Օրվա լրահոսը

Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը օրինախախտ է

Կառավարության նիստերի ժամանակ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ Կառավարության անդամներին հորդորել է, որ հարգեն Կառավարության որոշումներն ու ԱԺ-ի ընդունած օրենքները: Այդ որոշումների և օրենքների մեջ է մտնում նաև այն, որ վարորդը, ավտոմեքենան վարելիս, պետք է կապած լինի ամրագոտին: Այսօր` սեպտեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է ՀՀ Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանին, ով,

Կոմանդոսը գեներալ Մանվելի տեղը չի ուզում լինի (Տեսանյութ)

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` կա՞ այսօր վիրավորանք ներկայիս իշխանություններից, որ չեն գնահատել Ձեզ, լավ չեն նայում` նա պատասխանեց. «Գիտեք ինչ, ես գնացել եմ կամավոր, ինձ ոչ մի բան պետք չի: Մի ժամանակ այսպիսի խոսքեր կային` մենք կռվել ենք, երկիրը մենք պիտի կառավարենք: Կռվողը երկիրը չի կարա կառավարի, կռվողը, բիզնեսմենը չի

Ասուլիսին էկոնոմիկայի նախարարին նախագահ «սարքեցին»

Նոյեմբերի 14-15-ը ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում տեղի կունենա «ԱրմՏեք 2012» հերթական եւ հոբելյանական համաժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա ներկայացմամբ` համաժողովի ընդհանուր ծախսերի ծավալը 150 հազար դոլար է, որից մոտ 17 հազար դոլարը պետությունը կվճարի, իսկ մնացածը` մասնավոր հատվածը եւ միջազգային կառույցները: Նախարարի փոխանցմամբ` «ԱրմՏեք

Քաղաքագետ. Ադրբեջանցիները չեն արտահայտվում, բայց հասկանում են, որ հիմարին չեն հերոսացնում

«Ակնհայտ է, որ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու եւ ներում շնորհելու որոշումը կայացվել է Հունգարիայի եւ Թուրքիայի փոխհամաձայնությամբ, սակայն  չեմ բացառում, որ գործից տեղյակ են եղել այլ պետություններ՝ չցուցաբերելով անմիջական մասնակցություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը: Վերջինիս խոսքով, միջազգային հարաբերություններում «առեւտուրը» նորություն չի. «Դա մշտապես կիրառելի գործիք է, պարզապես տվյալ պարագայում գործն առնչություն ունի մեր շահերի

Արտակ Նազարյանի գործով. ՊՆ մարտական հենակետում տեղի ունեցած կրակոցին նախորդած որոշ նոր մանրամասներ-2

Սկիզբը՝ կարդացեք այստեղ Ըստ գործի նյութերի՝ ընթրիքի ժամանակ Մանուկյանը նկատել է Նազարյանի բերած շիշը, իսկ դա նշանակում էր, որ առանց թույլտվության նա լքել է մարտական հենակետը, ինչն էլ նոր վիճաբանության պատճառ է դարձել: Այս ամենը ընդամենը պատրվակի տպավորություն են թողնում, սակայն քննությամբ դրա համար թշնամանքի, հակակրանքի որևէ հիմք չի բացահայտվել: Ի՞նչ կբացահայտի դատաքննությունը, առայժմ վաղ

Ռուբեն Հակոբյան. «Ղարաբաղի ճանաչման հարցն օրվա հարց է»

«Իհարկե, այո»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն Aravot.am-ի հարցին՝ կարծում եք, հիմա ճիշտ ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: «Այս ֆոնի վրա զարգացումներ են եղել եւ այս ամենն ապացուցում է ու մեր տեսակետն էլ այն է, որ Ղարաբաղի ճանաչման հարցն օրվա հարց է: ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- նկատի

«Ասպարեզ». Նախագահական գրասենյակի խայտառակ խտրականության մասին

 Հայտարարություն Նախագահական գրասենյակի խայտառակ խտրականության մասին   Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը արգելել է նրա հետ հարցազրույցին մասնակցել մի շարք տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» եւ «ԳԱԼԱ» ՀԸ լրագրողներին, «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներին:   Մինչ Ս.Սարգսյանի` Գյումրու նորակառույց հիվանդանոցի

Սերժ Սարգսյանը խնդրում է չայրել Հունգարիայի դրոշը, եւ հաստատում, որ Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին Հարց-Պարո´ն Նախագահ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը առողջապահական այս հաստատությունների մասին: Պատասխան-Բնականաբար, տպավորությունս շատ դրական է, բայց ես կցանկանայի, որ ինքներդ ևս կարծիք կազմեիք՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Որակյալ, մատչելի և հասանելի բժշկական ծառայություններից պետք է օգտվեն մեր հանրապետության բոլոր քաղաքացիները: Բայց այստեղ մենք ցանկացել ենք լուծել նաև

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «ռայոնցի» լրագրողների համար չէ՞ր

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Գյումրիում էր: Նա եկել էր Գյումրու կենտրոնում կառուցված 5 հարկանի բազմապրոֆիլ հիվանդանոցի բացման արարողությանը մասնակցելու: Նշենք, որ Գյումրու 13.9 միլիոն դոլարանոց կամ 5.35 միլիարդ դրամանոց նոր բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է, հագեցած գերժամանակակից բժշկական սարքավորումներով ու կահույքով: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ,

Աղվան Վարդանյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Որ իշխանություն չէ՝ ակնհայտ է, մինչեւ դեկտեմբեր ի վերջո կերեւա, թե ուր է գնում այս քաղաքական ուժը»

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ի տեղն այսօր քաղաքական դաշտում որտե՞ղ եք տեսնում, ո՞ր դաշտում է գործում, այլընտրանքայի՞ն է, ընդդիմությո՞ւն է՝ նա պատասխանեց. «Որ իշխանություն չէ՝ ակնհայտ է: Որ չի հայտարարել, որ ընդդիմություն է՝ նույնպես ակնհայտ է, մնացյալն իրենք պիտի պատասխանեն այդ հարցին: Ես կարծում եմ՝ առաջիկա զարգացումներում, մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր

Վատացել էր փաստաբանի առողջական վիճակը

Արտակ Նազարյանի մահվան գործով սեպտեմբերի 4-ի դատական նիստում, ընդմիջումից հետո, վատացավ ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանի առողջական վիճակը: Նա դեռ առավոտյան «Առավոտի» թղթակցին հայտնել էր, որ ստամոքսի ցավեր ունի: Դատավոր Սամվել Մարդանյանի պահանջով դատարան ժամանեցին «շտապ օգնության» բուժաշխատողներ, Ալվարդ Մնացականյանին տրվեցին ցավազրկող դեղամիջոցներ: Դատավոր Սամվել Մարդանյանը վերսկսելով նիստը, հայտարարեց, որ ըստ բժշկի եզրակացության`Ալվարդ Մնացականյանի

ՀՀԿ փոխնախագահը դարձյալ վաղաժամ է համարում «ԼՀՂ-ն ճանաչելու մասին» օրինագիծը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ, «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախագիծ շրջանառության մեջ դնելու համար քաղաքական պահը դեռ չի հասունացել: «Դրա տեղը շատ լավ գիտենք, շատ լավ կռահում ենք ինչի համար է, առավել եւս ամենամեծ ջատագովը մենք ենք եւ չենք էլ համարում, որ Ղարաբաղը մերը չէ: Նոր քաղաքական իրավիճակներ են ստեղծվում, ովքեր ցանկանում են

Խաղաղության գինը. Հայաստանին անհրաժեշտ է նոր «Լենդ Լիզ»

Հովսեփ Խուրշուդյան Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ   ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 5-6-ը այցելելու է Հայաստան: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը հեռատեսորեն զարգացնում է համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ձեւաչափում` ընդլայնելու եւ ամրապնդելու համար իր անվտանգության բաղադրիչները: Սակայն փաստ է, որ թեեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը էապես սահմանափակում է այդ ռազմական դաշինքի

Ըստ Արմեն Բադալյանի՝ ԲՀԿ-ն փորձում է գտնել իշխանափոխության ճանապարհը

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Թող քաղաքական ուժերը փորձեն գտնել իշխանափոխության ճանապարհը: Եթե չգտնեն, ես սեպտեմբերին հարցազրույց կտամ և կասեմ, թե որն է այդ ճանապարհը»: Քանի որ արդեն սեպտեմբերն է, Aravot.am-ը Արմեն Բադալյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ քաղաքագետը կարո՞ղ է ներկայացնել իշխանափոխության՝ իր կողմից մշակված ճանապարհը, կամ արդյոք քաղաքական ուժերն ի վերջո

Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է…

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 2.01մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`          Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ       

«Ժառանգության» թեկնածուները Սիսիանի ՏԻՄ ընտրություններում

4 սեպտեմբերի, 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Սիսիանի ավագանու անդամի թեկնածու է առաջադրել կուսակցության Սիսիանի ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Միջնակարգ կրթություն ստացել է ծննդավայրում` Սիսիանում: 1993-98թթ. ուսանել եւ ավարտել է ՀՀ ԿԳ Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջը: 2005-10թթ. ուսանել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, ձեռք է բերել երկրորդ` գյուղատնտեսի

Մհեր Ազոյան. « Եթե ԲՀԿ-ից մեկ այլ թեկնածու լիներ՝ անձամբ ես չէի առաջադրվի»

Սիսիանի քաղաքապետի թեկնածու Մհեր Ազոյանը մի քանի օր առաջ ինքնաբացարկ հայտնեց: Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունների հետ կապված ցանկացած ինքնաբացարկ կապում են մարզպետի՝ Սուրեն Խաչատրյանի հետ՝ ասելով, որ նա ճնշումներ է գործադրում, որ ՀՀԿ թեկնածուները մրցակից չունենան, մենք պարոն Ազոյանից հետաքրքրվեցինք, թե իր վրա ճնշումներ չե՞ն եղել: Հիշեցնենք, որ Սիսիանում ՀՀԿ-ն թեկնածու չունի,

Ռուբեն Մարտիրոսյանը` դատավորին «Դուք մեզ տհաճ սյուրպրիզ եք անում»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 4-ի նիստում պետք է հարցաքննվեր գործով քննիչ Լեւոն Պետրոսյանը: Սակայն նա չէր ներկայացել: Դատարանում սկզբից հայտարարվեց, որ նա գտնվում է Իջեւան տանող ճանապարհին, հետո էլ` նրա մեքենան փչացել է: Դատավոր Սամվել Մարդանյանի հրահանգով դատարան հրավիրվեց տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցիչների միջնորդությամբ որպես վկա դատակոչված զորամասի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը:

Ստեփան Սաֆարյանը «նեմեսիսային քայլերը» համարում է արդարացված

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործընթացում որոշ պետություններ աջակցել են, եւ այդ պետություններից մեկը Թուրքիան է: Այսօրվա ասուլիսում պարոն Սաֆարյանը հրաժարվեց այլ պետությունների անուններ թվարկել՝ բացատրելով, որ չունի փաստեր. «Գործընթացը բանակցային տարիների պատմություն ունի, գաղտնի չի եղել, որ Ադրբեջանն աշխատում է այդ ուղղությամբ, եւ այն պետությունները, որոնք

Ռուբեն Մելքոնյան. «Եթե Ադրբեջանը չստանա համապատասխան վերաբերմունք միջազգային հանրությունից, ապա հեղինակավոր կառույցներում կարող են ընդգրկվել աֆրիկյան մարդակեր ցեղամիավորումները նույնպես»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, եվրոպական կառույցները պետք է լուրջ հետեւություններ անեն եւ Ադրբեջանի նման «հանցագործ մտածելակերպով պետությանը» տեղ չտան միջազգային հեղինակավոր կառույցներում, քանի որ նրա միայն ներկայությունը կամ անդամությունը, թուրքագետի համոզմամբ, ստվերում է հենց այդ կազմակերպությունների հեղինակությունը: Այսօր «Ազդակ» ակումբում պարոն Մելքոնյանն անդրադառնալով այս օրերին քննարկման թեժ թեմա դարձած Ադրբեջանի եւ Հունգարիայի գործարքին, ինչի արդյունքում

«Հայի արյունն ավելի էժան է, քան Ադրբեջանի նավթը». Ռուբեն Թովմասյան

«Սաֆարովի օրինակը ապացուցեց, որ հայի արյունն ավելի էժան է, քան Ադրբեջանի նավթը. դրանում մենք ենք մեղավոր»,- հայտարարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ըստ որի՝ դեպքի առիթով հնչած Օբամայի հայտարարոությունն էլ միայն նրա համար էր, որ հայերի ձայնն է նրան պետք գալու ընտրությունների ժամանակ, ինչն ապացուցվել է նաեւ այն ժամանակ, երբ Օբաման խոստացել էր ճանաչել

Կոմանդոս. «Սաֆարովը Ադրբեջանին էլ պետք չի, ինքը ինչքան մնա, Ալիեւի համար գլխացավ է, կսպանեն՝ կասեն հայն է սպանել»

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) այսօր «Արցախ» ակումբում հայտարարեց, որ շատ կարծիքներ կան Ադրբեջանի, Հուգարիայի քայլերի հետ կապված, որ սխալ են արել: Նրա դիտարկմամբ՝ պետք է հստակ մշակել մեր քայլերը՝ առաջին, երկրորդ. «Մենք ի՞նչ քայլ պետք է անենք, իրանք արդեն գիտեն մեր առաջին քայլը, երկրորդ քայլը: Սաղս մտածում ենք, պատգամավորներն են հավաքվել, իրենք հիմա հետաքրքիր նայում

Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ երկիրը «շողուլից» գցել են

«Կա թեկնածուների քարոզարշավներ անցկացնելու համար պայմաններ ստեղծելու երկու եղանակ. առաջինը՝ արգելակել, հնարավորություն չտալ, զրկել ժողովրդի հետ հանդիպելուց, տարբեր ճանապարհներով, դպրոցի տնօրեններին, մանկապարտեզների վարիչներին եւ այլ մարդաշատ կոլեկտիվներին, եւ երկրորդ՝ դա կաշառքի, ահաբեկման միջոցն է, որ ժողովորդը ստիպված թեքվում է այն կողմ, որտեղ ստիպված է լուծել իր հացի խնդիրը»,- ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան. արդեն գործող բիզնեսն ազատ տնտեսական գոտի չի տեղափոխվի

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Նախարարը տարածքին եւ կատարվող աշխատանքներին ծանոթանալուց հետո ասաց, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը նախարարի այցը լուսաբանող լրագրողներին պատմեց, որ արդեն շահագործման է հանձնվել ցուցահանդեսային կենտրոնը, որտեղ փորձնական ցուցահանդես է կազմակերպվել: Ըստ նրա, ինստիտուտը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության

Ռ. Քոչարյանի գրասենյակը Հունգարիային առաջարկում է ճանաչել ԼՂՀ-ն, եթե Բուդապեշտի եւ Բաքվի միջեւ հանցավոր համաձայնություն չի եղել

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր հանդես է եկել հայտարարությամբ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի եւ ներման վերաբերյալ. «Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսեւորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում եւ «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի

Էդվարդ Նալբանդյան. «Ինչպես կարող է Հունգարիան ձեւացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաեւ մայր ԲՈւՀ-ի եւ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ ԱԳ նախարարն ասաց. «Փաստ է, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասն ավարտել

Ցավ մի պատճառեք Գուրգեն Մարգարյանի ընտանիքին

Այսօր ժամը 15.00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Այս պահին դատարանի մուտքը շրջապատված է Մարգարյան ընտանիքի անդամներով եւ համակիրներով, որոնք պարզել են «Ցավ մի պատճառեք Գուրգենի ընտանիքին», «Պահանջում ենք արդարություն», եւ «Մարգարյանի եղբայրն անմեղ է»

«Բանակն իրականում» կոչ է անում

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Արտահանձնման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով,  միջազգային և հենց իր երկրի իրավական նոմերի ակնհայտ խախտմամբ ներում շնորհեց մարդասպանին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բարձրացրեց

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի   6-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փ. 11-19, 20, 22, Քեռու փ. 1-10, Նիկոլ Դուման փ. 1 համարների, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանի ստեղծագործական միությունների հայտարարությունը

Վերջին մի քանի օրերի աննախադեպ իրադարձությունները՝ ոճրագործ Ռ. Սա‎ֆարովի փաստացի արդարացումն ու խրախուսանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից,  որ տեղի ունեցավ հունգարական իշխանությունների ակնհայտ մեղսակցությամբ, մոտեցրել են մեզ  մի սահմանագծի, որը կարելի է անվանել Ճշմարտության պահ։ Նախ և առաջ այդ պահը բնութագրում է Ադրբեջանին՝ 1988-ի սումգայիթյան եղեռնագործությունից մինչև այսօր, որպես մի պետության, որի քաղաքակրթական նկարագիրը… կացինն է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031