Օրվա լրահոսը

Գարեգին Բաղրամյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարել են

«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության

«Ադրբեջանցիները վերացնում են այն բնակավայրերը, որոնցից նախկին պատերազմի ժամանակ շատ դժգոհ են եղել, օրինակ՝ Քարինտակը»

Ըստ Սլավա Սարգսյանի՝ այսօր Ալիեւն ասում է, որ Արցախում 67 մզկիթներից 64-ը վերացել են․ «Դա սուտ է՝ ես հաշվել եմ բոլոր մզկիթները, այդ ամբողջ տարածքում 67 մզկիթ չկար»։

Ահազանգ է ստացվել, որ ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներին. Shamshyan.com

 Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում: Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսի

«Արցախում խաղաղ բնակչությանը սպանում էին, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ որեւէ խնդիր չկա»․ Մետաքսե Հակոբյան

«Միասնաբար լռության է տրվում Արցախի հարցը, եւ ՀՀ իշխանությունները փորձում են ուղղակի փակել Արցախի հարցը»։

Անահիտ Բախշյան. Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չե՛մ ուզում մասնակցել այդ անբովանդակ, կեղծ արարողությանը ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա

Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքների՞ն է վերաբերում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։

Կհեշտացվի տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը. քննարկվել է զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն

«Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը կատարվում է ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, ժամանակը գալու է, բոլորը պետք է պատասխան տան»

«Ադրբեջանի քաղաքականությունն է՝ նրանք ոչնչացնում են, սպասում են որոշ ժամանակ անցնի, հետո նորից շարունակում են»։

«3+3» հարթակի գաղափարն առաջացել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը հետևած շաբաթների ընթացքում. Ֆիդան

Region monitor. Ստամբուլում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը Հաքան Ֆիդանը բացման խոսքում նշել է․ «3+3» հարթակի գաղափարն առաջացել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը հետևած շաբաթների ընթացքում։ Մեր մոտ հարևան և բարեկամ Վրաստանը կարող է միանալ այս հարթակին, երբ ցանկանա։ Կարևոր է տարածաշրջանային մակարդակով երկխոսությունն ու համագործակցությունը։ Հարավային Կովկասին մեր հայացքի հիմքում տարածաշրջանին տեր կանգնելու մեր ընկալումն է։

ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ

«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։ Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը: ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի

Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում

Ինչ վերաբերում է Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումներին, ապա սոց. ցանցերում տեղ գտած տեսանյութերը ըստ էության հին են,

«Խորհրդարանում կան անձինք, որոնք Ակնան համարում են իրենց հայրենիքը, թող կոչ անեն, որ գոնե իր հայրենակիցները չոչնչացնեն հայկականությունը Արցախում»

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Այո, շարունակում են ԱԺ-ն ղեկավարել մարդիկ, ովքեր իրենց PR-ի համար Ակնան համարում էին իրենց հայրենիքը, հետո թքում քաղաքացիների երեսին»։

Հրազդանում և Գետափնյա բնակավայրում փրկարարներն իրականացրել են բնակարանից և նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման աշխատանքներ

Եղանակային պայմաններից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերի 17-ից 18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ։ Շրջայցերն ու

«Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է»

Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդների ընդունած հայտարարության մեջ նշվում է. «Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։ Վրաստանին կոչ ենք իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»: Հայտարարության մեջ միևնույն ժամանակ վերահաստատել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ «աջակցելու վրաց ժողովրդին՝ դեպի Եվրոպա

Վարդապետյան. Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու նպատակով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ

«Հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել ձմեռային անվադողերով»

Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

ChatGPT-ն օգտագործելով ԱՄՆ-ից աշխատող խումբը զբաղված է եղել Ադրբեջանը սոցցանցերում փառաբանելով. Սամվել Մարտիրոսյան

Հրապարակվել է զեկույց, թե ChatGPT ինչպես են վնասակար գործողությունների համար օգտագործում

«Արցախի շարժական մշակութային ժառանգության ճակատագիրն անհայտ է, բայց այս հարցը շատ քիչ է շոշափվում»․ Սերգեյ Շահվերդյան

«Ի՞նչ խնդրի ենք մենք բախվել այսօր ՀՀ-ում՝ ընդհանուր արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող պետական մարմինների վերաբերմունքի վրա»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ին և 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային

«Արցախում Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 5000 հուշարձան, ոչնչացվում ու իսլամացվում են հայկական բնակավայրերը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հայտարարեցին, որ հրավեր էին ուղարկել ԿԳՄՍ, ԱԳՆ եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, սակայն այս գերատեսչությունից մերժել են իրենց հրավերը։

Հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից. Սահմանադրական դատարան

Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝  պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։ Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի դատավորների կամ

«Թմրամոլը չի կարող պայքարել թմրամոլության դեմ»․ Ագնեսա Խամոյանի առաջարկը համախմբեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներին, կառավարությանը

«Դուք ավելի խստացրեցիք, առաջարկություն ներկայացրեք՝ ներառեմ»,-արձագանքեց Ագնեսա Խամոյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Ստամբուլում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Ստամբուլում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք  

Կարծիք կա, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի սպանված ղեկավար Յահյա Սինվարի դիակը հանձնելու դիմաց կստանա որոշ պատանդների

Մինչ այդ պաղեստինցիները խոսում են Սինվարի հաջորդի մասին. դա կարող է լինել իր եղբայրը` Մուհամմեդը, Աբու Մարզուքը, Խալիլ ալ Հայահը, Զահեր Ջաբառինը կամ երբեմնի ղեկավար Խալեդ Մաշալը։ Վերջինիս Իսրայելը թունավորեց 25 սեպտեմբերի 1997 թվականին` Հորդանանում, բայց Հորդանանի արքայի խիստ պահանջի և երկուստեք խաղաղության պայմանագրի բեկանման սպառնալիքի պայմաններում Թել Ավիվը անմիջապես Ամման ուղարկեց հակաթույնը, որով և փրկվեց Մաշալը։

Սիրանուշ Սահակյան. Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և գերիների նկատմամբ իրականացվում են փակ գործընթացներ. News.am

News.am. Անցած շաբաթվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունը, որտեղ նշվում էր, թե  արցախցի գործիչների կալանքը երկարաձգվել է: Այսօր հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգման մասին:  Ընդ որում՝ տարօրինակ կերպով չի նշվում, թե քանի ամսով է կալանքի ժամկետը երկարաձգվում: NEWS.am-ը մեկնաբանության համար դիմեց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանին. Դեռ հունիսի

Ինչպե՞ս է իրականում ընտրվում ԱՄՆ նախագահը

Թյուրըմբռնում է, թե ԱՄՆ նախագահն ընտրվում է ժողովրդի ուղղակի քվեարկությամբ: Միացյալ Նահանգների քաղաքական թիվ մեկ պաշտոնյան չի ընտրվում «մեկ քաղաքացի, մեկ ձայն» սկզբունքով, այլ «ընտրիչների քոլեջ» կոչվող համակարգով։ 1789 թվականին ընդունված ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ժողովրդի ներկայացուցչական միակ մարմինը Կոնգրեսի ստորին պալատն էր՝ Ներկայացուցիչների տունը: Մինչեւ 1913-ին սահմանադրական 17-րդ փոփոխության ուժի մեջ մտնելը, նույնիսկ Կոնգրեսի մյուս

Դեսպան Մակունցը ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հոկտեմբերի 17-ին դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններիս ներկայացվել են հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հանդիպման երկրորդ հատվածն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ադրբեջանը կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ:

Ադրբեջանի հետ մի շարք կետերում գործում ենք որպես մեկ պետություն՝ արտառոց համակարգում ունենք. Հաքան Ֆիդան

Region monitor. Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը թուրքական հեռուստաընկերության եթերում արել է հետևյալ հայտարարությունները․ -Հայաստան-Ադրբեջան խնդրով մոտիկից ենք զբաղվում: -Ադրբեջանի հետ մի շարք կետերում գործում ենք որպես մեկ պետություն՝ արտառոց համակարգում ունենք: -Հայաստանի հետ ձեռք բերվելիք պատմական խաղաղությունը տարածաշրջանի համար անդառնալի կայունության, բարօրության և զարգացման ճանապարհն է բացելու:

Մելանյա Պետրոսյանցի դետեկտիվ գրքի շնորհանդեսը

Մանկավարժական համալսարանի գրադարանի ընթերցասրահում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ժուռնալիստների միության անդամ, արձակագիր, լրագրող Մելանյա Պետրոսյանցի գրքերի՝ «Օրենքով գող», «Ոստիկանը» եւ՝ «Մեր ժամանակները. Սեր եւ հուսախաբություն» գրքերի շնորհանդեսը: Վերջին գիրքը՝ «Մեր ժամանակները» դետեկտիվ ժանրի է: Մ. Պետրոսյանցի դետեկտիվ գրքին անդրադառնալով նշել էինք. «Մելանյա Պետրոսյանցը քթիցդ բռնած տանում է հանցագործության հնարավոր վայրերով ման տալիս, ապա անսպասելի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031