Օրվա լրահոսը
«Պետություն եւ իշխանություն հասկացությունները պետք է կոնկրետացվեն»
Ասում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ պետության եւ իշխանության վերաբերյալ հայ հասարակությունն ունի թյուր ընկալում՝ հաճախ նույնացնելով իշխանությունը պետության հետ: «Իշխանությունից դժգոհելու փոխարեն հաճախ մարդիկ դժգոհում են պետությունից եւ, որոշ դեպքերում, գովում են իշխանությանը, հպարտանում են իշխանությամբ, բայց ոչ պետությամբ»: Իրավիճակի շտկման ելքն էլ պատգամավորը տեսնում է այս
«Ալիեւը Ռամիլ Սաֆարովից երկյուղած է»
Նման «ներքին զգացողություն» ունի ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: – «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ կտա ԼՂՀ-ն ճանաչելու Հայաստանի քայլը հիմա: Դա, Ձեր կարծիքով, ճի՞շտ քայլ կլինի: – Չեմ կարծում, թե «Ժառանգության» նախաձեռնությունը կքննարկվի: Ուստի ձեռնպահ եմ
Ազգային թշվառություն
(հատվածներ) …Մի քանի այդ կարգի եւ տեսակի վատթար մարդիկ, կղերի հետ միացած, յուրյանց ձեռքը ձգելով ազգային ջարդ ու փշուր լաստի ղեկը, առանց օրինավոր հոգաբարձության, առանց մաքուր խղճմտանքի եւ միմիայն յուրյանց անձնական շահին, ախտերին եւ կրքերին ծառայելով, ոչ միայն հառաջ չէին մղում այդ կիսակործան եւ ալետանջ լաստը, ոչ միայն փույթ չունեին գոնե մի խաղաղ ծովածոցի կամ
Cafe4tune ամերիկյան սոցիալական կայքի ադմինիստրացիան արգելափակելու է Սաֆարովին հերոսացնող բոլոր կաֆե-խմբերը
Cafe4tune ամերիկյան սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարաություն է տարածել, որում իր վրդովմունքն է արտահայտել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և ներում շնորհելու առթիվ: Հայտարարությունում նշված է, որ Սաֆարովը հայտնի դարձավ 2004 թվականին Բուդապեշտում կատարած հանցագործությամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությամբ: Սոցիալական ցանցի ադմինիստրացիան համամիտ է հակաօրինական և հակամարդկային գործողությունները դատապարտող ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: Վերջին
Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ցանկանում է բոլոր հերոսների մասին ֆիլմեր նկարել
Այսօր «Հենարան» ակումբում կայացավ Արցախի հերոսամարտի հերոսների մասին պատմող դոկումենտալ ֆիլմաշարի «Մարտը ընդունում ենք» առաջին ֆիլմի շնորհանդեսը: Ազատամարտիկ-կինոռեժիսոր, դոկումենտալիստ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով, այս ֆիլմը Մարտակերտում ընթացող դեպքերի եւ ազատագրական «Արաբո» ջոկատի մասին է: Սա ռեժիսորի միակ ֆիլմը չէ. «Ունեմ ավելի քան 20 ֆիլմ` նվիրված արցախյան հերոսամարտին: Ֆիլմաշարի գաղափարը եղել է վաղուց: Ունեի կուտակած նյութեր, եւ
Երևանի գրողների միության նախագահ. «Մենք բացարձակ առավելություն ունենք Ադրբեջանի հանդեպ»
Այսօր «Փաստարկ» ակումբում կայացավ ասուլիս Սաֆարովի ազատ արձակման թեմայով: Հյուրերն էին Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, արձակագիր Լևոն Հովհաննիսյանը, բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը և գրող ու հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը: Երևանի գրողների միության հայտարարության բովանդակության մեջ նշված էր, որ Երևանի գրողների միությունը դատապարտում է հունգարական իշխանությունների որոշումը և Ադրբեջանի նախագահի հրամանագիրը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատություն շնորհելու
Էդմոն Մարուքյանը նախապայմաններ է առաջարկում
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում հարց բարձրացրեց այն մասին, որ հարկ կա հայտարարության նախագծի տեքստում ընդգրկել դրույթներ, որոնք կսահմանեն, թե ինչ պետք է անի հունգարական կողմը՝ Հայաստանի հետ կասեցված հարաբերությունները վերականգնելու համար: «Մենք պետք է նախապայմաններ առաջադրենք: Ասենք, եթե Հունգարիայի իշխանությունները հրաժարական տան, նոր իշխանությունը ի՞նչ պետք է անի հայ-հունգարական հարաբերությունների բարելավման համար»,- ասաց Էդմոն
«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործ. «Էս դատ չի՝ տեսակցություն է»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի, նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության գործով դատական նիստը: Մեղադրող Վլադիմիր Հովհաննիսյանի հետ մեղադրանքը կպաշտպանի Հովսեփ Հովսեփյանը, որն էլ այսօր ներգրավվեց այս քրեական գործով: Դատարան էին բերվել ամբաստանյալներ Հակոբ եւ Վահրամ Աբաջյանները: Տուժող կողմի իրավահաջորդները հերթական անգամ
ՆԱՏՕ-ի լռությունը վրդովվեցրել է հայ պատգամավորներին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարության վերաբերյալ հարցը ներկայացնող Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ հայտարարության նախագծում ներառված չէ ԼՂՀ անվտանգության երաշխավորման Հայաստանի դերի մասին դրույթ, որին, ըստ պատգամավորի, պետք է հետեւի նաեւ Հայաստան-ԼՂՀ ռազմական դաշինքի կնքումը: Դաշնակցական պատգամավորը հարց հնչեցրեց նաեւ այն մասին, որ ՀՀ խորհրդարանը պետք է օգտագործի
Արտակ Նազարյանի գործով. ՊՆ մարտական հենակետում տեղի ունեցած կրակոցին նախորդած որոշ նոր մանրամասներ-3
Սկիզբը՝ կարդացեք այստեղ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Նազարյանը ունեցել է նաև գրառումների տետր: Ի՞նչ էր գրված այնտեղ և ու՞մ է անհանգստացրել այն, կարելի է ենթադրել վկա ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Գարեգին Սայադյանի ցուցմունքներից: Ի՞նչ է տեղի ունեցել 2010-ի հուլիսի 27-ին. հարցադրումներ և պարզաբանումներ Հակափաստարկների տրամաբանությունը Ի՞նչ է տեղի ունեցել 2010-ի հուլիսի 27-ին, սպանությու՞ն, թե
Վարդան Օսկանյանի ներկայացուցչի բողոքը կրկին մերժեցին
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքը` ընդդեմ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Դատարանը դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ բողոքի մերժումը հիմնավորեց բողոքի անհիմն լինելու հանգամանքով: «Այս դատարանը, որը կոչվում է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան կամ մնացած բոլոր դատարանները շատ ավելի շուտ կարդարացնեն Թալեաթ փաշային, քան մի օբյեկտիվ
ՀՀ ԱԺ-ն կխզի հարաբերությունները Հունգարիայի հետ
90 պատգամավորի ներկայությամբ քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու հարցն է: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավորների դատին ներկայացրեց աշխատանքային խմբի ներկայացրած հայտարարության նախագիծը, որում
Իրար են բախվել 4 ավտոմեքենա
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, «Կիևյան» կամրջի էլեկտրասյան մոտ իրար են բախվել «ԲՄՎ-X-5», «ՋՄՍ» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մարզիչները որոշեցին Հայաստան-Ուզբեկստան դիմակայության կազմերը
Շախմատի Հայաստանի եւ Ուզբեկստանի տղամարդկանց ազգային հավաքականների ավագները հրապարակեցին այսօր կայանալիք հանդիպման կազմերը: Ութերորդ տուրում միմյանց հանդիպում են. Լեւոն Արոնյան-Ռուստամ Կասիմջանով Սերգեյ Մովսիսյան-Անտոն Ֆիլիպով Վլադիմիր Հակոբյան-Մարատ Ջումաեւ Գաբրիել Սարգսյան-Անդրեյ Կվոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին շուկա բացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացավ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կինոյի փառատոն , որին մասնակցում էին երեք երկրների լրագրողներ, ռեժիսորներ, նկարիչներ, երգահաններ, կոնֆլիկտոլոգներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Փառատոնը կազմակերպել էր Ադրբեջանի «Համայնքների տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության կենտրոն» ՀԿ-ն եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան): Միջոցառումը հովանավորել էր գերմանական «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը: Փառատոնի ամեն
Փոխնախարարը կոչ է անում զերծ մնալ մասնակցելու Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնի միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի ուղերձը երիտասարդական հասարակական կազմակերպություններին Սիրելի երիտասարդներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Տարիներ ի վեր Հայասատանի երիտասարդությունը սերտորեն համագործակցել է Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների հետ՝ փոխանակելով ժողովրդավարական հասարակության կայացման և երիտասարդական մասնակցության փորձը: Մեր գործընկերների թվում է եղել նաև Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնը: Հաշվի առնելով Հունգարիայի
Տպավորություն է ստեղծվում, որ հատուկ սպասել են Սաֆարովի Բաքվում հայտնվելուն, որպեսզի…
Հունգարիայի կողմից Ռ.Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին հարուցել է հայ հասարակության իրավացի զայրույթը: Հունգարիայի կառավարության գործելաոճն արդարացման ենթակա չէ. նրանք պարտավոր էին հասկանալ, որ Սաֆարովը պատժի հետագա կրումից կազատվեր: Հանրահայտ հունգարացի հրապարակախոս, պրոֆեսոր Գաշպար Միկլոշ Տոմաշի բնութագրմամբ՝ «Բուդապեշտում այդ որոշումը կայացնողը խելքը թռցրել է: Հունգարիան ղեկավարում են աշխարհի անցուդարձից անտեղյակ, ագրեսիվ և անպատասխանատու ծերացած դեռահասները»: Հունգարիայի հանրային
Ականը վնասազերծվել է
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատանը` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է ականանետի ական (82 մմ): Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը։ Ահազանգի մասին տեղեկացվել են ԱԱԾ, ՊՆ գլխավոր շտաբի և ոստիկանության հերթապահները: Տեղում ոստիկանության ուժերով սահմանվել է հերթապահություն։ Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում
Հումոր. Բալասանյանը պատրաստվում է դատի՞ տալ Սերժ Սարգսյանին
Հերքում Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը հերքել է այն տեղեկությունները, թե իբր պատրաստվում է դատի տալ Սերժ Սարգսյանին՝ իրեն հրապարակավ սատարելու եւ դրանով իսկ իր վարկանիշին ծանր հարված հասցնելու համար: Թրաֆիքինգ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր դեռեւս 2008թ. գարնանը Սերժ Սարգսյանը խաբեությամբ Փարիզից Երեւան է կանչել Էդուարդ Նալբանդյանին, անձնագիրը
Միկրոավտոբուսը բախվել է սյանը
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի մոտ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, և հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում` թիվ 100 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2358Տ պ/հ միկրոավտոբուսը (վարորդ` Սահակ Սարգսյան) ստորգետնյա անցուղում բախվել է սյանը, ինչի հետևանքով ուղևորներ`
Հայաստանի պատանի շախմատիստները Ստամբուլում 7-րդն են
Ստամբուլում մեծահասակներին զուգահեռ անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների (U16) համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթելով Պերուի թիմին՝ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական: Այսօր մեր տղաների մրցակիցը երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի հավաքականն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանների արձագանքը Հունգարիայի քայլին
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արել Հունգարիայի Հանրապետությունը, որ Ադրբեջանին է հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որտեղ նրան հերոսի կոչում են տվել։ Ըստ Ձեզ՝ կատարվածին ինչպե՞ս պետք է արձագանքի միջազգային հանրությունը։ ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր պատասխանը նույնն է, ինչ Սպիտակ տան եւ պետքարտուղարության պատասխանը։ Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորության
Այսօր Թաիլանդում երեք հայաստանցի ըմբիշ է մտնելու մրցագորգ
Թաիլանդում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ երեկ մրցագորգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչներից միայն 74 կգ քաշային Կարապետ Չալյանին հաջողվեց սփոփիչ մրցաշարին մասնակցելով բրոնզե մեդալ նվաճել: Մեր մյուս ըմբիշներն իրենց քաշային կարգերում զբաղեցրել են հետեւյալ տեղերը. 50 կգ, Ռուդիկ Մկրտչյան՝ 15-րդ, 60 կգ, Վազգեն Խաչատրյան՝ 19-րդ, 96 կգ, Վահե Սիմոնյան՝ 10-րդ: Այսօր հունահռոմեականներն
Իզուր չեն Սաֆարովի տան մոտ ոստիկանական պահակակետ բացել
Ինչ էլ ասենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը։ Սաֆարովի գլխի համար վճարված կամ վճարվելիք 3 միլիարդով Իլհամ Ալիեւն ըստ էության լուծեց առաջիկա նախագահական ընտրություններում իր միանշանակ հաղթանակի հարցը։ Անկախ մեր վերաբերմունքից այդ մոլագար մարդասպանի հանդեպ, դժվար է չընդունել, որ օտար երկրի բանտում պատիժը կրող սեփական «ազգային հերոսի»
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Հավատացինք, բայց ոչ մի բան չփոխվեց: – Ո՞նց չի փոխվել. «Ռեալն» արդեն «Բարսելոնային» կրում ա:
Ալեքսանդր Արզումանյան. «Ակնհայտ է, որ չի արվել որեւէ գործողություն, որ կանխվեր»
Հատված նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցից: – Պարոն Արզումանյան, հնարավոր չէ՞ր կանխել Սաֆարովի արտահանձնումը, մանավանդ որ հունգարահայ համայնքը հայտարարեց, որ արտահանձնումից 11 օր առաջ տեղյակ է պահել ՀՀ իշխանություններին, որ նման բան է սպասվում: – Անշուշտ, սա մեր դիվանագիտական կորպուսի եւ ԱԳ նախարարության թերացումն է: Պետք է հետամուտ լինեին, ամեն ինչ անեին, հիմա
Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ԱԺ-ում քննարկվելիք հայտարարության նախագիծը
ՀՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի` օրակարգային մեկ հարցով: Այն է` “ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” նախագիծ ընդունելու մասին: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայնտի դարձավ, որ Հունգարիան էքստրադիցիայի է ենթարկել Հունգարիայի
Հայաստանն առաջին պարտությունը կրեց Չինաստանից
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ շրջանում Չինաստանից 1,5:2,5 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը թիմային 11,0 միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական: Ռուսաստանը նույն հաշվով պարտության մատնեց Ադրբեջանին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջատար եռյակում են նաեւ Չինաստանն ու դեռեւս գործող օլիմպիական չեմպիոն Ուկրաինան: Հայաստանի կանանց ընտրանին 2,5:1,5 հաշվով առավելությա հասնելով Իտալիայի նկատմամբ՝ թիմային 10,0 միավորով
Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ Սաֆարովն ազատվել է քաղաքական դրդապատճառներով
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Մեդիամաքս: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին մտահոգել է այն հանգամանքը, «որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով»: «Պետք չէ քաղաքական նպատակներով չարաշահել դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիան: Ես անհանգստացած եմ, որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով: Միեւնույն ժամանակ, Հայաստանին եւ Ադրբեջանին


















































