Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը պնդում է, թե 1994թ.-ից հետո քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում. փաստերը հակառակն են ցույց տալիս.CivilNet

CivilNetCheck. Արարատ Միրզոյանը պնդում է, թե 1994 թ.-ից հետո քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ ❌ Սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս։ 📝 2001-ի Քի Վեսթի համաձայնագիրը նախատեսում էր Արցախի միացում Հայաստանին։ 📝 Կազանյան փաստաթղթով ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով։ 📝 Մադրիդյան սկզբունքներով նույնպես նախատեսված էր պլեբիսցիտ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Փարաջանովի թանգարանը մեր ամենաակտիվ և այցելվող թանգարաններից է». այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված

Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը

Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք News.am-ի թարգմանությամբ: «2025թ. սկսել է և Հայաստանը կրիտիկական խաչմերուկում է՝ բախվելով արտաքին քաղաքական խորը մարտահրավերների և իր ապագայի վերաբերյալ գոյաբանական հարցերի: Ազգը հայտնվել է դաժան երկակիության մեջ՝ Ադրբեջանի կողմից աճող արտաքին սպառնալիքներ և ներքին

Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ

«Ազատություն». Լիբանանի խորհրդարանն այսօր քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։ Երկրորդ փուլում Աունի օգտին քվեարկեցին 128-տեղանոց լիբանանյան խորհրդարանի անդամներից 99-ը, առաջին փուլում նա 71 ձայն էր ստացել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

«Իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը». Սրբուհի Գալյանը քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Ծովինար Թադևոսյանին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին: Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը: Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը:

Անդրանիկ Թևանյան. Փաշինյանն ընտրել է ՀՀ-ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը

Ալիևը հայտարարեց, որ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ ու այն դարձնելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դա անել սեփական ձեռքերով՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրը լուծել ուժով։ Դատելով ամենից՝ Փաշինյանն ընտրել է ՀՀ-ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը։ Իր դրսի տերերը Բայդենի գլխավորությամբ «մահանում» են, բայց Փաշինյանի գիծը մնում է նույնը, քանզի դա իր սեփական կաշին

Անձնական գաղտնիք համարվող տեղեկություն հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա. Աքբար Ահմադիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է,

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի խոսքը Առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ պանելային քննարկման ընթացքում

Հարութ Ուլոյան. Տեր-Պետրոսյանի թողած ժառանգությունը, այո´, հենց «Փուլային» տարբերակը, ոչ միայն, ինչպես նշվեց, լիովին համապատասխանում էր գաղտնի պայմանագրում սահմանված դրույթներին, այլև, նկատի ունենալով հաղթական զինադադարն ու Ղարաբաղի՝ հակամարտության կողմ ճանաչված լինելու հանգամանքը, իրական երազանք էր, որի, թեկուզ չնչին մասը, խնդրելու, բայց այլևս չենք ստանալու։

«Մոգական Հայաստան». ճանաչողական այցի շրջանակում մեր երկիրը բացահայտելու հնարավորություն ստացան մի խումբ իտալացի լրագրողներ

Ճանաչողական այցի շրջանակում Հայաստանը բացահայտելու հնարավորություն ստացան մի խումբ իտալացի լրագրողներ

Նաիրա Զոհրաբյան. «Այսքան անադեկվատ, այսքան իրականությունից կտրված, Ալիեւի ուղղակի սպառնալիքին…»

Երեկ Արմենպրեսին տված հարցազրույցում որակեց, որ Ալիեւը լեգիտիմ հիմքեր է ստեղծում նոր պատերազմի, նոր էսկալացիայի համար: Այո, ստեղծում է: Այո, հարձակվելու է: Եվ այդ նոր պատերազմի լեգիտիմ հիմքերը Ալիեւին տվել ես դու՝ Նիկոլ Վովայի Փաշինյան:

Արայիկ Հարությունյանը կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ ձմեռային խաղերը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը: Պատասխանատուներն ամփոփ ներկայացրել են ձմեռային խաղերի անցկացման համար արդեն իրականացված աշխատանքները: Օրակարգի շրջանակում մանրամասն քննարկվել են կազմակերպչական աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցերն ու դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ է կատարվել խաղերի անցկացման համար անհրաժեշտ

Անժխտելի է Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական դերը Հայաստանի անկախության և պետականության կայացման գործում. Արմեն Սարգսյան

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակն է: Շնորհավորում եմ Հանրապետության առաջին նախագահին, մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք: Լևոն Տեր-Պետրոսյանը պետական-քաղաքական գործչի, գիտնականի հարուստ ճանապարհ է անցել: Անժխտելի է նրա պատմական դերը Հայաստանի անկախության և պետականության կայացման գործում: Արմեն Սարգսյան ՀՀ չորրորդ նախագահ

«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է». Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի կոշտ հայտարարություններից հետո կհիշի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին. «Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ նշանադրվելու մտադրությունը։ Կարող եք ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են դրախտ

Սովի հետ պայքար էին տալիս. ո՞վ և ինչո՞վ օգնեց․ Գուրգեն Մելիքյան. «Արցախ ԹիՎի»

«ԱրցախԹիՎի/ Հայացքն Արցախին». Իր ժողովրդի նվիրյալ զինվորն ու մտավորականը, արևելագետ Գուրգեն Մելիքյանը ծնվել է Իրանի Աբադա քաղաքում։ 1958 թվականին եկել է հայրենիք և նվիրվել սերունդներին կրթելու, դաստիարակելու գործին։ Գուրգեն Մելիքյանի ամեն մի այցն Արցախ տոն էր արցախցիների համար։ Բազմաթիվ ծրագրեր է Արցախում իրականացրել ու գտնում է, որ հիմա առավել շատ պետք է կանգնել արցախցիների կողքին։

2025-ը ռազմարդյունաբերողների համար բեկումնային տարի է լինելու․ Մխիթար Հայրապետյան

Հարց հնչեց այն մասին, որ Armsat-1 ծրագրում միլիոնավոր դոլարների առերևույթ չարաշահումներ են եղել։ Դատախազությունը հայտարարել էր առաջին հայկական արբանյակի հետ կապված քրեական վարույթի մասին, բայց չի մանրամասնում՝ արդյոք հարցաքննել են նախագահ Վահագն Խաչատուրյանին, որն արբանյակի ստեղծման ժամանակ ղեկավարում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նաև նախագահի անունը։ Արբանյակը հայկական կողմին վաճառած իսպանական ընկերության ներկայացուցիչներն էլ մի շարք հարցեր են հնչեցրել։

«Մեր ցավը նյութականը չէ, այլ՝ ապրած կյանքը և մեր հողը, որտեղ բացարձակ երջանիկ էինք». «Ապառաժ»

Արցախը շուրջ 35 տարի մաքառել է, արցախցին ցանկացել է ապրել միայն իր հողում

Տաթևիկ Հայրապետյան. ՀՀ իշխանություններն աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով

Անհեթեթ օրակարգերով դաշտը լցնելու փոխարեն ավելի լավ է աշխատել ագրեսիան զսպելու համար, քանի դեռ ժամանակ կա

Թուրք-իրանական տրանսպորտային ճգնաժամը

Թուրքիայի նախագահը որոշում է ընդունել՝ իրանական ամեն մի բեռնատարից յուրաքանչյուր լիտր բենզին գնելու դիմաց պահանջել 27 լիտրին համարժեք մաքսատուրք

Քաղաքային տրանսպորտից օգտվելու որոշ նրբություններ՝ եվրոպական տարբեր քաղաքներից

Փոխքաղաքապետի տրամադրած տեղեկությունը լիարժեք չէ

«Կեցցե Սիրիան նվաճողը». Էրդողանի նկարով պաստառներ Իրանի փողոցներում

Ermenihaber. Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ: Մասնավորապես Թավրիզի փողոցներում հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել. «‎Yaşasın Şam Fatihi» (Կեցցե Սիրիան նվաճողը): Նշենք, որ Սիրիայում իշխանության եկած ուժերը, տարիներ շարունակ աջակցություն են ունեցել Թուրքիայի կողմից և ամուր կապեր պաշտոնական Անկարայի հետ: Պատահական

ՀՀ-ի արևմտյան մասն ավարտվում է Արմավիրով․ Դավիթ Խուդաթյանը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ

Ճշտող հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ է իշխանությունը սարսափում Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումներից, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ իշխանությունը չի սարսափում ինչ-որ բան հայտարարելով, բայց իրենք ասում են, որ ՀՀ տարածքը սկսվում է այդ հատվածով՝ Արմավիրով։

Մեր հասարակությունն ըստ արժանվույնս չգնահատեց առաջին նախագահին․ Սուրեն Սուրենյանց

Նշեց, որ պայմանավորվածություն ունեն ԵՊՀ պատկան մարմինների հետ, որ հաջորդ ուսումնական տարվա մեկնարկից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում սահմանվի Լևոն Տեր-Պետրոսյանի անվան կրթաթոշակ։

Միջազգային կոնֆերանսի մասնակիցներին Ալիևը դիմումը և կոնֆերանսի ամփոփիչ փաստաթուղթը ՄԱԿ-ի քարտուղարությունը տարածել է, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և գլխավոր ասսամբլեայի պաշտոնական փաստաթղթեր. «Ադրբեջանն այսօր»

«Ադրբեջանն այսօր». 2024 թվականի դեկտեմբերի 5-ին և 6-ին Բաքվում «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության ապահովում» թեմայով անցկացված միջազգային կոնֆերանսի մասնակիցներին Իլհամ Ալիևը դիմումը և կոնֆերանսի ամփոփիչ փաստաթուղթը ՄԱԿ-ի քարտուղարությունը տարածել է, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և գլխավոր ասսամբլեայի պաշտոնական փաստաթղթեր։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը։

6 կալանավորի ներկայությամբ «ինքնասպան եղած» դասալքության մեջ մեղադրվողի մայրը ՄԻԵԴ վճռով 50 հազար եվրո կստանա

Նա նաև պնդել է, որ իշխանությունները չեն ձեռնարկել միջոցներ իր որդու կյանքը պաշտպանելու համար, չնայած տեղեկացված էին նրա հոգեկան առողջության խնդիրների մասին:

Պեսկով. Հայաստանի իրավունքն է, բայց և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է

«Մենք ունենք Թուրքիայի օրինակը, որը տասնամյակներ շարունակ պահպանում է դեպի ԵՄ անդամակցություն իր կողմնորոշումը, բայց Բրյուսելի կողմից մեծ փոխադարձության չի հանդիպում»։

Նոր ԱԷԿ-ի կառուցման հայտերը կառավարությունը դեռ քննարկում է․ Դավիթ Խուդաթյան

«Այդ կազմակերպությունը՝ այս պահից սկսած, ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ԱԷԿ-ի կառուցման գործում՝ մինչեւ շահագործման հանձնելը»,- ասաց Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ հստակ ժամկետներ չկան եւ ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը որ կընտրվի։

Պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիարդ 800 միլիոն դրամի չափով վնաս. ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Ընդերքօգտագործման ոլորտում պետությանը պատճառված վնասը 1 մլրդ 691 միլիոն դրամի չափով է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031