Օրվա լրահոսը

Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և

Անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հետ այցելել եմ քննչական կոմիտե, ուսումնասիրել ենք տարբեր գործեր. Վիլեն Գաբրիելյան

Տեղեկացնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, արձագանքելով Աժ ամբիոնից իմ կողմից հնչեցված խնդրանքին, այսօր համապատասխան հանձարարական էր տվել և անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հետ այցելել եմ Քննչական կոմիտե, որտեղ մի քանի ժամ ուսումնասիրել ենք տարբեր գործեր, փոխանակել տեղեկատվություն, հանդես եկել միջնորդություններով և պայմանավորվել ենք մի քանի ուղղություններով շարունակենք աշխատանքենրը հստակ ժամկտներում։ Հույս

«ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի օժանդակությամբ Արենի համայնքում տեղադրվել են արեւային էներգիայով աշխատող փողոցային լուսատուներ

Վայոց ձորի մարզի Արենի համայնքը տեղադրել է արեւային էներգիայով աշխատող 78 փողոցային լուսատուներ՝ շնորհիվ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի: Այս լուսատուները լուսավորում են ոչ միայն բնակավայրի ներքին 2 փողոցները, այլեւ Հյուսիս-Հարավ մայրուղու 2 կիլոմետրանոց հատվածը՝ նվազեցնելով էներգիայի ծախսերը, բարձրացնելով ճանապարհային անվտանգությունը եւ խթանելով էկոտուրիզմը: «Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես

Թուրքիայի հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը դադարեցրել է գործունեությունը

Ermenihaber. Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հոկտեմբերի 10-ից ի վեր դադարեցրել է իր գործունեությունը։ Զեքիյանի կողմից արված հայտարարությունից պարզ է դարձել, որ նա իր պաշտոնը թողել է տարիքային սահմանափակման պատճառով։ Նշվում է, որ Զեքիյանն առաջին անգամ չէ, որ խոսել է դրա մասին և դա ամենևին էլ անսպասելի չի եղել։ Նշենք, որ Թուրքիայում հայկական

Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել

Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն առաջնորդվել ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով և թվային տեխնոլոգիաները զարգացնել նաև մարզում: Viva-ն շարունակում է ներկայացնել նորարար լուծումներ՝ միաժամանակ նպաստելով բաժանորդների գոհունակության ցուցանիշի բարձրացմանը: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքում ավելի քան մեկ տարի գործող՝ Viva-ի զանգերի մարզային կենտրոնը ենթակառուցվածքների ապակենտրոնացման հրաշալի մոդել է դարձել: Թվային հարթակը հնարավորություն է տալիս ունենալ ընդհանուր ենթակառուցվածք ու

«Ավելի լավ կրթություն՝ ավելի բարձր տնտեսական աճի համար»

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Տնտեսական նորություններ» զեկույցի ամփոփագիր Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) աճը հավանական է, որ 2023թ. 3.5 տոկոսից այս տարի նվազի մինչև 3.3 տոկոս։ Աճի այս մակարդակը նշանակալիորեն թույլ է 2000–19թթ. 4.1 տոկոս միջին աճից և զգալի ցածր այն մակարդակից, որն անհրաժեշտ է տարածաշրջանի միջին եկամտով երկրներին՝  բարձր եկամտով  երկրի կարգավիճակի

«Ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում». Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Շարունակելով այս թեման՝ նպատակահարմար եմ համարում հիշեցնել ադրբեջանցի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովի մեկ այլ հարցազրույց, որը նա տվել է 2023 թվականի օգոստոսին՝ ասելով՝ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Ինչո՞ւ եմ

«ՀՕՄ-ը միշտ պատնէշի վրայ եղած է մեր ժողովուրդի բոլոր տագնապներուն ընթացքին»

«Ապառաժ». ՀՕՄ-ը իր Կեդրոնական եւ շրջանային վարչութիւններով, եւ աշխարհատարած մասնաճիւղերով ու անդամներով միշտ պատնէշի վրայ եղած է մեր ժողովուրդի բոլոր տագնապներուն ընթացքին: Այսօր եւս, ՀՕՄ-ը բազմաբեւեռ գործունէութիւն կ’իրականացնէ ձեռք երկարելու արցախահայութեան, լիբանանահայութեան եւ ուր որ մեր ժողովուրդի զաւակները կարիքը ունին աջակցութեան: Այս առթիւ ՀՕՄ-ի իրականացուցած ծրագիրներուն մասին «Հորիզոն» գլխաւոր խմբագիր զրոյց ունեցաւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան

Ամեն պահ կարող է մահ առաջանա: Հիմա փորձագետն ասում է՝ ժամերի, օրերի վտանգ կա. փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի առողջականի մասին

Էդ որ էդ վիճակում բերում էիք դատարան, բերման էիք ենթարկում՝ չի՞ հանգեցնում նվաստացուցիչ վերաբերմունքի. Երեմ Սարգսյան

Հայ շախմատիստները հանդես են գալիս միջազգային տարբեր մրցաշարերում

 Գրոսմայստերներ Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը Ղազախստանում մասնակցում են Pavlodar Open-ին: Արամը հենց առաջին տուրից սկսած ստանձնել է առաջատարի դերը եւ արդեն վեց տուր այն պահում է իր ձեռքում՝ այդ ընթացքում կորցնելով ընդամենը կես միավոր:

Չեխիայի համար կարեւոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման ու զարգացման հարցերը: Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարեւոր

Մեզ մոտ սպառվել է հույսը, որ ՀՀ օրենքների համաձայն ենք ստանալու բուժումների իրավունք. Երեմ Սարգսյան

ՄԻԵԴ-ը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար. Լավրով

«Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար»,- Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հարավային Կովկասի գլխավոր սպառնալիքը այլ տարածաշրջանների երկրների միջամտությունն է: Այդ երկրների գործողությունները միտված չեն Կովկասի խնդիրների լուծմանը, այլ միայն նպաստում են

Սևանում կասեցվել է «Մարիա ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կատարված ստուգմամբ պարզվել է, որ տարածքում շահագործվող 2 խորքային հորից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ԿԳՄՍՆ-ն դատարանում չկարողացավ հարցերի պատասխանը տալ. Փաստաբանը ՝ նախարարության պարտվելու ու Հայոց պատմության դասագրքի մասին

Նախարարը շարժվել էր ստալինյան ժամանակահատվածի «դանոսների» տրամաբանությամբ

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հունգարիայում Հայ ինքնավարության կողմից իրականացվող աշխատանքները

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի  ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր: Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու

Տարակուսելի է, որ Լեհաստանի ներկայացուցիչը կարևորել է «վերադարձի իրավունքի իրագործումը»՝ չհիշելով Արցախից հայերի բռնի տեղահանության մասին

Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ:

«Հատկապես Արցախի կրոնական ժառանգությունն է լուրջ ավերածությունների ենթարկվում Ադրբեջանի կողմից»․ Արտակ Բեգլարյան

Նա նշեց, որ կա հնարավորություն՝ Սփյուռքի կառույցների միջոցով նյութական ռեսուրս ներգրավելու եւ ավելի մեծ աշխատանք կատարելու։

Զորակոչիկները ոչ միայն պատշաճ չեն իրազեկում իրենց իրավունքների մասին, այլև դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք. ՀՔԱՎ

Ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները․ ՀՔԱՎ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշմամբ 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպություն է դիմել 44 զորակոչիկ, 4 զինվորական հաշվառման ենթակա անձ, օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած 7 քաղաքացի, 25 պահեստազորում

«Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջնային խնդիրն է բարենպաստ միջավայր ապահովել նորարար լուծումների հիմքով ռազմական արդյունաբերության զարգացման համար»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին  նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների

Բռնություններ, հարկային բեռի ավելացում. ԵՄ փորձագետներին են ներկայացվել փաստաբանական համայնքի խնդիրները

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդունել է Եվրոպական Միության TAIEX դիտարկման առաքելության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Եվրահանձնաժողովի Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության (DG JUST) ներկայացուցիչը Յոհաննես Հոյջերին, փորձագետներ Ջիանլուիջի Պրատոլան և Յենս Վոելկը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում և կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար սահմանվում է ամենամյա ատեստավորման պահանջ, որը երբեւէ չի եղել:

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով

«Առաջին ուրախացողներից մեկը դուք եք լինելու, երբ հակառակում համոզվեք»․ արդարադատության փոխնախարարն՝ Արծվիկ Մինասյանին

Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում Փաստահավաք խումբ ստեղծել, որ կուսումնասիրի 1991 -2023 թվականներին մարդու իրավունքների խախտումների հարցերը

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Ստամբուլում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը

Հայաստանն արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը. Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» հարթակի հանդիպմանը

«Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը, Ադրբեջանը ջնջում է քաղաքի հայկական անցյալը»

Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին: Տները գերազանցապես մեկ, որոշ տները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն

Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակություն հետ քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Կողմերը քննարկել

«Ազոխի քարանձավի գտածոները տեղափոխվել են Բաքու, դրանց ճակատագիրն անհայտ է»․ Արմինե Հայրապետյան

Արմինե Հայրապետյանի խոսքով՝ պետք է Արցախի պատմամշակութային ժառանգության հարցով հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031