Օրվա լրահոսը

Արմեն Ղազարյանը` ներքին գործերի նախարարի տեղակալ

Արմեն Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ:

Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ հրաժարվելու մանդատներից

Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից: «Թե սրանից հետո ինչպես կշարունակվի գործընթացը, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում դա մեր կամքն է։ Խորհրդարան չկա, այն սկզբից մինչև վերջ ոչ լեգիտիմ է»,- ասել է ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորման առաջնորդներից Զուրա Ջափարիձեն։ Հայկական ալիք

«Ես վստահ եմ՝ սա 5 կամ 10 գյուղի խնդիր չէ, սրանով սկսվում է, ես պատրաստ չեմ հայրենիքս հանձնել»․ Վազգեն Սիսլյան

Ըստ նրա՝ իրավիճակը կփոխվի միայն այս իշխանությունների հեռացման դեպքում․ «Պետք է լինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ի օգուտ հայրենիքի ու հայ ժողովրդի»։

Ալեն Սիմոնյանի և Նիդերլանդների դեսպանի քննարկումների առանցքում է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարեւոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով: Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել

Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի շարունակական աջակցությունը Հայաստանին

Նոյեմբերի 25-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի առանցքային դերակատարությունը մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի միջազգային մեխանիզմների ամրապնդման ու զագացման հարցում։ Անդրադառնալով համագործակցության լայն օրակարգին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր է

Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ

«ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս հայտնում, որ այդ հրադադարը առանցքային քայլ կծառայի մարդասիրական խնդիրների լուծման և ողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ճանապարհին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-՝ «X»-ի միկրոբլոգում:      

Աննա Հակոբյանի ազգականն արդեն որոշել է, Կարեն Սարուխանյանը՝ դեռ ոչ․ ովքե՞ր են Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուները

Մեր ճշտող հարցին՝ մի՞թե կուսակցության ներսում անհաշտությունն ու պաշտոնակռիվը պատճառ դարձան, որ վարչապետը նման որոշման գնա, մեր զրուցակիցն ասաց․ «Մեր կուսակցության ներսում աթոռակռիվ չկա, չկան բախումներ, բանավեճեր՝ ինչքան ուզես, բանավեճեր ամեն տեղ լինում են, մեր մոտ էլ եղել են ու լինելու են, բանավեճերից են ծնվում լավագույն մտքերը։ Գրում են, թե ծեծկռտուք է եղել ՔՊ գրասենյակում, ես 2-3 օր է՝ Գյումրիում չեմ, մի՞թե դժվար էր ճշտելը»։

Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

«ՔՊ-ի համար Պուտինի՝ Երևան գալը կարող էր գլխացավանք դառնալ»․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը վստահեցրեց՝ ՀՀ տնտեսությունը երբեք այսքան կախված չի եղել ՌԴ-ից։

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ Այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Որպես ազգ ուզում ենք առաջ գնալ՝ առանց մոռանալու, թե ինչ է պատահել մեզ, իսկ այն, ինչ պատահել է՝ փոքր բան չէ». Սիմոն Աբգարյանը՝ ցեղասպանության մասին

Le Figaro-ն հրապարակել էր Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին: «Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»,-գրել էր Աբգարյանը:

Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով 4 անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է,

«Գյումրեցիներն են որոշելու, Գյումրին է որոշելու, և Գյումրին այդ անելու իրավունքը պետք է ունենա․ դա լինելու է միայն ու միայն արտահերթ ընտրություններով»․ Գևորգ Պապոյան

Գևորգ Պապոյանը վստահեցրեց՝ «Մենք հակված էինք նրան, որ Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման չգնանք»։

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 📣 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` 1️⃣գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, 2️⃣թիրեոտրոպ հորմոնի որոշում, 3️⃣Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը,

«Փաշինյանը եւ նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են պատասխանատվության՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու, մեր զինվորներին զոհաբերելու համար»․ Բազեյան

«Մենք համախմբելու ենք մեր ժողովրդին, այդ թվում՝ Սփյուռքի հայությանը մեկ գաղափարի շուրջ՝ պետք է պահել ու պահպանել Հայաստանը, հզորացնել մեր բանակն ու ազատագրել Արցախը։ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ»։

«Սառնաղբյուրը տվեց հինգ զոհ, որից 3-ը՝ երեխա, չորս գերի»

Արցախ ԹիՎի. Ալյոնա Գաբրիելյանը ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ալյոնան Այգեստան գյուղում էր, ծնողները՝ Ստեփանակերտում, 15-ամյա եղբայրը մենակ էր տանը։ Ադրբեջանի զինված ուժերի ամենամեծ հարվածներից մեկը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ալյոնայի հարազատ գյուղի ուղղությամբ էր. Սառնաղբյուրը տվեց 5 զոհ, որից 3-ը՝ երեխա, 15 վիրավոր։ 4 քաղաքացի գերեվարվել է։ Նյութն

«Այդքան պետք չէ պարզեցնել․ դա մի նկարի պատմություն չէ, դա քաղաքական դիրքորոշման խնդիր է․ կքննարկվի խմբակցությունում»․ Արթուր Խաչատրյանը՝ Գեղամ Նազարյանի մասին

Արթուր Խաչատրյանն ասաց, որ Գեղամ Նազարյանի վարքագծի հետ կապված հարցը քննարկվելու է խմբակցության նիստում, որից հետո կգան եզրակացության և հանգուցալուծման։

Նախագծով առաջարկվում է մի շարք աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ

Փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ Կառավարությունը սահմանել է 2025 թվականի հուլիսի 1-ը:

Տուրիստական վիրուսը չկա իմ արյան մեջ, ես գործով եմ Հայաստանում. Սիմոն Աբգարյան

Մենք նման ենք Իշխանաձկին, երբ ջուրն աղտոտվում է, առաջինն ինքն է մեռնում: Մենք՝ արվեստագետներս մեր ապրելու վայրը մաքուր պահող ձկներն ենք, հուսանք, որ ինչպես մեր զինվորները, դիվանագետները, մեր ժողովուրդը, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում պահակներն ենք այդ մաքրության

Իսկ իր պարտավորությունների պատշաճ կատարման մասին քաղաքային իշխանությունը մոռանում է. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից Առաջին ձյունը տեղաց Երևանում, ու քաղաքային իշխանությունը փոխանակ ձնամաքրման պատշաճ աշխատանքների մասին առաջին հերթին մտածի, միանգամից հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը։ Իսկ իր պարտավորությունների պատշաճ կատարման մասին քաղաքային իշխանությունը մոռանում է։ Մասնավորապես, ամնեզիայով տառապող ասեք-կանենքները

Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի երիտասարդական կենտրոնների ցանցի ընդլայնմանը

ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ–ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են

Ալեն Սիմոնյանի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին

Կուզենայի բարձրաձայնվեին ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև գերիների վերադարձի, Արցախ վերադառնալու պահանջը. Սնեժանա Թամրազյան. «Ապառաժ»

«Ապառաժ». Սնեժանա Թամրազյանն Արցախից է։ Նրա ընտանիքը տեղահանությունից հետո հաստատվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սնեժանան աշխատում է, միաժամանակ ծավալում ակտիվ հասարակական գործունեություն, զբաղվում կամավորական աշխատանքներով։ –Ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեք․․․ -Ինչպես շատերը, ես երազում եմ խաղաղության մասին, բայց խաղաղությունը մեզ համար միայն խաղաղ երկինք չէ. դա հնարավորություն է ապրելու մեր տանը, զարգացնելու մեր համայնքը,

«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, էլի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ՀՀ իշխանությունների՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին հայտարարությունների առիթով նշեց․ «Չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ, մասնակցեք զորավարժությունների։ ՀԱՊԿ էլ չեն գնում, քանի որ իմ կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս»։

Համաշխարհային բանկի հետ քննարկվել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը

Կարևորվել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառումը. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավարները քննարկել են քաղաքական առաջնահերթությունները ամերիկյան նոր ադմինիստրացիայի պայմաններում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային, շրջանային և նահանգային ղեկավարները, ինչպես նաև Հայ դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին Կալիֆոռնիայում, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները 2024թ․ընտրություններից հետո։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել ինչպես Սպիտակ տան վարչակազմի, այնպես էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ

«Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում». ՍԱՏՄ

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ -սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի     ․  տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և

Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: Ավելի ուշ փոքր չափի մեքենասարքավորումներով սկսվել է նաև

Համաշխարհային մշակույթի բարդագույն թեմայի առցանց բեմադրություն Գերմանիայից-Հայաստան

Մեր օրերում էլ յուրաքանչյուրս ստիպված ենթարկվում ենք մեր կամ մեր երկրի ճակատագրին, որ վշտից իրեն կուրացնող մարդու բոլոր ջանքերը ապարդյուն են ճակատագրի որոշումների հանդեպ, բայց միևնույն է՝ մարդը մինչև վերջ պիտի կարողանա տեր կանգնել իրեն տրված և միայն իրեն պատկանող կյանքին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031