Օրվա լրահոսը

ԱՂԱՎՆԻՆ ՍՊԱՆՎԵՑ

Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ վերջանալ Խոստովանեմ, որ կիրակի օրը գնում էի «Սպանված աղավնի» ֆիլմը դիտելու՝ նախապաշարված: «Հ1-Հրաչ Քեշիշյան-Նազենի» եռամիասնությունը իմ ընկալմամբ շարունակվում է «Ավետ-Ֆելիքս-կլիպներ-աստղեր–չերգիչներ–չպարողներ» շարքով: Այդ ամենն ինձ համար խորհրդանշում է մի աշխարհ՝ բարձրաշխարհիկ, «գլամուրային», որը, ինչպես հասկանում եմ, հոգեհարազատ է այսօրվա երիտասարդության մի մասին, բայց ինձանից չափազանց հեռու է: Ես

Ինչ դժվար է գանձվում հողի հարկը

Էլցանցի աշխատողները անբարեխի՞ղճ հարկատուներ են Մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը: Հողի հարկի հավաքման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը նման դրությունը բացատրեց այն հանգամանքով, որ կան մարդիկ, որ ունենալով կայուն աշխատավարձ՝ տարիներ շարունակ չեն վճարում իրենց մշակած հողի դիմաց եւ դրանով համագյուղացիներին վատ

Հետգրություն կամ «մխիթարանք»

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների (ԵԽՏՏԻ) կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալլեֆը (Մալթա) սեպտեմբերի 10-14-ը Բաքվում էր՝ գնահատելու այս տարվա մարտին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղական ժողովրդավարության վիճակը: Ըստ ԵԽՏՏԻ կոնգրեսի, սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանի պետական իշխանության համար շատ ավելի վերահսկելի են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» խախտում է: Այս մասին

Լավագույն համայնք-2009

1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ 924 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքապետի եւ ավագանու ընտրություններ: Այդ օրվանից, ամեն տարի նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օրը: Պետական տոնացույցում տոնը չկա: Տեղական ինքնակառավարման օրը նշելը ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՀՀ համայնքների ասոցիացիայի նախաձեռնությունն է: Հայաստանում Տեղական ինքնակառավարման օր նշելու նախաձեռնողները հավաստիացնում

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԿԱՆ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐ

Վայոց ձորի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ մարզկենտրոն Եղեգնաձորում կազմակերպվել է «Ոչ՝ կոռուպցիային» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական կառույցների ներկայացուցիչներ եւ խոսել մարզում առկա կոռուպցիոն խնդիրների մասին: Հավաքի ժամանակ Վայոց ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանը հայտարարել է, որ մարզում տարածված է առանձին համայնքապետերի կողմից քաղաքացիներին սեփականաշնորհված հողատարածքների

ԽԱՐԲԵՐԴԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մանկատան «կասկածյալ» տնօրենը ոչինչ չունի թաքցնելու Տնօրենը պաշտպան չունի եւ համոզված է, որ քրգործը լուրջ չէ: Ամենայն հայոց կաթողիկոսի նվիրած ճաշի կաթսան: Երեխային վախենում են վիրահատել: Սայլակավոր երեխաները միայն զգում են: «Առավոտում» տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Բադալյանը, քննարկելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական

ՓԱՌԱՏՈՆ ԵՎ ՖԻԼՄ

Հուլիսի 30-ից մեկնարկած բազմաժանրությամբ առանձնացած «Բաց երաժշտություն» փառատոնը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Երեկ փառատոնի հանրային կապերի ղեկավար Ռիտա Շառոյանը «Ուրբաթ» ակումբում հայտնեց, որ փառատոնը եզրափակվելու է սեպտեմբերի 22-ին՝ եզրափակիչ մեծ համերգով: Նույն օրը փառատոնի շրջանակում հայ ունկնդրին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում ներկայացան Լորեյն Քեյզերը, Ջեսիկա Քենին, Էյվենդ Քեյնը, Շիրզանա Իսմայլին եւ այլ երաժիշտներ: Վերջիններս նշեցին, որ

ՏՈՒԳԱՆԵԼՈՒՆ ԿՈՂՄ ԵՆ

Արդեն 4 տարի մեր երկրում գործում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդ օրենքի, խանութների վաճառողներն իրավունք չունեն 18 տարեկանից ցածր անչափահաս գնորդներին ծխախոտ վաճառել: Սակայն բոլորս էլ գիտենք, որ ոչ մի վաճառող, անգամ նիկոտինի մեծ քանակությամբ սիգարներ ցանկացող անչափասին չի մերժում եւ նրանից չի պահանջում տարիքի մասին հաստատող փաստաթուղթ

«Ի ծնե» բառը հանել են

Այս ամենի համար Ռիմա Միրզոյանը մեղադրում է իր շենքի լիազորին «Ես 1967 թվականից ճանաչվել եմ ի ծնե հաշմանդամ եւ այն ժամանակ ստացել եմ 93 ռուբլի թոշակ: Երբ փողը փոխվեց, ես արդեն ստանում էի 29 դրամ թոշակ, բայց չէի դժգոհում, քանի որ տարիների ընթացքում կամաց-կամաց սկսեց ավելանալ այդ գումարը: Բացի այդ, «Կարմիր խաչից», որպես օգնություն, ծանրոցներ

«ԿԱԶԻՆՈ ԵՆ ԳԱԼԻՍ ԻՆՏԵԼԻԳԵՆՏ, ՄՈՒՐԱՑԿԱՆ ՈՒ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ»

Ասում է խաղատներից մեկի աշխատակիցը Մեր զրուցակիցը մայրաքաղաքի մերձակայքում գտնվող խաղատներից մեկի աշխատակից է, որը գրեթե ամեն օր ականատես է լինում, թե ինչպես են խաղատան պատճառով տասնյակ ընտանիքներ կործանվում: Նրա պատմելով, խաղատներում խոշոր գումարներ տարված խաղամոլները վաճառում են իրենց ողջ ունեցվածքը՝ փողոցում թողնելով ծեր ծնողներին եւ մանկահասակ երեխաներին: «Արդեն քանի տարի է՝ մի մարմնավաճառ կին

ԱՄԵՆԱՄԵԾ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության, այս տարվա երկրորդ եռամսյակի վերջին, առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 15,2% (նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 17,2%), Ֆրանսիան՝ 10,4 % (նախորդ եռամսյակում՝ 10,5%), Գերմանիան՝ 9,2% (նախորդ եռամսյակում՝ 8,5%) եւ Լատվիան՝ 8,5% (նախորդ եռամսյակում՝ 9,5%): Վարկերի մոտ

ԽՆԴԻՐՆԵ՞Ր՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նախորդ ամիս Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների նախաստորագրած արձանագրությունները խնդիրներ կառաջացնեն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Նրա կարծիքով, սփյուռքահայերը միատարր չեն եւ արձանագրությունը տարբեր համայնքներում տարբեր կերպ կընկալեն. «Եվրոպայում ապրող հայերը, ենթադրում եմ, պիտի ավելի գիտակցեն այդ փաստաթղթի հետ կապված հարաբերությունների լավացման անխուսափելիությունը, անհրաժեշտությունը եւ նույնիսկ

Հանուն գործարար պատգամավորների

Մեկ նախադասությամբ՝ այսպիսի բնորոշում կարելի է տալ լրամշակված «Հարկային փաթեթին» ԱԺ նախորդ նստաշրջանում հատկապես գործարար պատգամավորների կողմից խիստ քննադատությունների արժանացած «Հարկային փաթեթն» արդեն վերափոխված տարբերակով նորից վերադարձել է ԱԺ: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին փաթեթը վերադարձվել էր հեղինակին, այսինքն՝ ՀՀ կառավարությանը` այն լրամշակելու նպատակով, ինչը ենթադրում էր, որ փաթեթից պետք է ջնջվեին կամ էլ առնվազն խիստ

ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈ՞ՒԺ ԿԴԱՌՆԱՆ

Ազատամարտիկ Ժորա Աթոյանի կարծիքով` եթե 2 երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները կանոնակարգող օրենք չընդունվի՝ մեր երկրի տնտեսությունը կկործանվի, երկիրն էլ հետը: «Հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքով կկործանվի Հայաստանի առանց այդ էլ չեղած տնտեսությունը, մեր երկիրը ոչ միայն կհեղեղվի թուրքական ամենաէժանագին ապրանքներով, այլեւ՝ «ձեռքից կգնան» հայտնի կոշկակարներն ու դերձակները»,- այս կարծիքին է ազատամարտիկ Ժորա Աթոյանը: Նա «Առավոտի» հետ

Նման հավաքների ժամանակ «ադաբրյամսի» տոկոսը շատ բարձր է

ՀՀ նախագահի հրավերով կուսակցությունների ղեկավարների քննարկումների մասին ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Այսօրվանից Հանրապետության հրապարակում՝ կառավարության եւ արտգործնախարարության շենքերի դիմաց, սկսվելու է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարած նստացույցը եւ հացադուլը, եւ միաժամանակ տեղի է ունենալու ստորագրահավաք: Այս գործողությունների նպատակն է պահանջել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերանայում: Հացադուլ են հայտարարելու ՀՅԴ 24 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ

ՀՅԴ-Ի ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԻ ՁԵՎԻ ՄԵՋ Է

Արամ Սաֆարյանը պնդում է, որ «Բարգավաճ»-ը ունի առաջարկներ եւ կխոսի այդ մասին լսումների ժամանակ Թուրքիայում նախորդ շաբաթվանից արդեն սկսվել են հայ-թուրքական հայտնի արձանագրությունների շուրջ քաղաքական լուրջ քննարկումները. այդ մասին հայտարարել էր նրանց ԱԳ նախարարը։ Մինչդեռ Հայաստանում, ըստ ՀՅԴ-ի, լուրջ քննարկումներ չկան, եւ տարբեր հարցազրույցները եւ փորձագետների կարծիքները դժվար է քննարկում անվանել: Դաշնակցությունը նաեւ հայտարարել էր,

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ Է

Անհատ անձինք շարունակում են սուտ մատնության համար դատապարտված Սարգիս Հացպանյանի առնչությամբ վկայել, թե նա արցախյան պատերազմի ազատամարտիկ է, ինչը հաստատող փաստաթղթեր այդպես էլ չեն գտնվում արխիվներում, եւ Հացպանյանի վրա չի տարածվում համաներումը: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Նայելով նրա նկարահանած վավերագրական կադրերը՝ կարող եմ մի եզրակացություն անել, որ Սարգիս Հացպանյանը բարեխղճորեն եւ

ՏԻԳՐԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հացադուլավորների համար նախատեսված վայրից տեղափոխվել է ընդհանուր բաժին: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, սեպտեմբերի 12-ի երեկոյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նա դրա պատճառով, նաեւ ընկերների հորդորով, հացադուլից դուրս է եկել: Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 285 հոդվածի 3-րդ մասով՝

ՀԱԿ-Ը ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է հայաստանյան քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին առնչվող հարցեր: Հանդիպումը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 17-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հիշեցնենք, որ սպասվող քննարկումն իր ձեւաչափով երրորդն է լինելու: Ավելի վաղ՝ 2008թ. նոյեմբերի 20-ին, նույն վայրում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու Սերժ Սարգսյանը համատեղ քննարկել էին

ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԷԼ ՀԱՄԱՆԵՐԵՑԻՆ

Սեպտեմբերի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վահագն Գեւորգյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման եւ 80 000 դրամ տուգանքի: Միաժամանակ դատարանը՝ գտնելով, որ ՀՀ ԱԺ ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը տարածվում է նաեւ Վ. Գեւորգյանի վրա, նրա նկատմամբ կիրառել է համաներում:

ՍԴՀԿ-Ն «ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ» ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ն, որպես ավանդական կուսակցություն, միանա մյուս ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի հայտարարած հացադուլին, քանի որ իրենց դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում մոտ են, ասել է. «Մենք նման մանր-մունր հարցերով չենք նստում հացադուլի: Եթե նստենք, կնստենք մինչեւ վերջ եւ ուղիղ Սերժ Սարգսյանի

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ Ի ԶՈՐՈՒ Է ԱՍԵԼՈՒ՝ ՈՉ

«Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանը Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի համար շատ կարեւոր երկիր է»,- թուրքական «Սաբահ» թերթի մատուցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Չնայած այս երկրի հետ մեր ազգակցական կապերին, Ադրբեջանը նույնպես կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում: Ուստի՝ Հայաստանի հետ բանակցություններում մենք հաշվի կառնենք Ադրբեջանի շահերը»,- կրկնել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան կպնդի ղարաբաղյան հակամարտությունը

ԱՅՍ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է ՀՀՇ Գյումրիի կառույցի ներկայացուցիչ, 2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: Մ. Գրիգորյանը մեղադրվում էր ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար եւ ավելի քան մեկ տարի ընդհատակում մնալուց հետո այս տարվա ամռանը ինքնակամ ներկայացել էր իրավապահ

Հանձնաժողովն «աշխատել» է լայն փակված աչքերով

Բայց եթե Նիկոյանի հանձնաժողովում ցանկություն լիներ, «նոր» ի հայտ եկած լուսանկարին եւ փաստերին կանդրադառնային դեռ ամիսներ առաջ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ եւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Հանրային հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը երեկ անդրադարձավ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանի՝ մամուլում տեղ գտած որոշ հայտարարություններին: Պատգամավորը խոսելով մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող նախկին Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր

ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ

Նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ արձանագրությունների եւ մատնոց ֆռռացնող հայկական դիվանագիտության մասին: Մոտ երկու շաբաթ հետեւելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ երկու երկրներում ընթացող հասարակական քննարկումներին՝ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը մի հետեւության է հանգել. «Եթե մի պահ պատկերացնենք, որ կողմերի միջեւ թեկուզ մի նախապայմանագիր է ստորագրվում, բնական է, որ յուրաքանչյուրը պետք է ցանկանա տվյալ փաստաթղթում առավելագույնս ամրագրել

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱԿՏԻՎԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Այս հայտարարությանը դեմ չի եղել ոչ ոք, եւ ձեռնպահ են մնացել միայն 2 կառույցների ղեկավարներ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը սեպտեմբերի 12-ի ասուլիսում հայտնել է, որ որոշել են դադարեցնել կուսակցության արտահերթ համագումարի պահանջով ստորագրահավաքը: Այդ եւ վարչության անդամների հրաժարականի պահանջին, ըստ նրա ավելի վաղ հայտնած տվյալների՝ միացել էին շուրջ 80 կուսակցականներ, եւ դեռ 700 ստորագրություն

ԱՍՏՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերջերս ասուլիսում անիմաստ էր համարել հայ-թուրքական հարաբերությունների ձախողման դեպքում ՀՀ նախագահի հրաժարականի մասին պահանջները՝ նշելով. «Կարծում եմ, պետք է սովորեցնել ժողովրդին, որ պետք է աղոթել, որ երբեք ու երբեք Սերժ Սարգսյանի մտքով չանցնի հրաժարական տալ: Մենք կընկնենք այնպիսի՜ վայրի քամիների տակ, իսկ մենք այդ ճանապարհով գնացող չենք»: Երեկ ասուլիսում անդրադառնալով

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ քսանչորսերորդ  ԵՐԿԱՐԱՄՅԱ ՈՒ ԱՄՈՒՐ Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու հազար դոլար կրվելը հարստության նշան չի», եւ Դերոն հարցրեց՝ «բա ինչի՞ նշան ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «անխելքության», եւ Գեւորն ասաց՝ «Գագոն ճիշտ ա ասում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ա

Սեպտեմբերի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա՝ շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարելու: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ

ՕԳՏԱԿԱՐ Է ԵՎ ՍՆՆԴԱՐԱՐ

Ձուկը շատ օգտակար եւ սննդարար է. առաջին հերթին այն պատճառով, որ մարդու օրգանիզմը հեշտությամբ է ընդունում այդ կերակրատեսակը։ Ձկան սպիտակուցը ոչնչով չի զիջում եւ պակաս արժեքավոր չէ, քան մսինը. հայտնի է, որ 200 գ ձկան միսը բավարար է չափահաս մարդու օրգանիզմի ամենօրյա կենդանական սպիտակուցի պահանջարկը բավարարելու համար։ Եվ քանի որ ձուկը «թեթեւ» սննդամթերք է, այն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930