Օրվա լրահոսը

Երբ խանդում են կանայք

 Սկզբից կանանց մեծամասնությանը դուր է գալիս, երբ իրենց զուգընկերները կամ ամուսինները խանդում են նրանց, սակայն տարիների ընթացքում այն դառնում է նյարդայնացնող և կարող է խաթարել հարաբերությունների բնականոն ընթացքը: Խանդը  բնական երևույթ է, սակայն եթե այն անցնում է իր սահմաններ, դառնում է իսկական ողբերգություն: Հոգեբանների կարծիքով` յուրաքանչյուր մարդ անհատ է և ըստ մանկությունում ունեցած իր ապրումների`

Հայաստանն առնվազն մինչեւ սեպտեմբերի 11-ը առաջատար կմնա

Այն բանից հետո, երբ Դանիան եւ Չեխիան ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում զրոյական ոչ-ոքի խաղացին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մնաց եվրոպական գոտու «B» խմբի առաջատարի դիրքում եւ այն կպահպանի առնվազն մինչեւ սեպտեմբերի 11-ը, երբ կրկին արտագնա խաղում կհյուրընկալվի Բուլղարիայի ընտրանուն: Նույն օրը Իտալիան հարազատ հարկի տակ ընդունելու է Մալթային: Առաջին տուրից հետո միայն

Վանաձորում արձանագրվել են առաջին խախտումները

2012 թ. սեպտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն: Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրում են, որ բոլոր քվեախցիկները ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է, որը քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ կարող է հանդիսանալ: Չնայած նախորդ ընտրության փորձին՝ թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23,

ԿԸՀ-ն պարզաբանում է Գյումրիից ստացված ահազանգերը

Այսօր`սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 481 համայնքներում սկսվել են ՏԻՄ ընտրություններ: Արդեն ահազանգ կա Գյումրիից: Asparez.am-ի տարածած տեղեկությունների համաձայն, Գյումրիի տեղամասերից ահազանգ է ստացվել, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով սկսել կնքել անձնագրերը: Ահազանգ է ստացվել նաեւ Գյումրիի 34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց), թե տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի

Լեւոն Արոնյանն այսօր խաղում է մեր հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի փեսա Պետեր Լեկոյի հետ

  Ստամբուլում այսօր որոշվելու են շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներնն ու մրցանակակիրները: Մեզ, բնականաբար, հետաքրքրում է տղաների մրցաշարը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անգամ աշխարհում ուժեղագույնը ճանաչվելու իրական հնարավորություն ունի: Այսօր մեր ընտրանին եզրափակիչ տուրում հանդիպում է Հունգարիայի հետ ու արդեն հայտնի են ըստ խաղատախտակների զույգերը: Առաջին խաղատախտակի առջեւ միմյանց դեմ նստելու են առաջատարները՝ Լեւոն Արոնյանն

Ակտիվիստները «չեն վախեցել, չեն վախենալու»

Ֆրանսիայում լույս տեսնող Les Nouvelles d’Armenie պարբերականին տված ծավալուն հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ քաղաքացիական ակտիվիստները ոտնձգություն են իրականացնում իր ընտանիքի նկատմամբ` բողոքի ակցիաներն իր տան առջեւ անցկացնելով: «Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ: Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար: Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է:

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները տեղական ԶԼՄ-ների լրագրողներին հնարավորություն չտվեցին մասնակցելու Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի շենքում կազմակերպված ճեպազրույցին։   Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանումները համոզիչ չեն։ Դրանից կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի

Խորովածի փառատոնին ԱՄՆ դեսպանի համար սեղանը անգլերեն լեզվով օրհնվեց (տեսանյութ)

Ախթալայի քաղաքապետի ընտրություններին նախօրեին` այսօր, Ախթալայի եկեղեցու բակում տեղի ունեցավ խորովածի ավանդական ամենամյա 4-րդ փառատոնը, որին մասնակցում էին 18  ռեստորաններ, սննդի օբյեկտներ եւ 5 անհատ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի խորովածը վճարովի էր. մեկ «շիշը» սկսվում էր 2500 դրամից: Խորովածի վճարովի լինելը ամենեւին չնվազեցրեց մարդկանց ակտիվ մասնակցությունը, ընդհակառակը, միջոցառումն ավելի կազմակերպված ու կոկիկ

Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Մոնտենեգրո

Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր առավոտյան մեկնել է Մոնտենեգրո, որտեղ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացնելու է վերջին հանդիպումը խմբում Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ: Սեպտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնելու է մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտում կմեկնարկի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:  Սեպետմեբրի 7-ին Մոնտենեգրոյի ընտրանին ոչ-ոքի է

Ամենաթանկարժեք շունը Տիբեթական կարմիր մաստիֆայի ձագն է

Ամենաթանկարժեք շունն աշխարհում Տիբեթական կարմիր մաստիֆայի ձագն է․ առավելագույն արժեքն է 1 500 000 ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ի Տեննեսի նահանգում կա օրենք, որն արգելում է կանանց մեքենա վարել, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենայի առջևից քայլում կամ վազում է կարմիր դրոշակը բռնած տղամարդ` հետիոտներին և մյուս վարորդներին զգուշացնելով մոտեցող վտանգի մասին: Ամենաերկար փռշտոցը արձանագրվել է Մեծ Բրիտանիայում`

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Տյան Չանչունի հետ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Տյան Չանչունի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ` ի նշանավորումն Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի

ճապոնացիները նույնիսկ օդանավի տոմս էին պատվիրում` մեկ այլ քաղաք հասնելու և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներին» ունկնդրելու համար

ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը վերջերս վերադարձել է Ճապոնիայում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը ներառում է 18 համերգ, 5 հանդիպում, ինչպես նաեւ՝ զանազան միջոցառումներ եւ  Տիգրան Հեքեքյանի կողմից անցկացված վարպետաց դասեր: Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Հեքեքյանն ասաց, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջագայել են  Ճապոնիայում,  այցելել

Թաիլանդում այսօր կարող էին ավելի շատ մեդալներ լինել

Թաիլանդում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն սկսեցին ազատ ոճայինները: Մրցագորգ մտած չորս քաշային կարգերում Հայաստանն ուներ ներկայացուցիչներ, որոնցից երեքը բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունեին: Սակայն նրանցից միայն 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Սկսելով 1/16 եզրափակչից, Վոլոդյան միմյանց ետեւից պարտության մատնեց չինացի, ամերիկացի, հնդիկ մրցակիցներին, կիսաեզրափակչում զիջեց ռուս Զաիբեր Մուզարովին,

Ալիևը փորձել է արդարացնել մարդասպանին ներում շնորհելու իր որոշումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար. «Էթնիկական դրդապատճառներ ունեցող՝ ատելության հողի վրա կատարված նման ծանրության հանցագործությունը պետք է քննադատության արժանանա և պատշաճ եղանակով պատժվի» «Ադրբեջանի նախագահն ուրբաթ օրը «կրքոտ» արդարացում է ներկայացրել հայ սպային կացնահարությամբ սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին իր որոշումը, որն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության»: «Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ,

ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը

Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին, այնուհետև եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին: Ոստիկանության  պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները: Ոստիկանական կադրերի պատրաստումն իրականացվում է ուսումնական կենտրոն-քոլեջ-ակադեմիա փուլերով, իսկ

ՀՀ մարզերի համաչափ զարգացման համար քաղաքական կամք է անհրաժեշտ

ՀՀ մարզերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ է  քաղաքական կամք ու դա իրագործելու ձգտում: Այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է «Վոլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերի զարգացման ղեկավար Արմեն Բեժանյանը: Ըստ նրա`եթե  Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, նույն պատկերը չկա մարզերում: «Որպեսզի իշխանությունը, կառավարությունը կարողանա զարգացումը համաչափ

Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ

«Նուվել դ’Արմենի Մագազին» Փարիզում լույս տեսնող հայկական պարբերականում տպագրված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ ուղղակի եւ անուղղակի անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Aravot.am-ի խնդրանքով անրադառնալով հոդվածում Ծառուկյանի հասցեին հնչած մեղադրանքներին եւ որակումներին, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանն ասաց. «Հոդվածի` ինտերնետում հայտնվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ

Ահազանգ Վայքի հիմնական դպրոցից

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը Վայոց Ձորի մարզային կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարման երևույթներ: Ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը Վայքի մասնագետների հետ իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանգատվել էին թուլությունից,

Շուկան փոխել է Երեւանի դեմքը

Քաղաքաշինությունը քարի մեջ ֆիքսում է երկրում տիրող իրավիճակը, ուստի Երեւանի այսօրվա տեսքը չի զարմացնում բնապահպան Կարինե Դանիելյանին։ «Մեր վզին, որ փաթաթեցին անվերահսկելի շուկա եւ մենք ընդունեցինք դա եւ այդ անվերահսկելի շուկան մտավ ամենուրեք, մշակույթ, մտավ քաղաքաշինություն; Մի խումբ մարդկանց անվերահսկելի շահերը»,- ասաց Կարինե Դանիելյանը Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Գարեգին Չուգասզյանը «խիստ վախեցած» է Ռուբեն Հայրապետյանից

Այսօր լրատվամիջոցներում հրապարակվեց Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տրված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որտեղ նա սպառնում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանին, Հրանուշ Խառատյանին և «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին։ «Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ

Գագիկ Շահվերդյան. «Եթե չլիներ Կոմիտասը, չէր լինի Օհան Դուրյանը»

Այսօր` սեպտեմբերի 8-ին աշխարհահռչակ դիրիժոր, երաժիշտ, մեծանուն մտավորական, համաժողովրդական շարժման նվիրյալ Օհան Դուրյանը կդառնար 90 տարեկան: Նա մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երեւանում: Կոմիտասի անվան պանթեոնում դիրիժորի շիրիմին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նրա բարեկամները, ընկերները, եկել էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լավ ընկեր եւ տաղանդավոր

Քաղաքացին չի թողնում պայթեցնել շենքը

Քիչ անց կպայթեցվի Երեւանի կրկեսի շենքը, մինչ այդ կատարվում են նախապատրաստական վերջին գործողությունները: Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը` այստեղ են թե ոստիկանության, թե ԱԻՆ աշխատակիցները, Կրկեսի շենքի մոտ ճանապարհները դեռ չեն փակել, երթեւեկությունը շարունակվում է, այստեղ կան նաեւ շտապօգնության 2 մեքենա: Կրկեսի դարպասներից այն կողմ է անցել ՀՀ քաղաքացի Կարեն Հարությունյանը: Նա հայտարարել է, թե

Հակավճիռների տրամաբանությունը. Վճռաբեկը արձակեց նախադեպային որոշում

Դատարանները խնդրին անդրադարձել են մի քանի անգամ և ամեն անգամ արձակել են տարբեր վճիռներ: ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է սեփականատիրության իրավունքի խախտումների և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին նախադեպային որոշում: Քաղաքացի Ռաֆիկ Նիկողոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասն ու շինություններն ազատել Լավուրիկ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շուշի քաղաքում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան,

«Եթե ես այս գործում մի մազաչափ մեղք ունենայի, նախագահն ինձ արդեն ձերբակալած կլիներ»

Հատված` օգոստոսի 11-ին «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից –  Հունիսի 17-ի այդ օրը Դուք ինչպե՞ս իմացաք լուրը (խոսքը` «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասին է) : – Տնօրենն ինձ զանգեց: Այդ օրը և ռեստորանն էր աշխատում… երկու տեղ հարսանիք կար: Մենեջերը հարսանիքի տեղից իջնում է, իմանում է, որ կռիվ է եղել, ու զանգում է ինձ: – Իսկ Դուք Ձեր տա՞նն էիք: – Այո: – Եվ ի՞նչ արեցիք: – Ավելին չեմ

Կոմայից դուրս եկած երեխան կտեղափոխվի վերականգնողական բաժանմունք

Անդառնալի ֆիզիկական արատներ ի հայտ կգան երեխայի մոտ, թե ոչ` բժիշկը դեռ չի կարող ասել: Ապրիլին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո 5-ամյա Սոնա Դաշտոյանը կոմայի մեջ էր ընկել: Երկու ամիս առաջ` հուլիսի սկզբին, երեխան դուրս է եկել կոմայից: Բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկու օրից

Ուղիղ միացում. Կրկեսի հին շենքի պայթեցումը

Ապամոնտաժվում  է Երևանի կրկեսի շենքը եւ այդ նպատակով իրականացվում են պայթեցումներ:

Համերգներից մինչև ամուսնություն և բաժանություն. Ի՞նչ է կատարվում հայտնիների կյանքում

Հերթական շաբաթն ու շոուբիզնեյան անցուդարձի մասին հերթական նորությունները: «Երիտասարդ նկարչուհի Լիանա Բատորին հրաժարվել է իր հունգարական կեղծանունից: Այս քայլին նրան դրդել է Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին այդ երկրի իշխանության  կողմից Ադրբեջանին հանձնելու փաստը», – գրել է Bravo.am-ը, նկարիչների միության պատվավոր եւ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ նկարչուհին Բատորի կեղծանունը վերցրել է 16-րդ դարի

Քլինթոնը եւ Լավրովը քննարկել են նաեւ Ղարաբաղի հարցը

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Վլադիվոստոկի գագաթնաժողովի շրջանակներում այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն երկկողմ օրակարգի շուրջ, «շոշափվել են նաեւ մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը»։ Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Անտարկտիկայում փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031