Օրվա լրահոսը
Ովքե՞ր են ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուները
Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ ՀՅԴ-ն մասնակցելու որոշում կայացրել է, սակայն հայտնի չէ՝ ինչ ձևաչափով՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, հետևաբար և այս պահին ցուցակի առաջին համարից խոսելն անհնար է։
Լանջիկ-Մարալիկ ճանապարհին բախվել են բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ
Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․)
Կառուցապատման թույլտվություն ստանալու գործընթացն էլեկտրոնային եղանակով կիրականացվի
2025 թվականից կառուցապատման թույլտվություններ ստանալուն առնչվող ողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով: Առցանց տարբերակով փաստաթղթերը մուտք անելու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ https://urban.e-gov.am/hy: Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է ԱՀԾ ծառայողներին ու աշխատողներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրել
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով 2023 թվականի հոկտեմբերին ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին: ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 10-ին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Պետական գաղտնիքի մասին»
Ֆիդան. «Հարավային Կովկասը ծայրահեղ կարևորություն ունի մեզ համար»
Ֆիդանը կարևորել է ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները:
«Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` ՀՀ-ն դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ»
«Եվս մեկ գործիք՝ խաղաղ եղանակներով միջազգային վեճերը լուծելու»
Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու ՀՀ կառավարության որոշումը։ «Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն», – X-ի իր միկրոբլոգում նշել է ԵԽ պատգամավորը: Հայաստանի
«Բողոքարկելու ենք». դատարանը որոշում է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության. News.am
Բազմիցս ահազանգել ենք, որ «Օրրանի» հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունը խախտում է հրդեհային անվտանգության նորմերը և խոչընդոտում շենքի բնական լուսավորությունը
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ հակաբակտերիային դեղերի կիրառումը
Դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով
Բայկոնուրից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։ Ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։ Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10:45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա
Ռուբեն Ռուբինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ԱԺ
ԱՄՆ նախկին նախագահներից շատերն են լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ, օրինակ Քլինթոնը դիմել է Նիքսոնին, Թրումենը խորհուրդ է խնդրել Հուվերից
«Դա աշխարհի ամենամիայնակ գործն է, ուստի սովորաբար նրանք ձեռք են մեկնում և հույսը դնում միմյանց վրա»
Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել գործընկերության ընդլայնման հեռանկարների շուրջ, ընդգծել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին: Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի
Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. ԴԱՀԿ
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման, Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը։ Այն է՝ 1.Հայաստանի
«Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները կան, իրավական որեւէ հիմք չկա՝ հանքի շահագործման գործընթացը կասեցնելու»․ Հակոբ Սիմիդյան
Նա հավելեց, որ 2025 թվականին Հայաստանում հանքերին մոտ 15 ազդակիր համայնքներում շուրջ 1 մլրդ դրամի ծրագրեր կիրականացվեն, որոնք իրենց մեջ նաեւ առողջապահական բաղադրիչ կունենան։
Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է առկա խնդիրները, կառուցվածքային բարեփոխումների ընթացքը
Այսօր՝ հունվարի 10-ին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և առկա կարիքներին։ Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ առանձնազրույց ունենալը։ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ
«Մուրճը տարել էի ՔՊ նիստին՝ գործընկերներին ցույց տալու, դա ծառերի վրա նշումներ անելու մուրճ է»․ Հակոբ Սիմիդյան
«Տասնյակ մարդիկ են եղել, այդ քննարկման ժամանակ որեւէ միջադեպ չի եղել, հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են, Հայկ Սարգսյանի եւ Հայկ Ղալումյանի միջեւ որեւէ քաշքշուկ չի եղել»։
Հինգ տուժած հոսպիտալացվել է. Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ն.,
«Ոչ մի գերատեսչություն, ոչ մի բան չի անում, մեզ ասում էին՝ դուք ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք, մտածեք ձեր երեխաների մասին»․ անհայտ կորած Գոռ Մովսիսյանի ծնողներ
Նորայր Մովսիսյանը վստահեցնում է՝ պատրաստ է կռվել Արցախը հետ բերելու համար․ «Արցախը կորցնելուց հետո ես չեմ քնում։ Մենք մեր երկրի դարպասները բացեցինք, մենք հրանոթ տեղադրելու տեղ չունենք։ Արցախը մեզ պահում էր»։
«Մայլեռ»-ում արդեն գործում է երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղի, առկա են 21 կմ սահուղիներ. լեռնադահուկային մարզահամալիրում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
«Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։
Փաշինյանը հերթական անգամ դառնում է Բաքվի շահերի սպասարկող, դիմացը չստանալով որևէ բան մեր պետության համար, բացի ագրեսիայի նոր վտանգից․ Տաթևիկ Հայրապետյան
Իլհամ Ալիևը ուղիղ ասել է այդ մասին, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։
«Ռազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզում ու Ջերմուկում խնդիրներ ունեցանք, նաեւ անտառածածկ տարածքներ այրվեցին»․ նախարար
Նա նշեց, որ Ադրբեջանը բողոքներ ունի Արցախում ջրային ռեսուրսների հետ կապված, ՀՀ կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։
Դրվագ, որի մասին երկար եմ մտածել․ ինչո՞ւ մենք՝ խաղաղության խոսնակներս, «դուրս թռանք ռելսերից». Թագուհի Ղազարյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը «Ընտանեկան փոդքաստի» երկրորդ թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է 2018-2019 թվականներին իր և առաջին տիկնոջ խաղաղության խոսույթներին, որոնց նկատմամբ ագրեսիվ արձագանքը ստիպել է ինչ-որ պահի հետքայլ անել։ Սա շատ կարևոր և ուշագրավ դրվագ է, որի մասին երկար եմ մտածել․ ինչո՞ւ մենք՝ խաղաղության խոսնակներս, «դուրս թռանք ռելսերից», ինչպես ասում
«Սա հետընթաց քայլ է». ՍիվիլՆեթը և այլ փաստեր ստուգողներ դիմել են Ցուկերբերգին. Civilnet
Որպես լրագրողներ՝ մենք հավատարիմ ենք մնում մամուլի ազատության նկատմամբ մեր հանձնառությանը՝ ապահովելով, որ ճշմարտության որոնումը շարունակվի մնալ ժողովրդավարության հիմնաքարերից մեկը
«2024-ին Սեւանը չի կանաչել, լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով»․ Հակոբ Սիմիդյան
«Սեւանի կանաչելու այս պրոցեսը բացառելու համար Սեւանի ջրի որակի ու քանակի մասին պետք է մտածենք, ամեն հնարավորն այս պահին իրականացնում ենք»։
«Մենք ջավախքցիներս շատ դիմացկուն ենք…». նշվեց Հարություն Խաչատրյանի հոբելյանը
Երբ Հայաստանում ողջ ես, քո մասին չեն ուզում խոսել, շատ-շատ հայհոյեն, որովհետեւ գովելը դժվար է
Դրանով Մեդվեդևը բացահայտել է, որ ալիևյան հոխորտանքը ռուսական ավելի մեծ ստրատեգիայի մասն է՝ ստիպել Հայաստանին վերադառնալ ՀԱՊԿ. Ստեփան Սաֆարյան
Ալիևի վերջին հոխորտանքները միջազգային ռեակցիաների, առաջին հերթին հնարավոր արկածախնդրությանը Թրամփի վարչակազմի վերաբերմունքի, ապաև՝ Թուրքիայի, Իսրայելի աջակցության ծավալի պարզումն է
Ազգային օպերային թատրոնում կլինի՞ արդյոք «Երկկողմ ճանապարհորդություն դեպի դրախտ»
«Օպերան գրել եմ Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտ» նովելի հիման վրա: Ասեմ նաև, որ այս նովելի հիման վրա Միքելանջելո Անտոնիոնին 1966 թվականին նկարահանել է «Blow-UP» ֆիլմը, որտեղ ներկայացված «փոքրիկ դրախտում» ըստ էության «կառուցված է եղել» կեղծ դրախտ, այնտեղ մարդկանց ներարկում են ոսկե ձկնիկներ Z8 անվանումով և այդ կերպ համոզում նրանց, թե իրենք այլևս դրախտում են, չնայած տիրող ծայրահեղ աղքատությանն ու թշվառ կյանքին»:
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
Այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։


















































