Օրվա լրահոսը
Կապանցիներին կոչ է արվելու գնալ ընտրության եւ դեմ քվեարկել
Սեպտեմբերի 7-ին Կապանում` մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում, նախատեսվում է հավաք անցկացնել: Հավաքը նպատակ ունի քննարկել նախընտրական շրջանում Կապանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում Կապանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ հավաքի անցկացման վերաբերյալ որեւէ գրություն դեռ չի ստացվել: Սակայն, մեր աղբյուրներից մի փոքր ավելի ուշ պարզեցինք, որ հավաքի անցկացման իրազեկման գրությունը ժամը 12:30-ի սահմաններում արդեն
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովն այսօր Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հրավիրել է այս արտահերթ նստաշրջանը` օրակարգում ընդգրկելով մի հայտարարության նախագիծ, որն ուղղակի հերթապահ գնահատական է մի թուրքական պետության հերթական անբարո, հակահայ, հակամարդկային վարքագծին, որը գործարք իրականացրեց Եվրոմիության անդամ պետության հետ: Բայց ամենակարևորն այն է, որ մեր
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստին
Հարգելի խորհրդարան, Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ մենք դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները: Այս
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն, ինչն անհարիր է ոչ միայն առաջադեմ Եվրոպային, այլեւ աշխարհին ընդհանրապես: Այսքանից հետո դժվար է անհիմն համարել այն տեղեկությունները, որ
Մեծ Բրիտանիայում ապրող 5-ամյա երեխան ամեն օր սնվում է լարերով
Բրիտանական Փրեսթոն փոքրիկ քաղաքում բնակվում է Ջոզեֆ Հյուզ անունով 5 -ամյա երեխա, ով ամեն օր սնվում է կյանքի համար վտանգավոր տարբեր, այդ թվում` էլեկտրական լարերով: Տղան տառապում է հազվագյուտ հանդիպող Pica կոչվող հիվանդությամբ: Ջոզեֆի մոտ այդ ախտորոշումը հայտնաբերվել է,երբ նա ընդամենը 3 տարեկան էր: Բժիշկների խոսքով` նման սինդրոմը հիմնովին բուժել հնարվոր չէ, սակայն արվում է հնարավոր
96 կողմ եւ 1 դեմ ձայներով Հայաստանի ԱԺ-ն կասեցրեց Հունգարիայի խորհրդարանի հետ իր հարաբերությունները
Քիչ առաջ Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քվեարկության 96 «կողմ» եւ 1 «դեմ» արդյունքներով ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կասեցնում է Հունգարիայի խորհրդարանի հետ հարաբերությունները` պայմանավորված այդ երկրի կողմից 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ: Միակ «դեմը»«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր,
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԱԺ արտահերթ նստաշրջանին
Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հարցի վերաբերյալ կցանկանայի անդրադառնալ հետևյալ կետերին. 1. 2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը բոլոր՝ Հանրապետության Նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի,
«Նոր» ավտոմեքենաներ Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչների համար
Վրաստանի բնակիչները «Առավոտի»» թղթակցին հայտնեցին, որ Արեւմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում, նախկին ռազմական գործարանի շենքում գործում է ավտոմեքենաների «նորացման» մեծ արտադրամաս: Եվրոպական երկրներից այդտեղ են ներկրվում վերջին տարիներին թողարկված, սակայն վթարներից մեծ չափով տուժած մեքենաներ: Դրանք նորոգվում են, ջարդված մասերի փոխարեն պահեստամասեր տեղադրվում են հին ավտոմեքենաների պահեստամասեր, ավտոմեքենաների արտաքին տեսքը գեղեցկացվում է: Այդ մեքենաները Հայաստանի եւ
Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանին ու Վարդան Հարությունյանին մեղադրեց դատախազության գործիք լինելու մեջ (Ձայնագրություն)
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանին, Վարդան Հարությունյանին եւ Արման Դանիելյանին մեղադրեց դատախազության գործիք լինելու մեջ: Պարոն Դանիելյանի խոսքերով, տարիներ առաջ իրենց ասոցիացիայի իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դեմ քրեական հետապնդում էր սկսվել, ու իր նշած իրավապաշտպանները դատախազություն էին միջնորդել Հակոբյանի խափանման միջոցը փոխելու: «Դատախազությունն ուզում էր իրավապաշտպանների ձեռքերով աշխարհին ի լուր
ՀԱԿ-ը կմիանա խորհրդարանի հայտարարությանը
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ այսօր բավականին պասիվ կեցվածք էին որդեգրել: Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով այդ կեցվածքը, խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Քննարկումներին մասնակցելն անիմաստ ենք համարում, քանի որ, ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, եւ հիմա հնչող բոլոր խոսքերը միայն մամուլի համար են: Մենք միանում ենք հայտարարությանը եւ
Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո, երեկվանից սկսվեցին Հայաստանի ազգային ֆեդերացիաների մասնակցության արդյունքների քննարկումները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին առաջինը հաշվետու եղավ ծանրամարտի ֆեդերացիան: Ու, չնայած, օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ ու վերադարձից հետո էլ լրատվամիջոցներին խոստացվել էր, որ քննարկումներն անցկացվելու են բաց եւ ԶԼՄ-ները կարող են ազատ դրանց ներկա լինել, սակայն առաջինին լրագրողների մասնակցությունը չխրախուսվեց: Այդուհանդերձ,
«Նման ոճրագործների հետ չեն կարող ապրել եւ համագործակցել»
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ քաղաքացին երբեւէ չի կարող ապրել եւ համագործակցել նման ոճրագործների հետ: Եվ հիմա միջազգային կառույցները, եվրոպական պետությունները, որոնք եվրոպական ձեւով ապրելու կոչեր են հնչեցնում, հիմա իրենք պետք է, իրենց կոչերին հավատարիմ, ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը: Նրա կարծիքով՝ հայկական կողմի գերխնդիրը հիմա պետք է
Սաքունցին ինչո՞ւ չի հետաքրքրում՝ Ավետիք Իշխանյանն ուր էր (ձայնագրություն)
«Որտե՞ղ էր Միքայել Դանիելյանը «Բանակն իրականում» միջոցառումներին»,- իրավապաշտպան Արթուր Սաքունցի այս հարցին Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Մ. Դանիելյանը պատասխանեց.«Հենց այդ շարժումը սկսվեց, ես միտք հայտնեցի, որ կազմակերպության ղեկավարները պետք չէ զբաղվեն դրանով, պետք է զբաղվեն մայրերը, որոնց երեխաները զոհվել են, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բայց ոչ կազմակերպությունների նախագահները, որովհետեւ դա շարժումը տանում է այլ ուղղություններով» : Նա
«Երրորդն ավելորդ էր»
Սիրային հարաբերություններում միջնորդ անձը կարող է դրական կամ բացասական անդրադարձ ունենալ` կախված հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվ քիչ չեն այն դեպքերը, երբ զույգերն ընտանիք կազմելուց հետո բախվում են մի շարք խնդիրների, թուլացնում ներքին կապը, անիծում միմյանց հանդիպելու օրն ու մեղադրում միջնորդին: Սուսաննան տարիներ առաջ հանգամանքների բերումով հայտնվել է միջնորդի կարգավիճակում. «Միշտ խուսափել եմ նման բաներից, բայց
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մետրոպոլիտենում և տրոլեյբուսային հավաքակայանում
Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում: Մետրոյի <<Գարեգին Նժդեհ>> կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղևորվել է <<Սասունցի Դավիթ>> կայարան: Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս
Ցուցարարները ՆԱՏՕ-ից կպահանջեն կասեցնել Հունգարիայի եւ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպման հետաձգման պատճառով չկայացավ նախագահական նստավայրի առջեւ կազմակերպված ցույցը: Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միությունները: «ՆԱՏՕ-ին դիմելու ենք պահանջով, որ կոշտ դիրքորոշում ցուցաբերի Հունգարիայի հանդեպ, քանի որ իր կազմակերպած ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հայ սպայի սպանությունը: Բացի այդ, ՆԱՏՕ-ն
Մեղադրվում են ավազակություն եւ գողություն կատարելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից ավազակություն եւ գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Ա. Վերմիշյանը, նախնական համաձայնության է գալով Հ. Հովհաննիսյանի,
Եթե Հայաստանը չճանաչի ԼՂՀ անկախությունը, հետեւանքները անշրջելի եւ անխուսափելի կլինեն. Որոշումների սպասելիս
«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում դժվար է ասել, այնուամենայնիվ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը կճանաչվի՞, թե՞ ոչ: «Դժվար է ասել կճանաչեն ԼՂՀ անկախությունը, թե՞ ոչ: Բայց հասարակության մեջ այսօր հարց է առաջացել, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, երբ նրանք մարդասպանին հերոսի կոչում են տալիս: Հայաստանը կարծում
Մեքենաները կայանում են մայթերի եւ կանաչ գոտու հաշվին (Ֆոտոշարք)
Գյումրու Արագած փողոցում մեքենաները կայանել ու մինչեւ հիմա էլ կայանում են կանաչ տարածքների հաշվին: Հիմա այս փողոցում ընթանում են աշխատանքներ Շիրակ Ջրմուղ-կոյուղի ընկերության կողմից: Իսկ բնապահպանական նորմերն այստեղ խախտվել էին դեռեւս մի քանի տարի առաջ. շինարարության նպատակով քաղաքապետարանի կողմից որոշում էր կայացվել կանաչ գոտու հաշվին հատկացնել տարածք: Մի շարք ՀԿ-ների, անհատների եւ բնապահպանների ճնշման ներքո շինարարական աշխատանքը
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում
Շատ երկար ենք գցում-բռնում՝ ասենք, թե չասենք, անենք, թե չանենք, խիստ լինեք, թե՝ ոչ այնքան, կոմպլեմետար լինենք, թե ոչ այնքան, երկար ենք մտածում, հայի հետին խելքով ենք փորձում մտածել եւ գալիս-հանում ենք ոչ մի տեղ եւ միանգամից հօդս են ցնդում ոմանց եվրոպական ռեւերանսները եւ տարածաշրջանային տոլեռանդությունը , բոլորին ըմբռնելու, բոլորին հասկանալու, բոլորին ներելու եւ սիրելու
Վեզիրյանին մեղադրում են մի գործով, որտեղ չկա տուժող
«Չկա տուժող, բայց ես մեղադրվում եմ հանցագործության մեջ՝ ծեծ, ում եմ ծեծել՝ չկա»,- զարմանում է «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Արման Վեզիրյանը: Այսօր Շենգավիթի վարչական շրջանի դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործով դատավարության ժամանակ պարզվեց, որ իրավապաշտպանին մեղադրում են մի գործում, որտեղ չկա տուժող: «Օրենսդրական բաց էր, ինձ համար նորություն էր, նոր էի բացահայտում, որ նույն գործով
Ուսանելու կոչեր ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկի) պատերին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաշենքերում կրթությունը խրախուսող պաստառներ են փակցված: Պաստառներում արված գրառումներն ուսանողներին հիշեցնում են լավ սովորելու, վճարած գումարի դիմաց համապատասխան կրթություն ստանալու, դասախոսներին հարգելու և հարգանք պահանջելու մասին: Գրառումները պարունակում են նաև բարեմաղթանքներ՝ հղված ուսանողներին: Պաստառների հեղինակը ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ուսանողական խորհուրդն է: Արփինե Արզումանյան՝ (mynews.am)
«Սիվիլիթաս» հիմնադրամ. «Իշխող կուսակցության ուսերին դրված է ընտրարշավին տված խոստումները կյանքի կոչելու բեռը»
«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը՝ «Ընտրություններ 2012. հայացք ներսից» խորագրով: Այն կազմվել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններին հետևած միջազգային դիտորդների, լրագրողների, վերլուծաբանների և քաղաքացիների հետ զրույցների արդյունքում: Այստեղ ներկայացված է փոփոխվող ընտրական միջավայրի, ընտրական գործընթացների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների դիտարկումների ու եզրակացությունների մասին տեղեկատվություն: Aravot.am-ը ներկայացնում
ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լրջորեն վատթարացմամբ՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնելու և այդ երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու որոշման կապակցությամբ: Ըստ ԵԽ մամուլի տարածած հաղորդագրության՝ պրն Մինյոնն ասել է. ««Միանում եմ Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության «փառաբանման» միջազգային դատապարտմանը, հանցագործության, որի համար նա դատապարտվել էր ԵԽ անդամ պետության դատարանի կողմից: Նրա ազատ
Խոսքերին պետք է հետեւեն քայլեր
«Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է. Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի
«Ինքն իր խոսքի տերն է». Աշոտ Աղաբաբյանը Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին
«Կրքերը հանդարտվելու խնդիր չէ, ինքն իրեն պարկեշտ պահելու խնդիր է: Ինքն իր ասածի հետ է ուզում լինել»,- Aravot.am-ի հարցին՝ ժամանակ էր անցել, կրքերը փոքր-ինչ հանդարտվել էին, գուցե հիմա մարդիկ ա՞յլ կերպ նայեին այդ խնդրին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Իսկ խնդիրը Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորի մանդատից հրաժարվելն էր: Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ
ՌԱԿ դիվանի անդամները կառավարության ղեկավարին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: «Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց: ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների ցանկացած
Բողոքի գործողություններում արդեն չե՞նք ընկնում ծայրահեղությունների գիրկը
Վերջին օրերին Հունգարիայի դեմ բողոքի ակցիաները հասնում են իրենց գագաթնակետին: Մինչև անգամ Հունգարիայի դրոշն այրելու հերթը հասավ, ինչի վերաբերյալ բացասական արտահայտվեց անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ գրեթե բոլոր ոլորտներն իրենց հարաբերությունները խզում են Հունգարիայի հետ՝ Հունգարիայի կողմից՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստից վրդովված: Aravot.am-ը ՀՀ-ում հայտնի մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ զրույցում փորձեց
412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 412.5 դրամ:
Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» նկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի 41, 43 փողոցների, Ն.Զարյան փ. 21 շենքի, ՙՊրագա՚ հյուրանոցային համալիրի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ


















































