Օրվա լրահոսը
Ոմանց մոտ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է եւ տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը. Արմեն Աշոտյան
Ի դեպ, Հանրապետականի և Սերժ Սարգսյանի համար առաջին փորձը չէ դառնալու արտաքին ազդեցության գործակալների անառողջ քաղաքական ակտիվության թիրախ: Ու կապ չունի, թե այդ ազդեցության ուժերը ինչպիսի աշխարհագրական ուղղվածություն ունեն:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ։
ՔՊ-ում քննարկել են անտառների կառավարմանը վերաբերվող հարցեր
Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են անտառների կառավարմանը վերաբերվող հարցեր։
Միգուցե հեշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով, Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին: Իսկ ով է մեղավոր, որ 2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատում, Տավուշի դիրքային երկրօրյա մարտերի մասնակիցներին 16 հատ «Մարտական խաչ» 1-ին աստիճան,
«Նոյեմբերի 9-ի համատեքստը միակ համատեքստն է, որտեղ բավարարվելու ենք ռուսական վերահսկողությամբ ճանապարհով»․ Սուրեն Սուրենյանց
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ հիմա մենք կանգնած ենք պատերազմից հինգ րոպե պակաս ռեժիմի առաջ։ Ալիևի ելույթն այլ կերպ բնութագրել հնարավոր չէր։
Թե ինչպես արգելափակեցին Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների վերաբնակեցումը
ՄԱՍ 2. Սկիզբը` այստեղ Ու այսպիսով, հայկական իշխանությունները «ահաբեկված» Ադրբեջանի կողմից քարոզվող «Հայաստանը օկուպանտ է» և «գրավյալ հողերի վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն է տանում» թեզերից, ու արտաքին քաղաքականության ռազմավարության բացարձակ բացակայության պայմաններում ոչ միայն չտարան արդյունավետ վերաբնակեցում Արցախի ազատագրված 7 շրջաններում, այլև կասեցվեց Արցախի Հանրապետության ազգաբնակչության աճը: Մեկ անգամ չէ, որ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելության
Եվրամիությանն անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ. Օվերչուկը` ՀՀ օրենքի նախագծի մասին
-Օրենսդրական նախաձեռնությունը հեղինակները կարող էին այնտեղ հավելել ԵԱՏՄ-ից դուրս գալու հոդվածը։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները (եվրասիական և եվրոպական) ինչ-որ պահի կմիավորվեն։ -Եթե Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ սահմանափակվեն, ապա ՀՀ-ում կբարձրանան էներգակիրների և պարենային ապրանքների գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 80%-ով։ Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտը, աշխատանքն ու ավելի շատ կվճարեն առաջին
ԱԺ-ում կայացել է աշխատանքային քննարկում` Երեւանի օդի աղտոտվածության, առկա խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հունվարի 9-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Երեւանի օդի աղտոտվածության առկա վիճակը, խնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն ներկայացրին Երեւանում
Եվրաքվեի նախաձեռնողները ողջունում են Կառավարության որոշումը՝ հավանություն տալ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենսդրական նախաձեռնությանը
Ժողովրդավարական ուժերի հարթակը ողջունում է ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշումը, որով հավանություն տրվեց Եվրաքվեի նախաձեռնած եւ քաղաքացիների 50000-ից ավելի ստորագրություններ հավաքած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրամիությանը անդամակցության գործընթաց։ Այսպիսով, Կառավարությունը իր համերաշխությունն ու համախոհությունը հայտնեց Հայաստանի ժողովրդի կայացրած պատմական քաղաքակրթական ընտրությանը։ Գնահատելի է , որ կառավարությունը չօգտվեց մինչեւ
«Լևոնականության դեմ ամենամեծ դիվերսիան կյանքի է կոչվում հիմա՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և այսպես կոչված լատենտ նիկոլականների կողմից»․ Կարպիս Փաշոյան
Ըստ Կարպիս Փաշոյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է իռացիոնալ ինտուիցիայի միջոցով, ինչը հակաինտելեկտուալ մոտեցում է։
Հաջիզադե․ «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի նպատակների վկայություն լինել»
«Ազատություն». «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի մտադրությունների վկայություն լինել», – անդրադառնալով Հայաստանի վարչապետի այսօրվա ֆեսյբուքյան գրառմանը, Х-ի իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող ձեր գործողություններն ավելին ասեն քան ձեր խոսքերը։ Ուշագրավ է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» անտեսում է տարածաշրջանում
Ժիրայր Սեֆիլյան. «Ինչքան պատրաստված լինես պատերազմի, այնքան պատերազմը կկանխվի»
Ալիեւ կոչեցյալը ոգեւորվել է վերջին տարիների ձեռք բերումներից, որ ինքը, հավանաբար, երազում չէր տեսնի: Չէր պատկերացնի, որ Աստծո կողմից մեզ շնորհված Քարվաճառի նման անառիկ բերդը կարող էր առանց ոչ մի կրակոցի վերցնել:
ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և հայտնել պատրաստակամություն՝ շարունակել Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»։
«Ալիևը պատրաստ է մտնել քո երկիր, դու կամ ցուցադրի, որ արևմուտքը դրա դեմն առնելու է, կամ ռուսների հետ գնա խոսելու, որովհետև ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում»․ Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյանի վստահեցմամբ՝ ինչ-որ մեկը պետք է կարողանա Ադրբեջանի անզուսպ, լկտի, ագրեսիվ պահվածքը կանգնեցնել։ Ո՞րն է այդ գերտերությունը։
Կամ Հայաստանը փորձում է ետ նստել իր աթոռին, իհարկե, եթե այն դեռ կա, զբաղված չէ ու մեզ թույլ տան նստել, կամ ազատ անկումը շարունակվելու է. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցով և գրել. «Երկու աթոռի վրա նստելու քաղաքականության թերությունը նրանում է, որ կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում մեզ օժանդակելու մասով։ Ելքը՝ ամբողջությամբ արևմտյան աթոռին տեղափոխվելն է…»։ Հատկանշականն այն է, որ երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն իր ունեցած
Մենք միասնական ենք Բաքվի պատանդառած մեր հայրենակիցներին աջակցության հարցում. Սրբազանը կոչով դիմել է համայն աշխարհի հայությանը
Այսու մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված մեր հայրենակիցներին այս վճռական ժամին՝ հասկանալով հանդերձ, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ այսպես կոչված «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսի՛ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները» և թե ինչ ճնշման տակ են գտնվել ու շարունակում մնալ մեր բոլոր պատանդները:
Գարեգին Չուգասզյան. «Հերթական անգամ Փաշինյանը պատվազուրկ խոսքով ցույց տվեց իր կերպարը, որ խաղում է թշնամու դաշտում, որ թշնամու ճամբարի մաս է կազմում»
Ի պատասխան երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության հասցեին Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքների եւ դրանց գործող իշխանության անատամ արձագանքի, ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսում ասաց. «Նախ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ալիեւին իր այս բացահայտ սպառնալիքների համար, որովհետեւ դրանով հեշտացնում է մեր այն գիտակից քաղաքացիների գործը, որոնք փորձում են մեր ժողովրդին բացատրել, որ
Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
Նիկոլ Փաշինյանի հերթական դրական ժեստն Ապշերոնի սուլթանին
Արցախի Հանրապետությունը Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը համաձայնել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի՝ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին առաջարկին: Այս առնչությամբ հարկ է նշել հետևյալը: Դեռևս 1992թ. միջազգային հանրությունը սկսել էր ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտությանը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին` Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում նշված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցության ուղին:Հայաստանն ու Լիբանանն ունեն բարեկամության
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, եթե չասենք մեր պատմության մեծագույն պարադոքսն է»․ Արման Գրիգորյան
Արման Գրիգորյանը վստահեցրեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ընկերները սկսել են այդ դժվարին պայքարը, բայց այն ավարտված չէ․ այն շարունակվելու է քանի դեռ իրատես ու ռացիոնալիզմի տարատեսակ հակառակորդները գերիշխող դիրք ունեն տարբեր ասպարեզներում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին են ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ՝ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը: Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանն ունեն աշխատանքային հարուստ փորձ, վերջիններս իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են
ՔՊ-ի պատճառով Գյումրու ավագանու նիստը չի կայացել․ Սարիկ Մինասյանն «Ապրելու երկրի» հետ հեռակա բանավեճ է սկսել
Եվ եթե այդ հարցը 2019 թվականից «Քաղաքացիական պայմանագրի» և կառավարության օրակարգում էր, ինչո՞ւ մինչև օրս չեն անդրադարձել այդ հարցին և լուծում չեն տվել:
Քրիստինե Վարդանյան. «Նիկոլ Փաշինյանն է, որ Ալիեւին դարձրել է այն մարդը, որը տարածաշրջանում մատ է թափ տալիս, պահանջում է այն, ինչ ինքը անգամ չէր էլ կարող պատկերացնել»
Պարտք եմ համարում ասել որպես մարդ, որը Ադրբեջանի հետ քննարկվող մի քանի փաստաթղթերի ծանոթ է: Նիկոլ Փաշինյանն է, որ բանակցել եւ այդ փաստաթղթերում ամրագրել է Ադրբեջանին Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտելու դրույթներ: Մենք հիմա ինչ տեսնում ենք, տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի բանակցությունների, պայմանավորվածությունների հետեւանքը:
Սերգեյ Փարաջանով–100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական
Մագդալենա Գրոնոն կարևորել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից, մյուս մարզերում՝ 2026 թվականից. Կառավարությունը հաստատել է նոր ընթացակարգը
Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծի, որով սահմանվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկման ընթացակարգը։ Նախորդ տարի գործադիր և օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք էր դրել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։ Կառավարության կողմից հաստատվել, Ազգային ժողովում երկու ընթերցում անցել և հաստատվել էին «Սոցիալական աջակցության մասին»
Ապարանում ամուսինները փողոցի տարբեր հատվածներից գողացել էին Ամանորի զարդարանք-խաղալիքները, տարել տուն
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք: Կազմված
Հայաստանում արական սեռի դպրոցականների շրջանում գրանցվել է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ. Արմեն Մուրադյան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում արական սեռի դպրոցականների շրջանում գրանցվել է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ (11, 13 և 15 տարեկանների շրջանում, համապատասխանաբար, 31%, 27% և 25%): Դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման վարքագիծ. HBSC հետազոտության հիմնական արդյունքները: Հայաստանում դպրոցականների վարքագծի անհանգստացնող միտումներ՝ քաղցրավենիքի, գազավորված ըմպելիքների օգտագործման աճ
Կենտրոնում և Նոր Նորքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 3-8-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին և 8-ին, ◾️Նոր Նորքում՝ հունվարի 3-ին, 5-ին և 8-ին ◾️Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ ✅ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ


















































