Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը կոչ է անում բուհերին այլընտրանքային միջոցներ գտնել

Ընդառաջելով ԵՊՀ ուսանողների հրավերին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է միջազգային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներին,  պատասխանել ուսանողների հարցերին, որոնք  վերաբերել են տարբեր խնդիրների՝ սկսած փոխարժեքի տատանումների և ուսման վարձի չափերի կապին, վերջացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  պետական ծրագրերին և Երևանում Մոսկվայի

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված սնանկության օրենքի բարեփոխմանը

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված սնանկության օրենքի բարեփոխմանը: Միջոցառումն անցկացվել է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի միացյալ ծրագրի շրջանակում, որն ուղղված է ամրապնդելու անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը ՀՀ արդարադատության համակարգում: Միջոցառման նպատակը «Հայաստանում սնանկության խնդրի լուծման ներկա վիճակի և առաջարկվող բարեփոխումների մասին» Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացումն էր և դրա վերաբերյալ քննարկում կազմակերպելը: Կլոր

Նախագահն ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղն է: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան: Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի

Կառավարությունում քննարկվել են ֆինանսական շուկայի կայունացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժում». Թույլ չենք տալու երկիրը հասցնել քաոսի

Ռեժիմի և կեղծ ընդդիմության առաջնորդները, որոնք իրականում Ռուսաստանի քաղաքական գործակալներից բաղկացած միասնական թիմ են, իրենց դավաճանական ու ապիկար քաղաքականությամբ երկիրը հասցրել են քաղաքական և սոցիալ-տնտեսական աղետի: Նրանք իրենց օտար տերերի թելադրանքով մեր երկիրը ներքաշեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կործանարար գործընթացի մեջ, ինչի հետևանքով մենք դառնում ենք Ռուսաստանի կցորդ և նրա հետ միասին գահավիժում ենք դեպի

Սոնա Այվազյան. ««Ընտանեկան բռնությունների մասին» օրենքը չի կարող տեղ գտնել քրեական օրենսգրքում, քանի որ առանձնահատուկ խնդիր է»

Հովհաննես Մադոյանը համարում է, որ Հայաստանի նման սահմանափակ միջոցներ ունեցող երկրից ոչ ոք չի պահանջի օրենքն ընդունելուց հետո մի անգամից իդեալական վիճակ ապահովել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագծին: Նրա կարծիքով օրենքը չի կարող տեղ

ԱԺ-ում պատգամավորները լսում են ԿԲ-ի ու կառավարության բացատրությունները՝ ստեղծված խուճապի հետ կապված

Քիչ առաջ ԱԺ դռնփակ արտահերթ նիստից դուրս եկավ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազանը: Նա ասաց, որ լսում են կառավարության ներկայացուցիչներին, ԿԲ-ին, որպեսզի հասկանան նախ պատճառները, թե ինչու է ստեղծվել այս վիճակը: Հիշեցնենք, որ դրամի արժեզրկման հետ կապված այսօր բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որն անցկացվում է դռնփակ:

Սոչիի հայազգի էլեկտրիկի գործը. բողոքել էր ոստիկանների բռնություններից, դատապարտվեց «կեղծ ցուցմունք» տալու համար

Մարդիրոս Դեմերճյանը, որը բողոքել էր ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվելուց, մեղավոր է ճանաչվել «կեղծ ցուցմունք» տալու համար, հաղորդում է «Общественный вердикт» ֆոնդի կայքը: Սոչիի Ադլերի դատարանը նրան դատապարտել է 300 ժամ ուղղիչ աշխատանքի: Դեմերճյանը Սոչիի բնակիչ է, աշխատում էր օլիմիպիական շինարարություններում: Այս տարի գարնանը նա ՌԴ քննչական վարչություն բողոք էր ներկայացրել, որ ոստիկանների բռնությունների զոհն է

Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կանեն՝ մինչեւ տոները վիճակը կայունացնելու համար

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը որոշ բացատրություններ տվեց՝ երկրում փոխարժեքի տատանումներից ստեղծված իրավիճակի հետ կապված: Լրագրողների դիտարկմանը, որ արդեն խանութներ են փակվում՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետեւ իրոք տնտեսության մեջ տնտեսվարողները հայտնվել են մի վիճակում, որ իրենց համար էլ է անհասկանալի: Հիմա պետք է կառավարությունը, ԿԲ-ն իր գործիքները

Կողոպտիչները աղյուսով հարվածել են միջմայրցամաքային չեմպիոնի գլխին

Թեթեւ քաշային կարգում WBO-ի միջմայրցամաքային չեմպիոն Էնթոնի Քրոլլան կողոպտիչների հետ պայքարի ժամանակ գլխի վնասվածք է ստացել: Միջադեպը եղել է Չադդերթոնում: Բռնցքամարտիկը նկատել է շենքից դուրս եկող կողոպտիչներին եւ հետապնդելով` նրանցից մեկի հետ կռվի է բռնվել: Այդ ժամանակ երկրորդը թիկունքից մոտեցել է նրան եւ աղյուսով հարվածել գլխին: Կրոլլան հիմա առողջական կայուն վիճակով հիվանդանոցում է եւ ամենայն

Գագիկ Խաչատրյանը՝ ստեղծված խուճապի մասին. «Ամեն օր, ամեն ժամ նոր խաղի պայմաններ են առաջանում»

Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը շտապում էր դռնփակ արտահերթ նիստին ներկա գտնվել, որոշ բացատրություններ տվեց՝ փոխարժեքի տատանման պատճառով ստեղծված խուճապային իրավիճակի հետ կապված: Նրա խոսքերով՝ ԿԲ-ն է զբաղվում խնդրով, բայց քանի որ դրամի արժեզրկումը տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի, ողջ կառավարությունով ջանքեր են գործադրում՝ փորձելով այս վիճակից դուրս գալ.

Բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Դեկտեմբերի 16-ին  արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:  Համաճարակաբանական հետազոտության  արդյունքում պարզվել է, որ   թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը: Տավուշի մարզի Բերդավան գյուղի 24- ամյա բնակիչը, որն այդ ժամանակ գտնվել է Վանաձորում,  օգտագործել  է պղպեղի պահածո: Նույն օրը տուժածի ինքնազգացողությունը վատացել է և դիմել է Վանաձորի ինֆեկցիոն

Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Քարաթափման հետևանքով միակողմանի փակված ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ալավերդի մարզային նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարված աշխատանքների շնորհիվ վերականգնվել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ

Լարիի անկումը դադարեց, թուրքական լիրան արժեզրկվում է, մանաթի փոխարժեքն անփոփոխ է. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանին սահմանակից պետությունների մեծ մասում ֆինանսական շուկաները ևս անկայուն վիճակում են: Բայց հարևան պետություններից և ոչ մեկում ազգային տարադրամը չի արժեզրկվում այն արագությամբ, ինչ Հայաստանում:

Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան`  2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում էապես չի փոխվի : Երևանում՝   Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գիրքը` ընթերցողի սեղանին

Դեկտեմբերի 15-17-ն անցկացվեց «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը: Այն կազմակերպել է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետներն անդրադարձ կատարեցին Արցախի շուրջ ծավալված իրադարձություններին, ԻՇԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումներին, Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության իրավական

560 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 17-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 560 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 560 դրամ:   NASDAQ OMX Armenia

Առողջապահության նախարարությունը հերքում է իր նախարարի ասածը

Նախարար Արմեն Մուրադյանը մի բան է ասել, իսկ նախարարությունը հետո իր «շեֆի» ասածի հակառակն է ասել

Մահվան ելքով պատահար Վերին Արտաշատ տանող ճանապարհին

Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արտաշատից Վերին Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Թանկա՝ քիչ բան առեք. Սեյրան Սարոյանի խորհուրդը ժողովրդին. «Ա1+»  (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը հարցազրույց է տվել լրագրողներին՝ խոսելով պատերազմի վտանգից   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Սուրիկ Խաչատրյանի հէկն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի զբոսաշրջային ծրագրի. hetq.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի«Տաթևի անապատ» ընկերության կառուցած հէկը կարող է վտանգել Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագիրը: Հէկի խողովակները և ենթակառուցվածքային շինությունները գտնվում են Սյունիքի մարզի Տանձատափ և Տաթև համայնքներում, որոնք Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագրի տարածքներում են: «Հետքի» աղբյուրը տեղեկացրել է, որ IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Սուրիկ Խաչատրյանի հէկի կառուցումը կանխելու համար հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի

Ամփոփվել են ԵՄ օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Թվինինգ ծրագրի արդյունքները

Այսօր «Կոնգրես»  հյուրանոցում կազմակերպված սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած «Աղտոտման հա­մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության

Դոլարով կամ եվրոյով առեւտուր անելը անօրինական է

Եթե ձեզ զանգում են բանկից եւ պահանջում գնալ եւ վերաֆինանսավորել ձեր դրամային վարկը՝ ավելի բարձր տոկոսադրույքով, ապա մինչեւ բանկ շտապելը՝ կարդացեք ձեր վարկային պայմանագիրը: Եթե վարկային պայմանագրում չկա որեւէ կետ, որը բանկին թույլ կտա նման քայլի դիմել, ապա հանգիստ կարող եք մերժել բանկի այդ ավանտյուրան եւ դիմել դատարան: Սա խորհուրդ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր

ՀՀ ԱԺ-ն արտահերթ փակ նիստ է անցկացնում (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ն քննարկում էր՝ փա՞կ, թե՞ բաց ռեժիմով անցկացնել  ոչ իշխանական խմբակցությունների` արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը` փոխարժեքի տատանումների պատճառով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց, որ այն անցկացվի փակ, որ ժողովրդի շրջանում աժիոտաժից խուսափենք: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առարկեց. «Կարծում եմ, որ նիստը պետք է լինի

Շարա Տալյանի թոռնուհին այս ցրտին կանգառում է գիշերում

Մոտ 1 տարի է՝ հանրահայտ երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, գիշերում է անցումներում, այգիներում ու կանգառներում: Ձմռան այս ցրտին ո՛չ տաք հագուստը, ո՛չ էլ տաք թեյը ցուրտը չեն մեղմում: Ռուզանը մի քանի տակ հագուստներով փաթաթված՝ 24 ժամ նստած է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող այս կանգառասրահում: Նրան հացուջուր են բերում ծանոթ ու անծանոթ մարդիկ: Լսելով սոցիալապես

Վարդան Պետրոսյան. «Իմ խիղճը մի բան է ուզում՝ Տաթեւիկի շուտափույթ բուժումը»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրական ճառով հանդես պետք է գար մեղադրող Արթուր Սարգսյանը: Մինչ ճառը տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատաքննությունը վերսկսելու եւ հայց ներկայացնելու համար: Նա անդրադարձավ տուժող Տաթեւիկ Հակոբյանի վնասվածքներին, բուժման կուրսին, տաքսի ծառայության կողմից նրան մատուցվելիք սպասարկումներին, դեղամիջոցներին, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերին: Նա ընդհանուր պահանջեց 2 տարվա համար՝

Մերկ հեծանվորդը ձերբակալվել է առանց սաղավարտի երթեւեկելու համար

Նոր Զելանդիայի Տիմարու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է փողոցներում օրը ցերեկով մորեմերկ երթեւեկող մի հեծանվորդի: Սակայն իրավապահներին չի հետաքրքրել ոչ այդ հանգամանքը, ոչ էլ նրա հարբած լինելը, այլ այն, որ նա գլխին պաշտպանիչ սաղավարտ չի ունեցել: Երկրի օրենքները մերկ երթեւեկելու համար պատիժ չեն նախատեսում ու նաեւ թույլ են տալիս երթեւեկել ալկոհոլի որոշ չափաբաժին օգտագործած: Այնպես որ,

Ռազմիկ Մարկոսյան. Մտավորականների մասնակցությունը Վարդան Պետրոսյանի դատավարության վերջնական փուլին համարում եմ պարտադիր

ԿՈՉ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի` մեկ տարուց ավելի տևած դատավարությունը մոտենում է հանգուցալուծմանը: Դատապրոցեսի ընթացքն իր տրամաբանությամբ պահանջ է առաջացրել ապահովելու օտարերկրյա փորձագետների ու դատապաշտպանների ներգրավվածությունը գործին: Կատարվել են դատահոգեբանական, դատաավտոտեխնիկական, դատաբժշկական քննություններ, որոնց եզրակացությունները Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված գործին ոչինչ չեն ավելացրել: Դրանով հանդերձ, դատաքննության ելքը շարունակում է մնալ

Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են 14 երկրներ (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031