Օրվա լրահոսը
Գեւորգ Կոստանյանը խոստանում է հրապարակային լինել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց` եթե ԱԺ-ն իրեն հաստատի այդ պաշտոնում, ինքն ինչպե՞ս է նայում այն հարցին, որ գլխավոր դատախազը ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ԱԺ-ին ու նախագահին: Նկատենք, որ ԱԺ կանոնակարգն այդ հարցում հստակություն չի սահմանում եւ ԱԺ նախագահն այսօր ինքն էլ դժգոհեց` նկատելով, որ իր նախագահության տարիներին դատախազն
Ստրասբուրգում սպառնում են անժամկետ հացադուլ անել, եթե Սերժ Սարգսյանն իրենց հետ չհանդիպի
«Ես Սերժ Սարգսյանին ասելու բան ունեմ, ինքը ասաց ոստիկանների ձեռքով, բռունցքներով, բանտախցում դիմակավորված լեզվով ասաց, ես ասում եմ եվրոպական լեզվով: Արի ու տես: Մի աչքս ընդհանրապես չի տեսնում, այստեղ երկու անգամ վիրահատություն եմ արել, բայց բժիշկներն ասում են` ցավում ենք, ուշացել ես: Ես տեսել եմ` ինչպես են ժողովրդին ծեծել, իմ աչքերի առջեւ են մահացել «Մարտի 1-ի» 10 զոհերը»:
ԴիջիԹեքյան օրերը հագեցած կլինեն սեմինարներով ու գործարար ներկայացումներով
«ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է լինելու հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առևտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային
Նոր վարժությունը կարող է կոչվել Վահագն Ստեփանյանի անունով
Բելգիայի Անտվերպեն քաղաքը 110 տարի անց կրկին ընդունել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մասնակիցներին (մարզաձեւի աշխարհի անդրանիկ առաջնությունը 1903 թվականին անցկացվել է այս քաղաքում): Այսօրվանից 78 երկրների շուրջ 540 մարզիկներ պայքար են սկսել աշխարհի 44-րդ անհատական առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը, այս առաջնությունը մասնակիցների համար նաեւ հնարավորությունների փորձարկման կարեւոր փուլ է եկող տարվա
Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը
Ս.թ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:
Գեւորգ Կոստանյանը համաձայն չէ, որ Հայաստանում համատարած անպատժելիության մթնոլորտ է
Կոստանյանը չի կիսում ընդունված այն տեսակետը, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է: «Համաձայն չեմ, որ համատարած անպատժելիության մթնոլորտ է, սակայն համարում եմ, որ մեկ դեպքը բավական է, որ մարդկանց վստահությունը կորի: Իմ խնդիրներից մեկը օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումն է և այն, որ ցանկացած հանցագործ ստանա արժանի պատիժ»:
405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Գիտական հասարակությունը նշում է ՀՀ ԳԱԱ-ի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ սեպտեմբերի 30-ին նշեց ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց լեզվի ինստիտուտի մեծ դերակատարությունը հայերենագիտության զարգացման ոլորտում, և հետագա գիտական ձեռքբերումներ մաղթեց ինստիտուտի գիտաշխատողներին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ինստիտուտին, ընդգծեց հայապահպանության, հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում ինստիտուտի
Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի աշնանային ծառատունկը
Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Համաձայն ծրագրի, բարեկարգվել է 68387 քմ հարթ և 48550 քմ թեք տանիք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում էլ բարեկարգվել է շուրջ 1190 շքամուտք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է 2014թ. նախատեսված
Հայաստանի 26 մասնակցից 17-ը սկսել են հաղթանակով
Չերնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած 8-18 տարեկան պատանիների եւ աղջիկների Եվրոպայի 23-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող 26 շախմատիստներից 17-ը առաջին տուրում հաղթական միավոր է վաստակել, երեք հոգի արել է ոչ-ոքի եւ պարտություն կրել են ընդամենը վեցը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Որոշվեց լսումներ կազմակերպել ԱԺ-ում` «գենդեր», «գենդերային հարաբերություններ» հասկացությունները օրենքից հանելու համար
Ինչպես հայտնի է, ձևավորվել է 40-ից ավելի հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնող խումբ, որոնք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թ. 57 Օրենքը չեղյալ հայտարարելու առաջարկով դիմում էին նախապատրաստել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին և ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարներին: Այսօր, սեպտեմբերի 30-ին ԱԺ նախագահը ընդունեց նախաձեռնության պատվիրակությանը, որի
Արտակ Շաբոյանն արհամարհո՞ւմ է «Բարև Երևանի» հարցումը
30 սեպտեմբերի 2013, Երևան: «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետի՝ 19.07.2013թ.-ի թիվ 3661-ա և թիվ 3661-Ա որոշումներով Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ ս.թ. հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Նա նշել էր, որ վերոհիշյալ որոշումների հիմքում ընկած ուղևորափոխադրող կազմակերպությունների գրավոր
Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Մահացել է բանաստեղծ Սերո Անտոնյանը
Ս. Անտոնյանը մի շարք ժողովածուների հեղինակ էր, նրա ստեղծագործությունները համակված են ծննդավայրի, հայրենի բնության հանդեպ ջերմ սիրով:
Բողոքի ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի` Ստրասբուրգում
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից Aravot.am-ին փոխանցեց, որ այսօր մեկնարկել է Սերժ Սարգսյանի` Եվրոպայի խորհուրդ այցելության առիթով բողոքի ակցիա Եվրախորհրդի շենքի հարակից տարածքում: Հավաքված հայերը նաև ստորագրահավաք են սկսել հետևյալ թեմայով. «Մենք դեմ ենք ՀՀ չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ապօրինի ներքին և արտաքին քաղաքականությանը»: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար: Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով: Մտնելով այս
Սուրիկ Խաչատրյանը խոստովանում է (Տեսանյութ)
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ցանկանում է վրեժ լուծել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից։ Այս համոզմունքն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը։ «Սամվել Հարությունյանը կարող էր էս 19 տարիներին խոսել էն ամենի մասին, ինչ լրատվամիջոցներում կա։ Էս ամենը խոսում է իր ոչ մարդկային պահվածքի մասին։ Իրա մոտ խոսում է վրեժխնդրությունը։ 1994 թվականին քաղխորհրդի 41
Քրեակատարողական համակարգի լուսաբանման թեմայի շուրջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` լրագրողների համար կազմակերպված աշխատաժողով
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, 2013թ. սեպտեմբերի 28 – 29-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել է աշխատաժողով քրեական համակարգի լուսաբանման սկզբունքների վերաբերյալ: Մոտ քսան լրագրող և ՀՀ արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության՝ մամուլի հարցերով աշխատակիցներ քննարկեցին ազատազրկված կամ դատապարտված անձանց վերաբերող խնդիրների և վարույթների պատասխանատու և ճշգրիտ լուսաբանումը: Սեմինարի առանցքում էին
Սամվել Գալստյան. «Ցեցը խորհրդային տարիներին էլ կար, վիճակագրությունն էին թաքցնում» (Տեսանյութ)
Ագրարագետը պնդում է, որ թունաքիմիկատները որակյալ են, գյուղացիները դրանք ճիշտ չեն օգտագործում
Եվրոպացի կինովավերագրող. «Հայերը համեստ են, բայց ոչ ամաչկոտ»
Կինովավերագրողի ձեւակերպմամբ, առաջին բանը, որ աչք է ծակում, հայերի ներքին կուլտուրան է. «Սա հաճոյախոսություն չէ, ես Երեւանում անհավատալի բարձր ներքին կուլտուրա եմ տեսնում եւ զգում օդում: Իմ կարծիքով՝ ձեզ հաջողվել է հոգեւոր առումով որոշ բան պահպանել, հաստատ ամեն բնակարանում գոնե մի դաշնամուր մնացել է:
Մալաթիա-Սեբաստիայի մի մասում ջրամատակարարումը կդադարեցվի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ-1 զանգվածի 54/1, 54/2, 61, 61ա, 61բ, 61գ, 62, 64-73, 111ա, 111բ, 112-115, 93-110 համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային փող. Ա, Բ, Վ, Գ, 1-6, 73-79, 81, 81ա, 82, 83, 85, 89, 91-95,
Ըստ դաշնակցական պատգամավորի, Հայաստանում քաղբանտարկյալներ չկա՞ն
Ավելի ուշ, լրագրողների ճշտող հարցին, Վարդանյանն ասաց, որ «քաղբանտարկյալի» հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով համապատասխանում է Տիգրան Առաքելյանը:
Էդիկ Բաղդասարյան. «Լրագրողն այլեւս անելիք չունի»
Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում:
Սուրիկ Խաչատրյանի փաստաբան. «Սիրուհի Արեւիկը ավելի մտերիմ է եղել Սամվել Հարությունյանի հետ»
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես տեղեկացրել ենք, դիմել է դատարան՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանից իրեն զրպարտելու համար պահանջելով 1.5 մլն դրամ: Մասնավորապես, ըստ Սուրիկ Խաչատրյանի, զրպարտություն է այն, որ ինքը կրակել եւ սպանել է իրենից հղի, իր սիրուհի Արեւիկ Միրզոյանի չծնված երեխային: Գործին էլ կցված է Արեւիկ Միրզոյանի բացատրությունը, որ ինքը ոչ թե
ԵՄ-ն անուղղակիորեն սկսում է ճանաչել Մաքսային միությունը (Տեսանյութ)
Եվրամիությունը դեռեւս 2008 թվականին Հայաստանին թույլատրեց մոտ 7200 ապրանքատեսակներ արտահանել ԵՄ երկրներ որոշակի արտոնություններով, այսինքն՝ GSP+ համակարգով մոտ 3300 ապրանքատեսակներ զրոյական մաքսատուրքով պետք է արտահանվեր, իսկ մնացածը` ցածր մաքսատուրքով, ասոցացման համաձայնագրի խորը եւ համապարփակ առեւտուրն ունի 2 կողմը եւ ավելի ընդարձակված է, բայց նրա մի մասը մնում է դեռ 2008-ին ներդրված համակարգի սկզբունքները: Այսօր «Հայացք»
Հաստատվել են հեռակա ասպիրանտուրայի տեղերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը, հրաման է ստորագրել «ՀՀ 2013/2014 ուսումնական տարվաասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերիբաշխումը հաստատելու մասին»: Ըստ հրամանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրանտական տեղ: ՀՀ կրթության և գիտության
Աշխարհում լավագույնը համարվող լոգոներն ու դրանց կարևորությունը
Հաճախ ընկերության համար լոգո մտածելը նույնքան բարդ է , որքան ընկերության անվանում որոշելը: Լավ լոգոն հաջող մշակված մարքեթինգային ռազմավարության գրավակնն է, այս կարծիքին է նաև վեբ-դիզայներ Արա Մակարյանը. «Քանի որ լոգոն կարելի է համարել պոտենցիալ սպառողների առաջին կոնտակտը քո ներկայացրած ապրանքանիշի կամ ֆիրմայի հետ , ուստի շատ կարևոր է լոգոյի մեջ ճիշտ գաղափարախոսության սահմանումը՝ լոգոյի

















































