Օրվա լրահոսը

Ազատամարտիկի մայրը` հայ մայրերին. երեկ իմ որդին էր, այսօր` Գուրգեն Մարգարյանը, վաղը ձեր որդին կլինի. արձագանքեք (Տեսանյութ)

«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» նախագահ Ռիմա Առաքելյանը և «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ-ի նախագահ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը, ովքեր խոսեցին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ: Ռիմա Առաքելյանը փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն հայ, այլեւ

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահին Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու կապակցությամբ: §Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման  խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն

Դաշնակցական. «Եթե պիտի պատերազմ տեղի ունենա` խնդրեմ» (Տեսանյութ)

Այսօր դաշնակցականները Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ, պահանջելով հստակ գնահատական տալ Ադրբեջանում մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: «Միջազգային հանրությունը Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ ասում են` գիտեք ինչ կա, խելոք մնացեք, արածաշրջանը մի ապակայունացրեք: Մենք չենք ապակայունացնողը: Իսկ եթե այս տեսակ կեցվածքներ պիտի լինեն, նշանակում է մենք պիտի պատրաստ

Կարինե Նալչաջյան. «Ինչու չէ՝ կարելի է նաեւ դրոշ այրել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադարձավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստի հետեւանքով հայերի մոտ առաջացած հոգեբանական լարվածությանը: «Շատ ենք խոսում ազգերի հոգեբանությունից, բայց ազգին լավ հասկանալու համար պետք է ուսումնասիրել նրա խորհրդանիշերը: Ադրբեջանի դեպքում ազգային հերոսի փետուրներով զարդարվել է մարդասպանը, պետությունը հերոսացրել է սովորական մարդասպանին, որն ընդունակ է քնած տեղը մարդուն սպանել: Նրանք

Մեր երիտասարդ հունահռոմեական ըմբիշները գրավեցին թիմային 14-րդ տեղը

Թաիլանդի Պատաիա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքաքականը 50 երկրների պայքարում 13 միավորով գրավեց թիմային 14-րդ տեղը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մեծերից» կարծիք չեն հայտնել միայն Վլադիմիր Պուտինն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու դրան հետեւած իրադարձությունները դատապարտող հայտարարություններով վերջին օրերին հանդես եկան բոլոր այն գործիչներն ու միավորները, որոնց հանրային ու քաղաքական կարգավիճակը պարտավորեցնում է չլռել նման աննախադեպ իրավիճակներում։ Խոսքն, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ, բնականաբար եւ առաջին հերթին՝ Հայաստանում գործող քաղաքական ուժերի ու գործիչների մասին է։ Սաֆարովին արտահանձնելու եւ հերոսացնելու քայլն այսօր

Հայաստանի պատանի շախմատիստները գրավեցին 12-րդ տեղը

 Ստամբուլում ավարտվեց շախմատի մինչեւ 16 տարեկանների  համաշխարհային օլիմպիադան, որն անցկացվում էր մեծահասակների համաշխարհային օլիմպիադային զուգահեռ: Հայաստանի պատանիների հավաքականը կայացած 10 տուրում վաստակելով 11,0 թիմային միավոր՝ պայքարն ավարտեց 12-րդ տեղում: Մեր թիմը եզրափակիչ տուրում 0,5:3,5 խոշոր հավով զիջեց Ռուսաստանին, որը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց այս տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գերմանիան Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածության կոչ է անում

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արել Հունգարիայի Հանրապետությունը, որ Ադրբեջանին է հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որտեղ նրան հերոսի կոչում են տվել։ Ըստ Ձեզ՝ կատարվածին ինչպե՞ս պետք է արձագանքի միջազգային հանրությունը։ ՊԱՏԱՍԽԱՆ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը նույնպես, ինչպես Եվրամիությունը, մտահոգված է սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի ներմամբ։ Դաշնային կառավարությունը

«Մեծ հաշվով, ԱԺ երեկվա արտահերթ նիստն ու այդ հայտարարությունը ոչինչ չավելացրեցին»

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ անցավ «բացառիկ հայրենասիրական» մթնոլորտում։ Ելույթ ունեցան մեծ թվով պատգամավորներ, ովքեր տարբեր շեշտադրումներով դատապարտում էին կատարվածը, համախմբվածության կոչեր անում, ոմանք անգործության համար քննադատում էին նաեւ արտգործնախարարությանը։ Մինչեւ երեկո տեւած «բուռն»

Նախկին պատգամավորների գործը կրկին հետաձգվեց

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր ժ.10-ին նշանակված հերթական նիստը: Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Սամսոն Ղազարանի դեմ հարուցված  քրեական գործով 3 դատական նիստ է մինչ օրս նշանակվել, որից 2-ը հետաձգվել է Սամսոն Ղազարյանի պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանի բացակայության

«Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում բռնաբարություն էր»

Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում, ներողություն արտահայտությանս, բռնաբարություն էր։ Այո, քաղաքական բռնաբարություն։ Ուրիշ բառ հուշեք, խնդրում եմ, եթե սխալվում եմ, եթե չեմ կարողանում հասկանալ, թե ուրիշ ինչ զգացում կարող է ունենալ մի քաղաքական ուժ, որի թեկնածուին օրը ցերեկով իր քթի տակից տանում են, հայտարարում, որ այդ թեկնածուի ծրագրերն իրենցն են եւ ոչ թե այն

Նաիրա Զոհրաբյանի նամակը եվրոպական կառույցներին. «Հրեշ Սաֆարովին օդակայանում պաշտոնապես դիմավորում էին ԵԽԽՎ-ում եւ «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության անդամները»

 Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինի Մեծարգո պարոնայք Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարած

«Չի բացառվում, որ Վահե Ավետյանի մահն իրենց քաղաքական ու քաղաքացիական կայացման գործիք դարձրած ուժերը պարզապես հասկանում էին, որ իրենք սխալ դուրս եկան»

Եվ այսպես՝չնայած քաղաքացիական ակտիվիստների ու որոշ քաղաքական ուժերի մտավախություններին, երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը։ Ասել է թե՝ Հայրապետյանը մնաց խոսքի տերը, եւ եթե 15 օրվա մեջ նա հետ չվերցնի դիմումը, ապա այն կմտնի ուժի մեջ։ Իրերի բերումով այնպես ստացվեց, որ Հայրապետյանի հրաժարականի դիմումը ընթերցվեց ԱԺ արտահերթ նիստում,

Յարոմիր Շտետինա. «Նավթի հոտն ավելի ուժեղ կարող է լինել, քան պատմական արդարության էությունը»

Չեխական մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի եւ նրա արտահանձնման հետ կապված միջազգային աղմուկին: «Մեռած հայը լավ հայն է: Ադրբեջանը ներում շնորհեց մարդասպանին», «Բաքվում մարդասպանին դիմավորեցին ինչպես հերոսի: Եվրոպան լռում է», «Հայերն այրեցին հունգարական դրոշը, քանի որ ներում շնորհվեց մարդասպանին» եւ այլ վերնագրերով հոդվածները ողողել են չեխական մամուլը: Ավելի զուսպ են

ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ

Մի քաղաք տեսա տաքուպաղով լի, Բնակիչները՝ անիմանալի. Ձմռանն ամառ են տեսնում երազում, Իսկ ամռան տապին ցուրտ են երազում։

Հրաժարականի պատճառը. «Խոստացել էի օլիմպիական խաղերին մեդալներ բերել, չեմ կարողացել»

Տեւական ժամանակ շրջանառվում էր, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանն աշխատանքից հեռացվելու է, վերջինս դա հերքում էր։ Բայց երեկ նա հրաժարական է տվել մեկ այլ՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ հրաժեշտ տա նաեւ փոխնախարարի պաշտոնին, ասաց. «Ոչ, հլը որ ոչ։ Չեմ ուզում հիմա դուրս գամ, աշխատում եմ»։

Տղաները եզրափակում են առաջին եռյակը, աղջիկները՝ տասնյակը

  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Ուզբակստանի նկատմամբ 3:1 հաշվով տարած համոզիչ հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 13,0 միավորով Չինաստանի հետ բաժանում է 2-3րդ տեղերը եւ շարունակում է պայքարը հաղթողի կոչման համար: Այսօր մեր տղաների քառյակը հանդիպելու է Գերմանիայի հետ: Մեր աղջիկները նույն հաշվով Ռումինիային պարտության մատնելուց հետո շարունակեցին վերելքը մրցաշարային աղյուսակում եւ թիմային 12,0

Մեկնարկեց «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը

Այսօր Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Միջոցառումը համատեղ կազմակերպել են Կրթության եւ գիտության նախարարությունը, «Եվրոստուդենտ» միջազգային կոնսորցիումը, Գերմանիայի Հանովեր Բարձրագույն կրթության հետազոտությունների ինստիտուտը, Վիեննայի Առաջավոր հետազոտությունների ինստիտուտը եւ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանը: ԱՊՀ երկրների կրթության հարցերով խորհրդի նախագահ Վասիլի Ստրաժեւի խոսքով, այս խորհրդաժողովի նպատակն է` իրազեկել ԱՊՀ երկրների

Հայաստանը 53-րդն է աշխարհում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա հետ համեմատած բարձրացել է երեք աստիճան եւ հայտնվել 53-րդ հորիզոնականում: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբի մեր մրցակիցները վարկանիշային նոր աղյուսակում հանգրվանել են հետեւյալ հորիզոնականներում: 6. Իտալիա 10. Դանիա 19. Չեխիա 89. Բուլղարիա 139. Մալթա

Անդեմ մեծամասնություն

Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստը (որը նվիրված էր հայ սպայի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու դեպքին) կրկին ապացուցեց, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը գործադիրի կցորդ է և ի վիճակի չէ որևէ ձևով հակադրվել կամ վերահսկել կառավարության գործունեությունը: Հանրապետական մի շարք պատգամավորների ելույթներում կոչեր հնչեցին, որ ազգային նման հարցերում պետք է

Որոնողական աշխատանքները շարունակվում են

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի 17 հրշեջ-փրկարար, ոստիկանության բաժնի 20 աշխատակից և տեղի 100 բնակիչ: ԱԻՆ

Սաֆարովի հարցը կարող է հայտնվել Եվրախորհրդարանի օրակարգում

Եվրախորհրդարանի պատգամավոր, բրիտանացի Չարլզ Թանոքը խոստանում է հնարավորության դեպքում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման հարցը ներառել Եվրախորհրդարանի՝ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում սկսվող նստաշրջանի օրակարգում։ Այդ մասին եվրոպացի պատգամավորն ասել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակին՝ ընդգծելով, որ ինքը ցնցված եւ սարսափած է տեղի ունեցածից։ «Կարծում եմ, դա բացարձակապես ամոթալի եւ տխուր օր էր արդարության

Բեռնատարով շրջվել է Վրաստանի քաղաքացի

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտո­ճա­նապարհին` Ուշի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ  արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սքանիա» մակնիշի TDT861 BA464 կցորդով պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ`

Հայ ըմբիշները երեկ Թաիլանդում մեդալ չնվաճեցին

Թաիլանդի Պատայա քաղաքում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներն ավարտեցին պայքարը: Հայաստանը ներկայացնում էին երեք մարզիկներ, որոնք, սակայն, անմասն մնացին մեդալներից: 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում պայքարից դուրս թողնելով Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Հարութ Սարգսյանին` 1/8 եզրափակչում զիջեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուին, որն, ի վերջո, հասավ եզրափակիչ: Դա մեր ըմբիշին սփոփիչ

Հայտարարություն ՀՀ նախագահի աշխատակազմի կիրառած խտրականության ապացույցների մասին

27 ժամ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 4-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմը խտրականություն է կիրառել լրագրողների նկատմամբ, նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը panorama.am կայքին մեկնաբանել է տեղի ունեցածը: Մասնավորաբար ասելով. « … ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների

Արվեստագետների «Մերկ կյանքն» անդրադարձավ սպանություններին

Այսօր Կարեն Դեմիրճյանի թանգարանի ամառային ցուցասրահում «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորումը կազմակերպել էր «Մերկ կյանք» խորագրով ցուցահանդես, որը ներկայացնում է Հայաստանում տիրող իրավիճակը` Երեւանի քարտեզով, վերջին տարիներին կատարված սպանությունների եւ ինքնասպանությունների խրոնիկայով եւ այն վայրերի տեսանյութերով, որտեղ կատարվել են սպանություններ: Aravot.am-ի հետ զրույցում «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորման անդամ, արվեստագետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները ներկայումս

Մոնիկան կրկին մերկացել է

47-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին մերկացել է իտալական «Vogue» ամսագրի համար: Ֆոտոշարքը կարելի է ստացված համարել, քանի որ դերասանուհին չնայած իր տարիքին, անթերի մարմին ու անկրկնելի տեսք ունի, այդ պատճառով էլ չի ամաչել մերկանալ: Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Պաոլո Րովերսին է: «Անկեղծ» լուսանկավելը Մոնիկայի համար սովորական երեւույթ է դարձել, քանի որ վերջինը պարբերաբար նկարահանվում, լուսանկարվում է

«Իմ տեսանկյունը». ադրբեջանցի մտավորականի հոդվածը

  Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի պատմությունը պայթյունի պես ցնցեց մեր հասարակությունը: Մի մասը (մեծամասնությունը) նրան հերոս են համարում, մյուսները` հանցագործ, եւ հակընդդեմ տեսակետները անընդհատ փոխադարձ դատափետումներ են սադրում, որոնք թույլ չեն տալիս հանգիստ եւ սթափ գնահատել կատարվածը:   Ակամայից զուգահեռ է առաջանում ֆրանսիական բանակի կապիտան Դրեյֆուսի գործի հետ (մեր պատմությունն ավելի այլանդակ է), որը ժամանակին

«Իր գործազրկության հարցը լուծել չկարողացողը ինչպե՞ս կարող է լուծել Գյումրու հարցերը»

Aravot.am- ը «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Սեյրան Մարտիրոսյանին հարցրեց, թե իր կարծիքով  պաշտոնապես ամենաաղքատ ճանչված  Գյումրու  բնակիչները  պատրա՞ստ են արդյոք  հրաժարվել ընտրակաշառքից և քաղաքի զարգացման ծրագիր ներկայացնող  ավագանու թեկնածուներին գերադասել  մաղարիչ բաժանող թեկնածուներից: Նշենք, որ Գյումրու զարգացման հստակ ծրագիր մինչև օրս ներկայացրել են  «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության թեկնածուները: «Սովորաբար այդ  հարցին

Սաֆարովապատում. Ինչպես աշխատեց Հայաստանի մեդիան

Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիացիայի եւ հերոսացնելու լուրերը անմիջապես տարածվեցին եւ արձագանքվեցին մեդիայում: Մի քանի օրերի ընթացքում սա ամենքննարկվող ու մեկնաբանվող թեման էր: Ինչպե՞ս աշխատեց հայաստանյան մեդիան: Մեկնաբանում են մեդիա փորձագետներն ու խմբագիրները: Բորիս Նավասարդյան Երեւանի մամուլի ակումբի նախագահ Լրատվամիջոցներում հիմնականում պաշտոնական տեսակետի արտացոլում էր, եւ սա այն եզակի հարցերից է, որտեղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031