Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը հրավիրատոմս չի ստացել

«Եթե այստեղ եղա՝ կմասնակցեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայատարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին` հոկտեմբերի 10-ին եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հրավիրած հանրահավաքին անձամբ ինքը մասնակցելո՞ւ է: Իսկ ՕԵԿ-ը հարթակում կլինի՞ այդ օրը հարցին էլ պատասխանեց, որ որեւէ հրավեր չեն ստացել, բայց ՕԵԿ-ականներն ազատ են իրենց ընտրության մեջ. «Չեմ բացառում, որ շատ ՕԵԿ-ականներ կմասնակցեն»: Մեկ այլ

«Անմեղության կանխավարկածը խախտող նախագահը հանցագործ է». Դատապարտում են Սերժ Սարգսյանին

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի եւ ընկերների՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է սկսվել: «Մենք բոլորս ենք բանտարկյալներ, ապրում ենք Հայաստան քրեակատարողական հիմնարկում: Հայաստանի չգրված օրենքները ամբողջությամբ առաջնորդվում են գողական օրենքներով: Գիտենք՝ ովքեր են այդ գողերը, ու նրանք ամոթ ու թասիբ չունեն՝ Սերժ Սարգսյանից

Նախագահ չե՞ն դառնա առանց ՀՀԿ-ի որոշման. «Ժողովուրդ»

Ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, պետք է իմանա, որ այդ ճանապարհն անցնում է Մելիք –Ադամյան փողոցով։

Ստեփան Ասլանյան. «Վարչապետին ներկայացվել է մի փաստաթուղթ որից փոքր ձեռներեցները տեղյակ չէին»

Ձեռներեցները երկուշաբթի օրվանից շարունակելու են իրենց բողոքի ակցիաները

Մաքսակետի անունը կդնեն հսկիչ կետ. «Չորրորդ իշխանություն»

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ ունենալը բացառվում է, ընդ որում՝ մարդիկ կան, որ ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, ապա ավելացրել է, թե Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ տասնյակ ճանապարհներ կան, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է։ «ՉԻ» – Մի խոսքով՝ փոխզիջումային տարբերակը գտնված է. մաքսակետ կլինի, բայց անունը

Եռյակն իշխանափոխություն կպահանջի՞ (Տեսանյութ) 

Ռուբեն Հակոբյանը դեռ չգիտի, ինչպես նաեւ չգիտի, թե ի՞նչ է սպառնալու Սերժ Սարգսյանին`իշխանափոխությունից հետո, բայց Արարատի հանրահավաքը կկայանա

Սուրիկ Խաչատրյանը ոչ թե պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է, այլ փիլիսոփայական. «Հայկական ժամանակ»

«Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում չի պաշտպանել։ Եթե այդպիսի բան է գրվել նրա կենսագրության մեջ, հնարավոր է՝ արտերկրում է դա ստացել»։

Ռուբեն Հակոբյան. «Ես եւ Զարուհի Փոստանջյանն իրար չենք ուտում»

«Ժառանգությունը» հատուկ քննարկման թեմա կդարձնի հանրային հեռուստաընկերության կեցվածքը

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք արտահայտվում են շրջանառության հարկը վերացնելու կամ փաստաթղթաշրջանառության դեմ, կամա թե ակամա պայքարում են ստվերայնության զարգացման համար. «Իրատես de facto»

Հասարակության բոլոր շերտերը պետք է մասնակցեն կոռուպցիայի դեմ
պայքարին, որովհետև բոլորս հասկանում ենք, որ պետբյուջեի չմուտքագրված գումարները կենսաթոշակներ են, սոցվճարներ, աշխատավարձեր և այլ ծախսեր։

Արժեքավոր նվիրատվություններ. Մկրտիչ Թառակչյանը հայրենիք է բերել Ալան Հովհաննեսի և Վիլյամ Սարոյանի դիմաքանդակները

Օրերս Հայաստանում էր կանադահայ անվանի քանդակագործ Մկրտիչ Թառակչյանը, ում ստեղծագործությունների մեջ զգալի տեղ են գրավում հայ մշակույթի գործիչների դիմաքանդակները: Տարիներ առաջ քանդակագործը Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանին էր նվիրել Չարենցի բրոնզաձույլ դիմաքանդակը: Այս այցի ընթացքում Մ. Թառակչյանը հայրենիք էր բերել երկու նշանավոր հայորդիների՝ Ալան Հովհաննեսի և Վիլյամ Սարոյանի դիմաքանդակները: նշանավոր երաժիշտ Ալան Հովհաննեսի դիմաքանդակը քանդակագործը նվիրեց

Կբացվի ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի մանրաքանդակների ցուցահանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ ս. թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին կբացվի ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի մանրաքանդակների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 12-ը: Ցուցահանդեսում ներկայացվում է հեղինակի չեխական շարքի մանրաքանդակները: Յարոսլավ Հաշեկի ‹‹Շվեյկ›› աշխատանքը լայն ճանաչում է բերել վարպետին Չեխոսլովակիայում, որի համար էլ նրան շնորհվել է Սկալիցա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ժողովրդական

Պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ վախենում են իրենց օրվա հացի, իսկ Սյունիքում՝ անգամ կյանքի համար «Ժողովուրդ»

Այս ամոթալի, խայտառակ միջադեպից հետո, սակայն, ամենասարսափելին այն էր, որ ահաբեկված առեւտրականներից որեւէ մեկը չհանդգնեց Վաղարշի դեմ բողոք ներկայացնել Ոստիկանություն:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։ Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։ Կատարված մաքրման աշխատանքների վերաբերյալ լուսանկարները

Ավելի շատ զարմացել էի, երբ Սուրիկ Խաչատրյանին հեռացրեցին պաշտոնից, քան երբ նորից նշանակեցին. Վազգեն Մանուկյան. «Անկախ»

Ներքաղաքական վերջին զարգացումների, ինչպես նաև ՀԽ վերջին միջազգային այցի արդյունքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Օրեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Թուրքիայի կողմից նախապայմանների դեպքում հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու ժողովրդական պահանջի և իշխանությունների մտադրության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Որքանո՞վ էր այն տեղին

Արամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչու չէր մասնակցել վերջին երկու հանրահավաքներին. «Հրապարակ»

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ է այսօրվա եւ հետագա մյուս հանրահավաքներին: «Այո»,- հակիրճ պատասխանեց Մանուկյանը՝ չցանկանալով անդրադառնալ շրջանառվող տեղեկություններին, թե իրեն մեկուսացրել են հանրահավաքներից։ Այդուհանդերձ պարզաբանեց, թե ինչու չէր մասնակցել վերջին երկու հանրահավաքներին։ «Նախորդ օրերին ես զբաղված եմ եղել էս միտինգների կազմակերպմամբ, ինչպես նաեւ Վանաձորի եւ Գյումրիի միտինգների կազմակերպմամբ։ Էդ օրերին

Ի դեմս «խավիարային դիվանագիտության»՝ հայաստանցի պաշտոնյաներն ունեն մշտական արդարացում. «Հայկական ժամանակ»

Այնպիսի փաստաթղթերը, ինչպիսին, օրինակ, «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ի որոշումն է, չեն կարող ընդունվել միայն «խավիարային» գործոնների պատճառով։

Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին. «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային, պատճառը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի այցն է Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին դուր չի եկել ինչպես այդ փաստը, այնպես էլ վերջերս Փարիզում միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվան տակ ներկայացվող ցուցասրահը։ Նաիրա Բուլղադարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

Գցված, թե պասերով. «Ժամանակ»

ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է, որ երկու ամիս առաջ քաղաքական այն ուժերը, որ այսօր սատարում և աջակցում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականներին, լուռ էին նույն այդ օրենքը ընդունելիս և ոչ մի ձայն, ոչ մի դժգոհություն չէին արտահայտում: Աբրահամյանը ասում է, որ եթե օրենքը չի բխում ժողովրդի

Եթե այդքան թանկ է Լիսկան, որ գնացել եք նման քայլի, ապա պատրաստ եղեք լսել եւ հեգնանք, եւ տհաճ ակնարկներ. «Հրապարակ»

Գոնե էկրանից լսողների «սիրտը հովանում է», եւ «թվանքը» չեն առնում գալիս ձեր տների ու նստավայրերի վրա։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին Մեծարգո՛ պրն Վարչապետ, 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին

ԵՏՄ և ԵՄ տնտեսություններն համեմատող տեսանյութ

ԵՏՄ և ԵՄ տնտեսություններն համեմատող անիմացիոն տեսանյութեր` հայերեն և ռուսերեն լեզուներով: Տեսանյութում կողք-կողքի համեմատվում են Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) տնտեսական հիմնական ցուցանիշները: Այդ թվում` տարածքը, բնակչությունը, ՀՆԱ-ն, արտահանման ու ներմուծման չափերը, միջին աշխատավարձը և համաշխարհային տնտեսությունում ունեցած չափաբաժինը: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»  

Բանական լուծումները հնարավոր են

Երեկ առավոտյան գյուղական այն խանութում, որտեղ գրեթե ամեն օր առեւտուր եմ անում, ներկա եղա մատակարարի եւ գործակատարի (սեփականատիրոջ կնոջ) խոսակցությանը. «Սա ձեր թղթերը, մի օրինակ էլ էլեկտրոնային փոստով կուղարկեմ»,- խոստացավ մատակարարը եւ գրի առավ, թե ինչ պիտի բերի հաջորդ անգամ: «Էս երեկվանի՞ց եք այդպես աշխատում»,- հարցնում եմ: «Չէ, ես միշտ էլ բոլոր թղթերն ունեցել եմ»,-

ԲԱՐԳԱՎԱՃ

Ծառուկյան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է:

Ազերիները գնդակոծելով՝ վնասել են չորաթանցու «ԶԻԼ»-ը

Կրակոցները շարունակվել են մինչեւ կեսգիշեր

ՀՀ նախագահը կմեկնի Մինսկ

«Շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստտից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ.« Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը»: Պարոն Շարմազանովի

«Սիրիայում քրդերի կոտորածը կկասեցնի Թուրքիայի հետ խաղաղ բանակցությունները». Օջալան. Today՛s Zaman

Քրդերի ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլա Օջալանը զգուշացրել է, որ իր խմբավորումների եւ Թուրքիայի միջեւ խաղաղ բանակցությունները կարող են կասեցվել, եթե «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակեն Քոբանի քաղաքի քրդերի կոտորածը, հայտնում է «Թըդեյս Զաման»-ը: Մեծամասամբ քրդերով բնակեցված Քոբանի քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին, երկու շաբաթ է, ինչ գրավվել է «Իսլամական պետության» կողմից: Ավելի

Վարչապետն ուղղեց իր  «Ի՞նչ է, երկրորդ մարտի 1՞ եք ուզում» արտահայտությունը

Այսօր ՀՀԿ գործադիր նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին «մարտի 1»-ի վերաբերյալ իր հայտարարության սխալների ուղղումը կատարեց: Հիշեցնենք, որ Աժ-ում հարց ու պատասխանի ժամանակ նա, ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի մտահոգությունների,  արձագանքել էր՝ «արա, ի՞նչ եք ստից խոսում,  ի՞նչ է, երկրորդ մարտի մե՞կ եք ուզում, ձեր ուզածն ի՞նչ  է»: «Իմ մտահոգությունն եմ հայտնել հանրահավաքների 

Արփինե Հովհաննիսյանը մտահոգված է ԵԽԽՎ-ի զուսպ վերաբերմունքով. «Իսկ ո՞րն է եղել Ադրբեջանի պատասխանը» 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին, ԵԽԽՎ զուսպ պահվածքին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվող մի ապատեղեկատվությանը: Ելույթում մասնավորապես ուշադրություն է  հրավիրվում հետևյալ հանգամանքին. «Որպեսզի չխոսեմ որպես հայկական պատվիրակության անդամ՝ թույլ տվեք մեջբերել

Հովիկ Աբրահամյանը արձագանքում է առեւտրականների բողոքին  

Այսօր ՀՀԿ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր համար անընդունելի է շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից դժգոհ առեւտրականների բողոքը. «Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է, առաջարկում ենք համագործակցել, քննարկումների արդյունքում որոշում կայացնել:Ա յն, ինչի մասին այսօր բարձրաձայնում են, երկու ամիս քննարկել ենք, որեւէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Հիմա, եթե դժգոհություններ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի «շրջադարձային» որոշմանը

Այսօր երեկոյան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շնենախը ներկայացրեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնողովի՝ 2013-2014-ին Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և շուրջ 30 երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Զեկույցում  ամրագված է, որ մոնիտորինգրի հանձնաժողովի անդամները Հայաստան են այցելել 2014-ի հունիսի 16-18-ը, որը 2012, 2013 խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո առաջին այցելությունն էր: Փաստաթղթում նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031