Օրվա լրահոսը

«Դժվար ապրուստ», «Անծանոթը», ֆուտբոլ, «Կանխիկ հումոր», թե «32 ատամ». Փորձագետներին անհանգստացնում է սերիալամոլությունը

«Ակնհայտ ձեւավորվել է առաջատարների խումբ՝ Հանրայինը, «Շանթը» եւ «Արմենիա» TV-ին, ընդ որում՝ 5 տարի անընդմեջ է այդպես: Իսկ դիտում են մարդիկ սերիալներ, սերիալներ: Հեռուստածրագրերի 40 տոկոսը առնվազն սերիալներից է կազմված: Օրական լավագույն սերիալը դիտում են միջինը 500 հազար մարդ: Ըստ մասնագետների, դա անքան էլ նորմալ չէ»,- այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում հեռուստատեսային շուկայի իրավիճակն այսպես ներկայացրեց

Նամակ Գյումրիի քաղաքապետի թեկնածուին. «Նրանք թքած ունենան՝ դու կընտրվես, թե՝ ոչ»

Հարգելի խմբագրություն, կարդալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Հ. Սիմոնյանի մեկնաբանությունները՝ զետեղված սեպտեմբերի 4-ի «Առավոտ»–ի համարում, ցանկացա Ձեր միջոցով, մտքերս փոխանցել ընկերոջս՝ Հ. Սիմոնյանին, այն պարզ պատճառով, որ նա իմ անունն էր շոշափել։ Հարգելի Հովսեփ, որպես քո ավագ ընկեր, դիտողության կարգով ասեմ, որ ընկերոջ անունը, առանց նրա համաձայնության, չի կարելի հանրության քննարկման առարկա դարձնել, մանավանդ դեռևս չհիմնավորված

Գյումրու ավագանու թեկնածուներն ավելի հարուստ են, քան քաղաքապետի՞

Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ ավագանու որոշ թեկնածուներ պատրաստվում են մեկ ձայնը գնել 2000-5000 դրամով: Այս խոսակցություններն, ի դեպ, լսել են նաև քաղաքապետի թեկնածուները, օրինակ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչ-որ խոսակցություններ կան, բայց մեր իրավական դաշտն այնպիսին է, որ եթե ինչ-որ բաների մասին խոսում ենք, փաստեր պետք է ներկայացնենք, որպեսզի հերյուրանք չդիտվի:

Փորձագետ. «Ա1+»-ը ռիսկի է գնում

Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում փորձագետներն անդրադարձան «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» համագործակցությանը: «Ինտերնյուս» կազմակերպության «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը դրանք սենսացիոն որակեց՝ ասելով. «Այսպիսի էքսպերիմենտ, որ իրար հետ նույնիսկ դատական վեճեր ունեցող հեռուստաընկերությունները լրատվություն են տալու միասին, դա շատ հետաքրքիր է լինելու եւ սպասենք: «Ա1+»-ի համար սա մեծ ռիսկ է, որովհետեւ ուներ այնպիսի հեղինակություն:

«Սերժ Սարգսյանի քայլն այնքան կտրուկ էր, ինչքան որ անհրաժեշտ էր». Վահրամ Մարտիրոսյան

Գրող, դրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը, ով գործի բերումով շատ է առնչվել հունգարացիների հետ, թարգմանելով նրանց ստեղծագործությունները, Aravot.am-ի հետ զրույցում խոսեց վերջին օրերին խզված հայ-հունգարական հարաբերությունների մասին, ինչի պատճառը ադրբեջանցի Սաֆարովի արտահանձնումն էր: «Ես հուսախաբված եմ, սակայն հույս ունեի, որ ազգային խտրականությունը, փոխադարձ ատելությունը, ռասիզմը մեր տարածաշրջանում կնվազի, բայց Ադրբեջանի վերջին քայլն ապացուցեց, որ տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանը՝

Այսօր հունահռոմեական ըմբիշները Թաիլանդում ավարտում են պայքարը

Պատայայում (Թաիլանդ) այսօր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները շարունակում են պայքարը: Ասպարեզում մնացած Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ արդեն անցկացրել են առաջին գոտեմարտերը: 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Հարութ Սարգսյանի նկատմամբ եւ 1/8 եզրափակչում հանդիպելու է մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ: Հաղթանակով է սկսել

ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկում է դիմել Եվրոպական դատարան

ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրավունքը պաշտպանել, առավել ակտիվ աշխատել եվրոպական կառույցներում եւ դրա համար համալիր գործողությունների ծրագիր մշակել: ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց ՀՀ գործադիր մարմնին ուղղված մեղադրանքներին: Ասաց, որ խորհրդարանականներն էլ իրենց մեղքն ունեն այս ամենում, քանի որ միջազգային խորհրդարանական կառույցներում լավ չեն աշխատել: Նա ողջունեց ՀՀԿ-ական մեկ

Հեղինե Բիշարյան. «Աշխարհին պետք է ցույց տալ՝ ով է Ադրբեջանը»

  ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի համոզմամբ, դեռ վաղ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելը: «Լեռնային Ղարաբաղի անկախությունը օրենսդրական նախաձեռնությամբ չէ: Նախաձեռնությամբ պարտադրել, որ այսօր՝ հենց հիմա ու վաղը խոսենք Ղարաբաղի անկախության հռչակման մասին, ճիշտ չեմ համարում, լուրջ քննարկման հարց է, մանավանդ որ, գիտենք Մինսկի խմբի հետ կապված աշխատանքներ են գնում

Գերակայությունը լացակումած դեմքը կամ անկախության ֆուրշեթը չեն (Տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում իր ելույթում Ադրբեջանի եւ նրա քայլի մասին չխոսեց, անպատվաբեր համարեց: Այն մասին, թե ինչպես Հունգարիան վաճառեց իր խիղճը եւ ժողովրդավարական արժեքները, ասաց, որ կխոսի եվրոպական ամբիոններից: Այն, որ մարդասպանին Բաքվի օդանավակայանում դիմավորել են եվրոպական տարբեր կառույցներում ներգրավված ադրբեջանցի պատգամավորները, Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, նշանակում է, որ Բաքուն թքած ունի Եվրոպայի

ՀԱԿ անդամ. «Եթե «Բարգավաճ Հայաստանի» հետ մեր շահերը կհամընկնեն…»

«Եթե «Բարգավաճ Հայաստանի» հետ մեր շահերը կհամընկնեն, եւ ոչ միայն «Բարգավաճի» հետ, քաղաքականության մեջ այդպես է, եթե տվյալ պահին որեւէ ուժի հետ շահերը համընկնում են, ուրեմն այդ շահի շուրջ կոնկրետ համագործակցում են»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Մենք ճշտեցինք` բայց ՀԱԿ-ը սկզբունքներ ունի, չէ՞, պարոն Դովլաթյան.

Սիրիահայ գործարարները վախենում են, որ Հայաստանում բիզնես սկսելիս, նրանց գործի մեջ «փայ» մտնել ցանկացողներ կլինեն

10-15 սիրիահայ գործարար դիմել է Հայաստանի գործատուների հանրապետական միությանը` խնդրելով աջակցել Հայաստանում բիզնես սկսելուն: Ինչպես միության նախագահ Գագիկ Մակարյանը պատմեց, սիրիահայ գործարարները մտավախություն են հայտնել, որ մեր երկրում կգտնվեն մարդիկ, որոնք կխոչընդոտեն սիրիահայերի բիզնեսի կայացմանը` ցանկանալով «փայ» մտնել նրանց դրած այս կամ այն գործում: Ըստ պարոն Մակարյանի, ինքը խորհուրդ է տվել խնդիրների կամ խոչընդոտների հանդիպելու

Արմեն Պողոսյան. «Ֆրանսիայի նման գործընկերոջը թողած` Չինաստանից ենք ավտոբուս բերում»

Սեպտեմբերից առաջացած մեծ խցանումների խնդիրը մեկ քայլով լուծվող հարց չէ: Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, հատկապես առավոտյան ժամերին եթե ուղեւորների մի մասը տեղափոխվի մետրո, տրոլեյբուս, այդպես չի լինի. «Մեր երկիրը ճգնաժամի հետ կապված ՌԴ-ից վարկեր ստացավ, էդ վարկը գնաց շենքեր կառուցելու վրա, այդ

Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելով՝ Հայաստանի տնտեսությունը չի տուժի

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելու հետեւանքով ի՞նչ տնտեսական խնդիրների առաջ կկանգնի մեր երկիրը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ դեպի Հունգարիա Հայաստանից արտահանում գրեթե չկա, իսկ ներմուծողները շատ արագ կգտնեն այլ շուկաներ եւ այն, ինչ ներկրում էինք Հունգարիայից` դեղորայք եւ այլ ապրանքներ, կներմուծենք այլ երկրներից: Պարոն Մակարյանի մեկնաբանությունները`

Ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից

2012 թվականի մարտից հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Արմեն Ռուբիկի Առաքելյանը, ներկայանալով որպես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, կառույցում աշխատանքի տեղավորվելու համար երեք քաղաքացիներից խաբեությամբ առանձին դեպքերով հափշտակել է 10.400 ԱՄՆ դոլար և 190.000 ՀՀ դրամ գումար: Այդ մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Իրականացված միջոցառումների արդյունքում Արմեն Ռուբիկի Առաքելյանի կողմից կատարված

Գյումրեցի ԲՀԿ-ականների փոխարեն Սամվել Բալասանյանին սատարում է երկրի ՀՀԿ-ական նախագահը

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանից պարզաբանումներ խնդրեց նախագահ Սերժ Սարգսյանի` Գյումրիում հնչեցրած այն հայտարարության վերաբերյալ, թե «այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք

ԵՄ. «Ադրբեջանի վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը»

Եվրամիությունը բացատրություններ է պահանջում Ադրբեջանից՝ փաստելով, որ պաշտոնական Բաքուն խախտել է Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, եւ որ այդ վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։ «Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ստացվում է,

Քաղաքագետ. Տեռորիստական երկիր չենք, որ մարդասպան դառնանք ու հավասարվենք Ադրբեջանի դիրքորոշմանը (Տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց «Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը. ներքաղաքական և միջազգային հնարավոր զարգացումներ» թեմայի շուրջ: «Ոչ բոլոր քաղաքական ուժերն են հասկանում պահի լրջությունը: Պարզ է, որ առօրյա կյանքում շատ են սովորական դարձած դժվարությունները, բայց սթափվելու ժամանակն է: Խնդիրը նրանում չէ, որ իշխանությունները պետք է հակահարված տան, այլ պետք է աշխարհին հասկացնել, որ

Գագիկ Մակարյան. «Կեղտոտում ենք, հետո մաքրելու համար փող ենք ուզում»

«Խորհրդային տարիներից չենք ունեցել շրջակա միջավայրի պաշտպանության մշակույթ: Պետստանդարտը, ճիշտ է, ստուգումներ էր իրականացնում, բայց դրանք ուղեկցվում էին կոռուպցիայով: Այսօր պետք է արդյունաբերական ձեռնարկությունների, բանկերի եւ մնացած կառույցների մշակույթը եւ վերաբերմունքը բարձրացնել «կանաչ տնտեսության» նկատմամբ»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» սկզբունքների

«Հասարակությունն ընդունում է այն, ինչ մենք ենք ներկայացնում». Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր խոսելով արտաամուսնական կապերի, հայի ազգային ավանդական նկարագրի մասին՝ ասաց, որ մենք մեր ազգի դեմքը երբեք չենք կորցնի: Հոգեբանի ձեւակերպմամբ՝ «Հասարակությունն ընդունում է այն, ինչ մենք ենք ներկայացնում: Եվ եթե ամուսինների միջեւ կա բաժանություն, եթե մարդն ամուսնանում է երկրորդ անգամ, կամ՝ երեխա ունեցող կնոջ հետ, ապա հասարակությունը դա էլ է ընդունում, երբ

Ադրբեջանին եւ Վրաստանին զիջում ենք` տնտեսության մրցունակությամբ

Ըստ Մրցունակության համաշխարհային զեկույցի (ՄՀԶ), Հայաստանն այս տարի իր մրցունակությամբ 10 տեղով բարձրացել է` 144 երկրների շարքում, այս տարի Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» կենտրոնում ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ, այս զեկույցն այսօր աշխարհում համարվում է ամենաընդունելին, որը տալիս է երկրների տնտեսության մրցունակության համապարփակ գնահատականը:

Պարսիկները քրիստոնյա են դառնում՝ Ամերիկա գնալու համար

«Չեմ ասում պարտադիր պետք է վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին, պարզապես պետք է վերականգնել մեր բարոյական կերպարը, քանի որ սրա մեջ է մեր ավանդականությունը, այլ ոչ նրա, որ տղամարդը պիտի հրամայի, կինն էլ՝ խոնարհաբար կատարի ցանկացած հրաման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, հավելելով, որ քրիստոնեության

Օսկանյանի քննադատությանն ի պատասխան՝ Նալբանդյանը լռում է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ-ում իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի դիվանագիտական կորպուսին՝ Սաֆարովի էքստրադիցիայի գործընթացին անհաղորդ եւ անտեղյակ լինելու համար այն պարագայում, երբ դեռ 15 օր առաջ նման խոսակցություններ կային: Պարոն Օսկանյանն անդրադարձավ նաեւ հարցի բարոյական կողմին՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին: ՀՀ գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց

Լրագրողի դեմ քրեական գործը՝ դատարկ դահլիճում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Ռեգնում» գործակալության Երեւանի բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով  դատական նիստը: Այն տեւեց 6 րոպե, քանի որ այս գործով Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը խնդրեց ողջամիտ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Դաշնակցությունը քննադատում է եւ մերոնց, եւ միջազգային հանրությանը

Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում իր ելույթում տարակուսանք հայտնեց, որ Սաֆարովի էքստրադիցիայի եւ դրա շուրջ ծավալված հետագա զարգացումներից հետո Հայաստանի կողքը չկանգնեցին այնպիսի երկրները՝ Ռումինիա, Սլովակիա, Սերբիա, որոնք «պարզապես զզված են Վիկտոր Օրբան դիկտատոր վարչապետից եւ ամբողջ օրը «նրանից բողոքում են Բրյուսելում»: Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ Օրբանին մեղադրելու այս հրաշալի առիթը չօգտագործելու միակ խնդիրն այն է,

Սիրուշոն՝ «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան ներկայացուցի՞չ

Թեև  «Եվրատեսիլ 2013»-ին դեռ երկար ժամանակ կա, բայց սովորության համաձայն եվրատեսիլյան խոսակցությունները սկսվել են տարածվել ավելի վաղ. ո՞վ է լինելու այս տարվա Հայաստանյան ներկայացուցիչը, ի՞նչ երգ է կատարելու… այս և նմանատիպ այլ հարցերը չէին կարող չքննարկվել: Խոսակցությունների ու ֆեյսբուքյան ակտիվ քննարկումների, մեկնաբանությունների արդյունքում նկատելի էր, որ շատ շատերն են ցանկանում  «Եվրատեսիլ 2013»-ին, որպես Հայաստանի ներկայացուցիչ,

Բարոյական ապտակ ու մի վեհ քմծիծաղ Հեյդարի ստվեր Իլհամ Ալիեւին

Ես կին եմ փխրուն ու Արցախյան ազատամարտում հայրենասեր որդի կորցրած, ում զավակը ոչ թե 3 միլիարդով դարձավ հերոս, այլ գնաց Հայրենիքը շինծու ադրբեջանցի անունն առած քո քոչվոր թաթար-մոնղոլների հարձակումներից պաշտպանելու։ Նրա նման հազարավոր հայ տղաներ նույնն արեցին ու պատմության գործած սխալն ուղղեցին (մասամբ)։ Բայց կարծես թե հայրդ քեզ մի լպրծուն քաղաքականություն է ժառանգել՝ կաշառելով հարցեր

Պահանջվում են ֆոտոռեժիսորներ

Անվանի պրոֆեսորն առաջարկում է մասնագիտական առարկաների ընդլայնում Կար ժամանակ, երբ Երեւանում լուսանկարչական տաղավարներ էին գործում: Վերջին շրջանում դրանց թիվը նվազել է հասկանալի պատճառով: Այժմ նկարչական ալբոմ կազմելու համար մարդիկ նախընտրում են սեփական լուսանկարչական սարքը: Ճիշտ է, ժամանակն իր պահանջներն է թելադրում, թեեւ այս դեպքում արդյունքը որակի տեսակետից միշտ չէ, որ շահում է: Անվանի մանկավարժ եւ

Դատապարտյալը սպառնում է ինքնասպան լինել

Ղահրիյանի հայտարարությունը «Առավոտին» է դիմել ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Սեյրան Ղահրիյանը եւ խնդրել, որպեսզի իր հայտարարությունը հրապարկվի: Նա սպառնում է ինքնասպանություն գործել: Դատապարտյալն իր հայտարարությունն ուղարկել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք այն: – Ես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սեյրան Աբգարի Ղահրիյանս, հանդես եմ գալիս հայտարարությամբ: Տառապում եմ ասթմա

Բանկային բնազդի դատական հովանավորչություն

Զիմզիմովի մուրհակն ու Գրիգոր աղայի վեքսիլը պայմանագրերի դեմ ազնիվ փաստաթղթեր են Միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում դատված Մուրադ Սարգսյանը 18.10.2007թ. կեղծ տեղեկանք է ներկայացրել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղ այն մասին, որ իբր աշխատում է ԼՂՀ Ստեփանակերտի «Ծիածան» ԱՁ-ում որպես փոխտնօրեն եւ ստանում է ամսական 450 000 դրամ աշխատավարձ: Դրա

ԵՊՀ-ն լավագույնն է Հարավային Կովկասում

Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երևանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է: Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է ` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031