Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՊԵՍ ԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐ»

Այսպես է բնութագրում փաստահավաք խմբի ոդիսականը Սեդա Սաֆարյանը «Իր հրամանագրով նախագահն արդեն ամեն ինչ ասաց: Սա պարզապես խայտառակություն էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Փաստահավաք խումբը լուծարելու մասին նախագահի հրամանագրին այսպես արձագանքեց խմբի «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը: Սեդա Սաֆարյանը հակված է կարծելու, որ խմբի շուրջ եւ հետ մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները նախապես մշակված սցենարի

«ԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՓԱԹԵԹԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԴՆԵԼ»

ԱԺ նախագահը երեկ հետաձգեց վիճահարույց հարկային փաթեթի քննարկումը Խորհրդարանի հերթական քառօրյայի երկրորդ նիստի ժամանակ պատգամավորները լսեցին 2008 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, իսկ այնքան աղմկահարույց հարկային փոփոխություններին վերաբերող փաթեթը այդպես էլ քվեարկության չդրվեց, քանի որ երեկ առավոտյան խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, եւ ԱԺ նախագահին չի հաջողվել համոզել Գագիկ Ծառուկյանին եւ Դաշնակցությանը՝

ՍԿՍԵՑԻՆՔ ԱԶԳՈՎԻՆ ԽՆԴՐԵԼ

Երեկ երեք ժամ տեւած նիստում Հանրային խորհուրդը որոշում է կայացրել՝ դիմել ՀՀ նախագահին՝ առաջարկ ներկայացնել ՀՀ ԱԺ-ին՝ համաներում հայտարարելու մասին: Համաներման պայմանները դեռ մշակվում են աշխատանքային խմբերում, վերջնական տարբերակով դրանք կկցվեն նախագահին ուղղվելիք դիմումին: Այս հարցի վերաբերյալ խորհրդի 12 հանձնաժողովների 10 նիստ է եղել, ներկայացվել են մոտ 80 տարբեր առաջարկներ: Ակնկալվում է, որ վաղն արդեն

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ ԿԳՈՒՆԱՎՈՐԵՆ

ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ ավելի մեծ հասարակական ուշադրություն հրավիրելու համար՝ մշակվել է եւ արդեն օգտագործվում է հատուկ այդ նպատակով ձեւավորված գունավոր ժապավեն: Երեկ այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը: Նրա խոսքերով. «Սա, կարծում ենք, արդյունավետ միջոց կլինի հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք անգամ բազմիցս տուգանվելու եւ գործունեությունը

ՎԻՐՈՒՍԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տվյալներ է հրապարակել աշխարհում H1N1 գրիպի համաճարակային իրավիճակի մասին: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, խոզի գրիպը թափանցել է արդեն 69 երկիր եւ այդ վիրուսով վարակված է 21 հազար 940 մարդ, որից 125-ն արդեն մահացել է: ԱՄՆ-ում հունիսի 5-ի դրությամբ մարդկանց շրջանում 11 հազար 54 լաբորատոր հաստատված դեպք է գրանցվել, որից

ՀՈՒՆԻՍԻ 2-Ի «ՊԱՏԿԵՐԸ»

Երեկ ԳԹԿ-ից տեղեկացանք հունիսի 2-ին կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից միասնական պետական քննությունների արդյունքների մասին: Ըստ այդմ, կենսաբանությունից դիմում-հայտ է ներկայացրել 1811 շրջանավարտ, քննությանը ներկա է եղել 1756- ը: Միասնական քննության միջին գնահատականը եղել է 11,7 բալը, իսկ նույն առարկայից ավարտական քննության միջին բալը՝ 13,2: 17,5-ից 20 բալ է հավաքել 111 շրջանավարտ կամ մասնակիցների

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱՂԱԼԻՔ ՉԵՆ»

Երեխաների պաշտպանության կոնվենցիայի ընդունման 20-րդ տարելիցի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ աջակցությամբ երեկ ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիք չեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Քանի որ նոյեմբերի 20-ին լրանում է երեխաների պաշտպանության կոնվենցիայի 20-ամյակը, որոշեցի դրան նվիրված ցուցահանդեսների շարքով իմ ներդրումն ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց լուսանկարիչը: Ցուցահանդեսում ներկայացված է տարբեր տարիքի

ԷԿՈԼՈԳԻԱՆ՝ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Օրերս Երեւանի Անգլիական այգին լեցուն էր մանուկներով, գեղեցիկ փուչիկներով եւ «Մտածիր կանաչ» կարգախոսով ցուցանակներով: Մեկնարկել էր Հայաստանի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կազմակերպած Համահայկական նկարչական օրը, որն իրականացվում է «Կանաչ սերունդ Հայաստան» քարոզարշավի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարզերից եւ Երեւանից 1500-ից ավելի երեխաներ, որոնք շուրջ 450 սեղանների եւ մոլբերտների վրա

Հունիսի 9

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր այցելեք հարազատներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Արտասահմանում բնակվող հարազատներից հաճելի լուրեր կստանաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Խնջույքի մասնակցելիս մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ռոմանտիկ երեկո կանցկացնեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է աշխատանքում խնդիրներ առաջանան, սակայն պետք չէ

Քվեարկենք մեր մոդելների օգտին

Կոչ է անում հայազգի մոդել Մարի Ակսել Նուբարյանը Վերջին տարիներին մեր գիտակցության մեջ դրոշմված ու իրեն ձգող «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթը միակը չէ, որտեղ որոշիչ են դառնում մրցանակակիրներին տրվող ձայները SMS քվեարկությունների միջոցով: Նման կարգ է գործում նաեւ մոդելային մրցույթներում: «Առավոտը» հանդիպեց մոսկվաբնակ մոդել Մարի Ակսել Նուբարյանին, որը Հայաստանում է՝ ակնկալելով հայրենակիցների քվեարկությունը, ինչը նրան հնարավորություն

«ՄՈԴԱՅԻԿ» ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ

Մեկնաբանում է «Մարդու առողջություն մարդասիրական հիմնադրամի» նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Պետրոսյանը: Բժիշկ Դավիթ Պետրոսյանը կոչ է անում ապրել առողջ՝ առանց մոլությունների: «Առավոտը» Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ, վերլուծելով կուսակցությունների նախընտրական ծրագրերը, տեղեկացրել էր, որ մեծամասնությունը խոստանում էր վերականգնել Երեւանի ցայտաղբյուրները, ասելով, թե դրանք Երեւանի դեմքն են, նկարագրի կարեւոր մասը: «Մարդու առողջություն մարդասիրական հիմնադրամի» նախագահ,

ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 2:1

Ֆուտբոլի 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումը մեր մինչեւ 21 տարեկանների հավաքականը Շվեյցարիայի Բիլ քաղաքի «Բերգհոլց» ստադիոնում տանուլ տվեց դաշտի տերերին 1:2 հաշվով: Հանդիպմանը ներկա չենք եղել, դրա համար էլ մանրամասներ ներկայացնել չենք կարող: Սակայն ՀՖՖ-ի կայքէջում ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղադրած On-line ռեպորտաժից տեղեկանում ենք, որ առաջին խաղակեսն անցել է դաշտի տերերի

Գերազանցեց մեծերին

Հունիսի 5-6-ը մայրաքաղաքի «Սպարտակ» հեծանվահրապարակում անցկացվեցին հրապարակային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Աբովյանի, Մասիսի եւ Վանաձորի շուրջ 60 մարզիկներ: Մեծահասակների պայքարում հինգ մրցաձեւից չորսում՝ 4 կմ հետապնդում տեղից, 1000 մետր վազք տեղից, խմբային վազք (սկրեչ) եւ խմբային վազք 8 միջանկյալ վերջնագծով, հավասարը չունեցավ ՕՀՀՄԴ սան Դավիթ Մկրտչյանը: Միայն արագավազքում նրան շրջանցեց

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՕՐԵՐ՝ ԼԱՍ-ՎԵԳԱՍՈՒՄ

Գաբրիել Սարգսյան Լաս-Վեգասի «South Point» խաղատուն-հյ ուրանոցի մեծ սրահում ավարտվեց «Las Vegas International Chess Festival» փառատոնը, որտեղ հիմնական մրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկած 89 շախմատիստներից 14-ը կրում էր գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ էին նաեւ Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանն ու Անդրանիկ Մատիկոզյանը: 6 հնարավորից հավասար՝

«Սպեղանիի» հաջողությունները

Հնարավորությունների դեպքում երգչախմբի ղեկավարը խմբերգային դպրոց կհիմնի «Սպեղանի» մանկական եւ երիտասարդական երգչախումբը մայիսի 6-11-ը Գերմանիայի Դաշնության Մագդեբուրգ եւ Հալլե քաղաքներում մասնակցել է խմբերգային միջազգային երկու փառատոնի՝ «Երգչախմբերի եվրոպական գիշերը» Բիդերիցի եկեղեցում եւ Մանկական երգչախմբերի միջազգային փառատոնին: Հայաստանը ներկայացրել է «Սպեղանի» մանկական եւ երիտասարդական երգչախումբը՝ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ: «Մագդեբուրգում համերգից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք

«ՖԻԼՄԻ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ԲԱՆ Է»

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի մեկնաբանությունները Մայիսի 12-22-ը Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային առանձին տաղավարով առաջին անգամ մասնակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: «Առավոտի» հետ զրույցում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ Կաննում ներկայացվել է 2006-ից սկսած մեր ողջ կինոարտադրությունը՝ գեղարվեստական, կարճամետրաժ ֆիլմեր, մուլտֆիլմեր, անգամ անավարտ ֆիլմերի նախագծեր եւ այլն: «Հաճախ այստեղ հարցնում

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՆՈՐԻ՞Ց ԿՀԱՅՏՆՎԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ վերջին միջուկային փորձարկումներից հետո Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը կրկին կհայտնվի «սեւ ցուցակում», որի մեջ, ըստ ԱՄՆ-ի, մտնում են միջազգային ահաբեկչությանն աջակցող երկրները: Քլինթոնի խոսքերով՝ Պետդեպարտամենտի փորձագետները սկսել են փնտրել ապացույցներ, որոնք կհաստատեն, թե Հյուսիսային Կորեան շարունակում է սատարել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: Մայիսի վերջին Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկումներից եւ

ԲԱԽՏԸ ԺՊՏԱՑ ՖԵՐՄԵՐԻՆ

ԱՄՆ Հարավային Դակոտա նահագից 23-ամյա ֆերմեր Նիլ Վենլեսը շահել է $232 մլն՝ «Պոուերբոլ» վիճակախաղով: Վենլեսի ընտանիքը զբաղվում է խոշոր եղջերավորների, ոչխարների եւ ձիերի բուծմամբ: Մայիսի 27-ին նա ձեռք է բերել վիճակախաղի տոմսեր, որոնցից մեկը շահող դուրս եկավ: Ֆերմերը, որը քաղաք էր եկել անասնակեր գնելու համար, վիճակախաղի տոմսերի համար վճարել էր $15: Բոլոր հարկերը մուծելուց հետո

ՄՈՒՐԹԱԶԱՆ ԱՅԼԱԽՈ՞Հ Է ԴԱՐՁԵԼ

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը (ԵՌԿ) կարող է իր շարքերից հեռացնել Բաշկիրիայի նախագահ Մուրթազա Ռահիմովին, որը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին իր հարցազրույցում քննադատել է իշխող կուսակցությանը, ՌԴ խորհրդարանը եւ Մոսկվայի ռեգիոնալ քաղաքականությունը: Ըստ կուսակցության նախագահության քարտուղարի տեղակալ Անդրեյ Իսաեւի՝ ԵՌԿ-ն մոտ ժամանակներս կողմնորոշվելու է այդ հարցում: Իսաեւը նշել է, որ անձամբ ինքը պնդելու է, որ Ռահիմովին հեռացնեն կուսակցությունից:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԷԻՆ ՄԱՏՆՎԱԾ

Կիրակի օրն ավարտված Եվրախորհրդարանի ընտրություններում տեղերի ավելի քան 1/3-ը նվաճել է պահպանողական Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը: Երկրորդ տեղում են սոցիալիստները, նրանց հաջորդում են լիբերալները եւ կանաչները: Մնացած մանդատները ստացել են կուսակցություններ, որոնք չեն մտնում համաեվրոպական քաղաքական միավորումների մեջ: Դրանց զգալի մասը արմատական եւ ծայրահեղ աջ ուղղվածություն ունի: Ընտրողների ներկայությունը ամենացածրն էր Եվրախորհրդարանի ուղիղ ընտրությունների ողջ պատմության

«Տագնապահարույց» քննություն

Շրջանավարտների ծնողները դիմում են երկրի ղեկավարներին Երեկ «Առավոտը» 2008-2009թթ. շրջանավարտների ծնողներից «բաց նամակ» էր ստացել՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարին: Այդ նամակում հունիսի 5-ի հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունները ու դրանց արդյունքները գնահատվել են «չափազանց տագնապահարույց», իսկ ողջ գործընթացը համարել են հանցավոր՝ «հարված՝ երկրի ու ժողովրդի թիկունքից, մեր երեխաների՝ երկրի

ՔՆՆԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիսի 5-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական պետական քննություն էր, որի ավարտից հետո շրջանավարտներն ու նրանց ծնողներն այս քննությունը որակեցին «ջարդ», «կոտորած», «թշնամություն»: Ասա ով է դասախոսդ, ասեմ՝ ինչ ես ստացել «Ի՞նչ ես ստացել»: «12»: «Լավ է, ապրես, իսկ դո՞ւ»: «Ե՞ս՝ 16»: «Հոյակապ է, բրավո, իսկ դո՞ւ»: «19»: «Գրիգորյանի մո՞տ ես պարապել»: «Չէ՛»: «Հա՜,

«Եվրաինտեգրման հարցում Հայաստանը միշտ պետք է հաշվի նստի Կրեմլի հետ»

Հարցազրույց հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շայինօղլու հետ – Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։ – Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բաց տեսնելու ԱՄՆ-ի հիմնական շահագրգռությունն այն է, որ Հայաստանը դադարի լինել Ռուսաստանի ֆորպոստը։ Վաշինգտոնի համար էլ գաղտնիք չէ, որ քաղաքականապես եւ տնտեսապես Ռուսաստանից

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»

2008-ի ամառվանից, ՀՀ նախագահի մոսկովյան հայտարարությունից հետո սկիզբ առած հայ-թուրքական գործընթացն այսօր ակներեւ է դարձրել ոչ միայն Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու ներսում եղած ողջ «պայթուցիկ զանգվածի» իրական ուրվագծերը, այլեւ այս եռանկյունու վրա աշխարհաքաղաքական նոր խաղագումարներ դնելու ճիգերը: Թե եռանկյունու ներսում, թե դրանից դուրս հակասություններն այսօր էլ այնքան հին են ու այնքան տիպիկ միջազգային գլոբալ քաղաքական համապատկերի համար,

Աշխատենք թափանցիկ ու միասին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին, իսկ հայեցակարգը քննարկելու համար ձեւավորվել է հանձնաժողով՝ որի առաջին նիստը հունիսի 6-ին էր: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, հանձնաժողովում ներկայացված են ինչպես տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, այնպես էլ հ/կ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համայնքների խորոշացումը այսօր արդիական թեմա է

Բժիշկներ՝ առանց սահմանների

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի միջեւ համագործակցության շրջանակներում Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի եւ ծննդատան բժիշկ-մասնագետները շարժական լաբորատոր-գործիքային հնարավորություններով, անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական այլ սարքավորումներով եղել են Շահումյանում, տեղում հետազոտություններ եւ բուժման նպատակով անհրաժեշտ նշանակումներ, տարաբնույթ ախտորոշումներ եւ այլ բժշկական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Մարզի բժիշկ մասնագետները երկու օրերի ընթացքում իրականացրել են

Ավտովթարից՝ զոհ եւ վիրավոր

Հունիսի լույս 8-ի գիշերը, 00.15-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, չկարողանալով անցնել ոլորանը, վթարի է ենթակվել: Վարորդը՝ ծագումով Տավուշի մարզի Բաղանիս գյուղից, Նոյեմբերյան քաղաքում բնակվող 30-ամյա Ռոման Ավագյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը՝ պայմանագրային ծառայության ենթասպան տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, այնտեղից էլ՝ Վանաձորի զինվորական հոսպիտալ: Ռոման Ավագյանը եւս պայմանագրային զինծառայող էր,

Ռասիստներ՝ Կալիֆոռնիայից

Մայիսի 12-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում հեռարձակվող KFI 640AM ռադիոկայանի առավոտյան ծրագրում հաղորդման հեղինակ, ԱՄՆ-ում հայտնի Բիլլ Հանդելը (նկարում), անդրադառնալով ԱՄՆ տնտեսական խնդիրներին, նկատել է, որ առկա պրոբլեմների լուծում կարող է դառնալ բոլոր ոչ ամերիկացիների վտարումը Նահանգներից, օրինակ՝ հայերի վտարումը Գլենդելից: Սրանից հետո Հանդելի էլեկտրոնային հասցեին ռասիզմը դատապարտող նամակներ են ստացվել, ինչից հետո նրա պրոդյուսեր Ռոբին

ՏՈՒՆ ԵԿՈՂ ՉԿԱ՞

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը նոր է հաստատվել եւ առաջին հյուրերը Հայաստանում կլինեն հունիսին «Առավոտը» բազմիցս տեղեկացրել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով այս տարվա մայիսից հոկտեմբեր սփյուռքահայ 14-25 տարեկան պատանիներ ու աղջիկներ երկու շաբաթ ապրելու էին հայաստանյան ընտանիքներում: Ենթադրվում է, որ այս ծրագրով Հայաստան կայցելի 500 սփյուռքահայ: Ծրագրին մասնակցել կարող էին

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԻ ՆԱԽԱԳԱՀ

Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրգործով հունիսի 5-ին ձերբակալվել է թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը: Օ. Ալեքսանյանը կասկածվում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930