Օրվա լրահոսը

Առևտրականները  հաշիվ պահանջեցին ու վիճաբանեցին Սուքիաս Ավետիսյանի հետ (Տեսանյութ)

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի դուրս եկած գյումրեցի առևտրականներն այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կաբինետից  շարժվեցին  դեպի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գրասենյակ: Պատգամավորին տեսնելուն պես` ցուցարարներն այնպես ոգևորվեցին,  որ նրանցից ոմանք, պատգամավորի ազգանունը շփոթելով, պարոն  Ավետիսյանի փոխարեն, պարոն Սուքիասյանով դիմեցին: «Էդ օրենքը որ ընդունեցիք, պարոն Սուքիասյան, էդ որի՞ս հարցրեցիք»: Մեկ ուրիշն էլ հետաքրքրվեց. «Էդ

Հանդիպում ոստիկանությունում՝ լրագրողների հետ

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանի մամուլի ասուլիսը:Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինը ամիսներին ոստիկանության իրականացրած աշխատանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ:2014 թ. ինը ամիսներին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 883 դեպք է հայտնաբերվել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

Ամբաստանյալ Արթուր Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի միջնորդությունները մերժվեցին

Այսօր Մասիս քաղաքում Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի եւ ամբաստանյալ, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատավարությունը: Արթուր Զադոյանը մեղադրվում է այն բանում, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Խորհրդի նախագահին

Հոկտեմբերի 2-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Հերման Վան Ռոմպույին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Մարգարյանի և Հերման Վան Ռոմպույի միջև կայացած առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Շնորհավորելով ՀՀ դեսպանին` Եվրոպական Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանը

«Մեզ ընդամենը թվում է, թե հաշմանդամություն ունեցող մարդու հետ աշխատելը դժվար է». Վահան Բադալյան 

Ավելի քան մեկ տարի տևած դասընթացներից, մասնակիցների ընտրությունից ու փորձերից հետո առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը ներկայանում է «Մի լքիր ինձ» պարային ներկայացմամբ, որի պրեմիերան տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 3-ին, Փոքր թատրոնի բեմում՝ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Ներառական պարային խումբը ձևավորվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակներում և գործում է Գեղագիտության ազգային

Համագործակցության ծրագրեր մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց  Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ,  պրոֆեսոր ՏատյանաԶնամենսկայային: Առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով: Արմեն Մուրադյանը նշեց, որ այդ  ձևաչափի հանդիպումները   լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար: 

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի

Կարեն Անդրեասյան. «Կոչ եմ անում, որ լրագրողը դիմի մեզ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ում իր զորակցությունը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ ՀՀԿ-ականների ճնշումների հետ կապված: Հիշեցնենք, որ օմբուդսմենը ներկայացնում է 2013-ի տարեկան զեկույցը: Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ համակարծիք է դատախազության մասին հնչեցրած գնահատականի հետ: Ըստ պատգամավորի, իսկապես, դատախազությունը մոռացել է իր իրական գործառույթը եւ վերածվել է պարտակող մի մարմնի. «Ինչպես  ձեր

«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ». Շառլ Ազնավուրը վաղը համերգ կտա Մոսկվայում. РИА Новости

Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն իր համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգ կտա Մոսկվայում՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: «Ուրախ եմ որ կրկին Մոսկվա եմ եկել, ու ամեն անգամ այսպես եմ ասում, երբ գալիս եմ այստեղ», – խոստովանել է Ազնավուրը համերգին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Խոսելով իր ենթադրյալ վերջին համերգային շրջագայության

Արամ Մանուկյան. «Ո՞վ է Գյումրիի ոստիկանապետը, որ նման հայտարարություն անի»

Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ զեկույցի 400 էջը հաճույքով կարդացել է, գրագետ աշխատանք է. «Արտակարգ իրավիճակներում բանակի օգտագործման հետ կապված մենք մերժվեցինք ԱԺ-ում: Սա, ըստ մեզ, լուրջ ոտնահարում է»: Արամ Մանուկյանը խնդրեց օմբուդսմեին իր կարծիքը հայտնել դրա հետ կապված: Ըստ Արամ Մանուկյանի՝ զեկույցում

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ». Արտակ Դավթյան եւ Աշոտ Մելիքյան

ՀՀ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի եւ Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի բանավեճը: Թեման՝ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպություն զեկույցը եւ Հայաստանում լրագրողների դեմ բռնության դեպքերը Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

«Գետափը» «ТЕТАП» են դարձրել

Անփութությա՞ն, թե՞ անգրագիտության հետեւանքով է հայերեն «Գետափը» թարգմանվել «ТЕТАП՝ պարզ չէ: Սակայն երկար ժամանակ է՝ միջպետական ճանապարհին այս ցուցանակը սխալ տեղեկատվություն է տալիս անցորդներին: Ցուցանակի տառասխալը չեն նկատում նաեւ այս ճանապարհով անցուդարձ անող մարզի պատասխանատուները: Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 01.10.2014

Մաքսային միության Հայաստանի անդամակցության պայմանագիրը,հնարավոր է, ստորագրվի հաջորդ շաբաթ. РИА Новости

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում, հոկտեմբերի 2-ին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ Մաքային միության և տնտեսական համագործակցության բաժնի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտնելէր, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ կարող է դառնալ 2015 թ.

Մետրոպոլիտենի աշխատակիցների գործով դատական նիստը հետաձգվեց

  Պատճառը՝ դատարանի ծանրաբեռնվածությունն էր Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների գործով դատական նիստը: Սակայն 45 րոպե սպասելուց հետո կողմերին տեղեկացրեցին, որ ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվում է, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին: Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի

Որքանո՞վ են սոցիալական ցանցերն ազդում լրատվության որակի և տեղեկատվության հոսքի վրա

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր ներկայացրեց հայաստանյան լրագրողների կողմից սոցիալական ցանցերը (սոցմեդիան)՝ որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու հարցման արդյունքները: Հարցումը, որն անցկացվել է 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ հայաստանյան 50 տարբեր լրատվամիջոցների 100 ներկայացուցիչների շրջանում, առաջին հերթին նպատակ է ունեցել պարզելու, թե ինչպես են հիմնական լրատվամիջոցներն օգտագործում սոցիալական մեդիան, և որքանով են սոցիալական լրատվամիջոցներն

Ինչո՞ւ է վերանշանակվել Սուրիկ Խաչատրյանը

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Արամ Աբրահամյան.- Մեր ընթերցող Զավեն Տատինցյանը հարցնում է՝ ինչո՞ւ եք դուք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից առաջ հրապարակել Սյունիքում անցկացրած հարցումների արդյունքները եւ նրա վարկանիշը: Դուք գիտեի՞ք, որ նա կնշանակվի: Ահարոն Ադիբեկյան.– Տվյալները ես ստացել եմ ամիսներ առաջ՝ Գորիսի քաղաքապետի

Ադրբեջանի բնակիչը զարմացած է. «Հայաստանի ազգային հերոսների թիվն ինչո՞ւ է այդքան քիչ»

Հաղթանակած երկիրը պատերազմի կենդանի հերոս չունի

«Ես սրանում լուսավոր բան եմ տեսնում». Ռուբեն Քոչարը` «Ես եմ» կինոփառատոնի մասին

Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Ներկայացված 118 ֆիլմից ընտրվել են 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Կինոփառատոնի ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը, ում հետ էլ որոշեցինք զրուցել և′ նման փառատոների կարևորության, և′ այսօրվա երիտասարդության կինոմտածողության մասին: -Օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց

Մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ

Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իր ընթացքն է շարունակում «Երևան՝ իմ տուն» խորագրով սոցիալական աջակցության ծրագիրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում առաջին անգամ անցկացվող ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ։ Նշենք, որ ծրագրում ընդգրկված են բազմազավակ, բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի,

Գյումրիում բողոքի ակցիաները չեն դադարում. առևտրականները փակեցին մարզպետարանի դիմացի փողոցը (Տեսանյութ)

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հանգիստ չի տալիս գյումրեցի առևտրականներին: Վերջիններս այսօր Գյումրու կենտրոնական շուկայից ոտքով շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան: Սկզբում նրանց հետ հանդիպման իջավ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը: Այնուհետ կենտրոնական փողոցը փակելուց հետո առևտրականներին ընդունեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետի կաբինետում էր նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Մարզպետն ասաց, որ

Նարեկ Սարգսյանը դպրոցների վրա անարդյունավետ ծախսերի մասին

13 դպրոցների շինաշխատանքները հետաձգվել են

Հայկ Ալումյան. «Հետագայի համար դեռ պետք է քննարկեմ Բուդաղյանների հետ»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Արտակ Բուդաղյանի գործով անցկացվող նիստի ժամանակ այսօր դատարանի դահլիճը լքած Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը փոխանցեց, որ դեռ չեն որոշել հետագա անելիքները: «Հետագայի համար դեռ պետք է քննարկեմ Բուդաղյանների հետ, հետո վերջնականապես կորոշվեն մեր հետագա անելիքները: Ես դատավորին բացարկ եմ հայտնել, իսկ դատավորը մերժել է բացարկը: Ես լքել

«Անկեղծ սիրում, հարգում եմ Սուրիկ Խաչատրյանին՝ որպես տղամարդ տղա, ձիգ տղա»

Որոտանի գյուղապետը գտնում է, որ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ բան խոսում են «պատերի տակ թափածները» «Ես Սուրիկ Խաչատրյանին սիրում եւ ընդունում եմ: Ասե՞մ ինչի համար եմ սիրում, որ տղամարդ տղա է, ձիգ տղա է: Ղեկավարը պիտի ընդհանրապես ձիգ լինի, ամուր լինի, որ կարողանա ղեկավարի: Թուլամորթը չի կարող ղեկավարի»,- «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի

«Ագրարային համալսարանը օգտվում է թյուրիմացությունից»

Հովհաննես Մարգարյանը զարմացած է՝ ինչպես եղավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը՝ ծանոթ չլինելով գործի նյութերին, պահանջում է տարածքից ՕԵԿ-ի վտարումը

Պետական գույքի կառավարման վարչությունը նույնպես ցանկանում է ՕԵԿ-ին վտարել Ագրարային համալսարանի տարածքից

Ագրարային համալսարանի ներկայացուցիչները նշում են, որ ՕԵԿ-ը իրեն տրված տարածքն ապօրինաբար է օգտագործում

Պատանի հայ դաշնակահարները հաղթել են «Ապագայի արտիստներ» խորագրով հեղինակավոր մրցույթ-փառատոնում

Ս. թ. սեպտեմբերի 23-29-ը «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված երեք դաշնակահարներ մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից: Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային

Ենթադրյալ շանտաժին հեշտությամբ կարելի է դիմակայել քաղաքակիրթ դիվանագիտական քայլերով

Եվրամիության հետ «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի» արդեն ստորագրման պատրաստ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու եւ Ռուսաստանի ակնհայտ կայսերապաշտական, եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնություններին միանալու մասին Սերժ Սարգսյանի՝ մոտ մեկ տարի առաջ արած հայտարարությունը խնդրահարույց էր ի սկզբանե: Լեգիտիմության ահռելի պակասուրդ ունեցող նախագահի՝ Հայաստանի անունից արված հայտարարությունը չուներ ոչ մի հիմք եւ հիմնավորում: Խնդիրը չէր քննարկվել իշխանության ոչ մի

Ջհանգիրյանը՝ պաշտպանին. «Խեղճացել եք, նեղն եք ընկել, վհատվել եք, հուսահատվել եք, ո՞նց պիտի պաշտպանեք»

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «դուխ տվեց» Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, երբ ՀՀԿ-ականները նրան նեղն էին գցել: Պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկումն անցնում է թեժ մթնոլորտում:  Գագիկ Ջհանգիրյանը պաշտպանին խորհուրդ տվեց. «Դուք սահմանադրական մարմին եք: Ես ձեր զեկույցն ու ելույթը լսելիս՝ զգացի, որ դուք խեղճացել եք, նեղն եք ընկել, վհատվել եք: Բա այդպես

Հովհաննես Սահակյանին. «Ինձ ցուցումներ մի՛ տվեք, ձեր պատկերացումները վերջին ատյանի ճշմարտություններ չեն»

Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ու Հովհաննես Սահակյանը բուռն արձագանքեցին պաշտպանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազը անձնական հարձակում է գործել իր վրա: Լսելով Կարեն Անդրեասյանի մի շարք գնահատականներ՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Դուք այդ որակումները տալու սահմանադրական եւ քրեադատավարական իրավունքները չունեք, որովհետեւ քրեադատավարական մարմնի որեւիցե մի հարթության

Ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև: ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. 1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ) 2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր 3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր 4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031