Օրվա լրահոսը
Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ առիթով զրուցեցինք ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ: – Նման օր մեզ պե՞տք է, կամ ի՞նչ կտա այն մեզ: – Կարծում եմ՝ պետք է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից եւ հարուստ կյանք, քանի որ
Կատակերգու Մայիս Կարագյոզյանին «կփոխարինի» Հովակ Գալոյանը
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 2012-13թթ. խաղաշրջանը կբացի սեպտեմբերի 12-ին՝ Ժ. Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» կատակերգությամբ: Հատկանշական է, որ շուրջ 50 տարի անց՝ Արտեմի Այվազյանի «Մինթոեւ» օպերետին անդրադարձել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, ով էլ իրականացնում է բեմադրությունը: Հիշեցնենք, որ ժամանակին Մինթոեւի դերում հանդես է եկել նշանավոր
Ունե՞նք, արդյոք, մրցունակ կրթական համակարգ
Մեկնարկեց նոր ուսումնական տարին, եւ հերթական անգամ առաջին կուրսեցիները մեծ խանդավառությամբ սկսեցին հաճախել հանրապետական տարբեր բուհեր՝ դեռեւս խորությամբ չգնահատելով մի քանի տարի անց մասնագետ շրջանավարտի իրենց կարգավիճակը աշխատաշուկայում: Իսկ այդ կարգավիճակը, մեղմ ասած, ներկայումս այնքան էլ բարվոք չէ, քանի որ հանրապետությունում առկա է բարձրագույն մասնագիտությամբ գործազուրկների բանակ: ՀՀ բուհերը ներկայումս պատասխանատվություն չեն կրում շրջանավարտին աշխատանքի
Գրքի համաշխարհային մայրաքաղաքը կներկայանա էրոտիկ գրքերով
Կամ՝ «Արգելված գրքեր» մատենաշարը՝ մայրենիով Մեզանում մինչ օրս այնքան չարչրկված «արգելված գրքեր» արտահայտությունը մայրենիով այլեւս մեզ է ներկայանալու համանուն մատենաշարով: Նախաձեռնությունը «Անտարես» գրահրատարակչությանն է: Շատ շուտով՝ սեպտեմբերի կեսերին, առաջին գիրքը՝ Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», հասու կլինի գրքասերներին: «Առավոտը» հանդիպեց հայերեն տարբերակի հեղինակ, կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ամերիկյան գրականության դեմքերից
Վարորդները՝ թակարդում
Ոստիկանապետն այդպես էլ չարձագանքեց Հուլիսի 11-ի «Հայացք» օրաթերթում հրապարակել էի բաց նամակ՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին ու խնդրել նրա հանձնարարականը համապատասխան ստորաբաժնին՝ ՃՈ թերի որոշումը վերանայելու համար: Խնդիրը հետեւյալն էր՝ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը ապրիլ-մայիս ամիսներին հայտնաբերել ու լուսանկարել էր Ռուբինյանց փողոցում արագությունը սահմանափակող նշանի միտումնավոր թաքցրած լինելը ծառերի սաղարթի հետեւում եւ իրազեկել էր բոլոր
Շնող գյուղը գրպանի գյուղ չէ
Լոռու մարզի Շնող գյուղը նախապատրաստվում է սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սեպտեմբերին այստեղ առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող գյուղապետ Հայկազ Քոչինյանը եւ 2004թ.-ից մինչ օրս «Հայանտառ» ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Հովիկ Սահակյանը: Նախկին տրանսպորտի նախարար, Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, թեեւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ
Կյանքը բումերանգ է. այն ամենը, ինչ արել ես, մի օր վերադառնալու է քեզ
Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը։ Ցնցված են գրեթե բոլորը եւ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտում Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարությունների դեմ։ Ցնցված էր նույնիսկ մեր հանրապետության նախագահը։ Սերժ Սարգսյանը պարզապես ապշած էր, թե ինչպես կարելի է ոճրագործին ազատ արձակել։ Իրոք, ապշելու բան է, բայց
Բալասանյանները զայրացնում են դաշնակցականներին
Գյումրու քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը իր մրցակցին՝ Սամվել Բալասանյանին, կոչ է անում հեռանալ Գյումրիից: Մի քանի օր է՝ մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը որոշակի աշխուժություն է մտցրել Գյումրու միապաղաղ ընտրարշավում: Վերջինս սկսել է անխնա քննադատել իր մրցակցին՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, նրան մեղադրելով Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտն էլ ավելի փչացնելու, քաղաքում տեղի ունեցած կրիմինալ
«Դու իմ թիմակիցը չես, քեզ պետք է ազատեմ աշխատանքից»
Իր այս «խոստումը» իրականացնելու գործում Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանին աջակցում են նաեւ տեղի ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցնե՞րը: Սվետլանա Բեգլարյանն Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցում աշխատել է շուրջ 27 տարի, որից 10 տարին եղել է տնօրեն: Հիմա նա աշխատանքից ազատված է եւ կարծում է, որ զուտ քաղաքական նախադրյալներով: 2011 թվականի նոյեմբերի 13-ի ընտրություններից հետո Իջեւանի քաղաքապետ
«ՆԱՏՕ-ի պատասխանատուների մուտքը Հայաստան արգելել»
Ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Եվրոպան անբարոյական է, միայն գիտե իր սանտիմը, իր շահը, նյութապաշտ է, էգոիստ, քարսիրտ, չար ու անզգամ: Միայն ունի քաղաքավարիական կեղեւ: Եվրոպան կատարյալ գործված գազան է՝ զուրկ խղճմտանքից, բարոյականությունից: Նա դարձել է փողաշատ մի անասուն, որի նմանը չի եղել ոչ ասորական, ոչ էլ մոնղոլական դարաշրջանում: Հայոց բոլոր արյունի
Եզդիները դատապարտում են
«Հայաստանի եզդիների համայնքը զայրույթով տեղեկացավ, որ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, ով 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին, անսպասելիորեն եւ անարդարացի Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան, եւ Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան: Եզդի համայնքը հայտնում է իր զայրույթը կատարվածի առնչությամբ եւ իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին»,- ասված
«Հարավային Ադրբեջանի» դիմաց Ղարաբաղի անկախությո՞ւն
Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն առաջարկում է հրավիրել համահայկական լոբբիստական կազմակերպությունների համաժողով: Նրա կարծիքով՝ Սիրիայում ծավալվող զարգացումների արդյունքում քրդական հարցը հայտնվելու է համաշխարհային քաղաքականության առանցքում, ուստի Հայաստանն արդեն այսօրվանից պետք է լրջորեն պատրաստվի Արեւմտյան Հայաստանի հարցի բարձրացմանը: Իսկ ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Սիրիայում զարգացող գործընթացներից «վիետնամիզացիայի հոտ է փչում»: Լեւոն Շիրինյան–
«Երբ ինձ հետ ես». Քրիտինե Պեպելյանի եւ Արման Հովհաննիսյանի նոր երգի տեսահոլովակը
Քրիստինե Պեպելյանի Յութուբի էջում այսօր տեղադրվել է նրա եւ Արման Հովհաննիսյանի կատարմամբ նոր երգի տեսահոլովակը: «Երբ ինձ հետ ես» երգը առաջարկում ենք ունկնդրել հիմա.
Սաֆարովին պետք չէ սպանել
Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիեւը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձեւ անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն: Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինքնահաստատվում եւ կայանում է
Հայկ Մելիքյանը չի փոխել որոշումը
Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի մտադրությունը.2012 թվականին աշնանային լայնածավալ մենահամերգի շրջանակում դաշնակահարը, այնուամենայնիվ, չի լինի Հունգարիայում, չնայած այս երկիրն այդեն բողոքի նոտա է ուղղել Ադրբեջանին։ Համերգը պետք է կայանար հոկտեմբերի 23-ին Բուդապեշտի «Moholy-Nagy» արվեստների համալսարանում: Ներկայացվելու էին հայ և հունգարական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտություն` Բ.Բարտոկի, Գ.Լիգետիի, Գ.Կուրտագի, Ֆ.Ֆարկաշի, ինչպես նաև Կոմիտասի, Ա.Բաբաջանյանի, Ա.Խաչատրյանի, Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները:
Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
Բարև Ձեզ Ցանկանում եմ ողջունել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող իմ արգենտինացի գործընկերոջը։ Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ մենք ունենք բավականին ինտենսիվ համագործակցություն։ Մենք շատ կարևորում ենք ջերմ և բարեկամական հարաբերությունները Արգենտինայի հետ եւ դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում
Իսկ ինչո՞ւ խուսափել դատական համակարգում «վհուկների որսից»
Դառը փորձից ու նախադեպերից ելնելով, ցավոք, վստահ չենք, թե դատական համակարգը հաշվի կառնի՞ արդյոք իրեն ուղղված նախագահի այն խրատը, որ անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները, չխուսափել դրանք բարձրաձայնելուց, նախաձեռնել անհրաժեշտ լուծումներ, ինչպես նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող մեր քաղաքացիների բողոքներին, լինել բաց ու թափանցիկ։ Նույն պատճառով դեռ չգիտենք, թե ձայն բարբառո
Ռուբեն Քոչար. «Փորձել եմ պատմել երկու կանանց պատմություն, նրանց ապրումները»
2013 թվականի գարնանը նախատեսվում է Ռուբեն Քոչարի «Իմ անունն է Վիոլա» ֆիլմի պրեմիերան: Այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Քոչարը պատմեց, որ այն մի աղջկա մասին է, որը ձգտում է ազատության: Սիրո եւ ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի եւ հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից: Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ
Աստղային «ձախողումներ» կարմիր գորգի վրայով
«Արագ հանեք սա»,- ուզում ես բացականչել, երբ տեսնում ես համաշխարհային աստղերին այսպիսի հանդերձանքով: Ինչպե՞ս են նրանք հագել այն: Ակնհայտ է, որ շատ աստղեր մեծ դժկամությամբ են հիշում կարմիր գորգի վրայով նրանց այս ելույթները: Նրանք կտային ամեն ինչ, որ կարմիր գորգի վրայով այդ fashion- ձախողումները չլինեին: Կապույտ փետուրներով մորթյա վերարկուն Բրիթնի Սփիրսի ամենահաջողված հանդերձանքներից չէ: Երգչուհին նրանով
«Ժառանգությունը» դարձյալ շրջանառության մեջ դրեց «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրինագիծը
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Կից ներկայացնում ենք նաև
«Հարսնաքար» զինամթերքով մտած փոխգնդապետի դեմ գործն ուղարկվել է դատարան
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Եթե որպես մեղադրյալ ներգրավվելիս նրան
Լեւոն Չուգասզյանը դատապարտում է ՀՀ ԳԱԱ «տաքգլուխ» որոշումն ու անտեղյակությունը
Aravot.am-ը ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ գիտությունների ակադեմիայի քայլը. այն հայտնի պատճառներով կասեցրել է է իր փոխհարաբերությունները Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ, հայտարարելով. «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության
Սամվել Ֆարմանյանին. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի, օրենքի՜ց եք խոսում»
Թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մոտ 2 ամիս առաջ ԱԺ միջանցքում տեսնելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, նրան կշտամբեց, որ ընտրություններն ավարտվել են, իսկ ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը դեռ չի հավաքել իր նախընտրական քարոզչապաստառները. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի, դեռ պաստառները մնացել են: Երբ տեսնեք, փոխանցեք:
Խաղատախտակների առջեւ այսուհետեւ հանդես կգան միայն ուժեղագույնները
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների ավագներ Արշակ Պետրոսյանն ու Արթուր Չիբուխչյանը հրապարակել են Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրին մասնակցող մեր շախմատիստների անունները: Տղամարդիկ, Չինաստան-Հայաստան: Վան Հաո-Լեւոն Արոնյան Վան Յուե-Սերգեյ Մովսիսյան Դինգ Լիրեն-Վլադիմիր Հակոբյան Բու Հիանգժի-Գաբրիել Սարգսյան Կանայք, Իտալիա-Հայաստան Ելենա Սեդինա-Էլինա Դանիելյան Օլգա Զիմինա-Լիլիթ Մկրտչյան Մարինա Բրունելո-Լիլիթ Գալոյան Մարիագրազիա Դե Ռոսա-Մարիա Կուրսովա:
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է անցկացնել «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժությունները
Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ,
Աշոտ Ադամյան. Հունգարիայի դրոշը այրելու իրավունքը մենք չունենք
«Ութ տարի առաջ, երբ Ռամիլ Սաֆարովը կրեց իր պատիժը՝ մահապատիժը, այդ տարիների ընթացքում մեր դեսպանատան, ԱԳՆ-ի, կառավարության եւ իշխանությունների համար այն պետք է դառնար անընդհատ, ձեռքը պուլսի վրա պահած, վերահսկվող խնդիր։ Միջպետական հարաբերություններում չի կարող այդպիսի բան պատահել, ուր ինչ-որ մեկի մեղավորությունը ավելի շատ լինի, ինչ-որ մեկինը՝ ավելի քիչ։ Եվ շատ հետաքրքիր է, թե
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան. «Հնարավոր չէ, որ դադարեցվեն բանակցությունները»
Այսօր ՀՀ Արտգործնախարարության շենքում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի համատեղ մամուլի ասուլիսը: Ստորագրվեց համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և Արգենտինյան հանրապետության սպորտի քարտուղարության միջև՝ սպորտի բնագավառում համագործակցության մասին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ հարևան երկրների միջև կա բավականին ինտենսիվ համագործակցություն: Արգենտինան առաջին երկիրն
ՀՀԿ պատգամավոր. «Մեր դիվանագիտությունը ինչ կանի, ինչ չի անի՝ այս պարագայում, կարծում եմ, երկրորդական է»
Հատված ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆի հարցազրույցից: -Հունգարիայի արտգործնախարարությունը նոտա է ներկայացրել Ադրբեջանին՝ ըստ էության, արդարանալով, որ ադրբեջանական կողմը խախտել է հայասպան տականքի պատիժը «հայրենիքում շարունակելու» պայմանավորվածությունը։ Այս արդարացումը որքանո՞վ համոզիչ է։ -Հունգարիայի իշխանությունները լավագույն դեպքում ինքնախաբեությամբ են զբաղված. երեւի ամենամղձավանջային երազում անգամ չէին պատկերացնում, թե իրենց այդ մի քայլով ինչ են անում իրենց երկրի
Կարևորից մինչև կարևորագույն. շոուբիզնեսյան անցուդարձն ու ինտերնետային նորությունները
Կարճատև արձակուրդային դադարից հետո «Առավոտ երիտասարդականը» շարունակում է յուրաքանչյուր շաբաթ ձեզ ներկայացնել այն ամենի մասին, ինչ կատարվում է համացանցում: Քանի որ օր օրի նորությունների թիվն ավելանում էր, ես կփորձեմ այսօր ներկայացնել օգոստոս ամսվա ամենաքննարկվող թեմաները մեր իրականությունում: Օգոստոսի 31-ից սոցցանցերում թեժ վիճաբանություններ էին սկսել Ռամիլ Սաֆարովի մասին: Հատկապես ֆեյսբուքյան խմբերում տեղադրվում էին նրա նկարները,
Աղվան Վարդանյան. «Երբ մարդը կարծում է իր արժանիքն է, եթե ինքը ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ականի նշան է կպցել, սա մեյմունություն է»
«Ընտրովի համայնքապետերը շատ հաճախ կախվածության մեջ են մարզպետից: Հանկարծ պարզվում է, որ պետության գործառույթները իրենց վրա են փորձում վերցնել անհատներ, «հեղինակություններ», սրա-նրա բարեկամը, ով որեւէ կապ չունի տարածքային կառավարման հետ, բայց հանկարծ որոշում է, որ այս տարածքում հարցը լուծողը ինքն է: Տեղական ինքնակառավարման մարմիններում հաճախ մարդու աշխատանքը գնահատվում է ոչ թե իր ծառայությունների կատարած աշխատանքի


















































