Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆԻԿ

Ա՜խ, մամուլը դեղին Պատել է իմ ուղին:

«Ինչու»-ների հեղեղ Սեւանի ջրերի շուրջ

Սեւանա լճից արդեն ընդունված օրենքով թե ՀՀ կառավարության հերթական որոշումով լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդիրը բազմաթիվ «ինչու»-ներ հնչեցնելու պատճառ է դարձել: Թեեւ ջրթողի վերաբերյալ պաշտոնական որոշ բացատրություններ կան, սակայն դրանց արժանահավատությունը շատերն են տարօրինակ համարում. հարցը խմորվում է եւ դեռ շատ ջուր է տանելու: Մեր հրաշք լճից ջուր միշտ է հոսել: Երբ Սեւանի մակարդակը 1916

Գալուստ Սահակյանն արձագանքում է Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

«Ես չեմ կարող համեմատվել Աշոտ Աղաբաբյանի հետ, ուր մնաց՝ Վարդան Ղուկասյանը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղուկասյանին այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «Չէր կարող Աղաբաբյանը Վարդան Ղուկասյանի շնորհիվ պատգամավոր դառնալ, որովհետեւ նա գյուղական համայնքներով է ընտրվել։ Առավել եւս, վերջին ընտրություններում Գյումրու քաղաքապետը որեւէ աջակցություն ցույց չի տվել Աղաբաբյանին ու չէր էլ կարող ցույց տալ։ Բացի այդ,

ՌԱԿ հանրապետական վարչության հայտարարությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին

ՌԱԿ Հանրապետական վարչությունը անհանգստությամբ հետեւում է Սիրիայում ծավալվող իրադարձություններինՙ ամենօրյա կապ պահպանելով Սիրիայի հայ համայնքի եւ տեղի ՌԱԿ շրջանակի անդամների հետ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենի կառավարությունը պարտավոր է իր տրամադրության տակ գտնվող միջոցները կիրառել սիրիահայության իրավունքները պաշտպանելու համար եւ, միաժամանակ, Մայր հայրենիքում ստեղծել բոլոր պայմանները Հայաստան ժամանող սիրիահայերին դիմավորելու եւ պատշաճ ձեւով նրանց

ԲՀԿ-ական փոխնախարար.Ինչի՞ պիտի ազատման դիմում գրենք, եթե մեզ չեն ասել՝ գրեք

Պաշտոնանկության մասին հարցը բավականին ծանր ընդունեց գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը։ Վերջինս համակարգում է գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման, հաշվառման եւ գրանցման, լիցենզավորման ոլորտում նախարարության քաղաքականության իրականացման աշխատանքները, Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության, «Լիցենզավորման կենտրոն» գործակալության, ինչպես նաեւ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները։ Մեր հարցին, թե իրենց տեղեկացրե՞լ են դիմումներ գրելու մասին, Կարապետյանը մուննաթով հակադարձեց. «Հենա Դուք գիտեք ամեն

Հրանտ Մելքումյանը լավ մարզավիճակում է

  Շվեյցարիայի Բիլ քաղաքում շարունակվող շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված «Շախմատ 960» մրցաշարում, այսպես կոչված՝ Ֆիշերի շախմատում, հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը յոթ հնարավորից վաստակելով հինգ միավոր՝ ճանաչվեց 3-րդը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն այդ մրցաշարին չէր մասնակցում: Ներկայումս մեր երկու գրոսմայստերները նույն տեղում հանդես են գալիս բաց մրցաշարում: Կայացած երկու տուրերում Հրանտը հաղթել է մրցակիցներին

Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ. «Որ ասում են՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն կա, մեզ մոտ ոչ մի նման բան էլ չկա»

Դեռ անցած տարի մենք ականատես եղանք, թե ինչպես ՏԻՄ ընտրություններում հաղթեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն։ Խոսքը նոյեմբերին Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին է, որոնց արդյունքում ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին։ – Առաջիկայում բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն մտադի՞ր է այլ համայնքներում էլ իր կուսակցականների հաղթանակն ապահովել,

Հայերը՝ Ռուսաստանի օլիմպիական թիմերում

 Լոնդոնում վաղը մեկնարկող ամառային 30-րդ օլիմպիական խաղերում Ռուսաստանի Դաշնությունը մասնակից մարզիկների քանակով ամենաներկայացուցչական երկրներից է: Արդեն գրեթե ամբողջությամբ հայտնի են այն մարզիկների անունները, որոնք պայքարելու են ամենաբարձր տեղերի համար: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ կան երեք հայեր: Մասնավորապես, ձյուդոյի մրցաշաշարում մինչեւ 60 կգ քաշային կարգը ներկայացնելու է Արսեն Գալստյանը: Մինգամից երկու հայ կա բռնցքամարտի

Նախագահական ընտրության կոնտեքստը

Դատելով վերջին շրջանի զարգացումներից՝ հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ, հատկապես Ռուսաստանից տարբեր մակարդակի նշանակալից պատվիրակությունների հայաստանյան այցերի տեսքով, Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում լրջորեն բարձրացնել Եվրասիական միության գաղափարը և այն առաջ մղել բոլոր հնարավոր խողովակներով: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ինքնաբերաբար հառնելու է հակադիր հարցը՝ եվրաինտեգրացիայի ճակատագրի խնդիրը, հատկապես այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը վերջին

Կանանց «Grand Prix»-ի ավարտին մնում է երեք տուր

Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը մոտենում է եզրագծին: Ութերորդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Եկատերինա Կովալեւսկայայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Չժաո Սյուեին: Էլինան 4,0 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ նրանից կես միավոր պակաս վաստակած Լիլիթը 9-րդն է: Այսօր իներորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով հանդիպում է ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի, իսկ

Հալեպում երեկ առնվազն 33 մարդ է զոհվել

Սիրայի Հալեպ քաղաքում ապստամբների ուղղությամբ կառավարական զորքերի հարձակման պատճառով երեկ առնվազն 33 մարդ է զոհվել, հաղորդում են սիրիացի քաղաքացիական ակտիվիստները: «Ազատություն» ռադիոկայան

Այրվել են տնակներ

Հուլիսի 25-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 14.32-ին: Այրվել են Ժ. Սարդարյանին պատկանող ոչ բնակելի տնակները` 35 քմ ընդհանուր մակերեսով: *** Նույն օրը, Ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի

Պաշտպանն իր զորակցությունն ու օգնության պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարին

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին  Հարգելի պարոն Թովմասյան,  Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով և իրատեսական մեխանիզմներով: Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար և հաշվետու դատական իշխանության կայացման

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում, կան զոհեր և վիրավորներ (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 54-ամյա Աշոտ Ահարոնյանը, վարելով «Գազ 24» մակնիշի 07 ՕՕ 665 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գյումրի քաղաքի Ա. Պետրոսյան փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍԼ 940 համարանիշի

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է «Լույս»-ի 2012-2013 ուսումնական տարվա կրթաթոշակառու ուսանողներին` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և Հիմնադրամի կրթաթոշակներին արժանանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և կյանքում՝ ընդգծելով, որ մեր երկրի հաջողությունն սկսվում է յուրաքանչյուր անհատի

«Ընդդեմ «Խորան» աղանդի» երթի մասնակիցները դիմում-պահանջը հանձնեցին կառավարությանը (տեսանյութ)

 Հյուսիսային պողոտայից այսօր մեկնարկեց  Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման նախաձեռնած  երթն ընդդեմ «Խորան» կրոնական կառույցի գործունեության: Aravot.am-ի հետ զրույցում ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը նշեց` քաղաքապետարանն արգելել էր Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, քանի որ ՄԵԼ-ի դիմումը ներկայացվել էր հանրահավաքի օրվանից վեց օր առաջ` սահմանված յոթ օրվա փոխարեն. «Այդ իսկ պատճառով որոշեցինք երթ կազմակերպել` թույլատրելի 25 հոգու

Հեծանիվով եւ հեռադիտակով` կենու անտառի միջով

Հուլիսի 24-ին  Տավուշի մարզ էր այցելել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա  «Դիլիջան» ազգային պարկում, Տավուշի մարզպետարանում եւ  անտառի ուսուցման   «Զիկատար»  կենտրոնում քննարկեց մարզի բնապահպանական խնդիրները: Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող անտառի ուսուցման  «Զիկատար»  կենտրոնում Արամ Հարությունյանը  մասնակցեց «Այցելուների կենտրոնի» հանդիսավոր բացմանը:  Այն ստեղծվել է Բնության համաշխարհային հիմնադրամի  ֆինանսավորմամբ: Կենտրոնը  հագեցած է համակարգիչներով, ինտերնետ կապով,

9 ամիս է՝ ջրի երես գրեթե չեն տեսել

Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի առաջին նրբանցքի բնակիչներն անելանելի իրավիճակում են հայտնվել: Արդեն 9 ամիս է՝ անհատական տներից բաղկացած թաղամասի  բնակիչները ջրի երես գրեթե չեն տեսնում: «Օրական կես ժամ կամ առավելագույնը 1 ժամ ջուր հազիվ են տալիս, դա էլ` լուսադեմին 5-6-ի կողմերը: Կես ժամում ո’չ հասցնում ենք նորմալ լողանանք, ո’չ լվացք անենք, ո’չ էլ ամբողջ

Հայկական երգերի ներբեռման առաջին օրինական եւ անվճար կայքից կօգտվեն ե’ւ երգիչները, ե’ւ այցելուները

Նորագույն տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Համացանցի դերը նույնպես մեծ դեր է խաղում մեր կյանքում: Սակայն դա իր լավ կողմերից բացի, ունի նաեւ բացասականները: Այժմ մենք հնարավորություն ունենք անվճար ներբեռնելու այն երգը, որը ցանկանում ենք, չհասկանալով, որ խախտում ենք երգիչների հեղինակային իրավունքը: Դրա վերացման համար է, որ ստեղծվել է

Հետախուզում է հայտարարվել Գլխավոր դատախազության նախկին դատախազի որդիների նկատմամբ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել 36-ամյա Գնել Խզարդյանի և 28-ամյա Լևոն Շահբազյանի նկատմամբ: Ինչպես  Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է,

Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են

«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»,- այսօր նման  հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի

«Քանի ես կամ, ՀՀԿ-ն միշտ հաղթելու է Շիրակում»

Պարզվում է՝ Շիրակի ներկա մարզպետ, նախկին ոստիկան, ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գիրգրյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի հաղթանակի գրավականն է: Այսօր նա մեր թղթակցին ասել է, թե քանի ինքը կա, ՀՀԿ-ն Շիրակում միշտ հաղթելու է: Այս օրերին Աշոտ Գիզիրյանը գտնվում է արձակուրդում, սակայն պատասխանել է մեր թղթակցի հարցերին: Հայտնի է նաեւ, որ անցած խորհրդարանական ընտրություններում

ՃՈ աշխատակիցը վարչական պատասխանատվության է ենթարկել օրինախախտ դատախազին

Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այսօր՝ հուլիսի 25-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել դատախազ  Կարո Հովսեփյանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ում ֆոտոխցիկը այսօր արձանագրել էր նրա «ԲՄՎ» մակնիշի, 41 OO 111 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց բացակայել էր ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Գ. Շամշյանը հայտնել էր, որ Կարո Հովսեփյանը աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք

Աղբը` գետնին

Աղբի այս կույտը Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում էր“մայթեզրին: Կեսօրին, երբ արեւի ջերմությունից անգամ ասֆալտն է հալվում, չէր խանգարում, որ աղբը մնա գետնին: Այն բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Արթուր Հարությունյան` Աղբը` գետնին (mynews.am)

ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկում է Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված ծրագիր

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 – 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը: Հայտարարությունը տեղի ունեցավ ի հաջորդում Սորոկինի և Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի հանդիպմանը.  ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն  է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը:

Պաշտպանի կարճ պատասխանը դատախազությանը

Դատախազության կողմից անարժեք և վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով»  համեմված  դեմագոգիկ և երկարաշունչ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը: Ցավոք, օրինականության, արդարության և ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:  Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ և գրագետ աշխատակիցների գործունեությունը, և վստահ

Չարաշահել է պաշտոնեական դիրքը և փաստաթղթերում կեղծիքներ կատարել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011 թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր: 2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը

Սիրունյանը Արամ Մանուկյանի մասին նոր բացահայտումներ է անում

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ինչպես տեղեկացրել ենք, հերքել է Վանո Սիրադեղյան թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ-ում, որ ձերբակալվի Վանո Սիրադեղյանը, այն ժամանակ մշակույթի փոխնախարարի պաշտոն զբաղեցնող Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու ասել, որ ստիպված է կամ չմասնակցել քվեարկությանը, կամ կողմ

Կդադարեցվի ուղևորների սպասարկումը

Մայրաքաղաքի թիվ 37, 57, և 77 միկրոավտոբուսային երթուղում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 26-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։   Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն

Վարդան Ղուկասյանի պատասխանը Աշոտ Աղաբաբյանին

Ցավում եմ, որ հայոց ազգի  մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի  հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն  իրավունք չուներ  Ազգային  Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը  գրելու, սեփականաշնորհելու ազգի  հարստությունը՝ ՛՛ Հրազդան՛՛   մարզադաշտը: Նա  պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի  անձնավորություն է, որը բացի աշխարհիկ  հաճույքներից ոչ մի այլ  նորմալ  բանի հակում չունի, նա այդ  հաճույքների

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930