Օրվա լրահոսը

100 մարդ Երեւանից մեկնեց Հալեպ

Անցած գիշեր «Սիրիական ավիաուղիներ»-ի օդանավով Հայաստան հասավ սիրիահայերի հերթական խումբը: Դամասկոսից եւ Հալեպից շուրջ 170 սիրիահայերից ոմանք այստեղ հաստատվելու մտադրությամբ են եկել, մյուսները` մի քանի շաբաթով` «մինչեւ իրավիճակը խաղաղվի»: «Ռմբակոծումների տակից ենք փախել: Մի քիչ շունչ քաշելու ենք եկել, նոր ներվերով հետ գնանք, շարունակենք մեր կյանքը: Վարձով պիտի ապրենք, ծնողներս այստեղ են, ամուսինները այնտեղ են:

Վարդան Ղուկասյանի որդին պատրաստվո՞ւմ է դառնալ «օրենքով գող»

Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը  արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա, թեեւ ոստիկանության լրատվական բաժնից ասել էին, որ որեւէ խնդիր չկա եւ երիտասարդը կարող է մեկնել ուր որ ցանկանում է: Այսօր արդեն Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում Սպարտակին թույլատրվել է լքել երկիրը: Ասում են, որ

Լոնդոնյան օլիմպիական խաղերը կլուսաբանեն նաեւ հայ լրագրողները

Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները իրենց բացառիկ բովանդակությունը կունենան 2012-ի օլիմպիական խաղերից: Ըստ Media.am-ի՝ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն անցկացվելիք օլիմպիադան լուսաբանելու համար հեռուստաընկերությունները մարզական մեկնաբաններ են գործուղել Լոնդոն: Օլիմպիական խաղերը մինչեւ 140 ժամ ուղիղ հեռարձակելու բացառիկ իրավունք ձեռք բերած Հանային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ուղիղ միացմամբ կմեկնաբանի այն մրցաշարերը, որտեղ կմասնակցեն հայ մարզիկներ: «Մեր մարզիկների

Բացարձակ սուտ է. Արամ Մանուկյանը չի ասում, թե ոնց է քվեարկել Վանո Սիրադեղյանին ձերբակալելու միջնորդության ժամանակ

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հերքեց Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետՍուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը

Երեւանի հեղինակությունը սպառնացել է Վանոյի տղային առեւանգել. Պատմում է Սիրունյանը

Վանո Սիրադեղյանի ժամանակ է՞լ էիք այսպես փողոցները փակում, ավտոշարասյունով երթեւեկությունը խափանում, ազդանշաններով փողոցի անցորդներին ահաբեկում, երբ Վանո Սիրադեղյանը մի տեղ էր գնում: Aravot.am-ի այս հարցին նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Այն ժամանակ նման բաներ չկային: Ուղղակի լուսարձակներ կային, որոնք դնում էինք մեքենայի վրա, այդքան բան: Վանոյին միշտ ուղեկցել ենք ամենաշատը 2 մեքենայով` ոչ

Անահիտ Բախշյան. Գնում եմ՝ խնդիրները շոշափելու

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց, որ լինելով կրթության ոլորտի մարդ, քաջածանոթ է բոլոր այն խնդիրներին, որոնց հանդիպել է երկարամյա աշխատանքի ընթացքում՝ որպես դպրոցի տնօրեն եւ որպես ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ: «Գնում եմ Կրթության ազգային ինստիտուտ՝

Տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստը

Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով

Օդուժը ռմբակոծել է Հալեպի թաղամասերը

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի իշխանությունները  հազարավոր զինվորներ են ուղարկում Հալեպ` երկրի երկրորդ խոշոր քաղաքը ապստամբների բանակի հարձակումներից պաշտպանելու համար։ Կառավարական զորքերի օդուժը ռմբակոծել է Հալեպի ապստամբների գրաված թաղամասերը: Երեքշաբթի օրը քաղաքի արվարձաններում կատաղի մարտերի ընթացքում կառավարական զորքերը տանկեր ու մարտական ուղղաթիռներ են օգտագործել ապստամբների ուժերի դեմ: Մայրաքաղաք Դամասկոսում Բաշար ալ-Ասադի զորքերը հակահարձակման են

Ցույցեր Կալիֆորնիայում՝ ոստիկանության կողմից զենքի կիրառման պատճառով

Ցույցի մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ Կալիֆորնիա նահանգի Անահայմ քաղաքում պահպանվում է լարվածությունը՝ այս տարի ոստիկանության ծառայողների կողմից զոհերի պատճառը դարձած մի շարք հրաձգությունների պատճառով: Քաղաքում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ցույցի մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ: Ցույցն անցկացվել է այն բանից հետո, երբ ցուցարարներին թույլ չի

Երեխաների համար անորակ կարտոֆիլ մաքրելիս` բռնացրել են

Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում, որի անունը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը չհրապարակեց, վերջերս, քաղաքապետարանի աշխատակիցները ստուգայցի ժամանակ բուֆետում աշխատակիցներին բռնացրել են երեխաների համար պատրաստվող ճաշին անորակ կարտոֆիլ մաքրելիս: Փաստն արձանագրելուց հետո տնօրենին նկատողություն են տվել: Տիկին Աչոյանը, վստահեցրեց, որ հատկապես վերջին տարում, երեխաների սննդի անվտանգության հետ կապված հարցերը անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի

Ռիհաննան եւ Քրիսը նորից միասին են

Երգչուհի Ռիհաննան հաշտվել է իր նախկին ռեփեր ընկերոջ՝ Քրիսի հետ. այդ մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Նշվում է, որ նրանց հարաբերությունները միշտ անկայուն են եղել, Ռիհաննան եւ Քրիսը պարբերաբար վիճել են միմյանց հետ, հեռացել իրարից ու կրկին միացել: Պարզվում է՝ զույգն այս անգամ որոշել է վերջնականապես միանալ, պապարացիները լուսանկարներ են տարածել, նրանց ամենաթարմ հանդիպման վայրից՝

Սիրիայի իշխանությունները դեպի Հալեպ զինված լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխել

Թուրքիայի իշխանությունները հայտնել են Սիրիայի հետ սահմանային անցակետերը փակելու մասին Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են երկրի իշխանությունների կողմից դեպի Հալեպ զինված լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխելու մասին: Քաղաքում արդեն հինգերորդ օրն է չեն դադարում կատաղի մարտերն ապստամբների և զինված ուժերի միջև: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, չորեքշաբթի օրը բախումները, որոնց ընթացքում

Մանկապարտեզի դայակը ստիպված անվտանգության աշխատակից է դառնում

Aravot.am-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում ծնողներից, որ մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են, ինչի հետեւանքով երեխաների խնամքը լավ չի կազմակերպվում եւ դժվար է լինում խուսափել հնարավոր վտանգներից: Եվ մինչ դայակը ճաշի հարցերով է զբաղված, դաստիարակը չի հասցնում 40 երեխային տեր կանգնել: Մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո խմբերում 20-25 երեխայի փորարեն 40-45 երեխա է ընդգրկված: Ի պատասխան ծնողների բողոքների՝

«Արմավիայի» դեմ համազգային բոյկոտ կանեն, եթե «խելքը` գլուխը չհավաքի» (Տեսանյութ)

«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ, Ար-մաֆիա, Ար-մաֆիա» վանկարկելով՝ այսօր մի խումբ ակտիվիստներ «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Չնայած նրան, որ ակցիային սակավաթիվ մարդիկ էին մասնակցում, բայց հնչած հայտարարություններն ու մասնակիցների դժգոհությունները բավականին բուռն էին: «Ես կոչս ուղղում եմ «Արմավիայի» ղեկավարությանը, որը համարվում է ազգային փոխադրող, եւ մենք տարիներ շարունակ հանդուրժել ենք նաեւ այն պատճառով,

Սիրունյան. «Վանո Սիրադեղյանը որեւէ կուսակցություն չի մտնի, քաղաքական դաշտում չի լինի» (Տեսանյութ)

«Ինձ համար շատ կարեւոր է Գալուստ Սահակյանի գնահատականը, որովհետեւ Գալուստ Սահակյանն էլ լուրջ քաղաքական գործիչ է, որը այսքան երկար տարիներ լինելով Հանրապետական խմբակցության ղեկավար` կարողանում է այդ ամբողջ խմբակցությունը, տարբեր տեսակ մարդկանց պահել իր ձեռքում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի բարձր տեսակետը Վանո Սիրադեղյանի մասին` այսպես

Լոպեսի նոր տեսահոլովակը

Ջենիֆեր Լոպեսը նոր տեսահոլովակ է նկարահանել՝ իր ծննդյան 43-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ երկրպագուների համար: Մինչ երեկ, երգչուհին տեսահոլովակից ընդամենը  մի փոքրիկ  հատված տարածել էր համացանցում: Տեսահոլովակը նկարահանված է Ջենիֆերի «Goin In» երգի հիման վրա: «Goin In» տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր երեկոյան՝ ԱՄՆ- ի MTV հեռուստաընկերության եթերում: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ      

Ուսանողուհուն գցել է մեքենայի տակ ու փախել

Երեկ, ժ.14.30-ի սահմաններում, Չարենցի փողոցի վրա, սեւ գույնի մի ավտոմեքենա վրաերթի էր ենթարկել Անի Մշեցյանին: ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մշեցյանն այսօր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքն անցել էր փողոցի մի մասը, որտեղ անցում չկա, իսկ մեքենան, բարձր արագությամբ երբ իրեն հարվածել է՝ արագ հեռացել է: Անին մի կերպ բարձրացել է ընկած տեղից, այդ պահին

Վազգեն Մանուկյանը կխոսի սեպտեմբերին

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել է մտավորականության եւ երիտասարդական կառույցների բաց նամակին` հեռուստաեթերը մաքրելու վերաբերյալ, եւ կոնկրետ հանձնարարական է տվել Հանրային խորհրդին: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարվեց հանձնարարականի մանրամասները ներկայացնել, միայն ասաց, որ խնդիրը սեպտեմբերից կդրվի Հանրային խորհրդի օրակարգում. «Օգոստոսը մեռած ամիս է, սեպտեմբերին կշարունակվի, որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ հասարակության

407.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 407.6 դրամ:

Սեքսը հանում է խումհարից

Բրազիլացի սեքսոլոգների պնդմամբ՝ լավագույն ձեւը խումհարից դուրս  գալու համար՝ դա առավոտյան սեքսն է: Մասնագետների անցկացրած հետազոտությանը մասնակցել է շուրջ 200 զույգ, արդյունքներն աննախադեպ են եղել: Խումհարի մեջ գտնվողները, սեռական մտերմությունից ուղիղ կես ժամ հետո, բացարձակապես սթափ են եղել: Մասնագետները նշում են, որ ամեն ինչ պայմանավորված է տղամարդու եւ կանանց հորմոններով.  առաջինի դեպքում «իր գործն» արել

Սեւակի որդին դատի չի տա, իսկ Էմմին կգրի Facebook-ում

Շրջանառության մեջ է Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայու զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա: Ըստ «Փաստինֆո» գործակալության՝ երգիչները կատարում են Պարույր Սևակի խոսքերով եւ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ ստեղծված այդ հանրահայտ երգը, սակայն տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին ընդհանրապես չի հիշատակվում, դրա համար էլ Սեւակի ժառանգները պատրաստվում են դատի տալ երգիչներին՝ առանց

«Չպետք է կտրվենք մեր արմատներից». Հրաչյա Մուրադյան

 Հրաչյա Մուրադյանը «Ես Հայ Եմ» ֆեյսբուքյան էջի ադմինն է, ով մի քանի ամիս է, ինչ միայնակ աշխատացնում է այն: « Սկզբում հայերի հետ կապված նյութերը իմ պատին էի դնում, սակայն ընկերներիս քանակը քիչ էր, իսկ իմ ցանկությունը մեծ էր, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ կարդա, միեւնույն ժամանակ ցանկություն չունենալով ընկերներս քանակը  մեծացնել այն մարդկանց

Ծառուկյանը վաղը մեկնում է Լոնդոն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը մեկնում է Լոնդոն` ոգեւորելու ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եւ արդեն այնտեղ գտնվող Հայաստանի մարզիկներին: Գագիկ Ծառուկյանը հուլիսի 27-ին ներկա կլինի խաղերի բացման արարողությանը, հաջորդ օրը կհանդիպի տեղի հայկական համայնքի հետ, իսկ հուլիսի 29-ին Հայաստանի պատվիրակության մյուս անդամների հետ Լոնդոնի հայկական եկեղեցու տարածքում կմասնակցի «Հայաստանի օրվան»,

Թատերական աշխարհի ներկայացուցիչը՝ փաստաբանի դեմ

Անցյալ տարվա մայիսի 26-ին Գարեգին Շահվերդյանը դիմել էր ՀՀ փաստաբանների պալատ՝ փաստաբան Կրոմվել Գիրգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Հուլիսի 28-ին պալատը կայացրեց թիվ 15/11 որոշումը. Կրոմվել Գրիգորյանը ստացավ նկատողություն: Փաստաբանը բողոքարկման նպատակով ուշացումով դիմեց դատարան, հայտնելով, թե ինքը փաստաբանների պալատից այդ որոշումը չի ստացել: Թատերական գործիչ Գ.Շահվերդյանն այդ կապակցությամբ դիմեց դատարան, որպեսզի իրեն ներգրավվեն որպես

Խաչիկ Ասրյանը պատասխանում է իրեն Հիտլերին նմանեցրած Վիտալի Բալասանյանի օգնականին (Ձայնագրություն)

«Ընդհանուր ֆոնն այնպիսին էր, որ զգում էինք հայաստանյան հանրության աջակցությունը: Բակո Սահակյանին աջակցություն հայտնեցին կարծեմ երկու հետաքրքիր անձինք՝ փոխնախարար ունեք՝ մի քիչ Հիտլերի նման՝ Խաչիկ Ասրյանը, մեկ էլ Մենուա Հարությունյանը: Կարծում եմ՝ սա նույնպես խորհրդանշական երևույթ է, երբ այս երկու անձինք հատկապես աջակցեցին Բակո Սահակյանին»,- Արցախի ընտրությունների ավարտից հետո նման կարծիք էր հայտնել նախագահի պարտված

Արամեի սիրո նոր ժամանակը

Արամեն իր երկրպագուներին ուրախացրեց իր նոր երգի տեսահոլովակով: «Սիրո նոր ժամանակ» այսպես է կոչվում այն: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Րաֆֆի Ալթունյանը: Տեսահոլովակը Youtube-ում տեղադրվել է երեկ` հուլիսի 24ին, և հասցրել է ունենալ 5000-ից ավելի դիտում : Մեկնաբանություններ ու կարծիքներ նույնպես կային. «Մեր սերն ունի իր ժամանակը, նոր կյանք սկսվեց ու

«Հանրապետությունը» զորակցում է դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Վարչախումբը շարունակում է քաղաքական ճնշումների և իրավապահ մարմինների կողմից իրականացրած բռնությունները խրախուսելու գործելաոճը: Թիրախ են դարձել Հայ Ազգային Կոնգրես քաղաքական միավորման ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, որոնց դեմ գործի է դրվել ոստիկանա-դատական մամլիչ մեքե նան: Դատարանը ՀԱԿ ակտիվիստներին մեղավոր է ճանաչել մի արարքի

Փաստաբանները քննիչներից լա՞վ են վարձատրվում

Ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնի երկու քննիչներ, ովքեր շուրջ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեին, նաեւ մասնագիտական լավ որակավորում, վերջերս իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Նրանք համապատասխան որակավորում ձեռք բերելով` դարձել են փաստաբան: Քննիչների աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, որի կեսը ծախսվում է տրանսպորտի, քրեական գործերի համար թուղթ գնելու եւ այլնի համար: Իսկ փաստաբանը

Լեւոն Թոքմաջյան. Զարմանում եմ` աղջիկներն ինչու են այդքան սիրում քանդակագործությունը

«Կոմունիստական հասարակարգում գործելուց հետո ապրում եմ կապիտալիստական աշխարհի ազատ-շուկայական հարաբերությունների պայմաններում: Սովետական տարիների մասին կարող եմ ասել` մանկության օրեր` թռաք-գնացիք, էլ ետ չեք գալու»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Համեմատելով սովետական եւ ներկայիս ժամանակաշրջանները` բանախոսը նկատեց, որ Հայաստանն այօր նպատակ չունի, հետեւաբար` նպատակներ չունի նաեւ արվեստագետը. «75 ամյակի առթիվ ոսկե մեդալով եմ

Պարույր Սևակի ժառանգները դատի կտան Էմմիին

Վերջերս շրջանառության մեջ է դրվել Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա:  Թեև երգիչները կատարում են Պարույր Սևակի բոլորիս հայտնի ու սիրված «Էրեբունի- Երևան» բանաստեղծության խոսքերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի գրած հանրահայտ երգը, սակայն տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին ընդհանրապես չի հիշատակվում: «Կարծես երգի ու երաժշտության հեղինակը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930