Օրվա լրահոսը

Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ

«Ա1+». Ռուս ռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ռեժիսորի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։ «Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։ Ես չեմ կարող գրառումներ անել վերակենդանացման բաժանմունքում և սելֆիներ անել իմ հեկեկոցից, ուստի խնդրում եմ, ներեցեք ինձ սոցիալական ցանցերում չգրելու համար:

Դժուա՞ր է տեսնել, որ սահմանամերձ այս կամ այն հողամասը բազկի ուժով չպաշտպանելու «քաղաքականութիւն»ը ինչպէ՜ս կը յարմարի թշնամիի՛ն պահանջներուն եւ ծրագիրներուն. «Ասպարեզ»

44օրեայ պատերազմը, դժուար չէ հասկնալ՝ որ ահաւոր հարուած տուաւ մեր բանակին (զոհ, վիրաւոր, զինապահեստի կորուստ…), սակայն անկէ ասդին, ո՛չ բանակի ֆիզիքական վերականգնումը (համալրում, զինուորական ծառայութեան պահանջուած դրութիւն, վերազինում եւ այլն), ո՛չ ալ զայն ամրապնդող՝ քաղաքական ենթահողը լաւ ընթացքի մէջ են: Այս տողերը չենք արձանագրեր՝ որոշ դրական քայլեր անտեսելու կամ արհամարհելու մօտեցումով (նոյնը՝ այլ գետիններու վրայ),

Կառավարության կողմից ընտրված ագրեսիվ հարկման մարտավարությունը վատագույններից է տնտեսագիտության մեջ. «Ժողովուրդ»

Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թ. բյուջեի պլանը. կանխատեսումները տիեզերական անսահմանության բացահայտման պես անհնարին են թվում. «Ժողովուրդ»

Շիրակի մարզում, Չարենցավանում մառախուղ է, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս

«Հեյթերներից» եւ «ապոլոգետներից» անդին

Բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն նախագահն է, որի իշխանության օրոք, մի քանի դար ընդմիջումից հետո, մենք կարողացել ենք ազատագրել հայկական տարածքների մի մասը: Դա պատմական մեծ նվաճում է եւ իմ անսահման հպարտության առարկան, որի առաջ խամրում են բոլոր տեսակի թերություններն ու բացթողումները: Այդ նվաճումը մենք ունեցել մեր ժողովրդի հերոսական (այո, հերոսական) պայքարի եւ Տեր-Պետրոսյանի ընդունած ճիշտ որոշումների շնորհիվ: Այդպես էլ կհիշվի առաջին նախագահը պատմության մեջ: Նրա որդեգրած քաղաքական կուրսն իր հիմնական սկզբունքներով ճիշտ էր, եւ եթե մենք ուզում ենք հետագայում նույնպես հաջողություններ ունենանք, մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք նրա ժառանգությունը:

Այրվել է Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը

Լոս Անջելեսում ծավալվող հրդեհների հետևանքով երկու քաղաքացի է մահացել

Բայց այս իշխանությունները լավ խաբեցին ամերիկացի ռեփերին. փողը տվեցին, բայց համերգը չկայացավ. «ՉԻ»

Մի տարի հպարտությամբ հայտարարում էին, թե հեսա Սնուփ Դոգին են բերելու, մի տարի հայտարարում էին, թե հեսա, ուր որ է Սնուփ Դոգը կգա, մի տարի էլ կհայտարարեն, թե հեսա Սնուփ Դոգը փողերը հետ կտա:

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի հերքում, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրվելու

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

Անխուսափելի հարց է ծագում, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա. «Փաստ»

Չէ՞ որ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալը, ավելի ճիշտ՝ գեներալները մարտի դաշտում փառքով են պսակել իրենց անունները: Հիմա փառքո՞վ են պսակել, թե՞ թերացել են իրենց պարտականություններում, ինչը ծանր հետևանքներ է ունեցել:

Մեր եկեղեցիները յայտարարած են, որ իրենց դռները բաց են բոլոր անոնց դիմաց, որոնք կը փափաքին ապաստան գտնել այնտեղ

Նորին Սրբութիւնը յատկապէս հետաքրքրուեցաւ մեր ժողովուրդի զաւակներուն ու անոնց բնակարաններուն կացութեամբ։ Այս առումով առաջնորդ սրբազան հայրը անհրաժեշտ տեղեկութիւնները փոխանցեց Հայրապետին։

Կարեն Անդրեասյան. «Ալիևի հետագա քայլերը կախված են աշխարհի մեծերից, որոնք Հայաստանում խոսում են մի մարդու` երկրի ղեկավարի հետ, ով էլ կարող է տեղեկացված կանխատեսումներ ունենալ»

Փորձենք իրական ու փաստարկված կանխատեսում անել ու ընտրել Պուտինի և Թրամփի միջև: Այսինքն` ուկրաինական սպասվող բանակցությունների ժամանակ ուղղակի կանխատեսեինք, թե Հայաստանն ում ավելի պետքական կլինի, ըստ դրա էլ առանց կենացների ու անձնական շահերի ընտրություն կատարեինք: Այ, սա կարող է լինել ամենաօգտակար քննարկումը ակնհայտորեն սպասվող աշխարհաքաղաքական մեծ գործարքից առաջ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2024թ. դեկտեմբերի 29-ին ժամը 14։40-ի սահմաններում 6-րդ մասնաշենքի 648 խցում պահվող կալանավորված անձ 27-ամյա Ռոման Քալաշյանը

«Նրանք պետք է նահանգ դառնան»․ Թրամփի նվաճողական նկրտումները

«Կանադայի՝ Միացյալ Նահանգներում հայտնվելն այնքան հավանական է, որքան ձնագնդիկի հայտնվելը դժոխքում», – նշված է վարչապետի գրառման մեջ։

«Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտը՝ անձնական պարտություն Շառլ Միշելի համար». «Ազատություն»

«Ազատություն». Ինչպես Շառլ Միշելը հայտնվեց Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտում, ներքաշվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև կոշտ հակամարտության մեջ և արդյունքում ինքը խորտակվեց սեփական խնդիրներում․ Politico պարբերականը հրապարակել է հատված Հարավային Կովկասի զարգացումները՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը տարիներ շարունակ լուսաբանած լրագրող Գաբրիել Գևինի հեղինակած և դեռևս լույս չտեսած գրքից։ «Մեր հայրերի աճյունը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» գրքում

Բաքվից Երևան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անվտանգության խորհրդի գրասենյակ

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով. «Ամերիկայի ձայն»

Կրակի բաժին է դարձել ավելի քան 1,180 հեկտար տարածք։ «Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կանոնավոր կերպով զեկույցներ է ստանում Կալիֆոռնիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ուր հրդեհները արդեն իսկ ծածկել են ավելի քան 1,180 հեկտար տարածք, ավերվել են տներ, տարհանվել են ավելի քան 30 հազար բնակիչներ: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատրաստ է տրամադրել

Հայկականության վերացումը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որի արմատներն ունեն տասնամյակների պատմություն։ Սկսած նախորդ դարի 60-ականներից Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունն ունեցել է հայտնի դրսևորումներ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում։ Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո հայատյացությունը դարձել է պետական քաղաքականության մաս՝ սկսած

Թե ինչպես արգելափակեցին Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների վերաբնակեցումը. Մարիամ Ավագյան

ՄԱՍ 1. Արցախի Հանրապետության ժողովրդագրական պատկերը որոշիչ դեր ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայության դեմ թեժացած թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի համար: Հանրապետության ազգաբնակչության թվի շարունակական անկումը արդեն 2004 թվականից, այնուհետև նոր թափը 2012-ից, լուրջ անհանգստություն հարուցեցին հայ հասարակական-քաղաքական գործիչների մի շերտի մոտ: Հանդիպումները գործող իշխանությունների հետ բացարձակ անպտուղ էին: Իրավիճակը ստիպեց մի խումբ մտավորականների 2005 թվի

Եւս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք որևէ քայլ չեն արել ու չեն անելու միջազգային գործընկերների հետ աշխատելու ու հնարավոր ագրեսիվ քայլերը կանխելու համար. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ալիևի ելույթին Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հնչեցրած արձագանքներից, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի հոգեվիճակի չստացված վերլուծությունից հետո, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք որևէ քայլ չեն արել ու չեն անելու միջազգային գործընկերների հետ աշխատելու ու հնարավոր ագրեսիվ քայլերը կանխելու համար։ Փոխարենը շարունակելու են ձևացնել, որ իբր ունեն

Հաստատվել են կապեր Սիրիայի նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ, կշարունակենք աշխատել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի 2024թ. ամփոփիչ ասուլիսը Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս կամ այն ձևով, մեթոդով հանրությունը ծանուցվում է մեր գործունեության մասին: Այնուամենայնիվ, ավանդույթ կա անցնող

Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ադրբեջանա-թուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերային փաստաթուղթը նույնքան անվտանգային երաշխիքներ է տալու Հայաստանին, որքան ՀԱՊԿ պայմանագիրը»:

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ

Իլհամ Ալիև-Ալի Աքբար Ահմադիան հանդիպմանը, դատելով երկու կողմերի տարածած հաղորդագրություններից, քննարկվել են նախկինում ունեցած համատեղ նախագծերի, համաձայնագրերի իրագործմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքի, այդ ուղղությամբ Իրան-Ադրբեջան-ՌԴ համագործակցության զարգացում, «Արասի» միջանցքի ենթակառուցվածքների կառուցում, Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցում, Իրան-Ադրբեջան-ՌԴ էլեկտրահաղորդման գծերի սինխրոնացում։ Տարածաշրջանային իրադրության առնչությամբ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց Հորը փոխանցեց ամենքի սերն ու

Իսրայելի նոր թշնամին կամ ի՞նչ է կանգնած «թուրքական սպառնալիքի» մասին իսրայելական հայտարարությունների հետևում.

Թվում է, թե Իսրայելի վարչակազմը ընտրել է իրենց «թիվ 2 ոխերիմ թշնամուն»։  Իսրայելի պետական ​​լրատվամիջոցները թեզեր են տարածում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Թուրքիայի համար աճող սպառնալիքի մասին, որը կարող է «գերազանցել նույնիսկ Իրանի սպառնալիքին»։ Սկզբում Իսրայելի կառավարական` Նագելի կոմիտեն ասաց, որ Թուրքիան ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Օսմանյան կայսրությունից, ինչը կարող է հանգեցնել հակամարտությունների

ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանին 2025 թվականի հունվարի 9-11-ը ներառյալ գործուղել

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.1. 2025 թվականի հունվարի 8-14-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում: 2. 2025 թվականի հունվարի 8-10-ը ներառյալ Ազգային

Լուծումը մեկն է՝ ձևավորել խորքային փոփոխությունների նոր օրակարգ և ստանձնել այդ օրակարգը գետնի վրա իրականացնելու պատասխանատվությունը. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Առնվազն վերջին 5 տարում • Միջազգային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ բացառապես ուժային քաղաքականության շրջանակներում։ • Հայաստանի իշխանությունը արտաքին և անվտանգային քաղաքականությունը փաստացի պատվիրակել է Ադրբեջանին և պատրաստ է անշեղորեն իրագործել Ադրբեջանի կողմից տրամադրվող յուրաքանչյուր օրակարգ՝ փաթեթավորելով այն «Խաղաղությամբ»։ • ՀՀ-ն ունի ոչ թե

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ադրբեջանական ագրեսիվ քայլերը զսպելու բավական լուրջ և դրական ազդեցություն ունի․ «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ» – Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031