժամիջոցները, որ կիրառվում է Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից, բնականաբար, արտացոլվում է մեր տնտեսության վրա, որը կախյալ, պերիֆերիկ տնտեսություն է Ռուսաստանի համար եւ միշտ շահագործվել է»,-ասում
Ֆինանսական համակարգի փլուզման պատճառները միայն արտաքին ազդակները չեն. «Չորրորդ իշխանություն»
Սա, ի դեպ, անուղղակիորեն հաստատում է նաեւ նույն ԿԲ-ն՝ հայտարարելով, թե արտաքին ազդակներին դիմակայելու ռեսուրսներ կան (այսինքն՝ դրամի հիպերինֆլյացիան օբյեկտիվ պատճառներ չունի):
Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին. «Ազատություն» ռադիոկայան
Ղազախստանի Մեջլիսը (խորհրդարանի ստորին պալատը) այսօր հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրին, հայտնում է Newskaz.ru կայքը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, հիշեցնենք,ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանն, ըստ պայմանագրի, միության
Յուրի Վարդանյանի՝ ազատազրկման դատապարտված որդին ազատ արձակվեց. armlur.am
Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ լեգենդար ծանրամարտիկ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել Դավիթ Վարդանյանին: Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
Հոգեբանները խորհուրդ են տալիս քննությունը ողբերգություն չսարքել
Թեեւ աշխարհում հիմնականում դեկտեմբերը նախատոնական ամիս է, այնուամենայնիվ, այն մասնավորապես ուսանողների շրջանում ասոցացվում է քննական լարված շրջանի հետ: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ Մարիամ Մարիկյանը նշեց, որ ինքն արդեն սովորել է քննական խառնաշփոթին. «Մտածում եմ, որ ուսանողը միշտ եւ ամեն ինչ պետք է հասցնի, եւ սա սկզբունք դարձնելով՝ հասցնում եմ նաեւ ես: Սթրեսային վիճակում
Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը. «168 ժամ»
Բոլորին միայն տարադրամի փոխարժեքն է հետաքրքրում։
Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին կոչ է անում Ամանորին գնալ զորամասեր եւ դիրքեր
«Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք եւ որոշել, որ Ամանորին կառավարության անդամները ցանկություն ունենալու դեպքում այցելեն զորամասեր: Իմ կարծիքով՝ շատ կարեւոր է եւ ես ուզում եմ, որ բոլորն ունենան այդ ցանկությունը»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջարկեց մերձակա բնակավայրերի սահմանամերձ գոտիներ էլ այցելել: Վարչապետն ասաց, որ ինքը հենց
«Դեմ առ դեմ». Կարապետ Ռուբինյան եւ Մանվել Բադեյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի միջեւ: Թեման՝ անցած շաբաթվա բռնություններն ու դրանց հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով
Աշոտ Աղաբաբյան. «Ստեղծվում է մի իրավիճակ, որը ես կհամարեի վիրուս՝ դրամաշրջանառության վիրուս». «Ժողովուրդ»
Մի բան էլ նշեմ, որովհետեւ մեր փոքր բյուջեով ավելի շատ կրիզիսային է, քան մյուս երկրների համար, որովհետեւ մենք դեռեւս շրջափակման մեջ ենք։
Զարգացման հայկական գործակալությունը կլուծարվի. կստեղծվի նոր կառույց
Արդյունաբերության զարգացման եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները կմիաձուլվեն: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Կառավարության որոշմամբ՝ Զարգացման հայկական գործակալությունը եւս կլուծարվի եւ նրանց գործառույթները կկենտրոնացվեն նոր ստեղծվող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի իրավասության ներքո: Կարեն Ճշմարիտյանը նաեւ ասաց, որ որոշումը պայմանավորված է արդյունաբերության զարգացման, ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը առավել համակարգված եւ
Հո չե՞ն խոստովանելու, որ իրենց քայլերն անարդյունավետ են եղել. «168 ժամ»
Համոզված են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում։ Ու «բացահայտել» են իրական մեղավորին՝ խուճապը։
Բաց նամակ ԼՂՀ նախագահին. Պաշտոնյան խոչընդոտում է արցախյան մասնավոր հեռուստաալիքին
Հարգելի Բակո Սահակյան, Արցախում մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի բացման անհրաժեշտությունը բազմիցս շոշափվել է լրագրողական եւ հանրային շրջանակներում։ Նշվել է, որ ժողովրդավարական պետության անբաժան բաղադրիչներն են ներքին քաղաքական ու հասարակական գործընթացների թափանցիկությունը եւ այդ դաշտերում գործող ուժերի առողջ մրցակցությունը։ Ակնհայտ է, որ միջազգային ճանաչում հայցող երկրում անկախ տեղեկատվական հեռուստատեսության բացակայությունը բացասական քաղաքական գործոն է։ Արցախի լրատվական դաշտում
Բոլորը սպասում էին դոլարի փոխարժեքի կայունացմանը.«Հայկական ժամանակ»
Դրսից տեսանելի էր, որ այստեղ նույնպես գնապիտակները հավաքել էին։
Հովիկ Աբրահամյանը Շաբոյանին հանձնարարեց ամեն օր շուկան ուսումնասիրել
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին, ասելով, որ կառավարությունը անհիմն թանկացումներ չի հանդուրժի: Վարչապետի տեղեկացմամբ՝ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մասնագետներին եւ մի խումբ տնտեսվարողների հետ: Նրա խոսքերով՝ մեր միջազգային գործընկերները աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում: «Երեկ երեկոյան եւ այսօր
Ո՞վ է ձեւավորել այդ անհարկի իրավիճակը եւ ո՞վ է պատասխանատուն. «Ժողովուրդ»
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես թե արթնացան թմբիրից։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ փորձել են հանգստացնել մեր երկրում սկսված խուճապը։ Բայց լավ կլիներ չխոսեին։ Վարչապետը, բնականաբար, պատճառաբանել է, որ. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»։ Իսկ թե
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Կ.Ուլնեցու փողոցի 1, 2, 70, 70/1, 72, 74, 76 համարների և հարակից մասնավոր տնատիրությունների, Կ.Ուլնեցու փող. 2-րդ փակուղու 4-րդ և 6-րդ, 3-րդ փակուղու բոլոր համարների, Լեփսիուսի 1-ին և 2-րդ փողոցների, Պ.Սևակի փող. 2-րդ
ԵՏՄ մաքսային դրույքաչափերի ամբողջական ցուցակ
Եթե առաջիկա օրերին ԵՏՄ անդամ երկրները վավերացնեն այդ կառույցին Հայաստանի միանալու պայմանագիրը, ապա հունվարի 1-ից մեր երկրում կսկսեն գործել նոր մաքսային դրույքաչափեր: Այժմ Հայաստանում Մաքսային դրույքաչափերը կարգավորվում են ՀՀ Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` ԵՏՄ հանձնաժողովի սահմանած դրույքաչափերի ցանկով: Ձեր դատին ենք ներկայացնում Հայաստանում և ԵՏՄ-ում մաքսային դրույքաչափերի համեմատական ամբողջական ցուցակը, ուր
Երեխաները թունավորվել են շմոլ գազի արտահոսքից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Մարի Կ.-ն, 2010 թ. ծնված Սամվել Հ.-ն և 2009 թ. ծնված Սեդա Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը` գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում
Գարեգին Նուշիկյանը չի բացառում, որ ՀՀ-ում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար են հանում մեր երկրից «Հայկական ժամանակ»
Ինչի՞ հետեւանք է այս ամենը եւ ինչի՞ց սկսվեց՝ հարցին գործարար պատգամավոր՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Շատ բաների, օրինակ՝ ռուսական ռուբլու, նավթի գների անկման, Նոր տարվա»։ Նա չբացառեց նաեւ, որ ՀՀ-ում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար են հանում մեր երկրից։ «Մեր վիճակը շատ անհասկանալի է, ԿԲ-ն, կառավարությունը պետք է հրատապ միջոցառումներ ձեռնարկեն։ Այն ինֆորմացիան, որ ունի


















































